29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ ավելի է սաստկացնում այն մտավախությունը, որ մարտերը կարող են տարածաշրջանային այլ տերություններին էլ ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշել: Նման կարծիք է հայտնել Forbes հանդեսի՝ պաշտպանության ոլորտի փորձագետ Փոլ Իդոնը:
«Արդեն կան որոշ նախանշաններ, որ տարածաշրջանային երեք տերությունները ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կողմնակի դիտողի դերում չեն մնա»- գրել է Իդոնը իր հոդվածում:
Թուրքիան սահմանափակել էր իր միջամտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ՝ զգուշորեն խուսափելով Ռուսաստանի ազդեցության գոտու իրադարձություններին միջամտելուց: Բայց այս տարի Թուրքիան ուժեղացրել է աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ օգոստոսին համատեղ զորավարժություններ անցկացնելը, բացի այդ էլ 77,1 միլիոն դոլար թուրքական ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին սեպտեմբեր ամսին:
Թուրքիայի աճող աջակցությունը Ադրբեջանին և Ռուսաստանի ու Հայաստանի միջև համատեղ պաշտպանության պայմանագիրը մտահոգություն են առաջացնում առ այն, որ Լեռնային Ղարաբաղը կդառնա Ռուսաստան-Թուրքիա «սառը պատերազմի» նոր թատերաբեմ` Սիրիայից և Լիբիայից հետո:
Իրանը ևս մեկ տարածաշրջանային պետություն է, որը գնալով ավելի ու ավելի դժգոհ է բռնություններից:
Հոկտեմբերի 6-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «լուրջ մտահոգություն» է հայտնել հակամարտության մեջ «Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալների» ներգրավման կապակցությամբ ՝ նկատի ունենալով այն ջոկատները, որը, տեղակայել է Թուրքիան ի աջակցություն Ադրբեջանի:
«Չնայած նրան, որ Իրանը դժվար թե որևէ սահմանային միջամտությամբ ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության մեջ, սակայն այն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և վերջինիս հովանավոր Թուրքիայի վրա` ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու համար»,-գրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հակամարտությունն արագ ավարտելու համար, կապ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու հույս ունի, որ կհաջողվի արդյունքների հասնել, որոնք կբավարարեին բոլորին, Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցչների հետ տեսակոնֆերանսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք գիտեք՝ Ռուսաստանը մեզնից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվի, եւ որքան հնարավոր է արագ, որ փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։
Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անդրկովկասին վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանը կապված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով, առաջավոր մարդասիրական եւ տնտեսական կապերով՝ դիկտատի դրսեւորումը, հարկադրանքը, ճնշման ուղու օգտագործումը մեր կողմից ավելի քան անտեղի է:
Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին թեժ փուլից դուրս գալ եւ սրված հակասությունները լուծելու խաղաղ ճանապարհ գտնել:
Մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է նախաձեռնում` ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար զինադադարի մասին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող գործընկերների հետ, որպեսզի այս համաձայնագիրն ամբողջությամբ գործի: Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, ռազմական գործողությունները կդադարեն եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական ուղի:
Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու համար ադրբեջանական եւ հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիների միջեւ բախումները Ռուսաստանի տարածքում:
Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղhարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների (նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) հետ կանոնավոր շփումներում: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»:
Նրա խոսքով, կայուն հրադադարի ռեժիմի դժվար է հասնել առանց վերահսկողության արդյունավետ միջոցառումների մասին պայմանավորվածության: «Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կրակի դադարեցնելու խոստումները, որոնք չեն ապահովվում վերահսկման մեխանիզմներով, միշտ չէ, որ կատարվում են:
Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հատուկ չափորոշիչները հետագայում կհամաձայնեցվեն: Սա բավականին բարդ աշխատանք է: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ: Կան կառավարման էլեկտրոնային տարբեր միջոցների, Երեւանի եւ Բաքվի միջեւ թեժ գծի, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողություններ իրականացնելու եղանակներ: Առայժմ բոլոր չափորոշիչները համաձայնեցնել հնարավոր չի եղել: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում: Գլխավորն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար եւ ենթադրի շուտափույթ տեղակայման հնարավորություն»:
Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից ընկեր Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն իր հիմնադրած «Ապագա» կուսակցության առաջին համաժողովում ելույթի ժամանակ առանց անունը շեշտելու, սակայն ակնհայտ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սկանդալային խոսքեր է ասել նրա հասցեին։
«Այսօր Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ անգրագետ ու պոպուլիստ ղեկավարների տարածած ավտորիտար մշակույթի վիրուսը։
Եթե կորոնավիրուսը մարդու մարմնին է վնաս տալիս, ապա երկրորդը՝ ոչնչացնում է մարդու հոգին ու ուղեղը։
Պատմության այլ վիրուսների պես, կորոնավիրուսը եւս կանցնի, սակայն մյուս վիրուսը մարդու բանականություն ու հոգին է զավթում եւ մնայուն է՝ ոչնչացնելով մարդու ինքնությունը»,– ասել է Դավութօղլուն։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր իտալացի Աննա Բոնֆրիսկոն մասնակցել է Հռոմում հանուն Արցախի կազմակերպված ակցիային և Արցախին սատարող ելույթ ունեցել։ Նա պատմել է, որ հայերին աջակցող իր գործընկերների և ինստիտուտների նկատմամբ ճնշումներ են գործադրում։
«Ադրբեջանցիները և թուրքերը ահաբեկում են հայերին սատարող ինստիտուտներին, քաղաքապետարաններին և քաղաքային խորհրդի անդամներին, սպառնալիքներով լի նամակներ են ուղարկում Արցախի Հանրապետությանը աջակցելու համար։ Դա ցավալի է և անընդունելի Իտալիայի համար», – ասել է նա։
Նա հավելել է, որ մարդու իրավունքների մասին անհանգստացնողները պետք է օգնեն միմյանց և կանխեն լրատվամիջոցներով տարածվող ստերը Հայաստանի և Արցախի մասին։
Պատգամավորը նշել է, որ ԵՄ-ից ակնկալում է` հնարավորինս արագ հետաքննություն սկսել Արցախում հրահրված պատերազմի կապակցությամբ և բացահայտել Թուրքիայի ներգրավվածությունը։
Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում` փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրք–ադրբեջանական ագրեսիայի վրա։
Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների եւ քաղաքացիական օդանավերի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:
Վարդանյանը նախ շեշտել է, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, եւ նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որեւէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որեւէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն եւ ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,- ասել է Վարդանյանը։
Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որեւէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել եւ Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, եւ օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների եւ օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,- ասել է Քրեագիտական վարչության պետը:
Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ եւ աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների եւ ֆինանսավորումը, եւ զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում եւ հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,- նշել է Վարդանյանը:
Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները եւ ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների եւ այլ զինծառայողների կողմից:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան:
«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ԼՂ հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ, ի դեպ՝ խոսքը գնում է արդեն հազարավոր արմատականների մասին:
Սիրիացի եւս 25 վարկանի դիակ տեղափոխվել է Հալեպ։ Սիրիական դիտարկման կենտրոնի տվյալներով՝ նշված 25 վարձկանները ոչնչացվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դաժան մարտերի ընթացքում՝ հայ զինվորների ձեռամբ:
Ըստ սիրիական դիտարկման կենտրոնի՝ վարձկանների դիերը հոկտեմբերի 28-ին են տեղափոխվել Սիրիա՝ հատելով Հալեպի հյուսիսային ռազմական սահմանը:
Ի դեպ, դիտարկման կենտրոնը տեղեկացնում է, որ դեռ սեպտեմբերի վերջին Թուրքիայի կողմից Ադրբեջանի բանակի կազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ուղարկված սիրիական ահաբեկիչներից 217-ը սպանված է, սակայն նրանցից միայն 163 -ի դիերն են Սիրիա տեղափոխվել, մյուսները շարունակում են մնալ Ադրբեջանում:
Սիրիական դիտարկման կենտրոնի աղբյուրի վկայությամբ՝ վերջին օրերին վարձկան-կռվողների նոր՝ 300 հոգանոց խումբ է ուղարկվել Ադրբեջան:
Աղբյուրը ուշագրավ տեղեկատվություն է հայտնում այն համատեքստում , որ Թուրքիան ցանկացել է շատ ավելի վարձկաններ հավաքագրել և ուղարկել Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, սակայն չի հաջողվել, քանի որ նրանց մեծ մասը կրոնական գործոնով պայմանավորված՝ հրաժարվել է գնալ: Պարզվում է Ադրբեջան ուղարկված վարձկանների մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք գնացել են՝ նախապես չիմանալով, որ շիական համայնքին պատկանող ադրբեջանական զորքի հետ են կռվելու: Եվ այս գործոնը, ինչպես նաև այլ գործոններով, մասնավորաբար, ծանր մարտերը, վատ պայմանները, դրամական ուշացումները և այլն, պատճառաբանված, հետ են գնացել Սիրիա:
Ընդհանուր առմամբ, անցած ողջ ընթացքում Սիրիայից Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու են «գործուղվել» 2350 սիրիացի վարձկաններ, որոնցից 320 -ը վերը նշված պատճառներով վերադարձել են Սիրիա՝ հրաժարվելով նաև ըստ պայմանագրի՝ իրենց վճարից:
Սիրիայում ապստամբների վերապատրաստման ճամբարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած հուժկու ավիահարվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի նկատմամբ լծակների գործադրման նպատակ է հետապնդել, գրում է թուրքական TRT պետական հեռուստահեռարձակողը։
Աղբուրը նշում է, որ ռուսական ուժերի ավիահարվածը Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ապստամբներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծավալվող հակամարտությունը փոխկապակցված են, քանի որ Անկարան, Բաքվին ակնհայտ աջակցելով, ուղղակի ընդհարաման մեջ է մտնում Մոսկվայի հետ։
Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվել է երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ ձևավորել, սակայն վերջիններս տարաձայնություններ ունեն Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմներում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը հակառակ կողմերից է հանդես գալիս։ Նշվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան միաժամանակ և՛ ռազմավարական գործընկերներ են, և՛ մրցակիցներ, որոշ դեպքերում էլ՝ ուղղակի հակառակորդներ։
«Շատ հավանական է, որ ռուսական կողմը ցանկանում է «մեսիջ» հղել Թուրքիային այն մասին, որ դժգոհ է Ադրբեջանին վերջինիս ցուցաբերած աջակցությունից»,- մեջբերվում է մոսկվաբնակ վերլուծաբան Էշրեֆ Յալինքըլըչլի խոսքերը։
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Թուրքիայի դերի մասին վեճի ֆոնին հայտնվել է եւս մեկ ազդեցիկ խաղացող՝ Պակիստանը: Հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Պակիստանից զինյալներ են մասնակցում Ղարաբաղի դեմ պատերազմում»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է, որ Բաքվի կողմից «կռվում են Թուրքիայից եւ Պակիստանից զինյալներ»: Սակայն հերքելով Պակիստանի ռազմական օգնությունը՝ Բաքվում չեն թաքցնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի կտրուկ մերձեցմանը, որոնք նոր ռազմավարական եռանկյուն են ստեղծել Եվրասիայում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Արտաքին ուժերի մասին նոր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին Վաշինգտոնում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են մարդասիրական հրադադարը, որը նախորդ երկու հրադադարների պես խախտվել է:
WION-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը թվարկել է այն ուժերը, որոնք, ըստ նրա տեղեկությունների, կռվում են ադրբեջանական բանակի կողմից, ինչը հանգեցնում է դիվանագիտական ջանքերի տապալման: «Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան եւ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը եւ խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաեւ Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել է միջազգային գործընկերներին:
Պակիստանի ակտիվ դերի մասին նա խոսել է նաեւ հոկտեմբերի 15-ին՝ պատասխանելով ԼՂ-ում իրավիճակի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցերին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե, իբր, ադրբեջանական կողմից կռվում են զինվորներ Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից եւ Լիբիայից: Դա բացարձակ սուտ է: Այդ սուտը բացահայտելը դժվար չէ: Թուրքիան եւ Պակիստանը մեզ աջակցող երկրներ են: Սակայն ռազմական օգնության մասին խոսք չկա: Դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիեւը A Haber թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կտրականապես հերքելով ռազմական աջակցությունը՝ Բաքուն եւ Իսլամաբադը չեն թաքցնում, որ միմյանց քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում:
Դրա ապացույցն է Վաշինգտոն այցից առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Քուրեշի հետ: Հեռախոսազրույցի արդյունքներով Պակիստանի ԱԳՆ-ն «լիարժեք համերաշխություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին այս դժվար ժամանակներում»: «Պակիստանը հավատում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու խորին մտահոգություն հայտնում դատապարտելի հարձակումների եւ հայկական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների կապակցութամբ»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ուշադրություն է գրավում, որ Ղարաբաղի հարցում Բաքվին քաղաքական աջակցություն ցուցաբերելով՝ Իսլամաբադն ի պատասխան ստանում է Ադրբեջանի աջակցությունը «Քաշմիրի հարցում», որը Հնդկաստանի հետ նրա հարաբերություններում գլխավոր գրգռիչն է։ «Իսլամաբադը գնահատում է Ադրբեջանի աջակցությունը, որը Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ վեճում Պակիստանին ցուցաբերվում է միջազգային տարբեր համաժողովներում, ներառյալ Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խումբը»,- անցյալ շաբաթ հայտարարել էր Շահ Մահմուդ Քուրեշին։ Բացի պակիստանցի նախարարի հիշատակած Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակից, որը քննարկում է «քաշմիրյան հարցը», Իսլամաբադը ավելի քան 130 պետություն միավորող Չմիավորման շարժման օգնության հույսն ունի, որի նախագահը հիմա Ադրբեջանն է։
Մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը բերում է Բաքու-Անկարա-Իսլամաբադ եռանկյունու արագացված ձեւավորմանը, որի մասնակիցները խոսում են իրենց կապող «եղբայրական հարաբերությունների» մասին:
«Ղարաբաղյան խաղին Իսլամաբադի միանալու գլխավոր պատճառը պակիստանա-թուրքական հատուկ հարաբերություններն են։ Պակիստանյան բանակի վերնախավը մշտապես թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Ընդ որում՝ այնքան թանկ, որ Պակիստանի ոչ մի բարձրագույն քաղաքական ղեկավար՝ սկսած 1991 թվականին ԽՍՀՄ կործանման պահից այդպես էլ չի ճանաչել Հայաստանի անկախությունը․ մինչեւ հիմա Իսլամաբադի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան»,- «Կոմերսանտին» հիշեցրել է Աֆղանստանյան քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն։
«Վերջին շրջանում տեղեկություն է հայտնվել Պակիստանում գրոհայինների հավաքագրման մասին ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու համար․ սա պակիստանցի զինվորականների եւս մեկ ժեստ է՝ ուղղված իրենց թուրք դաշնակցին։ Ղարաբաղյան հարցն ինքնին Իսլամաբադին քիչ է հետաքրքրում։ Նրա համար այս ամենը կարեւոր է առաջին հերթին Թուրքիայի շահերի հետ սերտ կապի շրջանակում՝ երկու ամենախոշոր սուննի հանրապետությունների ռազմավարական գործընկերության խորացման համար։ Ընդ որում՝ պակիստանյան բանակը եւ հատուկ ծառայությունները գործում են ոչ պաշտոնապես, քանի որ երկար տարիներ շարունակ նրանք վարժվել են Աֆղանստանի եւ Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմներ վարելուն՝ ընդգրկելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ենթակայության տակ գտնվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը, ինչպիսին են «Ջամաաթ ի Իսլամը», «Ջաիշ ե Մուհամմադը», «Ալ Բադրը», նրանց մեդրեսեները, մզկիթները եւ հավաքագրման ենթակառուցվածքը»,- շարունակել է պարոն Սերենկոն։
«Կոմերսանտի» պակիստանյան Փեշավարում տեղեկատվական աղբյուրների տվյալներով՝ «զենքով եւ ռազմամթերքով գրոհայինների նվազագույնը մեկ խումբ մի քանի շաբաթ առաջ ուղարկվել է Ղարաբաղ»։
«Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի ներկայիս սերտ գործընկերությունը կարող է լինել նոր երկարաժամկետ աշխարհաքաղաքական միության սկիզբը՝ ուղղված Անկարայի նեոօսմանական հավակնությունների աջակցությանը։ Ղարաբաղյան լարվածությունը դարձել է միայն կատալիզատոր այդ սուպերնախագծի գործարկման համար»,- ամփոփել է Անդրեյ Սերենկոն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.