29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բեյրութում ապրող հեռուստատեսային վետերան Բրենթ Սեդլերը պատմել է իր տնից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա՝ նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի մանրամասներն ու դրա ազդեցությունն իր տան և ընտանիքի վրա: Պատմությունը հրապարակել է Daily Mail պարբերականը:
Նա պատմել է, որ այդ հրե գունդը նման չէր ոչ մի այլ հրդեհի, որ նա տեսել է իր կյանքում: Դա նման էր հրաբխի:
Միլիվայրկյանների ընթացքում սեյսմիկ ցնցումները տարածվել են ամբողջ քաղաքով` մահ ու ավերածություն սփռելով:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է ամբողջ Միջերկրական ծովում, Կիպրոսում, դրանից էլ շատ ավելի հեռու, այն նման էր 75 տարի առաջ Հիրոսիմայի վրա նետված ռումբին:
Շենքերն արկղերի պես փլվում էին, մեքենաները՝ խաղալիքների պես օդ բարձրանում, պատմել է նա:
Սեդլերը պատմել է, որ պայթյունի պահին ինքը տանն է եղել կնոջ և զոքանչի հետ, պատուհանները բաց են եղել, և երբ պայթյունը տեղի է ունեցել, իրենք ամեն բան տեսել են դանդաղեցված տեմպով: Տանը մեծ վնասներ են հասցվել, հսկա պատուհանները փշրվել են տան մեջ:
Սեդլերը նշում է, որ բարեբախտաբար, ինքն ու ընտանիքը պայթյունի հետևանքով ընդամենը թեթև քերծվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Մեծի Տանն կիլիկո կաթողիկոս Արամ Ա Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ ծանոթացել է պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է, ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր եւ գրասենյակներ:
Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հայկական թաղամասերը նույնպես վնասներ են կրել, պայթյունից, նույնիսկ հայերի շրջանում վիրավորներ կան, որոնց վեհափառը տեսակցեց եւ հետաքրրքվեց նրանց վիճակով:
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին: Միեւնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»: «Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Մինչդեռ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները լեցուն են վիրավորներով:
Միայն մի հիվանդանոցին մեկ ժամից պակաս ժամանակահատվածում 300 վիրավոր է դիմել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Բոլոր բժշկական անձնակազմերին կանչել են աշխատանքի: Ըստ առաջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Մարդիկ նավահանգստի տարածքում պայթյունի հետեւանքով ավերված շենքերի փլատակների տակ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետ Հասան Դիաբն ասել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը աղետ է Լիբանանի համար:
«Մեծ աղետ վրա հասավ Լիբանանին»,- ասել է նա: «Տեղի ունեցածը անպատիժ չի մնա, մեղավորներն ու պատասխանատուները կպատժվեն»: Նա կոչ է արել բոլոր բարեկամական եւ եղբայրական երկրներին աջակցել եւ օգնել Լիբանանին:
***
Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային եւ նյութական վնասներ է կրել:
Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները:
Նույնանման վնասներ են կրել նաեւ Վեհարանը, հայագիտական եւ մանկավարժական կենտրոնները, նաեւ «Կիլիկիա» թանգարանը:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։
Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-գրել է նա։
Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 78 զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է:
Բարեւ Զարեհ:
Հետդ պետք է խոսեմ պարզ, հասկանալի եւ տղամարդուն վայել լեզվով:
Անկեղծ ասած, երկար եմ մտածել այս բաց նամակի վերաբերյալ` գրել, թե` ոչ, սակայն տեսնելով քո կողմից իրականացվող քայլերը, կապված հայկական սփյուռքի կառույցների հետ` որոշեցի գրել:
Չլսելու եւ չտեսնելու տալն այն ամենը, ինչն ի կատար է ածվում քո թեթեւ ձեռամբ`
այլևս անհնար է:
Նախ` ինձ համար զարմանալի էր այն հանգամանքը, թե ինչպես դու, որպես սփյուռքի գլխավոր հանձակատար որոշեցիր հենց այս պահին գնալ արձակուրդ: Մեր երկիրը փաստորեն գտնվում է պատերազմական վիճակում եւ թշնամու արձակած կրակոցները ոչ միայն Արցախում են, այլ նաև ՀՀ պետական սահմանին: Ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում մինչև
Օգոստոսի 9-ը, եւ Աստված մի արասցե` ցանկացած պահի կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որ անհրաժեշտություն առաջանա անհապաղ համախմբել ու կոորդինացնել դրսում գործող հայկական սփյուռքի կառույցները քո ղեկավարած գրասենյակի կողմից:
Դրան միայն ու միայն մեկ պատասխան կա` դու չունես պետական մտածողություն, եւ չպետք է լինեիր Հայաստանի պետական համակարգում, զբաղեցնելով մեր ազգի և երկրի համար խիստ կենսական նշանակություն ունեցող պաշտոնը:
Քեզ համար սփյուռքը սահմանափակվում է Գլեդեյլով եւ Լոս Անջելես Նահանգով: Սակայն հայկական սփյուռքի պատկերացումներն այլ են հայկական դասական սփյուռքի վերաբերյալ: Այլ են նաեւ մեր մոտեցումները սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը դեռևս Հայաստան-Սփյուռք համաժողովներից, և առավել ևս` ՀՀ Սփյուռքի Նախարարության հիմնադրման օրվանից, մշտապես եղել է աշխարհասփյուռ հայության կողքին` իր հնարավորության սահմանններում օգնել եւ օժանդակել է հայկական համայնքներին բազմապիսի ազգանվեր, բարեսիրական մշակույթային ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաեւ դեսպանությունների հետ համատեղ համակարգված ձեւով կորդինացրել եւ կազմակերպել է այդ համայնքներում տարբեր քաղաքական կառույցների հետ աշխատանքը:
Կարծում եմ կարիք չկա թվարկելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են մինչեւ քեզ «գործուղելը» Գլենդելից Երևան, քանի որ վստահ եմ, որ գրասենյակի աշխատակիցները հավուր պատշաճիկարող են ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սփյուռքիհետ տարվող աշխատանքներում: Ի միջ այլոց` նախկինում կյանքիկոչված ծրագրերի մի մասը այսօր էլ քո իսկ ղեկավարած կառույցը անվանափոխված ձեւով փորձում է կյանքի կոչել:
Իսկ ինչ ունենք մենք 2018 թվայանից առ այսօր սփյուռքի հետտարվող աշխատանքներում: Կարող եմ վստահորեն պնդել` ՈՉԻՆՉ: ՈՉԻՆՉ, քանի որ քո պատկերացումներով դու փորձում ես ապակենտրոնացնել աշխատանքը սփյուռքյան կառույցների հետ, չհասկանալով մեկ պարզ ճշմարտություն. մինչ օրս դասական սփյուռքն է եղել համայնքներում այն շարժիչ ուժը, որի միջոցներով են պահպանվել հայկական եկեղեցիները, հայկական դպրոցները, Հայկական ավանդույթներն ու լեզուն: Այդ կառույցներն են օտարության մեջ կյանքի ու մահի կռիվ տալիս, որպեսզի մեր երեխաները կարողանան հայ մնալ` ճանաչել հայ եկեղեցու պատմությունը եւ հայ գրականությունը: Շատ լավ հասկանում եմ քեզ, որ փորձում ես աշխարհում արդեն իսկ հնացած և անընդունելի, հետամնաց և անհեռանկար ապազգային լիբերալ մոտեցումներդ մաքսիմալ ձեւով ներմուծել Հայաստան, սակայն այստեղ էլ
քեզ պետք է տխրեցնեմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետեւ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետև մենք Աստծով ծնված, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանած ազգ ենք: Որքան էլ փորձեք կոտրել հայի գենետիկ ԿՈԴԸ այսօրվա քո քաղաքական թիմի հետ միասին, միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ:
Ժամանակի ընթացքում կհասկանաս նաեւ որ արևմտյան սփյուռքի և արևելյան սփյուռքի հայկական համայնքներում հիմնական շարժիչ ուժը, դա` դաշնակցությունն է: Ուզես, թէ չուզես, դա այդպես է, եւ եթե այսօր նրանք որեւէ ձեւով չեն արձագանքում այսամենին, դա դեռ չի նշանակում որ համամիտ են: Վստահեցնում եմ` շատ պարագաներում
լռությունը շատ ավելին է, քան դու ի վիճակի ես պատկերացնել: Չմտածես, թե հանձն եմ առել դաշնակցության պաշտպանությունը: Քավ լիցի… Այդ աշխարհասփյուռ հզոր եւ կազմակերպված հայկական կառույցը իմ պաշտպանության կարիքը չունի:
Ես երբեք չեմ ունեցել կուսակցական պատկանելիություն, եւ չեմ էլ պատրաստվում երբևէ ունենալ: 2006 թվականից մինչեւ օրս իմ կուսակցությունը եղել է Հայկական Բանակը, որին խոնարհաբար աջակցում և ծառայում եմ մինչ օրս` տարբեր ծրագրեր ի րականացնելով սփյուռքից դեպի Արցախի Հանրապետություն:
Գործող իշխանությունը քեզ Հայաստան բերելով, հենց ինքն է հայտնվել մի իրավիճակում, երբ հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում, քանի որ կասկած չունեմ, թէ ինչպիսի խոստումներ կարող էիր տալ նրանց: Օրինակ` թե քո նշանակումով քանի սփյուռքահայ գործարար կարող է ներդնումներ իրականացնել Հայաստանում,քանի սփյուռքահայ ընտանիք կարող է վերադառնալ Հայաստան մշտական բնակության, որ այո` ՀՀ բնակչության թիվը հասնելու է հինգ միլիոնի: Սակայն հետո, շատ կարճ ժամանակ անց անիրատեսական համարեցիր այդ քո արտահայտած նույն միտքը:
Հավանաբար մտածում էիր, որ կապեր ունես այն քաղաքում, որտեղ որ ապրել ու մեծացել ես, եւ ինչպես կարող ես օգտագործել այդ կապերը Հայրենիքի զարգացման գործում: Սակայն առաջինը հենց այդտեղ արձանագրեցինք զրո արդյունք: Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ լուրջ սփյուռքահայ գործարարի անուն, որը քո գրասենյակի միջոցով ցանկություն է հայտնել ներդնում կատարելու Հայաստանի Հանրապետությունում:
Չկա որևէ մեկ առարկայական լուրջ ծրագիր, որն իրականացվել է այս երկու տարիների ընթացքում քո ղեկավարած գրասենյակի կողմից, բացի ձեր սիմվոլիկ դարձած հեռակոնֆերանսներից համայնքների հետ:
Չասես, թե թագավարակը պատճառ հանդիսացավ, որ աշխատանքները դանդաղեն, քանզի մինչ թագավարակը դու եւ քո նախկինը, որ հիմա գտնվում է ՀՀ ԱԺ –ում բավարար ժամանակ ունեիք լավագույնս օգտագործելու այն ահռելի ժառանգությունը, որը ստացել էիք: Այն ստեղծվել էր զրոյից: Այո, Զարեհ, բառից բուն իմաստով` զրոյից:
Ժառանգություն, որը կայացել էր, եւ աշխատում էր գերմանական ճշտությամբ: Այն ուներ լուրջ կադրային բազա և պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը լավագույնս ընկալում էր, թէ որն է դասական սփյուռքը իր բոլոր կառույցներով, եւ ինչպես պետք է աշխատել ու կորդինացնել այդ աշխատանքը: Կառույց, որն իր գոյության ընթացքում իրականացրել է քսանից ավելի համահայկական ծրագրեր, ապացուցել ու փաստել է իր գոյության անհրաժեշտությունը եւ պիտանելիությունն ազգին, երկրին ու պետությանը:
Ավելի քան վստահ եմ, որ քո մոտեցումները լրիվ այլ են:
Քոնը` եղածը եւ կայացածը չգնահատելն ու քանդելն է: Քոնը` քո իսկ ղեկավարած կառույցում սփյուռքի հետ աշխատելու ահռելի փորձ ունեցող, սփյուռքի «լեզուն» եւ մտածելակերպը հասկացող մարդկանց գործից ազատելն է:
Հասկանո՞ւմ ես, սփյուռքի համար, այդ թվում` ինձ համար անընդունելի է այն, որ քո աշխատակիցներն ազատվում են մի ժամանակահատվածում, երբ ինքդ վայելում ես քոԳլենդելյան ամառային հանգիստը: Մարդիկ, մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք եղել են ոչ թե հասարակ աշխատակիցներ, այլ իրենց գործի իսկական ՆՎԻՐՅԱԼՆԵՐ: Նրանք աշխատել են օր ու գիշեր: Տաս տարի անընդմեջ կապի մեջ են եղել սփյուռքի կառույցների հետ ամենօրյա ռեժիմով` գիշերը ցերեկ են արել իսկ ցերեկը գիշեր, եւ հիշեցնեմ` այդ ամենը չի ստեղծվել եւ թրծվել մեկ օրում, այլ ձեւավորվել է տարիների ընթացքում իրենց ղեկավարի պահանջկոտության եւ անդադար աշխատանքի արդյունքում: Բայց սա դու չես հասկանա, այսպիսի մոտեցումը քեզ հասու չէ…
Ինձ սխալ չհասկանաս` նրանցից եւ ոչ մեկը իմ պաշտպանության կարիքը չունի այսօր, եւ ես շատ լավ հասկանում եմ, որ քո գրասենյակին բաժին հասավ հավանաբար սփյուռքի նախարարության այն հաստիքացուցակը, որը որ չէր կարող տեղ գտնել հանձնակատարի գրասենյակի մեջ:
Եթե այս ամեն կրճատումները պետք է արվեին, ապա ինչու՞ այսքան հապաղեցիր, ինչու՞ չարեցիր այն ժամանակ երբ գործուղվեցիր Գլենդեյլից Երեւան: Ինչու-ները շատ շատ են… Եվ ամենակարևորը` միթե այդ մարդիկ արժանի չէին հասարակ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅԱՆ իրենց կատարած աշխատանքի եւ ծառայության համար, թե` նրանք էլ պիտակվեցին որպես նախկիններ որոնցից ձերբազատվեցիր:
Իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում Կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ կարող եմ քեզ հավաստիացնել, որ մարդիկ իսկապես տարակուսած և զայրացած են քո լռությամբ: Տարակուսած և զայրացած են, որ քո քաղաքական թիմը ՀՀ ԿԳՄՍ ոչ բարով նախարարի ձեռամբ ոչնչացնում է հայեցին, ազգայինը, հայ ավանդական արժեհամակարգը, ամեն հայկականը: Կրկնում եմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ… Ավելին` որքան էլ որ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հոխորտա եւ անվանի այն ռեֆորմ կամ բարեփոխում , միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ:
Մարդիկ հարցնում են` «Որտեղ է սփյուռքի գրասենյակի արձագանքը…»: Չէ՞ որ դու գիտես, թե դրսում ինչպիսի գին պետք է վճարի հայ ընտանիքը, որպեսզի երեխային հայ մեծացնի, եւ հայեցի կրթի: Իսկ մի գուցե չգիտե՞ս… Որտե՞ղ է քո մտահոգ վիճակդ այս ամեն աղաղակող ազգադավ անբարոյականության հանդեպ, որ այդտեղ տեղի է ունենում` աղավաղելով Հայոց Պատմություն առարկան, Հայ Գրականությունը` ըստ էության վերացնելով դրանք:
Պատասխան չունես… Գիտե՞ս ինչու. որովհետեւ դա ձերը չէ, ձերը` «հուզանք ու զանգ»-ն է, ձերը` կարաբինաններն են, ձերը` մելերն են, ձերը` երեխաների սեռական դաստիրակությունն է վեց տարեկանից: Շարքը երկար, է կարող եմ շատ թվարկել, սակայն դու լուռ ես, եւ լուռ էլ կմնաս այս ամեն անբորայականության հանդեպ, որ կատարվում է:
Սակայն մեր տեսակը այլեւս չի կարող լռել, որովհետեւ մերն, ի տարբերություն քեզ եւ քո քաղաքական թիմի` Ազգայինն է, Հայոց պետությունն է, Հայոց Բանակն է, Հայ Եկեղեցին է, Հայ ավանդական արժեքներն են, համայնքային կառույցներն ու կազմակերպություններն են:
Նաև` պետք հիասթափեցնեմ քեզ` իմ ազգային եւ ընտանեկան արժեհամակարգը մնայուն է ի տարբերություն քոնի, որ ուշ թե կանուխ` երկրիցս հեռանալու է:
Ի սեր Աստծո կանգ առեք,պետք չէ չարաշահել Աստծո համբերությունը:
Մնաս բարյավ:
Խորեն Մարդոյան
Կանադայի, Տորոնտո քաղաքի
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Գնահատումը պետք է ներառի.
1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:
2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:
3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:
4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:
Ստամբուլի Քումքափը թաղամասի մեծածախ հագուստներ վաճառող խանութների փողոցում ադրբեջանցիները հայ երիտասարդի վրա են հարձակվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը. Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը պատմել է, որ իրենք տաքսի էին ցանկացել նստել, երբ մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել են իրենց եւ Ղարաբաղից հարցեր տվել։
«Չնայած մենք ասացինք, որ այդ հարցերով հետաքրքրված չենք, նրանք հարձակվեցին»,–ասել է մայրը։
https://www.youtube.com/watch?time_continue=29&v=rO27wINqjsg&feature=emb_logo
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում այսօր սգո զանգեր են ղողանջել, գրում է ria.ru-ն։
Արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ Կիպրոսում սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12-ին, հնչել են հինգ րոպե շարունակ՝ «թուրքերի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կամայական, անթույլատրելի և հանցավոր որոշման կապակցությամբ», ասված է Կիպրոսի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ:
Հուաստանի մի շարք քաղաքներում սգո զանգերը ղողանջել են առավոտյան, բացի այդ Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդը և ամբողջ Հունաստանը երեկոյան Աթենքի Մայր տաճարում ընթերցել են «Պաշտպան» ակաֆիստը՝ «Սուրբ Սոֆիայի տաճարի որպես մզկիթ բացման առաջին օրը՝ ամբողջ ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օրը»:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ռուսաստանում ադրբեջանցիները հարձակվել են հայկական խանութի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Նա մասնավորապես հայտնել է. «Րոպեներ առաջ Սալարեվոյում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները»։
Միջադեպին անդրադարձել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանցիները չեն հանդարտվում, հիմա հայերին պատկանող խանութի վրա են հարձակվել, բայց մենք չպետք է տրվենք նաև այս տեսակի սադրանքներին և ռուսական իշխանություններից պահանջենք խստիվ հետապնդել և պատժել: Զգոնություն և հանդարտություն սիրելի հայրենակիցներ ջան»:
Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Հիշեցնենք, որ օրերս էլ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան էր հրաժարվել հայկական գյուղմթերքից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.