29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Փորձագետները նախազգուշացնում են, որ «պատվաստանյութերի ազգայնականությունը» Covid-19-ի դեմ դեղամիջոցի որոնումը վերածում է սպառազինությունների մրցավազքի, որը, ի վերջո, վնաս կհասցնի տնտեսությանը եւ հանրային առողջությանը, հայտնում է CNBC-ն:
Eurasia Group-ի վերլուծաբանները ենթադրում են, որ պատվաստանյութի հետ կապված լարվածությունը կուժեղանա ամռանը՝ կանխատեսելով դրա հասանելիության համար պայքար, որը կտեւի մինչեւ 2021 կամ 2022 թվականները:
«Երկրները՝ հարուստ եւ աղքատ, կմասնակցեն գնումների ակտիվ ջանքերին՝ քաղաքական, տնտեսական եւ հանրային առողջության համար զգալի հետեւանքներով»,- ասվում է զեկույցում: «Առկա միջազգային ինստիտուտները եւ համաձայնագրերը կպայքարեն այս «պատվաստանյութերի ազգայնականությունը» նվազագույնի հասցնելու համար:
Հետազոտական խումբը պնդում է, որ որոշ կառավարություններ արդեն իսկ փորձում են հասանելիություն ստանալ լայնածավալ ներդրումների միջոցով:
«ԱՄՆ-ում Կենսաբժշկության ոլորտում հեռանկարային հետազոտությունների վարչությունը (BARDA) բաշխում է իր ներդրումները պատվաստանյութերի մի շարք հավակնորդների միջեւ՝ ձգտելով նվազեցնել ֆինանսական ռիսկերը դեղագործական ընկերությունների համար եւ ապահովել առաջնային հասանելիություն հաջողված պատվաստանյութերին»,- նշում են հեղինակները:
BARDA-ն ֆինանսական հետաքրքրություններ ունի Moderna-ի թեկնածու-պատվաստանյութի հանդեպ եւ ներդրումներ է կատարել ֆրանսիական Sanofi-ի եւ բրիտանական GlaxoSmithKline-ի կողմից իրականացվող վաղ հետազոտություններում։
Մայիսին ԱՄՆ-ը նաեւ 1 միլիարդ դոլար է ներդրել AstraZeneca-ի պոտենցիալ պատվաստանյութի համար, որը մշակում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Բրիտանա-շվեդական դեղագործական հսկան մտադիր է 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել, որպեսզի մինչեւ հոկտեմբեր 400 միլիոն չափաբաժին մատակարարի ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային:
AstraZeneca պատվաստանյութը նույնպես ստացել է բազմամիլիոն դոլար ներդրումներ ԱՄՆ կառավարությունից եւ 843 միլիոն դոլար ԵՄ որոշ երկրներից` պատվաստանյութի հասանելիությունն ապահովելու համար, եթե այն արդյունավետ լինի:
Մինչդեռ Կանադայի կառավարությանն առընթեր ազգային հետազոտական խորհուրդը համաձայնագիր է կնքել չինական CanSino Biologics-ի հետ` այս ամռանը Կանադայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, ինչը, վերլուծաբանների կարծիքով, Կանադային «ներքին հասանելիություն» կտա:
Օքսֆորդի համալսարանի գլոբալիզացիայի եւ զարգացման պրոֆեսոր եւ Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Յան Գոլդինը նույնպես նախազգուշացրել է, որ հետեւանքներ կլինեն, եթե երկրները փորձեն պատվաստանյութի տարածումը դարձնել ազգային ձեռնարկություն:
Shore Capital-ի բնական գիտություններում հետազոտությունների բաժնի ղեկավար Թարա Ռավենդրանը ասել է, որ որոշ հետազոտողներ, ինչպիսիք են BioNTech-ը եւ Moderna-ն, մշակում են mՌՆԹ պատվաստման տեխնոլոգիա, որը թույլ կտա հեշտությամբ ընդլայնել արտադրությունը:
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ դա կարող է բավարար չլինել վաղ հասանելիության որոշ ծրագրերի փոխհատուցման համար:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ներկայումս փորձարկվում է Covid-19- ի դեմ առնվազն 160 հավանական պատվաստանյութ:
Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմեռնի սովից, քան հիվանդությունից: Կազմակերպության գնահատականներով՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Կոնգոն, Աֆղանստանը եւ այլն, սովն ամեն օր սպառնում է 12 000 մարդու, հայտնում է BBC-ն:
Զինված հակամարտությունները եւ այդ երկրների թույլ տնտեսությունները արդեն իսկ հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել, այժմ բնակչության համար հավելյալ սպառնալիք է դարձել մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունը, իսկ որոշ տեղերում, խափանված միջազգային հաղորդակցությունների պատճառով, անհնարինությունը։
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում Covid-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է մոտ 550 000 մարդ: Երկու ցուցանիշներով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար ավելի քան 3 միլիոն եւ 132 000 մարդ: Երկու կատեգորիաներում երկրորդ տեղում է Բրազիլիան: Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենաշատ տուժած երկիրն է՝ 288 500 վարակված (աշխարհում 7-րդ տեղ) եւ 44 600 մահացած (աշխարհում 3-րդ տեղ):
Կառավարությանն առնթեր հակահամաճարակաբանական օպերատիվ շտաբի աշխատանքի ողջ պատմությունն ավելի վաղ կայացրած որոշումների չեղարկում է, գրում է Քյամալ Ալին, որի հոդվածը հրապարակվել է Turan կայքում։
«Բնակչությանը հայտարարել էին ավտոճանապարհներին անցակետերը հանելու մասին, որոնց պատճառով գոյանում էին խցանումներ։ Մեկ օր անց պարզվել էր, որ փողոցի տեղախցիկները, որոնք իրականացնում էին կարանտինը խախտող վարորդներին հայտնաբերելու առաքելություն, չունեն ծրագրային ապահովում։ Ճանապարհներին հսկողությունը կրկին իրականացնում են ոստիկանները։ Առաջին երկարատեւ կոշտ կարանտինի ժամանակ առավել կոշտ միջոցներ էին ձեռնարկվել 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ չնայած հենց նրանք էին ամենաօրինապահներն ու նրանք էին առավելապես պահպանում իրենց առողջությունը։ Այդ մարդկանց մթերքով եւ դեղորայքով ապահովելու համազգային համակարգը գրեթե չէր գործում։ Բարի հարեւաններն ու բարեկամներ ունեն բոլորը։ Մարդիկ, չունենալով անգամ երկու ժամով տնից դուրս գալու հնարավորություն, ձեռք են բերել նյարդային խանգարում խորացված հիպոդինամիայով։
Ներկայիս երկարատեւ կոշտ կարանտինի ժամանակ պարզվել է, որ 65+ քաղաքացիների իրավունքները հավասարեցվել են մյուսների հետ, եւ նրանք կարող են կարճ ժամանակահատվածով հեռանալ տնից։ Իսկ ո՞վ է պատասխանատու այդ մարդկանց տանջանքների համար առաջին կարանտինի ժամանակ։ Փորձը ցույց է տվել, որ Təbib բժշկական ապահովագրության պետական գործակալությունն ի վիճակի չէր ճիշտ կառավարել Շտապ օգնության ծառայությունը։ Այդ սխալը խլել էր կորոնավիրուսով մի քանի հիվանդի կյանք, որոնց շտապօգնության բժիշկները մերժել էին հոսպիտալացնել կամ չէին տարել հիվանդանոց։ Ադ մասին բաց նամակում գրել է լրագրող Սեյմուր Քյազիմովը, որի հայրը մահացել էր՝ օգնություն չստանալով «շտապ օգնությունից»։
Այդ առնչությամբ սկանդալներից հետո Շտապ բժշկական օգնության համակարգի վերահսկողություն դարձյալ սկսել էր կատարել առողջապահության նախարարությունը։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդկանց վախճանի համար, որոնք դարձել էին անտաղանդ կառավարման զոհը։ Քաղաքացիներից եւ ընկերություններից բազմաթիվ բողոքներից հետո էկոնոմիկայի նախարարությունը կրկին փոփոխություններ էր կատարել icaze-gov.az հարթակում՝ դարձյալ թույլ տալով աշխատողներին տնից դուրս գալ աշխատանքային գործունեությունը ծավալելու համար։ «Սխալի գնի» մասին համացանցում գրում է ձեռնարկատեր Սաբինա Գուլիեւան։ Նա հարց է ուղղել էկոնոմիկայի նախարարությանը․ ինչի՞ մասին են մտածել, երբ չեղարկել են ազատ տեղաշարժի թույլտվությունը, իսկ դա նշանակում է՝ նաեւ տեղաշարժը դեպի աշխատավայր։
«Ես տեսնում եմ՝ ինչպես են պարզապես գոյատեւում լավ բիզնեսները։ Սրճարան, որում սեփականատերերը նախքան կարանտինը ձեռք էին բերել հարյուրավոր սեղանի խաղեր մեր երիտասարդների ինտելեկտը զարգացնելու համար, գոյատեւել է դրանք վարձույթով հանձնելու շնորհիվ։ Հուշանվերների ազգային բրենդը ամբողջ ընթացքում գոյատեւում էր առցանց վաճառքի շնորհիվ։ Գրախանութների ցանցում, որը նույնպես գոյատեւում էր առցանց վաճառքի հաշվին, իսկ այժմ սահմանափակել են անգամ նրանց առաքիչների տեղաշարժման իրավունքը։ Այդ ցանցում աշխատում է 70 մարդ, որոնց էկոնոմիկայի նախարարությունում թույլ չեն տա աշխատանքից հեռացնել։ Այժմ խոսքն ամեն ինչ վաճառելու, բիզնեսը փակելու եւ ձեր 190 մանաթով ապրելու մասին է, եթե տաք, իհարկե․․․»։
Մարդկանց մի մասը, տեսնելով՝ ինչպես է իշխանությունն ասում եւ գործում տարբեր կերպ, չի հավատում համավարակի գոյությանն ու հորինում է իր տեսությունները, ինչպես նաեւ չի հավատում դիմակ կրելու նպատակահարմարությանը։ Դա հագեցնում է նոր հիվանդությունների։ Մինչդեռ Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում հանվում են արգելքները, իսկ Ադրբեջանում էլ ավելի են փակում իրենց ժողովրդին տներում։ Դա հանգեցնում է բնակչության աղետալի աղքատացմանը։ Լրագրող Ռամելա Իբրահիմխալիլովան բնութագրել է բնակչության կարողության մակարդակը որպես միջինից ցածր։
Օրեցօր խստացնում են կարանտինային ռեժիմը: Գանձապետարանը համալրում են բարձր տուգանքների հաշվին: Մարդիկ ամիսներով չեն աշխատում, աշխատավարձերը կրճատվում են: Բնակչությունը՝ բացառությամբ 20-30 տոկոսի, դժվարությամբ է «ծայրը ծայրին հասցնում»: Արտադրությունը գրեթե զրոյի վրա է: Միջազգային շուկաներ կարելի է մատակարարել միայն նավթամթերք եւ լոլիկներ: Մանաթը դժվարությամբ է պահպանում իր դիրքերը: Պաշտոնյաները ծախսել են բյուջեն, յուրացրել: Եթե ցնցես բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրա շրջապատին, ոսկիներ կթափվեն: Դեղամիջոցների գները բարձրացել են: Մեկ կգ դեղձի եւ կեռասի գինն արժե 5-8 մանաթ: Շատ ընտանիքներ իրենց սննդակարգից բացառել են միսը: Ոչ, նրանք բուսակեր չեն, նրանք աղքատ են: Բժշկությունը՝ զրո, կրթությունը՝ զրո: Ժողովուրդը աղքատացել է եւ՛ նյութապես, եւ՛ հոգեպես: Մի՞թե պետությունը կարծում է, որ դա կարող է հավերժ տեւել: Չէ՞ որ մասնագետները նրանց զգուշացրել էին…»,-գրում է Ռ.Իբրահիմխալիլովան:
Օպերատիվ շտաբը շարունակում է վախեցնող նոր որոշումներ ընդունել: Մարտի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները ներգրավել են պարեկությանը:
Բաքվի բնակիչները շփոթված են՝ ինչո՞ւ են իշխանությունները զինծառայողների դուրս բերել փողոցներ, երկրում զանգվածային անկարգություննե՞ր են:
Փորձագետները դա բացատրում են նրանով, որ իշխանությունները չեն ցանկանում խորհրդակցել, հաշվի առնելով հասարակության կարծիքը: Այդ մասին ասվում է քաղաքացիասկան ակտիվիստ Ռենա Սաֆարալիեւան: Նա գրում է. «Հասարակության ներգրավման համար օրենսդրական հիմք կա: Այդ օրենքը Միլի Մեջլիսին պարտավորեցնում է քննարկել օրինագծերը բնակչության հետ: Ինչո՞ւ հասարակությունը չի մասնակցում որոշումների ընդունմանը»:
Այդ ֆոնին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով: Հետաքրքիր է՝ որքան վատ է Ադրբեջանի իրավիճակը, այնքան կտրուկ են Ալիեւի հայտարարությունները: Ակնհայտն է, որ Ադրբեջանի ղեկավարության համար կենսական նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության կրակը պահպանելը:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարֆավիճակը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես ապավինում եմ Թուրքիայի կառավարության խոհեմությանը: Սուրբ Սոֆիայի՝ նեյտրալ կարգավիճակի պահպանումը, որը քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկն է, տաճար-խորհրդանիշ է միլիոնավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհում, կծառայի հետագա զարգացմանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ, միջկրոնական խաղաղության եւ համերաշխության ամրապնդմանը»,- ասվում է պատրիարք Կիրիլի հայտարարության մեջ:
Ռուս եկեղեցու առաջնորդը նշել է, որ Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է VI դարում՝ ի պատիվ Քրիստոսի, շատ բան է նշանակում ամբողջ ուղղափառության համար եւ այն հատկապես թանկ է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար։
Պատրիարքը խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Կոստանդնապոլսի հարաբերությունները պատմության ընթացքում տարբեր են եղել․ երբեմն շատ բարդ ժամանակաշրջաններ են եղել, սակայն «ռուս ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցավով եւ վրդովմունքով է ընկալել եւ ընկալում Պոլսո եկեղեցու հազարամյա հոգեւոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ»: «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության եւ հետեւաբար նաեւ մեր հոգեւորականության եւ պատմության համար: Եւ մինչ օրս յուրաքանչյուր ռուս ուղղափառ մարդու համար Սուրբ Սոֆիան քրիստոնեական մեծ սրբություն է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտականությունն է հավասարակշռություն պահպանել, հարթել հակաղությունները հասարակության մեջ, այլ՝ ոչ թե սրել, նպաստել մարդկանց միավորմանը, ոչ թե՝ պառակտմանը»,- ասել է պատրիարքը։
Հիշեցնելով, որ այսօր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, նա կոչ է արել հաշվի առնել, որ Ռուսաստանը մեծամասամբ ուղղափառ բնակչությամբ երկիր է: «Եվ ուստի այն, ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորը ցավ ռուս ժողովրդի մոտ»,- ասել է Ռուս եկեղեցու առաջնորդը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինացի գիտնականների հետազոտությունն այն մասին, որ խոզի գրիպի նոր տեսակը կարող է համավարակ առաջացնել, բավականաչափ համոզիչ չէ, գրում է interfax.com.ua կայքը։
«Փորձագետներն այն եզրակացությանն են եկել, որ այդ հետազոտության մեջ առկա տվյալների ծավալը բավարար չէ, և այն համոզիչ չէ»,- մեջբերում են նրա խոսքերն արևմտյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ Լիցզյանը հավաստիացրել է, որ իշխանություններն ու փորձագետները կշարունակեն հետևել այդ հիվանդության զարգացմանը, զգուշացումներ կհրապարակեն և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր կձեռնարկեն դրա դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»։ Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։
Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։
Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։
Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում մեկ օրվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը՝ նշելով, որ այժմ Սահմանադրական դատարանի 3 դատավորներ հրաժարական կտան, իսկ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը կհավասարեցվի սովորական դատավորի կարգավիճակին:
«Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե-ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող վերնախավում իր գլխավոր մրցակցին: Պատգամավորներն այնքան էին շտապում փոփոխություններն ընդունելու հարցում, որ նույնիսկ չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, որն այնքան էլ գոհ չէ նրանց կայացրած որոշումից»,- նշվում է պարբերականի հոդվածում:
««Իմ քայլը» իշխող կուսակցությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել է իր նպատակին, որին ձգտում էր վերջին ամիսներին: Երկուշաբթի օրը խորհրդարանում միանգամից երկու ընթերցմամբ պատգամավորները հավանության արժանացրեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով ՍԴ-ի բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանափակվում են 12 տարով: Հենց այդ ժամկետն է ամրագրված երկրի հիմնական օրենքով՝ 2015 թվականի խմբագրությամբ: Միևնույն ժամանակ շատ դատավորներ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ նշանակվել էին նախորդ օրենքների համաձայն, ինչի հետևանքով հավասարակշռությունը լրջորեն խախտվել է: Օրինակ, պարոն Թովմասյանը հնարավորություն ուներ իր պաշտոնը պահպանելու մինչև 2035 թվականը, իսկ նրան ուղղակիորեն ազատել չէր կարելի: Մինչդեռ հենց Հրայր Թովմասյանն էր համարվում Փաշինյանի գլխավոր մրցակիցը ներկայիս իշխող վերնախավում: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը խիստ բացասական վերաբերմունք է դրսևորել փոփոխությունների նկատմամբ՝ որպես վարչապետի՝ Սահմանադրությունն իրեն հարմարեցնելու փորձի»,- շեշտում է հոդվածագիրը:
Պարբերականը նկատում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ փոփոխությունների նախագիծը համարում են հակասահմանադրական, և ընդհանրապես չեն մասնակցել քննարկմանն ու քվեարկությանը: Սակայն իշխող խմբակցության և իշխանությանն աջակցող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայները բավական են եղել փոփոխությունները հաստատելու համար:
Բացի այդ, աղբյուրը շեշտում է, որ «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են օրինագիծը ՍԴ ուղարկելուց, որպեսզի գնահատվի դրա Սահմանադրությանը համապատասխանելու հանգամանքը, ինչպես նաև ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ են ընդունել, որոնք թույլ են տալիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում իշխանությունները մտադիր էին սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պատճառով:
Մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը ՍԴ շուրջ ծագած ճգնաժամի կարգավորման ուղիների մասին հարցով դիմել էր Վենետիկի հանձնաժողով, սակայն, չսպասելով հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը, իշխանությունները փոփոխությունների մասին իրենց օրինագիծը ներառել են խորհրդարանի աշխատանքային օրակարգում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ չի բացառել ՍԴ կազմի փոփոխությունը, սակայն անցումային ժամանակահատվածով և կազմի աստիճանական փոփոխմամբ, որպեսզի վտանգի տակ չդրվի այդ ինստիտուտի անկախությունը: Առաջարկվում էր նաև անցումային շրջանում Հրայր Թովմասյանին թողնել ՍԴ նախագահի պաշտոնում:
«Իմ քայլի» պատգամավորներն, իրենց հերթին, հայտարարել են, որ հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական և ոչ պարտադիր բնույթ է կրում:
«Իշխանությունների գործողությունները և պատգամավորների կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն իշխանության զավթում և սահմանադրական կարգի տապալում են», — «Կոմերսանտին» հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինս հավելել է, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը կամ ըննդիմադիր խմբակցությունների պատգամավորները չդիտեմ Սահմանադրական դատարան այդ փոփոխությունների՝ երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցով, ապա նրան քաղաքական պատասխանատվություն կկրեն իշխանությունների այդ գործողությունների համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ նման քայլն աննպատակ է: «Դեռևս չի եղել այնպիսի նախադեպ, որ դատավորն ինքը որոշի իր պաշտոնավարման մասին հարցը: Եթե մենք նախաձեռնենք հարցի դիտարկումը, այն չի կարող օբյեկտիվ համարվել»,- պարբերականին ասել է Մարուքյանը:
Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է ՍԴ դիմելու մտադրության մասին: Այժմ կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում. ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (27 պատգամավոր) ստորագրությունը:
Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ, երկուշաբթի կայացած առցանց համաժողովի ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է AFP գործակալությունը։
ԱՀԿ ղեկավարը Դուբայի իշխանությունների կողմից կազմակերպված առողջապահության վիրտուալ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ աշխարհի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը հենց վիրուսը չէ, այլ «գլոբալ համերաշխության և գլոբալ առաջնորդության բացակայությունը»:
«Մենք չենք կարող համավարակի դեմ պայքարել մանատված աշխարհում», — ասել է նա:
Նրա խոսքով՝ համավարակի քաղաքականացումը ավելի է խորացրել այն։
«Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել»,- ասել է Թեդրոսը վիրտուալ կոնֆերանսի ժամանակ՝ հավելելով․ «Մենք գիտենք, որ համավարակը շատ ավելին է, քան առողջապահության ճգնաժամը, այն տնտեսական ճգնաժամ է, սոցիալական ճգնաժամ է, իսկ շատ երկրներում՝ քաղաքական ճգնաժամ։ Դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ»։
Նախորդ շաբաթ ԱՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ աշխարհը մտել է նոր կորոնավիրուսային համավարակի «նոր և վտանգավոր փուլ»։
«Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել էր ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․ «Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»:
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 471 306 մարդ, վարակվել 9 080 795-ը:
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հրահանգին՝ հանդես գալով հայտարարությամբ։
Ինչպես գրում է Էրմենիհաբերը, յայոց պատրիարքը նշել է, որ 1500 տարի շարունակ իրականացված վերանորոգումները և Սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողի ջանքերը միտված են եղել նրան, որ Այա Սոֆիան պահպանվի որպես կրոնական արարողությունների համար նախատեսված կառույց։
Սահակ Մաշալյանը ավելի նախընտրելի է համարել այն, որ այնտեղ մարդիկ ծնրադրած աղոթեն, քան թե զբոսաշրջիկները լուսանկարչական սարքը ձեռքներին աջ ու ձախ վազեն։
Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ։ Ըստ Պոլսո հայոց պատրարքի՝ տարածքը շատ մեծ է և կարելի է առանձին տեղ հատկացնել նաև քրիստոնեական կրոնական արարողություններ իրականացնելու համար։
Այսպիսով պատրիարքը փորձ է անում նաև կրոնական համերաշխության պատկեր ստեղծել, քանի որ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները, որքան էլ որ տարբեր դավանանքներ ունենան նույն աստծուն են հավատում։
Ըստ նրա՝ 1000 տարի քրիստոնեական և 500 տարի էլ իսլամական աղոթքների ձայնը լսած այս տաճարի պատերը հիմա էլ կարող են մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքներն ու կրոնական արարողությունները։
Հավանաբար հասկանալով, որ իր առաջարկն այնքան էլ իրատեսական չէ՝ պատրիարքն իր հայտարարության մեջ ինքն է հարց տալիս. «Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը»։
Հրանտ Դինքի հիմնադրամի էլփոստի հասցեով ուղարկված մահվան սպառնալիքների գործով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է։
Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV–ն, դատախազությունը Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեով սպառնալիքներ ուղարկած Հուսեյին Աթեշի համար պահանջել է 26 տարի, իսկ Էրսին Բաշքանի համար՝ 8 տարի եւ 9 ամիս ազատազրկում։
Նշենք, որ մայիսի 27–ին Հրանտ Դինքի հիմնադրամը հայտնել էր, որ մահվան սպառնալիքներով նամակ է ստացել, որտեղ հատկապես նշվել է Դինքի այրու՝ Ռաքել Դինքի եւ փաստաբանի անունները։
Ոստիկանությունը մեկ օր անց հայտնաբերել էր նամակն ուղարկողներին եւ ձերբակալել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.
Հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց՝ ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում իրականացվող «բարեփոխումների» և ներքաղաքական այլ գործընթացների, հունիս 28, 2020 թվական:
Ռոբերտ Մակարյանի ֆեյսբուքյան էջից