29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի իշխանությունների միջամտության հետևանքով Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս նց Աթեշյանի դեմ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրեբողոքի ձայնը բարձրացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ:
«Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:
Հայտնի է դարձել, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել անգամ հարակից փողոցների տեսախցիկների ձայնագրությունները: Բացի այդ, որոշ հատվածներում ոստիկանությունն արդեն հեռացրել է այդ թռուցիկները:
Հայ փաստաբան Սեբու Ասլանգիլը դեպքի առնչությամբ հայտնել է, որ փողոցներում թռուցիկներ փակցնելը հանցանք չի համարվում: «Քանի դեռ այդ թռուցիկների բովանդակությունը որևէ հանցանք չի պարունակում, որևէ իրավական գործընթաց չի կարող սկսվել դրանց առնչությամբ: Միայն եթե լինի բողոքող կողմ, կյանքի համար վտանգի կամ սպառնալիքի հիմնավորմամբ ոստիկանությունը կարող է ուսումնասիրություն սկսել»,- հայտնել է նա:
Հռոմի Պապ Ֆրանցիսկը աթեիստ-լրագրող Էուջենիո Սկալֆարիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դժոխք գոյություն չունի: Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը:
«Նրանք, ովքեր ապաշխարում են, Աստծո կողմից ներում են ստանում: Նրանք, ովքեր չեն ապաշխարհում, չեն կարող ներում ստանալ և պարզապես անհետանում են: Դժոխք գոյություն չունի, կա միայն մեղավոր հոգիների անհետացում»,- Պապի խոսքերն է մեջբերում լրագրողը:
Այս նյութի հրապարակումից հետո Վատիկանը մեկնաբանությամբ է հանդես եկել, որտեղ հաղորդել է, որ Հռոմի Պապը հարցազրույցի թույլտվություն չի տվել և որ իրականում սա պոնտիֆիկի մեջբերումը չէ, այլ արտահայտություն, որը լրագրողը «վերաձևակերպել» է:
Դժոխքի գոյության հերքումը հակասում է կաթոլիկ դոգմային: Դժոխքը հիշատակվում է Նոր Կտարակարանում որպես մեղավորների տանջանքների անդրշիրիմյան վայր:
Վրաստանն իր աջակցությունն է հայտնել Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը և որոշում ընդունել արտաքսել ռուս դիվանագետներին երկրից, հայտում են երկրի ԱԳՆ-ից, փոխանցում է РИА Новости-ն:
«Արտգործնախարարությունն անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունն ու պահանջում է 7 օրվա ընթացքում լքել Վրաստանը», — հայտնել են կառույցից:
Ադրբեջանում դժգոհ են Ռուսաստանի մատակարարած զենքի որակից, նշվում է Լեհաստանում գտնվող Беларуская Праўда պարբերականի հրապարակման մեջ:
Ադրբեջանական կողմը նշել է, որ «Սմերչ» համակարգերի հրթիռները արձակվելուց չեն պայթում, БТР-82Аհրթիռները նպատակակետին չեն հասնում, Ми-35 ուղղաթիռների շարժիչները գործի գցելիս խափանվում են։
Կեմերովոյի ողբերգության ականատեսներից Դմիտրի Պոլուխինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել կրակի ճիրաններում հայտնված առևտրի կենտրոնից դուրս բերել երեք երեխաների։
Դմիտրին պատմում է, որ սև թանձր ծխի պատճառով խանութներից մեկում այցելուները տեղաշարժվում էին բառի բուն իմաստով ձայներով կողմնորոշվելով։
«Այնուհետև գնացի մեկ ուրիշ խանութ ու այնտեղ լացի, հառաչանքի ձայներ, բղավոցներ լսեցի։ Ձայնով կողմնորոշվեցի, որ աջ անկյունում երեխաներ կային` երկու աղջիկ և մեկ տղա»,- պատմում է տղան։
Տղային քաջարի Պոլուխինը ամրացրել է տաբատի գոտուց, իսկ աղջիկներին կրակից դուրս է բերել օձիքներից բռնած քաշելով։
ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։
Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։
Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։
Աղբյուրը՝ Armeniasputnik.am
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում՝ հրդեհի վայրում, աշխատող փրկարարները հասկացել են, որ մարմիններ են փնտրում, քանի որ ձայներ այլևս չէին լսվում։
«Մենք չգիտենք, թե ներսում որքան քայլեցինք, անշնչացած մարմինների դիպչելով։ Ես երբեք այդքան երեխայի անշունչ մարմին չեմ տեսել։ Գործնականում փնտրում էինք շոշափելով։ Ես ընդհանրապես ձայներ չէի լսում։ Մարմիններն ամենուր էին, հիմնականում՝ փոքրիկների, իսկ տասնյակ մարմիններ աթոռների տակից էին դուրս բերվում:Ողբերգության հանգեցրել է «Զիմնյայա վիշնյա»-ի այցելուների խուճապը:Պարզ կանոն կա՝ հրդեհի ժամանակ խոնավ կտորով ծածկել դեմքը և սողալ, պետք չէ փախչել՝ ծուխը վերև է բարձրանում։ Սակայն ամբոխը խուճապահար է եղել, իսկ շենքը շատ արագ է այրվել»,-հատարարել է ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցը։
armtimes.com-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնել է, որ արդեն պարզվել է՝ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա: Միրզախանյանը հայտնեց, որ զոհերի պաշտոնական թիվն այս պահին արդեն 76 է:
Ըստ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:
«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է: Թե՛ Դմիտրիի, թե՛ Միխայիլի մայրերը ռուսներ են: Ու քանի որ ամուսնալուծված են եղել, ծննդյան վկայականներում գրել են, որ ռուսներ են: Միայն այսօր, երբ ճշտեցին հայրանունները, պարզվեց, որ դա Սարգիսի տղան եւ թոռն են»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է այս տվյալները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարությանը:
Կեմերովո քաղքաի «Зимняя вишня» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մանկական խաղասրահում՝ չոր լողավազանում, որտեղ ռետինե գնդակներ են լցված եղել: Այս մասին հաղորդում է Mash-telegram-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը:
Տվյալների համաձայն, հրդեհը տարածվել է առաստաղից կախված ցանցի վրա և վերև բարձրացել: Այդ պատճառով, երբ կրակը բարձրացել է վերև և վնասել լարերը՝ խափանվել է էլեկտրաէներգիան առևտրի կենտրոնում: Այդ պահից «Зимняя вишня» առևտրի կենտրոնում խավար է պատել:
Մանկական խաղասենյակի առաստաղը ծածկող պարանները, որոնք վառվում էին, սկսել են ընկնել տարբեր ուղղություններով: Տեղի աշխատակիցները սկսել են կանխել հարևան սենյակներում ծխի և կրակի տարածումը:
Հայկական ծագման պատճառով էստոնական պատվիրակության անդամին 12 ժամ պահել են Բաքվի օդանավակայանում ու հետ ուղարկել:
Դեսպանը, մասնավորապես, գրել է. «Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները “նկատել են բացթողումը”, նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։ Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։ Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը նվիրված Էր «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմանը, որի հետեւանքով 60-ից ավելի մարդ Է զոհվել, պատահածի պատճառների թվում նշել Է հանցավոր անփութությունն ու անհոգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ի՞նչ Է մեզ մոտ տեղի ունենում, չԷ որ ոչ մարտական գործողություններ են, ոչ Էլ մեթանի անսպասելի արտանետում հանքահորում: Մարդիկ եկել են հանգստանալու, երեխաներ: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այքան մարդ ենք կորցնում, ի՞նչն պատճառը: Հանցավոր անփութությունը, անհոգությունը»,- ասել Է Պուտինը: Նա նաեւ ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին՝ խորհրդակցությունն սկսելով լռության րոպեով:
Պուտինը խորհրդակցության ընթացքում ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել Է իրավական գնահատական տալ այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ողբերգություն են թույլ տվել:
«Անհրաժեշտ Է իրավական գնահատական տալ յուրաքանչյուր պաշտոնատար անձի գործողություններին: Առանց փողի անկարելի Է տեղեկանք ստանալ, իսկ փողով, ինչ ասես կստորագրեն»,- հավելել Է նախագահը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.