29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակով բնությունը պատասխան հարված է հասցրել մարդկանց՝ էկոլոգիական ճգնաժամն արհամարհելու համար, գրում է edition.cnn.com կայքը։
Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ աշխարհը պետք է արտադրության և սպառման տեմպերը դանդաղեցնի և սկսի խորհել բնության մասին ու հասկանա նրան։
«Մենք մասնավոր ողբերգություններին չէինք արձագանքում։ Ո՞վ է հիմա խոսում Ավստրալիայի հրդեհների մասին, կամ ո՞վ է հիշում, որ 18 ամիս առաջ սառույցների հալման պատճառով նավակով հնարավոր էր Հյուսիսային բևեռ հասնել։ Ո՞վ է հիմա խոսում ջրհեղեղների մասին»,-նշել է Պապը բրիտանացի կաթոլիկ լրագրող Օսթին Այվերիի հետ ունեցած զրույցի ընթացքում։
Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը տեղի է ունեցել մարդկանց՝ բնության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով։
«Չգիտեմ, սա բնության վրեժն էր, թե ոչ, սակայն, անկասկած, սա պատասխան ռեակցիան է»,- հայտարարել է Հռոմի պապը։
Նա հավելել է, որ անհանգստացած է որոշ պետական առաջնորդների պոպուլիստական հայտարարություններով։ Նրա խոսքով՝ որոշներն այնպիսի ելույթներ են ունենում, որ Հիտլերին են հիշեցնում 1933 թվականին։
«Ինձ անհանգստացնում է որոշ քաղաքական գործիչների կեղծավորությունը, որոնք խոսում են այն մասին, որ կարող են բախվել ճգնաժամի, աշխարհում սովի խնդրին առերեսվել, սակայն միևնույն ժամանակ զենք են արտադրում»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ գրասենյակը:
«Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին․ 51 մլն. եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։
Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:
Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ամերիկացիների համար՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է CNN-ը։ «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի պատրաստվի այս ծանր օրերին, որոնք սպասում են մեզ»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել՝ հասնելով մինչև երեք շաբաթի:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թրամփն անվանել է բարդ փորձություն, որը տարբերվում է նախկինում հանդիպածներից: Թրամփը նշել է, որ հույս ունի, որ շուտով ամերիկացիները «լույս կտեսնեն թունելի վերջում»:
Այն քաղաքացիները, ովքեր ամսական կօգտագործեն 200 կիլովատից քիչ էլեկտրաէներգիա և 200 խորանարդից քիչ բնական գազ, նրանց 3 ամսվա կոմունալ վճարումներն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից:
Jnews-ի փոխանցմամբ, կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ամսվա ընթացքում կօգտագործի 200 կիլովատից քիչ էլեկտրոէներգիա և 200 մ/3-ից քիչ բնական գազ, երեք ամսվա ընթացքում՝ մարտ, ապրիլ, մայիս, ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:
«Սա վերաբերում է ինչպես աղբահաման, այնպես էլ ջրի վճարումներին: Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, սակայն մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր այն քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- հայտարարել է վարչապետը:
Մոսկվայի քաղաքային №40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Կոմունարկա շրջանում գտնվող հիվանդանոց էր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շփվել ինչպես գլխավոր բժշկի, այնպես էլ անձնակազմի հետ:
ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, նա կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնում:
Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև բժիշկը՝ գրելով. «Ընկերներ, զգացված եմ ձեր անհանգստությամբ: Այո, ինձ մոտ СoV-ի թեստը դրական պատասխան է տվել, սակայն ինձ լավ եմ զգում: Մեկուսացել եմ իմ աշխատասենյակում, որտեղ կան բոլոր պայմանները հեռակա կերպով աշխատելու համար»:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2337-ի, որոնցից 1613-ը՝ Մոսկվայում, 17 մարդ մահացել է, 121-ն՝ ապաքինվել:
Հռոմի բնակիչ երիտասարդ փաստաբանը, որը հիվանդացել է կորոնավիրուսի ծանր ձևով, Die Welt-ին պատմել է հիվանդության անսովոր ընթացքի մասին:
33-ամյա Անդրեա Նապոլին նշել է, որ երբևէ հատուկ առողջական խնդիրներ չի ունեցել, այդ թվում՝ շնչուղիների հետ կապված հիվանդություններ: Տղամարդը կանոնավոր զբաղվել է սպորտով և, ըստ վիճակագրության, ռիսկային խմբում չի եղել:
Սկզբում իտալացին հազ և ջերմություն է ունեցել, իսկ երեք օր անց բժիշկները կորոնավիրուս են ախտորոշել: Նապոլիին տնային կարանտին են նշանակել, բայց հաջորդ օրը նրա վիճակը վատացել է, և տղամարդը թոքաբորբով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
«Ես 33 տարեկան եմ, հիանալի առողջություն ունեմ, բայց մեկուկես օր անց ես հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում»,- ասում է Նապոլին:
Նա 9 օր թթվածնային դիմակ է կրել: Այդ ընթացքում նույն հարկում երեք հիվանդ է մահացել:
«Ես շատ, շատ ցավ տեսա: Դա շատ ծանր էր»,- հիշում է տղամարդը:
Նրա խոսքով՝ բաժանմունքում անընդհատ բղավոցի և հազի ձայներ էին լսվում:
Մեկ շաբաթ անց Նապոլին տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ, այնուհետև տեղավորվել է տեղի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաքինվող հիվանդներն էին: Այնուամենայնիվ, նա դեռ դժվարությամբ է շնչում, և նրա արյան մեջ թթվածնի մակարդակը շատ ցածր է:
«Ես շատ շուտ եմ հոգնում: Զուգարանից հասնում եմ մահճակալին և արդեն շնչառությունս սահմանին է: Ինը օր անկողնում անշարժ անցկացնելուց հետո մկաններս ցավում են: Դա հեշտ չէր»,- մեջբերում է Die Welt-ը:
Վերջին տվյալներով Իտալիայում արդեն նոր տիպի կորոնավիրուով վարակի 100 հազար դեպք է գրանցվել:
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին գրում է France 24-ը։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունները մանրամասն ներկայացնում են դեղորայքի վերջին նվիրատվությունները ազգային պաշարներին`ներառյալ քլորոքինի և հիդրօքսիքլորիքինի, որոնք երկուսն էլ հետազոտվում են որպես հավանական միջոց՝ COVID-19 բուժման համար:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ երկու դեղամիջոցները կարող են լինել «Աստծո պարգև», չնայած գիտնականները նախազգուշացնում են վտանգների մասին։
Շատ հետազոտողներ, այդ թվում ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին, հորդորել են հասարակությանը զգույշ լինել՝ մինչև ավելի մեծ կլինիկական փորձարկումները կվավերացնեն փոքր ուսումնասիրությունները:
ԱՄՆ-ի երկու բժշկական մարմիններ`Առողջապահության ազգային ինստիտուտը և Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմինը, ներկայումս աշխատում են նման փորձարկումների պլանավորման ուղղությամբ:
Մտավախություններից է նաև այն, որ այս դեղամիջոցների օգտագործումը կորոնավիրուսի դեմ կարող է հանգեցնել դեղամիջոցի սղության այն հիվանդների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Թրամփը թվիթերում գրել էր, որ հիդրօքսիքլորոքինն ու ազիտրոմիցինը կարող են բուժել կորոնավիրուսը։
Նշենք, որ օրերս նաև Ֆրանսիան հաստատեց, որ հիդրօքսիքլորոքինը կարող է կիրառվել բուժման համար։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից մեկը՝ Նազիֆե Բիլենը, գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է, որ Բիլենը, որի զինվորական ու քաղաքական ուսումնառությունը ժամանակին ղեկավարել է անձամբ ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, հանդիսանում է ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ մանրամասն ծրագրելուց հետո ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին:
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կմարի մինչև ապրիլի վերջ֊ մայիսի սկիզբ, «Իզվեստիա» գործակալությանն ասել է Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն: Մասնագետի խոսքով՝ այս վարակը ենթարվում է այն նույն սկզբունքներին, որոնց որ սուր շնչառական վիրուսային վարակները:
«Փոխանցման հիմնական մեխանիզմն օդակաթիլային ճանապարհն է, և տաք սեզոնում համաճարակային գործընթացի ակտիվությունը զգալիորեն կրճատվում է», — պարզաբանեց Բրիկոն:
Նախօրեին Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վոյնովիչը կոչ էր անում նախազգուշական միջոցներ ձեռնարկել և խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված։ Ըստ նրա՝ կան շատ ավելի լուրջ հիվանդություններ, և միայն կանոնների պահպանումն է, որ կօգնի հաղթահարել այս նոր համաճարակը:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 465 հազար մարդ, մահացել է 21 հազար մարդ:
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1036 դեպք, Մոսկվայում՝ 703: 45 մարդ ապաքինվել է, 3-ը` մահացել:
Վրաստանում, վերջին տվյալներով, կա կորոնավիրուսով վարակման 81 հաստատված դեպք: Այս մասին հայտնում է Sputnik-georgia-ն: Առայժմ հայտնի է վարակվածներից միայն երկուսի անունը, մնացածների ինքնությունը գաղտնի է պահվում: Դա մի շարք հարցեր է առաջացրել բնակչության շրջաններում: Սոցիալական ցանցերում առաջարկել են հիվանդների անունները, հասցեներն ու տարիքը հրապարակել, իսկ բացատրությունը շատ պարզ է՝ մարդիկ վախենում են վարակվել վտանգավոր վիրուսով և ցանկանում են հեռու մնալ վարակի հետ կապված ամենքից ու ամեն ինչից:
Վարակվածների անունների չհրապարակման հիմնական պատճառը անձնական կյանքի գաղտնիությունը պահելու պահանջն է: Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների ազգանունները հրապարակելն արգելել է Վրաստանի պետական տեսուչ Լոնդա Թոլորայան: Նրա ղեկավարած գերատեսչությունը խիստ վերահսկողություն է իրականացնում, իսկ խախտում անողները պատժվում են:
«Որպես կանոն՝ կորոնավիրուսով վարակված անձի, ինչպես նաև հնարավոր վարակվածների կամ նրա հետ շփում ունեցածների ազգանունները հրապարակելու կարիք չկա»,- ասված է տեսուչի հանձնարարականում:
Միաժամանակ, Թոլորայան ընդգծել է, որ տվյալների հրապարակումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այն հստակորեն կանխի վիրուսի հնարավոր տարածումը:
Վրաստանի Քրեական օրենսգրքում կա հոդված՝ Անձնական կյանքի անձեռնմխելիության մասին, որով պատասխանատվություն է նախատեսված քաղաքացու անձնական կյանքին, այդ թվում` առողջությանը, ազգանվանը, ֆինանսներին վերաբերող տեղեկությունների հրապարակման համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.