29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին:
«Հավաստի ապացույց է ստացվել «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական քիմիական նյութի առկայության մասին»,- ասվում է Զայբերտի թվիթերյան հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կտեղեկացնի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հիվանդի հետազոտությունների հիման վրա անցկացվող թունաբանական փորձաքննության արդյունքների մասին, որպեսզի «ընդհանուր արձագանք մշակվի»: Բացի այդ, Բեռլինը մտադիր է կապ հաստատել Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ:
Նշվում է, որ կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և կառավարության մյուս անդամներն արդեն խորհրդակցություն են անցկացրել Նավալնիի հետ կապված թեմայով և համաձայնեցրել են հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին:
Արտասահմանում պետք է մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե Բելառուսը բոցավառվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Անհրաժեշտ է հանդարտվել, այնտեղ՝ արտասահմանում նույնպես, ձեռքերով գլուխները բռնեն, հանդարտվեն եւ մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե այստեղ (Բելառուսում) բոցավառվի։ Դուք ախր հրաշալի հասկանում եք»,- շեշտել է նա։
«Դուք երեկ լսեցիք մեր հարեւանի եւ իմ լավ ընկերոջ հայտարարությունը (խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է)։ Սա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են Բելառուսը պաշտպանել։ Լսեք, ինքներս կպաշտպանվենք։ Բայց մենք Ռուսաստանի նախագահի հետ հասկանում ենք, թե ինչ կպատահի, եթե ուշանանք»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «լուծվելու են ոչ մեր հարցերը»։ «Նրանց (Արեւմուտքին) Բելառուսը հարկավոր չէ։ Բելառուսը ցատկահարթակ է, ինչպես սովորաբար, դեպի Ռուսաստան։ Անհրաժեշտ է կոտրել այս իշխանությանը, մեկ ուրիշը խցկել, որը կդիմի օտարերկրյա պետության, որ զորքեր մտցնեն եւ աջակցություն ցույց տան։ Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ կվաճառեն իրենց արտադրանքը»։
Ռազմական սպառնալիքի մասին խոսելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ այն իսկապես գոյություն ունի։ «Եվ այն, որ ես ձեզ լարվածության մեջ եմ դնում Լեհաստանի եւ Լիտվայի տարածքում այդ տանկերի թրթուրների պատճառով, ապա լսեք, մենք ախր ապուշներ չենք։ Ամերիկյան F-16-ները Բեռլինի տակ էին, դե թող այնտեղ էլ կանգնած մնային։ Ոչ, նրանք դրանք վերատեղակայել են այստեղ՝ մինչեւ մեր տարածք 15-20 րոպե տեւող թռիչք է։ Ինձ համար՝ որպես գլխավոր հրամանատարի, դա հարց է։ 18 օդանավ։ Հայտնի չէ, թե դրանց կախոցներում ինչ կա։ Գուցե միջուկային զենք։ Ես ելնում եմ վատթարագույն տարբերակից։ Այս պատճառով ես պետք է արձագանքեի»։
Լուկաշենկոն նշել է, որ այս իրավիճակում արտաքին սպառնալիքների ֆոնին նաեւ ստիպված է զինծառայողների որոշակի ռեզերվ պահել՝ հաշվի առնելով հասարակական-քաղաքական իրադրությունը։ «Ի՞նչ է՝ սա նորմա՞լ է։ Եվ դուք սկսում եք ինձ քննադատել, որ ես այնտեղ ինքնաձիգով վազում եմ փողոցներով եւ պատրաստ եմ կրակել սեփական ժողովրդի վրա։ Լսեք, ես քառորդ դարում ժողովրդին երբեք մատով ցույց չեմ տվել, առավել եւս՝ կրակել»,- շեշտել է նա։
«Ռուսաստանից ոչ մի զինվոր մեր սահմանը չի անցել։ Մենք դեռեւս ինքներս ենք գլուխ հանում։ Բայց անգամ չի երերա ո՛չ մեր ձայնը, ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը այն բանի համար, որ միասին հանդարտեցնենք ցանկացածին, ով կշարժվի դեպի Միութենական պետության արեւմտյան սահման»,- ասել է Լուկաշենկոն։ Նա շեշտել է, որ համապատասխան գործողություններ նախաձեռնելով՝ Ռուսաստանը փրկում է ոչ այնքան Բելառուսը, քանի որ սպառնալիք կա նաեւ բուն Ռուսաստանի համար։ «Ռուսաստանի նախագահը, սա հասկանալով, Բելառուսին պաշտպանելով, ամենից առաջ Ռուսաստանն է պաշտպանում»,- ասել է Լուկաշենկոն։
Ռուսաստանն անվտանգության ոլորտում պարտավորություններ ունի Բելառուսի հանդեպ, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն։
«Կարիք չկա ինչ-որ բան թաքցնելու, կան համապատասխան հոդվածներ, որոնք վկայում են այն մասին, որ այդ կազմակերպությունների բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Միութենական պետությունը, որն ունի ընդամենը երկու մասնակից պետություն՝ Ռուսաստանն ու Բելառուսը, պետք է միմյանց օգնություն ցույց տան ինքնիշխանության, արտաքին սահմանների պաշտպանության և կայունության հաստատման հարցում։ Այնտեղ այդպես էլ գրված է»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանի հետ պայմանագիր ունի Միութենական պետության և ՀԱՊԿ-ի շրջանակում, և որ «պայմանավորվել է Պուտինի հետ անհրաժեշտության դեպքում Մինսկին օգնություն ցուցաբերելու շուրջ»:
«Այդ կապակցությամբ, իհարկե, մենք պարտավորություններ ունենք Բելառուսի հանդեպ, և Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով․ «Ես ասել եմ, որ Ռուսաստանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- հավելել է Պուտինը։
Բացի այդ, նրա խոսքով, Լուկաշենկոն խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորել։
«Եվ ես դա արեցի։ Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։
Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:
Բելառուսի պետական սահմանի մոտ հերթապահություն են իրականացնում երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող կործանիչները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ավիացիայի կործանիչների նախատեսված թռիչքները կիրականացվեն մարտական ուսումնավարժանքների շրջանակներում: Օդաչուները համատեղ գործողություններ կմշակեն մի քանի ինքնաթիռների կազմով:
Բացի այդ, զենիթահրթիռային հրետանային ստորաբաժանումները պատրաստվում է «Տունգուսկա» զենիթահրթիռային-թնդանոթային համալիրների փորձարկումներին և «Իգլա» դյուրակիր ՀՕՊ համակարգերի գործարկմանը:
Երկրի ՊՆ-ից հավելել են, որ ստորաբաժանումները հավաքվում է զինուժի 174-րդ փորձարկումների դաշտում:
Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի արևմտյան սահմաններին: Ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել Լեհաստանում և Լիտվայում զորամիավորումների կազմի ընդլայնման վերաբերյալ:
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ Մինսկում: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Կարանիկը, որը բողոքողների խնդրանքով դուրս է եկել Բելառուսի առողջապահության նախարարության շենքի առեւ հավաքված բժիշկների մոտ։
Նրա խոսքերով՝ հիվանդանոցներում կա 158 մարդ, երեքը՝ ծանր վիճակում: Մնացած բոլորի վիճակը կայուն է, ոչ կրիտիկական: Օկրեստին փողոցում կա վեց ձերբակալված, որոնք բժիշկները հետազոտում են: Նախարարն ասել է, որ բժիշկներին թույլ են տալիս մտնել իրավախախտների մոտ։
Բժիշկների հիմնական պահանջն այն է, որ իրենց թույլատրվի մտնել մեկուսարաններ՝ պացիենտներին հետազոտելու եւ հոսպիտալացման հարցը լուծելու համար, հայտնում է Sputnik-Belarus-ը:
մԿարանիկը հայտարարել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, թե իբր 83 մարդ անհայտ կորել է բողոքի ցույցերի ընթացքում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցող հանրահավաքի մասնակիցները սկսել են ցրվել առաջնորդի խոսքից հետո։ Նրանք քայլերթ են կազմակերպել եւ վանկարկում են․ «Ամոթ քաղաքական մարմնավաճառներին»։
Հանրահավաքի ժամանակ նախագահի պաշտոնում վերընտրված Լուկաշենկոն հայտարարել է հավաքվածներին, որ ծնկի է իջել նրանց առջեւ առաջին անգամ։
Շատ շնորհակալություն ձեզ։ Ես կանգնում եմ այստեղ ձեր առջեւ ծնկի իջած առաջին անգամ իմ կյանքում։ Դուք դրան արժանի եք»,-ասել է նախագահը, որից հետո նա խոնարհվել է։ Այնուհետեւ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանն ու բանակին «աջակցության եւ հավատի» համար։
Բելառուսի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ կանգնած է Բելառուսի բնակիչների առջեւ ոչ այն պատճառով, որ ամուր կառչած է իշխանությունից։ Նրա խոսքով՝ նա տվել է հայրենիքին իր լավագույն տարիները։ Եթե նրան տապալեն, ապա դա կլինի հանրապետության քաղաքացիներին դեպի կործանումը տանող սկիզբը։
https://www.youtube.com/watch?v=EDHvPLUdXso&feature=emb_logo
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մեկ ընթացող հետընտրական բողոքի ակցիաներն ու ցույցերը, հայտնում է belta.by-ը:
«Չեմ ասի, որ ինչ-որ աղետ է կամ էլ չափից ավելի լարված իրավիճակ է, սակայն խնդիրները բավական շատ են, և մենք պարտավոր ենք լուծել դրանք: Մենք այսօր միանգամայն հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, տեսնում ենք գործող անձանց: Ինչպես և ասում էինք, այս ամենի հրահրիչներն ու կազմակերպիչներն արտասահմանից են: Առաջին շարքերում քրեական անցյալով մարդիկ են»,-ասել է նախագահը:
Լուկաշենկոն նաև դիմել է իշխանություններին՝ խնդրելով չհարվածել վայր ընկած ցուցարարներին:
«Ամեն դեպքում մենք սլավոնացի ենք, և եթե մարդն ընկել է ու պառկած է, նրան պետք չէ ծեծել: Այսինքն պետք է հստակ արգելակ լինի»,-ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սադրիչները միտումնավոր հարձակվում են հատուկջոկատայինների վրա:
Բելառուսի նախագահը դիմել է դեռահասների ու երիտասարդների ծնողներին՝ պահանջելով, որպեսզի նրանք հետևեն իրենց երեխաներին:
«Չորրորդ անգամ եմ դիմում ծնողներին՝ հետևեք՝ որտեղ են ձեր երեխաները: Հասկանում եմ, որ դեռահասների որոշ ծնողներին դժվար է այդ տարիքում վերահսկել իրենց երեխաներին, այդ դեպքում դիմեք մեզ, մենք օգնենք»,-ասել է Լուկաշենկոն:
Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն ասել է.«Հիմա փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ ու մեր երեխաներին որպես մսաղաց ուղարկվող միս են օգտագործում: Հիմա արդեն մեզ վրա են տվել Լեհաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից, Նավալնիի մոտից և այլն: Արդեն երկրի դեմ ագրեսիա է սկսվել: Ասեք՝ որպես զինվորական ինչպե՞ս գործեմ, ի՛նչ անեմ նման իրավիճակում: Դուք ուզում եք, որ ես նստե՞մ ու սպասեմ մինչև որ Մինսկը գլխիվայր կշրջեն: Այդպես մենք հետո իրավիճակը չենք կարողանա կայունացնել: Ուստի՝ հարկավոր է կանգ առնել, գլուխը ձեռքերի մեջ առնել, հանգստանալ և թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել, լուծել այստեղ եկածների հարցերը»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:
Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող, Սինջանի շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը: Այս մասին գրում է aktifhaber.com կայքը:
Սոցիալական ցանցերում հարցի բարձրացումից հետո Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի նորաստեղծ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) փոխնախագահ Մուստաֆա Եներօղլուն հարցը քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:
Եներօղլուն հայտարարել է, որ գերեզմանատան ավերումն ու դրա շրջակայքում նետված մարդկային ոսկորներն ամոթալի են:
«Գերեզմաններից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն: Այս հողում ապրած յուրաքանչյուր մարդու հիշատակի պահպանումը մեր կարևորագույն պարտականություններից է պատմության և գալիք սերունդների առաջ»,-ասել է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը:
Իր հերթին, քաղաքապետ Յավաշը տեղեկացրել է, որ իրենք արդեն զբաղվում են գերեզմանատան վերականգնման հարցով:
Պայթյունից խիստ տուժած Բեյրութի նավահանգստում դեռեւս հավանական վտանգավոր քիմիական նյութերով առնվազն 20 բեռնախցիկ կա, հայտնում է Associated Press- ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի խմբի անդամին, որը ժամանել է Լիբանան օգնելու վերացնել հետեւանքները:
Նրա խոսքերով՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից քիմիական նյութերի մի խումբ մասնագետներ, լիբանանյան փրկարարների հետ միասին, ներկայում աշխատում են բեռնախցերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ դրանցից մի քանիսը պայթյունի ժամանակ ծակվել են, մեկից հեղուկ է հոսում: Associated Press-ի զրուցակիցը չի նշել, թե ինչ նյութերի մասին է խոսքը։
«Մենք նկատեցինք բեռնախցեր, որոնք ունեն քիմիական վտանգի նշան: Հետո նկատեցինք, որ մի բեռնախցից հեղուկ է հոսում»,- հավելել է Ֆրանսիայի խմբի անդամը:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 100 մարդ, վիրավորվել է մոտ 4000 մարդ: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հսկայական թվով շենքեր, կոտրվել են ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել է նույնիսկ Կիպրոսում:
Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։
Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ աշխարհում անհրաժեշտ ստուգումներ չանցած և այդ պատճառով էլ վտանգավոր համարվող պատվաստանյութերը կարող են մարդկանց համար լայն հասանելիություն ունենալ, գրում է korrespondent.net կայքը։
Գեյթսի խոսքով՝ պատվաստանյութի համար մղվող «մրցապայքարի» հետևանքով որոշ երկրների կառավարություններ կարող են հավանություն տալ և վտանգավոր պատվաստանյութերի արտադրության անցնել։
«Մտավախություն ունեմ, որ աշխարհում որևէ տեղ կարող է առանց նորմատիվային ստուգումների պատվաստանյութ հայտնվել, որը մեծաքանակ հիվանդների համար կարող է հասանելի լինել»,- հայտարարել է Գեյթսը։
Նրա խոսքով՝ նման բան կարող է տեղի ունենալ Չինաստանում և Ռուսաստանում։ Գեյթսը կարծում է, որ պատվաստանյութերի փորձարկումների երրորդ և վերջին փուլի համար ևս երեք-չորս ամիս է հարկավոր, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցություններն ի հայտ գան։
Մասնավորապես՝ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը համատեղելի է աուտոիմունային մի շարք հիվանդությունների հետ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.