29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրանքով քննություն անցկացնել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ: Ինքը՝ լրագրողը, իր հանդեպ նման ուշադրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտող աշխատանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բաքվում լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Քրեական գործ է հարուցվել 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր), 283.2.1 (ԶԼՄ-ներում հրապարակային կոչեր՝ ուղղված ազգամիջյան թշնամության հրահրմանը բռնություն կիրառելու սպառնալիքով) հոդվածներով, հետաքննություն է ընթանում:
«Ադրբեջանի գլխավոր դատախազության որեւէ սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքի եւ մեր անձնական համոզումների վրա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Պեգովը:
Գլխավոր դատախազությունում հստակեցրել են, որ «նշված փաստերի հետ կապված քրեական գործի շրջանակներում պաշտոնական միջնորդություն է ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն եւ այլ երկրների իրավապահ մարմիններին՝ խնդրանքով անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնել Սեմյոն Պեգովի եւ այլ անձանց նկատմամբ»: Այդ առնչությամբ մշտական շփմում է հաստատվել ռուս գործընկերների հետ, իսկ հետաքննության ընթացքի եւ արդյունքների մասին հավելյալ տեղեկատվության կտրամադրվի հասարակությանը:
Շուշիի հանձնման հարցը մինչեւ վերջին հակամարտությունը չի բարձրացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, այդ հարցը ծագել է այս հակամարտության ընթացքում:
Պուտինը նաեւ խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու Փաշինյանը հրաժարվեց Շուշի խաղաղ փախստականների վերադարձի պայմանից:
Պուտինի խոսքով՝ Շուշիի հարցը «ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում»: «Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել եւ՛ նախագահ Ալիեւի, եւ՛ վարչապետ Փաշինյանի հետ, այնուհետեւ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի վրա»,- պատմել է ՌԴ նախագահը: «Ընդհանրապես, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաեւ՝ Շուշի քաղաք»:
«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձեւակերպվեց, որ նրանց համար դա անընդունելի է, եւ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի համար: Հիմա եւս ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի վրա, ներառյալ՝ Շուշին, եւ հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»,- նշել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը չի լքել հայերին ու Հայաստանը, այլ գործադրել է բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվել են նյութեր այն մասին, թե ով է հաղթել ու ով պարտվել ստեղծված իրավիճակում։
«Կցանկանայի պատասխանել հատուկ այն արտահայտությանը, թե իբրև Ռուսաստանը լքել է Հայաստանն ու հայերին։ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ գործադրել է իր բոլոր ջանքերն այդ իրավիճակի կարգավորման համար։ Նախ (կիրառել է — Tert.am) քաղաքական ուժերը՝ օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքներն ու բանակցային գործընթացը, ապա այնտեղ է տեղակայել իր խաղաղապահներին», — շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նրանք, ովքեր այսօր մեկը մյուսից բարձր բղավելով ելույթ են ունենում հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այս տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորում են ռուս խաղաղապահները: Սա այն հարցի շուրջ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ», — հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կկարգավորվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հուսով եմ, որ մենք այլեւս չենք օգտագործի «ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը, հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- ասել է Պուտինը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցությանը:
Հանդիպման մասնակիցների թվում էին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինչյովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:
Փաստաթղթի տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու նպատակով ես որոշում եմ կայացնում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ` Միջգերատեսչական կենտրոն) ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը մեկնաբանել է ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությունը, գրում է tass.ru-ն:
Հաջիևը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում է ոչ տեղին: Այս խոսքերը առաջացրել էին նաև Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություն ողբերգական այդ միջադեպի առնչությամբ:
«Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-նշել էին ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը նաև ընդգծել էր՝ ակնկալում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից խոստացված հետաքննության անցկացում:
«Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից»,-ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ-ն շահագրգռված է, որ աշխարհում ամեն տեղ, և հատկապես Ռուսաստանի սահմաններին մոտ, լինի հանգիստ իրադրություն և չլինեն «ծխացող» հակամարտություններ։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ սուտ է, երբ հայտարարում էին, որ Ռուսաստանն բոլորից շատ է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության չլուծման հարցում և այսքան տարի ձգձգում էր դրա հանգուցալուծումը», — ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ իրականում Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է հակամարտության խաղաղ կարգավորման համար։
«Ռուսաստանն առաջատարն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խթանման հարցում, ինչի օրինակն է հայտնի Կազանի փաստաթողթը, որը թույլ կտար հասնել նույն արդյունքներին, ինչ կա այսօր, սակայն առանց արյունահեղության», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ինչից հետո ՌԴ-ն առաջարկել է հակամարտության լուծման երկփուլային տարբերակը, որը նույնպես հակամարտող կողմերը սկզբում ոգևորությամբ են ընդունել, այնուհետև սկսել են կասկածներ հայտնել հանձնվող տարածքների, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ։
«Սա նույնպես ձախողվեց ու անորոշ ժամանակով մի կողմ դրվեց ոչ մեր մեղքով, ուստի մենք չունենք բարի մտադրությունների ու առաջարկությունների պակաս։ Այժմ, ցավոք ուժի կիրառմամբ ու երկու կողմից զոհերի գնով, մենք այնուամենայնիվ հանգել են այն կարգավորմանը, որն առաջարկում էր Ռուսաստանը», — նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում։
«Միևնույն է ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան», — հավելել է նա։
Ագրեսիվ ադրբեջանցիները զանգվածային հալածանքներ և արյունալի վրեժխնդրություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ մեծ տերությունները նվազագույն քայլեր են ձեռնարկում վատագույնը կանխելու համար, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականի լրագրող Անդրեաս Ռյուշը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու և տարածքային զիջումների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ «Շուշիի անկումը հանգեցրել է նման դրամատիկ շրջադարձի»։
Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական բանակի հետ Հայաստանի դեմ կռվել են Սիրիայից բերված վարձկաններ։
«Բաքվի ռեժիմն իր համար նոր տեխնոլոգիաներ էր բացահայտել պատերազմ վարելու համար և օգտագործում էր մեծ թվով մահաբեր անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ այս աշունը հարված հասցնելու իդեալական պահն է. բռնությունից հրաժարվելու թույլ կոչերից ավելին ձեռնարկելու համար ԱՄՆ-ն չափազանց զբաղված էր նախընտրական արշավով, Եվրոպան՝ կորոնավիրուսի համավարակով, իսկ Ռուսաստանը՝ բելառուսական ճգնաժամով և ներքին խնդիրներով», — ասվում է հոդվածում:
Լրագրողի խոսքով՝ «Ադրբեջանը փորձում էր իր ագրեսիան արդարացնել նրանով, որ իբր միայն վերադարձնում է այն, ինչ ժամանակին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի՝ միջազգային իրավունքով ճանաչված մասը։ Սակայն Բաքվի նկրտումները Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, որն ավանդաբար բնակեցված է եղել մեծամասամբ հայերով, չափազանց վիճելի է։ Բացի այդ, ցինիկորեն օգտագործում էր միջազգային իրավունքը որպես փաստարկ, միաժամանակ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, գնդակոծելով բնակելի շրջանները և կիրառելով արգելված զենք»։
Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները:
Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետի խոսքերով` հայկական կողմի համար համաձայնագիրը նվաստացուցիչ է, չնայած դեռ կան շատ անհասկանալի կետեր, որոնք ադեկվատ կերպով չեն քննարկվել:
«Սա մեծ պարտություն է հայերի համար»,-ասել է լրագրողը:
Դե Վաալը նշել է նաև, որ հայ հասարակությանը շոկի ենթարկած մեկ այլ գործոն էլ այն էր, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր անում ժողովրդին նախապատրաստելու համար և անգամ համաձայնագիրը ստորագրելուց ժամեր առաջ խոսում էր հաղթանակի մասին:
Դե Վաալն ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի համար Շուշին վերցնելը բավական էր, որպեսզի Բաքուն հայտարարեր իր հաղթանակի մասին:
«Շատ պատճառներ կան, որպեսզի նրանք երջանիկ լինեն ստորագրածով»,-ասել է նա, քանի որ դաշնագրով Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը անցնում է Ադրբեջանին` ինչը բարոյական խթան կհանդիսանա երկրի համար:
Ըստ դե Վաալի, դա ամբողջը չէր, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց «երկիրը ստացել է ավելի քան երազում էր»:
Փորձագետը նշել է, որ սա նաև մեծ հաղթանակ է Թուրքիայի համար, քանի որ Անկարան և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորապես ներգրավված էին այս հակամարտության մեջ:
Դե Վաալը նշել է նաև, որ այս համաձայնագիրը, Էրդողանի ժամանակաշրջանից հետո կարող է բերել թուրք-հայկական մերձեցման, ինչքան էլ որ դա ներկայում ռեալ չի թվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,-ասել է նա:
ԱՄՆ կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել.
«Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին: Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին:
Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե Վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին:
Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին ասել էր, որ ԱՄՆ-ը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Ի գիտություն են ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ մարտերի դադարեցումը և շահագրգռված կլինեն ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության և դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. « Խաղաղություն՝ Հայաստանին»:
Այս նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.