29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանն իր երկրում տեղի ունեցող ցանկացած վատ միջադեպի համար շարունակում է մեղադրել Հայաստանին:
Այս անգամ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը` նախօրեին Գյանջա քաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումն անվանել է պրովոկացիոն քայլ և դրանում մեղադրել արտաքին ուժերին:
«Երկրում կայունության խախտման սադրիչ փորձերը վկայում են, որ Ադրբեջանի զարգացումը և հաջողությունները միջազգային մակարդակով լրջորեն խանգարում են որոշ օտարերկրյա շրջանակների, այդ թվում `Հայաստանին», — հայտարարել Հաջիևը:
Նրա խոսքով` Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթը մտահոգություն է առաջացրել Հայաստանում և այլ արտասահմանյան շրջանակներում:
«Այլ երկրներում ապրող հայրենիքի դավաճանները, ովքեր ողջունում և աջակցում են այդ գործողություններին, պետք է ամոթ զգան: Նրանք, ովքեր այդպիսի քայլերի են դիմում, ադրբեջանցի ժողովրդի կողմից կստանան պատշաճ պատասխան: Մենք կոչ ենք անում մեր երիտասարդներին զգոնություն ցուցաբերել»,- ասել է մամուլի խոսնակը:
Ժողովրդավարական հիմեր ունեցող կանոնագրութեան մը բացակայութիւնը Հայց. Առաքելական Եկեղեցին հասցուցած է անհասկացողութիւններու, թիւրամացութիւններու եւ խոր պայքարներու: Տարիներու ընթացքին, յաճախ լսեցինք որ Ազգային Եկեղեցական Ընդհանուր ժողով տեղի պիտի ունենայ, ուր պիտի վաւերացուի «նոր խմբագրուած» կանոնագրութիւն մը, դժբախտաբար սակայն՝ ա՛յդ ալ տեղի չունեցաւ. կանոնագրութիւն մը որ միակողմանի կերպով խմբագրուած է Գարեգին Բ. կաթողիկոսի եւ իր ստրկացած արբանեակներուն կողմէ, եւ որ կ’անտեսէ բոլոր ժողովրդավարական սկզբունքները եւ կ’առաջնորդէ մեզ դէպի դաժան կղերապետութիւն: Այդ կղերապետութեան պտուղները արդէն իսկ կը քաղենք կաթողիկոսին վերջին տասնեւինն տարիներու սանձարձակ եւ ապօրինի գործունէութեամբ:
Բոլորս ալ գիտենք, թէ Գէորգ Զ. կաթողիկոսի օրով, 19 Յունիս 1945-ին տեղի ունեցաւ Ազգային Եկեղեցական ժողով, ուր որդեգրուեցաւ եւ վաւերացուեցաւ «Ազգային Եկեղեցական Ժողով Գումարելու Յատուկ Կանոնագրութիւն» մը: Ահաւասիկ այս ժողովէն ետք պատրաստուած են զանազան Սահմանադրութեան Նախագիծեր: Դժբախտաբար անոնցմէ ո՛չ մէկը արժանացած է վաւերացումի եւ պաշտօնական գործածութեան դրուած մինչեւ այսօր: Հաւանաբար ընթերցողը պիտի ուզէ գիտնալ թէ ինչո՞ւ Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովներ գումարուեցան Մոսկուայէն մինչեւ Միացեալ Նահանգներ:
19 Յունիս 1945-ին տեղի ունեցած Ազգային Եկեղեցական ժողովի կանոնագրութեան մէջ կը նշուին նո՛յն Ազգային Եկեղեցական Ժողովի իրաւասութիւնները.-
ա.- Ընտրութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
բ.- ԸՆտրութիւն Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի եւ վերստուգիչ յանձնաժողովին:
Շատ հետաքրքրական է նշել այստեղ, որ յաջորդաբար պատրաստուեցան զանազան կանոնագրութիւններ՝ 1958-ին, 1987-ին, 1988-ին, 1991-ին եւ 1995-ին – այս վերջինը՝ Վաչէ եւ Արիս Սրբազաններու խմբագրութեամբ: Դժբախտաբար սակայն, 1945-էն ի վեր այս նախագիծերէն եւ ո՛չ մէկը վաւերացուած ու հաստատուած է առ ի գործադրութիւն: Հետեւաբար կրնանք եզրակացնել որ Ամենայն հայոց կաթողիկոսին կատարած անհատական եւ ապօրէն փոփոխութիւնները ուրիշ բան չե՛ն եթէ ոչ՝ կամակայականութեան դրսեւորում եւ կանոնական օրէնքներու կոպիտ խախտում, որոնք ո՛չ մէկ ձեւով իրաւական կրնան նկատուիլ:
Դժբախտաբար գումարուող Եկեղեցական ներկայացուցչական բոլոր ժողովներն ալ ուրիշ նպատակ չունէին բացի անկէ՝ որ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր արբանեակներուն ու կամակատար առաջնորդներուն ձեռքով որոշուած (եւ ո՛չ թէ ժողովրդային քուէով ընտրուած) աշխարհական «ներկայացուցիչներով» պիտի փորձէ հաստատել եւ վաւերացնել բոլոր ա՛յն կանոնական խախտումները որոնք կատարուեցան մինչեւ այսօր, մասնաւորաբար իր «ընտրութենէն» ետք: Որքա՞ն ատեն պիտի ազգովին հանդուրժենք այս կանոնական խախտումներուն:
Ակնյայտ է որ կանոնական մտահոգութիւններ կան Եւրոպայի զանազան թեմերուն մէջ, նամանաւանդ երբ հարցը կը վերաբերի ժողովրդավարութեան: Տակաւին օրեր առաջ Փարիզի Թեմական Խորհուրդէն հրաժարեցան եւ հեռացան երկու ղեկավարներ, Առաջնորդին հետ իրենց ունեցած տարակարծութիւններուն համար. ուրիշ հարց՝ որ Գարեգին Բ.ի թելադրութեամբ՝ արտասահմանի առաջնորդներ բռնազբօսիկ պաշտպանողական յայտարարութիւններ հրատարակեցին բռնակալը պաշտպանելու համար, եւ այս բոլորը՝ վախի մթնոլորտի տակ, որովհետեւ կրնան կորսնցնել իրենց առաջնորդական աթոռները եթէ չանսային բռնակալի հրահանգին:
Ներկայացուցչական Ժողովներէ մէկուն բացման նիստին, Գարեգին Բ. կաթողիկոս յայտարարեց թէ «Մերժելի է նաեւ երեւոյթը, երբ թեմի թեմական-պատգամաւորական ժողովը իրեն իրաւունք է վերապահում մերժել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշումները:» յայտարարութիւն մը որ միայն կղերապետութիւն կը բուրէ եւ կ’անտեսէ մեր Եկեղեցւոյ ժողովրդավարութեան հիմերը: Օրինակներ շա՜տ, բայց բաւականանանք նշելով հարաւային Ֆրանսայի Նիս քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցւոյ պարագան, որ այսօր «զրկուած» է իր առաքելական եկեղեցի կոչումէն, հայրապետական հրահանգով: Ո՞ւր մնաց ժողովրդավարութիւնը:
Չենք կարծեր որ կարիքը կայ աւելի մանրամասնօրէն վերլուծելու Ամենայն հայոց կաթողիկոսի գործելաոճը: Տարիներու փորձառութիւնը մեզի ցոյց տուաւ իր մենատիրական ախորժակները — թեմական կանոնական որոշումներու բացարձակ տիրութիւն, թեմական առաջնորդներու իրաւունքներու սահմանափակում —. ո՞ւր լսուեր է որ Առաջնորդ մը չկարենայ քահանայ ձեռնադրել առանց կաթողիկոսի հաւանութեան, այդ ալ արտասահմանի մէջ: Այս բոլոր միջամտութիւնները կը միտին առեւանգել Հայ Եկեղեցւոյ ժողովրդավարական սկզբունքները: Եթէ Ամենայն հայոց հայրապետութիւնը կը միտի դրական ընթացք տալ թեմերու կրօնական ազգային կեանքին, պէտք է սկսի Հայաստանէն, ուր կորսուած է ո՛չ միայն կարգուկանոնը, այլեւ խախտած է ժողովուրդին հաւատքը նա՛խ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, եւ ապա մանաւանդ անոր եկեղեցական սպասաւորներուն հանդէպ, կաթողիկոսէն սկսեալ մինչեւ յետին համեստ եկեղեցականը: Կղերապետութեան այս բռնապետութիւնը անկասկած որ բաղձալի պիտի չըլլայ նամանաւանդ արտասահմանի հայութեան համար, որ կառչած կը մնայ ժողովրդավարական սկզբունքներուն: Անցա՜ն Բերիայի տարիները…
Կնճռոտ հարց է եւ հակականոնական են նաեւ Գարեգին Բ. Կաթողիկոսի ունեցած յարաբերութիանները Պոլսոյ եւ Երուսաղէմի պատրիարքութեանց հետ: Այստեղ կարելի է վկայակոչել անգամ մը եւս Կ. Պոլսոյ Մեսրոպ պատրիարքի 3 Նոյեմբեր 2000 թուակիր թիւ 3848 պաշտօնական նամակը ուղղուած Գարեգին Բ. Կաթողիկոսին, ուր ի շարս այլ դժգոհութեանց՝ հետեւեալ յայտարարութիւնը կ’ընէ. «Ձեր գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքական Աթոռներուն հետ կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ… Կաթողիկոսը Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող նամակներ պէտք չէ գրէ: «Պատրիարք» եւ Առաջնորդ» եզրերը պատմականօրէն ո՛չ նոյնանիշ եւ ո՛չ ալ հոմանիշ են»: Մեսրոպ Պատրիարքի անկարողութենէն ետք տաս տարիներու տագնապ մը ապրեցաւ Պոլսոյ Աթոռը՝ Աթէշեան արքեպիսկոպոսի սանձարձակ գործունէութեան պատճառով, եւ զարմանալին այն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր տեղապահի ընտրութիւնը շնորհաւորելէ եւ վաւելացնելէ ետք չկրցաւ ո՛չ մէկ ձեւով միջամտել պատրիարքական նոր ընտրութիւնը յաջողցնելու համար: Սա կը նշանակէ որ Գարեգին Բ. Կաթողիկոս ո՛չ մէկ թէկո՛ւզ բարոյական հեղինակութիւն ունի, որովհետեւ ո՛չ մէկ ձեւով ինզինք «հոգեւոր» հայր նկատած է իր ժողովուրդին եւ արժեւորած իր հեղինակութիւնը:
Նոյնքան խօսուն է Երուսաղէմի Նուրհան պատրիարքին յանդիմանական նամակը ուղղուած Գարեգին Բ. կաթողիկոսին, որմէ կը քաղենք հետեւեալ հատուածները:— « Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ». «Դուք, որ կոչուած էք ըլլալու գլուխը մեր Եկեղեցւոյ, միացած քաղաքական ապակրօն եւ հաւատազուրկ ղեկավարներու, կը փորձէք ձեր աճուրդի դրուած խելքով եւ մանկունակ ու քմահաճ որոշումներով, արմատախիլ ընել Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր կաղնին». «Ձեր մտածելակերպին պէս սոփեստ եւ անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները». «Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ». «Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»:
Գարեգին Բ. Կաթողիկոսի Կանոնագրային խախտումներէն մէկն ալ Ֆրանսայի նախկին առաջնորդ՝ Նորվան Արք. Զաքարեանի հանդէպ իր կոշտ վերաբերմունքն էր Փարիզի Օրլի օդակայանի հիւրասրահին մէջ, Նիս Քաղաքի քրէականօրէն դատապարտուած նախկին հովիւ՝ Վաչէ քհն. Հայրապետեանին կապակցութեամբ: Նորվան Սրբազանի պատասխան նամակը խօսուն վկայարան մըն է՝ ուղղուած Գարեգին Բ. կաթողիկոսին. «Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան հետեւեալ բառերով ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց — « Եթէ, Տէր վաչէ քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դո՛ւ գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք . «…Վաչէ քահանային սքեմը ի՛մ պատիւս է, քո՛ւկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»: Ի միջի այլոց յիշեցնենք որ կաթողիկոսին այդ պատիւ համարուած քահանան ատեն մը թափառելէ ետք Ռուսաստանի թեմէն ներս, վերջին երկու տարիներուն կը գտնուի Լոս Անճէլըս եւ կ’աշխատի որպէս կապարագործի (plumber) օգնական, իսկ շաբաթավերջին՝ գերեզմանատան առջեւ յաճախորդի կը սպասէ: Յովնան Արք. Տէրտէրեան անդրդուելի մնալով բազմիցս մերժած էր Գարգին Բ.ի «հրահանգը» եւ չէր փափաքած անոր ծուխ մը տրամադրել: Վրէժխնդիր կաթողիկոսին յաճախակի հրահանգներուն չդիմանալով, Վաչէ քահանան մի քանի ամիսներ առաջ ղրկուեցաւ պատարագի Լոս Անճէլըսի մօտակայքը գտնուող Փալմտէյլ քաղաքը, եւ երբեք պիտի չզարմանանք եթէ Յովնան Արք. տեղ մը որպէս ծխական հովիւ նշանակէ Վաչէ քահանան, որ ըստ հայրապետական տնօրինաց իր օրինազանցութեան համար վաղուց պէտք էր կարգազուրկ եղած ըլլար: ԸՆթերցողը կը հասկնայ ի՞նչ կը նշանակէ բռնակալ կաթողիկոս ունենալ, որ 19 տարիներու իր գահակալութեան շրջանին առեւանգեց ամէն սրբութիւն եւ կանոնագրութիւն, որովհետեւ զօրակցութիւնը ունէր իշխող քրէական համակարգին:
Այսօր դէմ յանդիման կը գտնուինք կանոնական եւ սահմանադրական խոշոր եւ կոպիտ խախտումներու: Կարծէք համասփիւռ հայութեան կարծիքը, հայրենիքէն ներս թէ դուրս, իմաստ եւ կարեւորութիւն չունի Ամենայն Հայոց Հայրապետին համար: Անցեալ տարի Նոյեմբեր ամսուն լայնօրէն անդրադարձած էինք այս տխուր իրողութեան եւ մանրամասնօրէն վերլուծած էինք Գ.Հ.Խ.ի գոյութեան պատճառները ու զարգացումը տարիներու ընթացքին:
Մեր վերլուծման մէջ յստակ կերպով ցոյց տուած էինք որ 1945-էն ի վեր ո՛չ մէկ կանոնադրութիւն վաւերացուած ու հաստատուած է Ազգային Եկեղեցական Ժողովի կողմէ՝ առ ի գործադրութիւն: Հետեւաբար Գ.Հ.Խ.ի անդամներուն նշանակովի հանգամանքը ըստ էութեան անօրինական է եւ անվաւեր: Քաջ գիտակցելով այս ճշմարտութիւնն ու իրողութիւնը, առաւել եւս դատապարտելի է Գ.Հ.Խ.ի հին եւ նոր կազմին՝ իրենց ինքնասիրութիւնը կորսնցուցած անդամներուն կրաւորական եւ ստրկական վիճակը: Եթէ նկատի պիտի չառնուին կանոնական եւ սահմանադրական օրէնքներ, եւ ամէն ինչ պիտի նշանակուի Վեհափառ Հայրապետին կողմէ, ի՞նչ կարեւորութիւն եւ իմաստ ունի Գ.Հ.Խ.ի ժողովական մարմնի գոյութիւնը. թող Վեհափառը որոշէ ամէն ինչ եւ վերջ: Այնուհետեւ զուր են բոլոր ժողովական ձեւակերպութիւններն ու նիւթական մսխումները: Ահաւասիկ այս նկատառումներով է որ վերջին հինգ տարիներուն, Նուրհան Պատրիարքը, որ ի պաշտօնէ ատենապետն է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ժողովին, ներկայ չգտնուեցաւ ժողովներուն, գիտնալով որ այդ մարմինը օրինական վաւերացում չունի Եկեղեցական Ընդհանուր Ժողովի կողմէ:
Ահաւասիկ այսպիսի կանոնական խախտումներ կը սարսեն նաեւ ժողովուրդի հաւատքը, սէրն ու վստահութիւնը հանդէպ Եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեւորականութեան, որոնք կը հանդուրժեն այս անփառունակ կղերապետութիւնը ին՜չ-ին՜չ անձնական եւ շահադիտական պատճառներով եւ հաշիւներով:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
5 Յուլիս, 2018 ՇԱՐ. Բ.
Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում Իսպանիայի ներքին գործերի նախարարության եւ լրատվամիջոցների կողմից «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որն օգտագործվեց հաղորդագրություններում, որոնք պատմում էին անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման ենթարկված 100-ից ավելի անձանց մասին, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Այս առնչությամբ, Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձեւակերպումն, ինչը նաեւ տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:
Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձեւակերպումների եւ շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ եւ օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարեւոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից եւ տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձեւակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենեւին բոլորը չեն, որ հայեր են, դեռեւս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը եւ նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միեւնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձեւավորման եւ հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է եւ հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։
Իսպանիայի ոստիկանական ուժերը հատուկ գործողություններ են իրականացնում Իսպանիայի ողջ տարածքով «հայկական մաֆիայի» անդամների դեմ։ Այս մասին հայտնում է Efe գործակալությունը:
Մաֆիայի անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքերի վաճառքի, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների ժամանակ պայմանավորվածություններ կազմակերպելու, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ։
Գործակալության հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունների ընթացքում նախատեսվում է մոտ 100 մարդու ձերբակալություն:
Հատուկ գործողություններ են իրականացվում Բարսելոնում, Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Կասկածվողները ունեն կապեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Լիտվայում։
Ինչպես հաղորդում է El País թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, վերջ կդրվի վրաստանցի Շուշանաշվիլի երղբայրների և հայկական արմատներ ունեցող օրենքով գող Էրիկ Ջաղինյանի գործունեությանը։
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:
Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:
2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:
Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:
Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:
Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:
Արաքս Կասյան
Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել, Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներիկայացուցիչները:
«Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ»,- նշում է Դանիել Իոաննիսյանը:
Transparency International Հայաստան կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, Հայաստանի նոր կառավարությունը միակն է, որ անցած բոլոր տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ իրական պայքար է իրականացնում.
«Այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր շատ սահմանափակ ռեսուրսներով՝ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերով ամեն օր կոռուպցիայի դեպքեր է բացահայտում»:
Լինելով եզակի երեւույթ, Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» այնուամենայնիվ կարող է օրինակ ծառայել ավտորիտար իշխանություններ ունեցող նաեւ այլ երկրների համար, նշում են քննարկման մասնակիցները, առավել եւս որ Հայաստանում նույնպես նախկին տարիների բողոքներն ընդգծված ապաքաղաքականացված էին.
«Մենք տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք, սակայն, պատկերացում անգամ չունեինք, որ այն գոյություն ունի»:
Մեկ այլ կարեւոր հանգամանք, որն ապահովեց խաղաղ հեղափոխության հաղթանակը, առաջնորդի անձն էր, նշում է Լարիսա Մինասյանը. «Այդ առաջնորդն իր վրա ընդունեց հսկայական քաղաքական պատասխանատվություն»:
Սակայն, հայկական հեղափոխությունն արտերկրյա որեւէ ուժի հետ որեւէ կապ չուներ, կրկին հիշեցնում են քննարկման ընթացքում.
«Դա բացարձակապես ներքին մղում էր, որի արմատները Հայաստանում էին եւ դրանից հետո տրվող բոլոր աշխարհաքաղաքական ազդեցության հարցերը պարզապես զարմացնում են»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր կառավարությունն այս ոլորտում դեռեւս զգուշավոր է գործում, նշում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Ակնհայտ է սակայն, որ այդ քաղաքականությունը լինելու է ներքին փոփոխությունների արտացոլում՝ պատասխանատու, բանական եւ, ամենակարեւորը, հայամետ:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Դանիել Իոաննիսյանը նշում է, որ Ռուսաստանը ստեղծել է մի մթնոլորտ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են զենք գնել Ռուսաստանից, սակայն, ինքնուրույն կողմերն այս շրջանակից չեն կարող դուրս գալ.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ժողովրդավարության հաստատում բոլոր կողմերում: Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճանապարհին է, սակայն դա բավարար չէ՝ ժողովրդավար պետք է լինի հակամարտության նաեւ մյուս կողմը»:
Երեկ Մեծ Բրիտանիայում Glory 54 շոուն էր, որի շրջանակներում միջին քաշային կարգում կազմակերպության չեմպիոն Հարութ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկ Ալիմ Նաբիևին:
Հայ բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ Հայաստանի եռագույնի և Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: 5 տեսարժան ռաունդներից հետո ժյուրին բացարձակ հաղթանակ գրանցեց Հարութ Գրիգորյանի հաշվին:
Մարզիկն իր հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին և Արցախին:
https://www.youtube.com/watch?v=lRxLzJ3j0oI
Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել:Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:
Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը 2018 թվականի ապրիլի 24-ին Սուլթանահմեթի հրապարակում ցանկացել էր Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել էր միջոցառումը՝ պատճառաբանելով, որ դրանում բարձրացվել են «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ:
Այդ պաստառները հրապարակ բերած ակտիվիստներ Լեման Յուրթսևերը, Ժիյան Թոսունը և Գամզե Օզդեմիրը ձերբակալվել, ապա ավելի ուշ ազատ էին արձակվել: Որպես ձերբակալության պատճառ նշվել էր պաստառի վրա առկա «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» գրությունը: Օրերս ավարտվել է ակտիվիստների գործով հետաքննությունը, Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:
Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը կարևորել է դատախազության վճիռը՝ նշելով, որ նախադեպային այդ վճիռը հետագայում էլ կարևոր նշանակություն է ունենալու: «Այսուհետ ամեն ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ մեր հետ կվերցնենք դատախազության այս որոշումը: Ու եթե ևս մեկ անգամ փորձ արվի խափանել մեր միջոցառումը, այս որոշումը ցույց կտանք համապատասխան պաշտոնյաներին»,- նշել են նրանք:
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ընդ որում՝ 27-ի դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, և Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաև ընթացիկ հանդիպման ժամանակ:
Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին:
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով:
Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի այդ քայլը որակել է «հերթական պոպուլիստական փորձ և միջազգային նորմերի խախտում»։
«Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը կրթական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու փոխարեն կյանքի ձևավորման ամենակարևոր փուլը հարկադրված անցկացնում են Ադրբեջանի օկուպացված տարածքների խրամատներում»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Բաքուն Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «լրջորեն մտածել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»։
Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։
ՀՀ վարչապետը կոչ արեց արտերկրում գտնվող՝ զինծառայությունից խուսափող հայրենակիցներին առաջիկայում վերադառնալ Հայաստան և մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմեց նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։
Աղբյուրը՝ civilnet.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.