29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ադրբեջանի խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ սահմանված կարգերի խախտման պարագայում ֆիզիկական անձանց համար նախատեսվում է 170-ից 300, պաշտոնյաների համար՝ 350-ից 500, իրավաբանական անձանց համար՝ 2300-ից 3500 ԱՄՆ դոլարին համարժեք տուգանքներ:
Օրինագիծն Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2018թ. մայիսի 1-ից 2-ը տեղի ունեցող լիագումար նիստերի ժամանակ:
Օրինագծի համաձայն՝ տուգանքները չվճարող անձինք կենթարկվեն կալանքի:
Ադրբեջանում ընդդիմության և կրոնական խմբերի կողմից իրականացվող հավաքները ճնշվում են բիրտ մեթոդներով: Հանրահավաքներին հաջորդում են լրագրողների, ընդդիմադիր և կրոնական ակտիվիստների քաղաքական մոտիվներով ձերբակալությունները:
Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությունն արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանական ուժերը ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ իր ղեկավարի նպատակները:
Մեհտիևը նաև կարծիք է հայտնել, թե հայկական կողմի դիրքորոշումը մասշտաբային նպատակներ է հետապնդում:
«Նրանք հեռագնա ծրագրեր ունեն: Եվ այդ ծրագիրը ծովից ծով մեծ պետություն ստեղծելու ցանկությունն է»,- ասել է Մեհտիևը, նշելով, որ «հայկական գաղափարի» գլխին կանգնած է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին է:
Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ: Նա Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկին: Նրան էին ենթարկվում տեղական օլիգարխները, որոնց նա ամեն ինչով աջակցում էր, ոստիկանությունը, բանակը, հիմնական ԶԼՄ-ները: Ամեն ինչ նրա համար էր:
Բայց երեկ չէ առաջին օրը մարդիկ դուրս եկան փողոց, և Սերժ Սարգսյանը, իր բոլոր տոկոսներով հանդերձ, հարկադրված էր հրաժարական տալ: Ինչու՞, երկու պատճառով, առաջինը՝ նա խաբել է մարդկանց, խոստացել, որ իշխանության ղեկին կլինի միայն նախագահական երկու ժամկետով: Սակայն, երբ եկել է հեռանալու ժամանակը, նա որոշեց մնալ: Դա ոչինչ չի՞ հիշեցնում»,- ասում է Նավալնին, հիշեցնելով, որ ժամանակին նախագահական երրորդ ժամկետով պաշտոնավարելու հանդեպ իր բացասական վերաբերմունքն էր հայտնել նաև ՌԴ նախագահ Պուտինը:
«Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, իշխանությունը նախագահից փոխանցվեց վարչապետին, և հենց ինքն էլ դարձավ վարչապետ: Կարծես՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն, իրականում դա խարդախություն է և խաբեություն»,- ասում է Նավալնին և նշում Սարգսյանի հրաժարականի երկրորդ պատճառը․
«Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ: Սարգսյանն, իհարկե, ուներ հանրության ինչ-որ մասի աջակցությունը, բայց նա որոշել էր հրապարակայնորեն թքել մնացած բոլորի վրա»: «Ահա և եղավ այն, ինչ պետք է լիներ նորմալ հասարակությունում»,- ասում է Ալեքսեյ Նավալնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: Ուղերձում ասվում է.
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ դատապարտվեցին մահվան երթի Օսմանյան Կայսրության վերջին տարիներին: Մենք հիշատակում ենք 1915թ. իրադարձությունները և սգում զոհերի և տառապյալների համար:
Մենք նաև օգտագործում ենք պահը՝ ճանաչելու քաջությունն այն անհատների, ովքեր ձգտեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան վերապրածներին օգնություն ցուցաբերելու և համայնքները վերակառուցելու համար, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ տալ բռնությանը, իսկ հետագայում Մերձավոր Արևելյան նպաստամատույցի միջոցով հավաքեց գումարներ՝ օգնելու հայ ժողովրդին: Խորը հարգանքով ենք արձանագրում հայ ժողովրդի դիմացկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և շատ անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում:
Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև վերադառնում ենք մեր հանձնառությանը՝ երաշխավորելու, որ նման կոտորածները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք ցավոտ տարրերով անցյալի ճանաչման ու դրա հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհին:
Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք ողջ աշխարհի հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հարգանքի նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ պարտավորվելով աշխատել միասին և կառուցել ավելի լավ ապագա»:
Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:
Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդականգործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով`համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:
Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից:
ԱՄՆ-ում ապրող հայերը դիմում պահանջագիր են ներկայացրել, որով ԱՄՆ իշխանություններին հորդորում են դատապարտել Հայաստանի իշխանությունների հրահանգով և ուժային կառույցների միջոցով իրականացվող բռնություններն ու ապօրինի ձերբակալությունները, որոնք իրականացվում են ռեժիմի դեմ և իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարի դուրս եկած հայ ժողովրդի նկատմամբ: Բացի այս ամերիկահայերը պահանջում են ԱՄՆ-ից արտաքսել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Սերգեյ Սարկիսովին, որը ծնվել ու կրթություն է ստացել Ռուսաստանում, ռուսաստանցի խոշոր գործարար է, և որը որևէ առնչություն չունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Բացի այս հայերը պահանջում են ԱՄՆ-ից արտաքսել ԱՄն-ում Հայաստանի ռազմական կցորդ Խաչատուրովին, որն, ըստ հայտարարության հեղինակների, բացառապես մոսկովյան կրեմլի շահերը սպասարկող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է: Հայտարարության հեղինակները ԱՄՆ իշխանություններից պահանջել են նաև դադարեցնել Հայաստանի հետ կապված ամերիկյան բոլոր օգնություններն ու մյուս ծրագրերի ֆինանսավորումը՝ մինչև օրինական և արդար ընտրություննրով նոր կառավարության ձևավորումը: Նախատեսված է, որ այս հայտարարության տեքստը ԱՄՆ-ում ապրող քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է ուղարկի Վաշինգտոն: Հազարավոր նամակներ միաժամանակ կհասնեն Վաշինգտոն: Բացի այս նույն տեքստը հեռախոսային հաղորդակցության միջոցով է հասնելու Վաշինգտոն:
Արտերկրում սովորող մի շարք երիտասարդներ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է.
«Մենք՝ արտերկրում սովորող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»:
Հայտարարությանը միացել են՝
Արշակ Մուսախանյան — Բեռլինի Ազատ համալսարան, Գերմանիա
Զարուհի Սիմոնյան — Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ
Վահագն Ալեքսանյան — Հորդանանի պետական համալսարան, Հորդանանի Հաշիմյան թագավորություն
Անդրանիկ Շիրինյան — Բոլոնյայի համալսարան, Իտալիա
Տարոն Բաբայան — Սանկտ-Պետերբուրգի Պետական Պոլիտեխնիկական Համալսարան, ՌԴ
Մարթա Մամյան — Ռենոյի Նևադայի համալսարան, ԱՄՆ
Մեսրոպ Անդրիասյան — Միլանի Պոլիտեխնիկական Համալսարան, Իտալիա
Անի Բաղդասարյան — Մարբուրգի Ֆիլիպս Համալսարան, Թեքսասում Դալասի Համալսարան, Ֆրանսիա
Արման Խալաթյան — Սանկտ-Պետերբուրգի Պետական Արդյունաբերական Տեխնոլոգիաներ և Դիզայնի համալսարան, ՌԴ
Երվանդ Աբրահամյան — Ստամբուլ, Անադոլու Կուլտուր հիմնադրամ,
Թուրքիա Զարուհի Հակոբյան — Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ
Դավիթ Վարդանյան — Թուլուզ 3 համալսարան,Ֆրանսիա
Արման Խուդինյան — Լիսաբոնի Նովա համալսարան, Պորտուգալիա
Հրանուշ Թարզյան — Քյոլնի Ապոլոն համալսարան, Գերմանիա
Մերի Հայրապետյան — Ուվեղնի համալսարան, Ֆրանսիա Թագուհի Թորոսյան — Օլբորի համալսարան,
Դանիա Մհեր Հակոբյան — «Էքուինեթ», Բրյուսել, Բելգիա
Արևիկ Հակոբյան — Հումբոլդտի համալսարան, Բեռլին, Գերմանիա
Հրայր Մանուկյան — Ամստերդամի համալսարան, Նիդերլանդներ
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար:
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: «ԱՊԱ»-ն հայտնում է, որ խորհրդակցությունից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաեւը հայտարարել է Սահմանադրական դատարանի որոշման մասին:
ԿԸՀ-ի վերջնական արձանագրության հիման վրա սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվել է, որ նախագահական ընտրություններում ձայների 86.02 տոկոսով հաղթել է Իլհամ Ալիեւը:
Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով: Այս մասին ասվում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստում ընդունված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը, հաստատելով Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանն իր աջակցությունը, դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի աջակցությամբ հրթիռային հարվածները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության:
«Այս գործողությունները ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի արագ վերացմանը և քաղաքական և դիվանագիտական միջոցներով Սիրիայի ներքին հակամարտության լուծմանը` հանգեցնելով այդ երկրում հումանիտար իրավիճակի հետընթացին: Սա նաև հղի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով», — ասվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից իրեն վստահած միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման խնդիրների կատարման համար:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ փետվարի սկզբին Սիրիայի Դերզորի շրջանում ամերիկյան օդուժի հարվածներից մի քանի հարյուր ռուսաստանցի է սպանվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.