29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ընդդիմադիր կրոնական գործիչ, հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված նոր կառույց է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Internethaber.com կայքը:
Նշվում է, որ կառույցը ստեղծվում էր գյուլենականների ազդեցությունը Թուրքիայում տարածելու համար: Կառույցի ձերբակալված անդամները զբաղվում էին կառույցի ֆինանսական հարցերով:
Կազմակերպության ձերբակալված անդամներից մեկի տանը գտել են 1965 թվականին թվագրվող նամակ՝ ուղղված այն ժամանակի Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին՝ ստորագրված Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը: Ես քննադատում եմ մեր մարգարե Հիսուսի զավակների սպանությունն իրենց մահմեդական կոչող տգետների կողմից: Դրա համար Ձեզ՝ ով պատվելի, շնորհակալություն եմ հայտնում և աղոթում եմ, որ մեր հայ և հույն քաղաքացիները համերաշխությամբ ապրեն թուրք եղբայրների հետ»:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
ԱՄՆ-ում Armenian Power՝ «Հայկական ուժ» հայկական ավազակախմբի պարագլուխներից Մհեր «Մայք» Դարբինյանը նոյեմբերի 4-ին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին տեղեկացնում է dailynews.com կայքը:
Հանցագործությունները կապված են եղել հիմնականում դրամաշորթության հետ, ինչի շնորհիվ նա կուտակել է ավելի քան 1 միլիոն դոլար:
44-ամյա Մհեր Դարբինյանը, որը նախկինում ապրում էր Վալենսիայում, ԱՄՆ-ում դատավոր Գարի Կլաուսների որոշմամբ պետք է նաև 170 000 դոլար որպես տուգանք և վնասի փոխհատուցում վճարի իր գործունեությունից տուժած անձանց: Դատական փաստաթղթերի համաձայն՝ բանտից ազատվելուց հետո Դարբինյանին սպասվում է արտաքսում Հայաստան:
Դեռևս 5 տարի առաջ Դարբինյանը Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել ավելի քան 40 քրեական գործով և դատապարտվել էր 32 տարվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել մեղադրանքները:
Այս հունիսին Դարբինյանն իրեն մեղավոր է ճանաչել միանգամից 30 կետով: Նրա փաստաբան Մայքլ Սեվերոն նշել է, որ իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել ինչ-որ մեկին վնասելու:
«Հայկական ուժ» («Armenian Power») խմբավորումը ձևավորվել է 1980-ականներին Լոս Անջելեսում: Ինչպես նմանատիպ այլ կազմավորումներ, խումբը սկզբնական շրջանում ձևավորվել է օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու համար, սակայն հետագայում վերափոխվել է հանցախմբի, որը զբաղվել է ամեն ինչով՝ սկսած սպանություններից և խարդախություններից, վերջացրած շորթմամբ և բանկերի թալանով: Հանցախումբը տարբեր անձանց բանկային հաշիվների թալանով է զբաղվել՝ հիմնականում թիրախ ընտրելով տարեց մարդկանց:
Ըստ Bellingcat առցանց հրատարակչության վերլուծության՝ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող՝ ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ: Այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Պապաքար լեռան վրացական հատվածում:
Պապաքար լեռը (ադրբ.՝ Babaqar dağı) հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանագլխին ձգվող լեռների ամենաբարձր գագաթը (959 մ):
Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ մայոր Էլչին Իբրահիմովն օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»:
«Այս նոր տարածքներն Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը»,- գրում է Bellingcat-ը:
Սիրիացի զինյալները հրազենի համար ջերմատեսասարքերը եւ այլ սարքավորումները ստացել են անմիջապես Մոսկվայից: ԱԴԾ-ն պարզել է, որ երկու տարի շարունակ մատակարարումներն իրականացրել են 2 ադրբեջանցիներ, որոնք փախլավայի արտադրամաս ունեին, հայտնում է «Կոմերսանտը»՝ «Փախլավան ծառայում է ահաբեկչությանը» խորագրով հոդվածում:
Արեւմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը հատուկ կարգով է քննել Ռասիմ Բախշիեւի եւ Էլշադ Յաղուբովի քրեական գործը, որոնք մեղադրվում են ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված (օժանդակություն ահաբեկչական գործունեությանը) հանցագործության կատարման մեջ: Երկու ֆիգուրանտներն էլ, որոնց ԱԴԾ-ն ձերբակալել էր 2018 թվականի օգոստոսին, իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են եւ զղջացել՝ օգնելով քննությանը:
Պարզվել է, որ Բախշիեւն ու Յաղուբովը, որոնք 50-ն անց են, օրվա ապրուստը հոգացել են փախլավայի ոչ մեծ արտադրությամբ, որը լավ էր իրացվում մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի շրջանում: Սակայն 2016 թվականին հրուշակագործների հետ կապ է հաստատել Թուրքիայում բնակվող ծանոթը, որն առաջարկել է այդ երկիր մատակարարել որսորդական հրացանի համար ջերմատեսասարքեր, նշանառության սարքեր, հեռադիտակներ եւ մոնոկուլյարներ: Այս սարքերի գործարքների համար պետք չէ ունենալ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության լիցենզիա, ինչից էլ օգտվել են ձեռնարկատերերը: Մինչեւ 2017 թվականը նրանք արտասահման իրենց գործընկերոջն ուղարկել են մոտ 30 մլն ռուբլու արտադրանք, որը միանգամայն օրինականորեն ձեռք էին բերում մայրաքաղաքային խանութներում:
Ձեռնարկատերերի պաշտպանների տեղեկություններով՝ նրանք պատկերացում իսկ չունեին, որ ջերմատեսասարքերն ու մոնոկուլյարները Թուրքիայից տեղափոխվել են Սիրիա, որտեղ օգտագործվել են տարբեր ահաբեկչական խմբերի եւ անօրինական ռազմական կազմավորումների զինյալների կողմից: «Ռասիմը եւ Էլշադը, որոնք ԽՍՀՄ-ում են ծնվել, քիչ են հետաքրքրվել քաղաքականությամբ եւ կրոնական հարցերով, ոչ մի ԻԼԻՊ-ի չեն հարել, այլ պարզապես փորձել են փող վաստակել՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»,- «Ъ»-ին ասել է ձեռնարկատերերի ծանոթը՝ նշելով, որ Թուրքիա բուն մատակարարումների մեջ ոչ մի քրեական բան չկա:
Սակայն 2017 թվականի փետրվարին ռուսական զորքերը բռնել էին ջերմատեսասարքերի խմբաքանակ: Դրանցից ամենահասարակները կարելի է գնել 15-20 հազար ռուբլով: Առավել բարդ սարքերը, որոնք թույլ են տալիս թիրախը հայտնաբերել եւ խոցել մեկ կիլոմետրից ավելի հեռավորությամբ, կարժենան արդեն ավելի քան 1 մլն ռուբլի: ԱԴԾ զինվորական հակահետախուզության աշխատակիցները սարքերի ծագումը պարզելիս, հաստատել են, որ արտադրողներն այն ուղարկել էին Ռուսաստանում իրացնելու համար: Սարքերի վրա եղած համարներով պարզվել են խանութները, որտեղ ադրբեջանցիներն այն ձեռք էին բերել, իսկ առեւտրի կետերում թողած հեռախոսահամարներով դուրս են եկել պարոնայք Բախշիեւի եւ Յաղուբովի հետքի վրա:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը ֆինանսավորելու միջոցով ահաբեկչական գործունեությանն օժանդակելու համար, որն արտահայտվել է օպտիկական սարքերի (ջերմատեսասարքերի եւ մոնոկուլյարների), ինչպես նաեւ դրանց աքսեսուարների մատակարարմամբ, վերջինները նախատեսված էին որպես ձեռքի մարտական հրազենի կախովի սարքավորում: Փորձագետների եզրակացությամբ՝ դրանք կարող էին օգտագործվել թիրախային կրակոցների համար հայտնաբերված ջերմակոնտրաստային թիրախների վրա՝ ի դեմս ռուսաստանցի զինծառայողների եւ սիրիացի առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցների: Դրանից բացի, նրանց լրացուցիչ մեղսագրվում է Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների օրինականացմանը աջակցության ցուցաբերումը:
Քննությամբ անցնող անձանց սպառնում էր 5-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում, բայց դատարանը, հաշվի առնելով մեղադրյալների օգնությունը, սահմանել է 6 տարվա պատժաժամկետ: Ընդ որում՝ նրանք պատիժը պետք է կրեն ոչ թե խիստ, այլ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչը ընձեռում է վաղաժամկետ պայմանական ազատվելու հնարավորություն:
Դատապարտյալների պաշտպաններն, այդուհանդերձ, դատավճիռը բողոքարկել են Գերագույն դատարանի զինծառայողների գործերով կոլեգիայում՝ այն անարդարացի անվանելով չափից ավելի «խիստ» լինելու պատճառով: Փաստաբան Իրինա Օստաեւան, մասնավորապես, նշել է, որ պարոն Յաղուբովը ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են կինը եւ հիվանդություններ ունեցող դուստրը: Պաշտպանության վարկածով՝ նա հանցագործությունները կատարել է «ծանոթին (Բախշիեւին) օգնելու եւ ընտանիքի համար փող վաստակելու նպատակով»:
Գերագույն դատարանը, բողոքները մերժելով, նշել է, որ դատավճիռը կայացնելիս մեղքը մեղմացնող բոլոր հանգամանքները հաշվի են առնվել: Մասնավորապես՝ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվել լրացուցիչ պատիժ տուգանքի ձեւով, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով: Դատապարտյալների Թուրքիայից գործընկերը մինչեւ հիմա միջազգային հետախուզման մեջ է:
Թուրք քաղաքական գործիչները չեն կարողանում ուշքի գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո: Հիստերիայի մասշտաբները հասել են նրան, որ թուրք քաղաքական գործիչներից մեկն առաջարկել է երեխաներին անվանել Հայոց ցեղասպանությունն իրագործած հանցագործների պատվին:
Նա այդ առաջարկն արժանի «պատասխան» է անվանել: Ընդ որում, նրան չի հուզում այն, որ թուրք երեխաները (նույնիսկ աղջիկները) կկրեն մարդկանց անուններ, որոնք համաշխարհային պատմության մեջ «հայտնի են» որպես առաջին ցեղասպանության կազմակերպիչներ եւ ռազմական հանցագործներ: Ազգայնական «Լավ կուսակցության» ներկայացուցիչ Յավուզ Աղըրալիօղլուն առաջարկում է Թուրքիայում երեխաներին անվանել Էնվեր, Ջեմալ եւ Թալեաթ փաշաների պատվին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոնստանտինոպոլում ռազմական հանցագործությունների դատարանը Էնվեր եւ Թալեաթ փաշաներին մեղավոր ճանաչեց հայերի զանգվածային սպանությունը կազմակերպելու համար:
«Մենք այդ որոշմանը կպատասխանենք մեր երեխաներին Էնվեր, Ջեմալ եւ Թալեաթ անվանելով»,- ասել է Աղըրալիօղլուն՝ հավելելով, որ եթե այդ «անպատեհությունը շարունակվի, ապա բոլորը պետք է իմանան, որ իրենք երեխաներին, ներառյալ աղջիկներին, կանվանեն Թալեաթի պատվին»:
Նշենք, որ Թալեաթն իր հուշագրություններում խոստովանում էր, որ հրամայել է սպանել հայերին՝ «ի շահ թուրք ժողովրդի»:
Հայոց ցեղասպանությունը հերքելու կույր ցասումը խանգարում է թուրք քաղաքական գործիչներին ոչ միայն մտածել, այլ նաեւ դրդում է անհեթեթ եւ ցինիկ առաջարկներ եւ արտահայտություններ անել, ինչը հերթական անգամ հաստատում է, որ ոչ մի ազգային եւ կրոնական փոքրամասնություն չի կարող անվտանգ ապրել մի երկրում, որը ոչ միայն չի զղջում, այլ նաեւ հպարտանում է իր ռազմական հանցագործներով եւ իր պատմության ամենաարյունալի դրվագներով:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Փայլանը գրառում է կատարել թվիթերում։
«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:
Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել… Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
Բանաձևի ընդունմանը կոշտ արձագանք էին տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրվիճակի վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է Հրայր Թովմասյանի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, երբ վերջինս զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:
Ռեպորտաժի հեղինակը մեկնաբանություն է վերցրել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից, որը նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:
Ռեպորտաժում նշվում է նաև, որ հարցաքննման են կանչվել Թովմասյանի տարեց հայրը, որն առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև դուստրերը: «Ռոսիա 24»-ի լրագրողը նշում է, որ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է:
https://www.youtube.com/watch?v=Dqe3UmKnMDA
Ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Նախորդ գիշեր մի քանի տարի որոնումներից հետո Ամերիկյան զինուժին հաջողվեց Սիրիայի հյուսիսում ոչնչացնել աշխարհի ամենադաժան խմբավորման՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Օպերացիայի հետևանքով ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել, այն դեպքում, երբ Բաղդադիի հետ ոչնչացվել են նրա զինակիցները: Մենք նրան հետևում էինք 2 շաբաթ շարունակ, շինությունը, որտեղ նա գտնվում էր, ականապատված էր: Մինչև վերջին պահը Բաղդադին գոռգոռում ու լացում էր, ողորմություն խնդրում: Նա արցունքն աչքերին մեզ խնդրում էր խնայել իրեն, բայց սատկեց ինչպես վախկոտ շուն: Նա փորձել է թունելով փախչել՝ իր հետ տանելով 3 երեխաների: Սակայն թունելի մոտքը փակված է եղել և նա ինքնապայթյուն է իրականացրել՝ իր հետ սպանելով նաև երեխաներին:
Այն տնից, որտեղ ապրում էր Բաղդադին, դուրս է բերվել 11 երեխա:
Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր հպարտանում են նրանով, իմանան, որ նա որպես հերոս չի մահացել, այլ՝ որպես վախկոտ շուն»,- ասում է Թրամփը:
Նա նախ խոստացել է արմատախիլ անել ահաբեկչությունը աշխարհում:
Թրամփը նաև համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սիրիային, Իրաքին, իրաքյան քրդերին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է.
«Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ ասում է, որ Մինսկի համանախագահությունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։
«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել»: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում»: «Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում»: «Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝
-Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին 95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար, -Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում,
-Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին, -13 երեխաների համար խնամատարություն»:
-«Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»: «Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.