23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը եւ կերտելու էր նոր Հայաստան:
Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, եւ՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, եւ՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը:
1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ:
Այսօր եւ մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի եւ բարբարոսության նկատմամբ:
Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն եւ որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրեւ բարոյական եւ քաղաքական լիցք:
Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք եւ, եթե հարկ լինի, այսուհետ եւ՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների եւ ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլեւս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է եւ նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը եւ շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան»:
Մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի նոր համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Գարեգին Բ — ի տնօրինությամբ, մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի, որպես քահանա գործունեությունը:
Մայր Աթոռից հայտնում են, որ որոշումը կայացվել է դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:
Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:
Հ.Վ. Դատելով դեպքերի ընթացքից դժվար թե Շվեցարիայի հայ համայնքը անսա կաթողիկոսի կախակայման հրահանգին, այնպես որ Գարեգին Բ-ին սպառնում է այն ծնողի կարգավիճակը, որը գիտի որ իր ասածը չի անցնելու, բայց ասում է,իրեն դնելով մեղմ ասած վատ վիճակի մեջ: Խելացի ծնողները չեն ասում այն` ինչը վստահ չեն, որ կկատարվի:
Այսօր Երևանի պետական Ագրարային համալսարանում արցախյան ազատամարտիկ, համալսարանի նախկին ուսանող Մյասնիկ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ էր:
Հայրենիքն ազատագրելու համար Արցախյան պատերազմին զինվորագրվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ, նրանցից էր Արթիկցի Մյասնիկը, կամ ինչպես ընկերներն էին նրան անվանում` ձորի Միրոն։
Մյասնիկի մայրը` տիկին Սուսանան պատմեց.«Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ամուր սեղմեցի կրծքիս ու ասեցի բալես, չեմ ուզում կարոտ մնալ քեզանից,իսկ նա թե` կարոտ չես մնա մայրիկ, միայն աղոթիր, որ մայր հողն ինձնից կարոտ չմնա։ Միրոյի կարծիքով ես հպարտ պետք է լինեի որդիներիցս մեկին նվիրելով մայր հողին` մյուսների ճամփան հարթ ու խաղաղ դարձնելու համար։ Միայն այն գաղափարը, որ իր կյանքի գնով հայրենիք է փրկել ու ազատագրել թշամուց… միայն դրանով եմ սփոփվում»;
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Սիմոնյանը հետաքրքիր միտք ասաց. «Հայ ժողովուրդը պատմության ընթացքում սեղմվել է ոչ միայն տարածքով այլև իր համբերությամբ։ Արցախյան շարժումը եղավ մի պայթյուն, ազատության տենչ, որին հասնելու համար ագրարային համալսաանի շուրջ 28 ուսանողներ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատությանը։ Ինձ համար գոյություն չունի նախկին և հետմահու բառերը, այդ հերոսներն ամեն օր պետք է ապրեն մեր հիշողության մեջ: Ես կարծում եմ, որ մեր դասամատյաներում առաջին համարներում նրանց անունը պետք է լինի, որպեսզի ամեն ներկա բացակա անելուց նրանց հիշենք ու նրանցով խիզախանանք»;
Ագրարային համալսարանը հետմահու ոսկե մեդալով պարգևատրեց Մյասնիկ Գասպարյանին և համալսարանի 6-րդ մասնաշենքի 5-րդ լսարանը անվանվեց Միրոյի անունով։
Շուշան Գալստյան
Այսօր` մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի օրը:
ՄԱԿ-ի` Հաշմանդամների իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 2006 թ-ի դեկտեմբերի 13-ին:
Ավելորդ է ասել, որ չնայած ներկայացված աշխատանքին, մեր երկրում հաշմանդամների իրավունքները պաշտպանված չեն, և չեն էլ կարող լինել, քանի որ նրանք սոցիալապես ամենաանապահով խավն են` չնչին բացառությամբ:Իսկ այդ դեպքում իրավունքի մասին խոսելն ավելորդ է: Ըստ սոցապ նախարարության տվյալների` 2010թ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 179 257 սահմանափակ հնարավորություններ ունեցող, իսկ 2011թ հունվարի 1-ի դրությամբ` 185 080 անձ:
Այսօր hy-AM.org նախագծի «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում պարզ դարձավ, որ սմարթֆոններում և այլ շարժական սարքերում վերջապես հնարավոր կլինի կարդալ հայերեն կայքեր, Էլեկտրոնային գրքեր և այլն:
Մինչ այժմ հայերեն տառերի փոխարեն բջջային հեռախոսների մեծամասնությունը վանդակներ էր ցույց տալիս: Ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը հայտարարեց, որ հիմա հայերեն տառերը հնարավոր կլինի ընթերցել «ՄիԳո», «Անդրոիդ», «Մաեմո», «Սիմբիան» և «Վինդոուս մոբայլ» օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքերով: Հայերեն տառերի մուտքագրումը հնարավոր կդառնա բոլոր համակարգերում, ցավոք` բացառությամբ «Սիմբիան»-ի, որով աշխատում է մեզ հասանելի բջջային սարքերի մեծամասնությունը: Ըստ Չալաբյանի, հայերեն ֆոնտերը (տառատեսակները) հեշտությամբ կարելի է տեղադրել հեռախոսների մեջ հատուկ ստեղծված ծրագրերի` տեղակայիչ փաթեթների միջոցով:
Գործընթացը բավականին պարզ է լինելու, և հեռախոսների հայաֆիկացումը կարող է կատարել ցանկացած շարքային օգտագործող: Հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթներն արդեն հասանելի են անվճար ներբեռնման և տեղադրման համար՝ http://hy-am.org կայքում:
Ծրագրի համակարգողը նաև նշեց, որ իրենք պատրաստվում են այս ծրագրի շրջանակներում ստեղծած տառատեսակները փոխանցել Google-ին` դրանք պաշտոնապես «Անդրոիդ» համակարգում ներառելու համար:
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ից:
Այնուհետև առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկի Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվի հետ:
Եթէ աշխարհի պետութիւնները իրենց միջազգային կառոյցներով անկարող են դադրեցնել ատրպեճանական ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան վրայ, ապա հայկական զինեալ ուժերը պէ՛տք է գտնեն համոզիչ պատասխանը այս սադրանքներուն, որոնց զոհ կ՛երթան հայ զինուորներ:
Այո, հայկական բանակը ատրպեճանական իւրաքանչիւր յարձակումի կը պատասխանէ ու աւելի մեծ թիւով զոհեր կը պատճառէ թշնամիի ուժերուն: Սակայն այս մաշումի պատերազմը չի կրնար հանդուրժելի ըլլալ հայկական կողմին, որուն տուած իւրաքանչիւր զոհ, ծանր ու անվերականգնելի կորուստ է:
Ատրպեճանական մարտավարութիւնը, որ կը միտի մէկ կողմէ բարոյալքել հայկական բանակը եւ հասարակութիւնը, իսկ միւս կողմէ՝ սեփական ժողովուրդը հայրենասիրական ոգիով ներշնչել ու շեղել անոր ուշադրութիւնը տնտեսական ու քաղաքական անտանելի պայմաններէ, կարծես յաջող կը նկատուի Ալիեւի ու իր խորհրդականներուն կողմէ: Փաստը այն է, որ նոյն մարտավարութիւնը կը կիրարկուի նախանձելի հետեւողականութեամբ՝ անտեսելով թէ՛ միջազգային յորդորները եւ թէ վճռական պատասխան տալու հայկական սպառնալիքները:
Կարելի է ենթադրել, որ հայկական կողմը տակաւին կը խուսափի վճռական գործողութեամբ մը հակամարտութիւնը տեղափոխելէ ուղղակի ճակատային պատերազմի հարթութեան վրայ, որ չափազանց ծանրակշիռ հետեւանքներ կրնայ ունենալ ամբողջ տարածաշրջանին համար: Այսուհանդերձ, եթէ հայկական քաղաքական եւ ռազմական ղեկավարութիւնը չգտնէ պատասխանի ամէնէն ազդեցիկ ու ամէնէն համոզիչ տարբերակը, ապա ինք դժուարութեան պիտի մատնուի՝ հանդիպելով ժողովրդական զանգուածներու ընդվզումի ու բողոքի արտայայտութիւններուն:
Ատրպէյճանը պէտք է մէկ անգամ ընդմիշտ հասկնայ, որ պէտք է վերջ տայ իր սադրանքներուն, այլապէս…
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Լոս Անջելեսի «FOX» հեռուստաընկերությունը երկու օր անընդմեջ ուղիղ եթերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույցի էր հրավիրել տողերիս հեղինակին: Առաջինը տեղի ունեցավ Ապրիլի 24-ին, հեռուստակայանի երեկոյան լուրերի ծրագրի ժամանակ և տևեց հինգ րոպե, իսկ երկրորդը` ավելի քան վեց րոպե տևողությամբ տեղի ունեցավ հաջորդ օրը` ապրիլի 25-ին, «Good Day LA» շոուի ժամանակ: Ստորև ներկայացնում ենք հատվածներ այդ երկու հարցազրույցներից.
Ապրիլի 24, 2011թ.
«FOX». Այժմ մեզ միացավ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: Նա նաև «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչն է, որը հրապարակվում է այստեղ` Հարավային Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում: Այսօր Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցն է: Այն շատերիս համար նաև մի տեսակ շփոթություն առաջացնող հարց է, քանի որ ամերիկահայերը ցանկանում են, որ նախագահն ասի, հայտարարի, որ դա Ցեղասպանություն էր: Սակայն, քիչ առաջ, նախքան լուրերի թողարկմանը մասնակցելը, Դուք ասացիք, որ իսկապես կարևոր չէ նախագահը կասի այն, թե ոչ: Ինչո՞ւ:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Որովհետև մենք արդեն մի այլ նախագահ ենք ունեցել` Ռոնալդ Ռեյգանը, որը 30 տարի առաջ` 1981 թվականին, իր նախագահական Հռչակագրում նշել է Հայոց ցեղասպանություն բառերը: Բացի այդ, Հայոց ցեղասպանությունը հիշատակող երկու բանաձև ունենք, որոնք Կոնգրեսի կողմից ընդունվել են 1975 և 1984 թվականներին:
«FOX». Պարոն Սասունյան, մարդիկ, որոնք ծանոթ չեն 1915թ. Ցեղասպանությանը, կարող են հարցնել, ուրեմն ինչո՞ւ եք բողոքում թուրքական հյուպատոսության առջև:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Մենք պարզապես ցանկանում ենք, որ նախագահը և ցանկացած այլ քաղաքական գործիչ իմանա, որ եթե նա մեզ մոտ գալիս է որպես թեկնածու, [դատարկ] խոստումներ է տալիս և հետագայում` մեր ձայներով ու գումարներով ընտրվում, ապա մենք մտադիր չենք լուռ մնալ, մենք պատրաստվում ենք մեր անհամաձայնությունն արտահայտել և ամեն ինչ անել, որ նա չվերընտրվի:
«FOX». Ուրեմն, այնքան էլ բավարար չէ ունենալ միայն նախագահ Ռեյգանի հռչակագիրը, ունենալ Արդարադատության նախարարության 1951 թվականի փաստաթուղթը, որտեղ գրված է, որ այն Ցեղասպանություն էր: Դուք ցանկանում եք, որ այն հաստատվի՞ ներկայիս վարչակազմի կողմից:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Լավ կլինի, որ նրանք հաստատեն, սակայն մենք փորձում ենք ուղերձ հղել նախագահին և բոլոր քաղաքական գործիչներին, որ եթե նրանք խոստում են տվել մարդկանց, ապա պարտավոր են կատարել իրենց խոստումը: Չես կարող կեղծ խոստում տալ, վերցնել նրանց գումարները, նրանց քվեները, իսկ հետո այնպես վարվել, որ կարծես թե ոչինչ չի պատահել: Նրանք թանկ կվճարեն դրա համար: Մենք պետք է ամբողջովին փոխենք քաղաքական խեղկատակությունն այս երկրում, որտեղ հանգիստ ստում են հասարակությանը:
«FOX». Իմանալով, որ Թուրքիան Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, արդյո՞ք Դուք ակնկալում եք, որ որևէ նախագահ այժմ կամ հետագայում, դուրս կգա և կասի, որ «Օսմանյան կայսրությունը հայերի դեմ Ցեղասպանություն է իրագործել»:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Մեծ տարբերություն կա քաղաքականության և պատմական փաստերի միջև: Պատմական փաստերը չեն փոխվում ժամանակի ընթացքում: Եթե իրադարձությունը տեղի է ունեցել, ուրեմն այն տեղի է ունեցել … Այսպիսով, մեր դաշինքները կամ հարաբերությունները, լավ կամ վատ, չպետք է ազդեն պատմական իրողությունների վրա:
«FOX». Երեկ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ռինգում հայտնվել էր գոտու վրա գրված մեծ թվանշաններով` «1915», իսկ բլոգերը մարզական բլոգում գրել էր. «Եթե դուք չեք լսել Հայոց ցեղասպանության մասին …» և այնուհետև սկսել էր բացատրել դրա մասին: Արդյո՞ք Ձեզ չի նեղացնում, որ ամերիկահայերից զատ, այդքան շատ մարդ իրականում անտեղյակ է դրա մասին:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Դա ինձ այնքան էլ չի նեղացնում, որովհետև մարդկանց մեծ մասն աշխարհի մասին շատ բան չգիտի: Նրանք այնքան էլ մոտիկից չեն հետևում լուրերին, ինչպես մեզանից ոմանք: Ինձ ավելի շատ մտահոգեց այն, որ լրատվական թողարկման սկզբում Դուք ասացիք «Հայերը պնդում են, որ դա Ցեղասպանություն էր»: Հայերը չեն պնդում Ցեղասպանությունը: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն է եղել. հարյուրավոր պատմաբաններ, ԱՄՆ 43 նահանգները, Կոնգրեսը` երկու անգամ, նախագահ Ռեյգանը, 25 տարբեր պետություններ խորհրդարանական որոշումներ են ընդունել: Եվ միայն այն պատճառով, որ այն ժխտում է Թուրքիան` ոճրագործ վարչակարգի իրավահաջորդը, այն չի դարձնում մերկապարանոց հայտարարություն կամ պնդում: Դա պատմական փաստ է: Թուրքիան քաղաքական պատճառներով չի ցանկանում առերեսվել իր սեփական պատմության հետ:
«FOX». Ես կարծում եմ, որ այդպես գրված էր մեզ մոտ, և այդպես հաղորդելով մենք նպատակ ունեինք ցույց տալ հայերի և թուրքերի միջև առկա հակադրությունը: Ընդ որում, Ձեր դիտողությունն ընդունված է: Շնորհակալություն ուղղման համար:
Ապրիլի 25, 2011թ.
«FOX». Երեկ ամբողջ աշխարհում 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններ [կայացան]. մի շատ վիճահարույց պատմական իրադարձություն, գուցե 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել դրա արդյունքում: Մեզ է միացել Հարութ Սասունյանը: Նա Միացյալ հայկական հիմնադրամի նախագահն է և «Կալիֆորնիա կուրիեր» հայկական թերթի խմբագիրը: Մենք ամեն տարի դա նշում ենք: Հարցի էությունը հետևյալն է. Միացյալ Նահանգների կառավարությունը, ներկայիս նախագահը, նախորդ նախագահը, նրա նախորդը, բոլորը նախընտրական շրջանում մեծ-մեծ հայտարարություններ են անում, ասելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպես Ցեղասպանություն, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Հոլոքոստը: Երեք նախագահներն էլ նախընտրական խոստում են տվել, երեքն էլ պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիան դիտել են որպես խիստ անհրաժեշտ դաշնակից Մերձավոր Արևելքում և չեն կատարել իրենց խոստումը:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական գործիչները տարբեր թեմաների վերաբերյալ տված իրենց խոստումները կատարելու առումով շատ վատն են: Սակայն, երբ խոսքը վերաբերում է այս թեմային, ապա այստեղ առկա է փոքր-ինչ տհաճ իրավիճակ, որտեղ մարդիկ քաղաքականությունը շփոթում են պատմության հետ: Կարող եք Թուրքիայի հետ մնալ որպես լավ բարեկամներ, լավ դաշնակիցներ, սակայն, միևնույն ժամանակ չխեղաթյուրել պատմական փաստերը…. Այսպիսով, մենք չպետք է քաղաքականությունն ու պատմությունը խառնենք: Պետք է արդարացի լինել փաստերի հանդեպ, բայց կարելի է նաև շարունակել բարեկամներ մնալ, առևտուր անել և պահպանել ռազմական հարաբերությունները:
«FOX». Թույլ տվեք, պարզապես սատանայի փաստաբանի դեր խաղալ, իբրև թե այժմ ես ներկայացնում եմ նախագահին: Այո, ճիշտ է, բայց այս պահին, իմ տեսանկյունից, մենք այնպիսի վիճակում ենք, որ մենք չենք ցանկանում վիրավորել Թուրքիային, և նրանք հստակորեն հասկացրել են մեզ, որ խիստ կվիրավորվեն դրանից:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Առաջին հերթին, դա կատարվել է Օսմանյան կայսրության և ոչ թե Թուրքիայի Հանրապետության կողմից, որն այն ժամանակ գոյություն չուներ: Երկրորդ, Գերմանիան ոչ մի խնդիր չունեցավ ճանաչելով նացիստական վարչակարգի կատարածը: Որևէ պատճառ չկա, որը ժամանակակից Թուրքիային խանգարի ճանաչել այն, ինչ կատարվել է իր նախորդի կողմից….
«FOX». Տարիների ընթացքում Թուրքիան մեզ համար ավելի ու ավելի կարևոր է դառնում:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Այն ավելի կարևոր է դառնում, սակայն վերջերս մեզ համար նաև մեծ փորձանք է դառնում, քանի որ նրանք ավելի շատ վերածվում են արմատական իսլամական վարչակարգի և ուժեղացնում իրենց կապերը Իրանի, Սիրիայի և այլ արմատական վարչակարգերի հետ:
«FOX». Ես կարծում եմ, որ վարչակազմը վախենում է, որ եթե ճանաչման քայլ կատարի, դա նրանց ավելի շատ կմղի դեպի այդ ճամբարը:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներով մենք զիջում ենք մեր սկզբունքներն ու արժեքները: Մենք պետք է դրանք տարանջատենք: Պետք է ասել` ահա այստեղ փաստերն են, այստեղ` պատմությունը, այստեղ` մեր արժեքները, և դուք պետք է դրանք ընդունեք: Որքան շատ ենք գոհացնում բռնակալներին, մարդկանց, որոնք ժխտում են պատմության փաստերը, նրանք ավելի պահանջկոտ են դառնում մեզանից:
«FOX». Գիտեք, Օսմանյան կայսրության պատմության մեջ, որը անմիջապես դրանից հետո կործանվեց, թուրքերն ասում են. «Ցեղասպանություն չէր, դա պատերազմի մշուշն էր, մարդիկ մեռնում էին պատերազմից, մարդիկ մեռնում էին հիվանդությունից, այն ծրագրված չէր, ուստի այն Ցեղասպանություն չէր», իսկ դուք ասում եք …
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Հարյուրավոր պատմաբաններ, Հոլոքոստի և Ցեղասպանության փորձագետներ միասնական նամակ են ստորագրել` ասելով, որ այն Ցեղասպանություն էր: Մենք դատական գործեր ունենք, Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրոպական պառլամենտ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բազմաթիվ երկրներ, ԱՄՆ նահանգները և նախագահ Ռեյգանը ասել են, որ դա Ցեղասպանություն էր:
«FOX». Գիտեմ, որ ճանաչում եք ուզում, եղել է որոշակի ճանաչում, բայց թերևս ոչ բավարար: Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Իրոք, այն ինչ մենք ուզում ենք ճանաչումը չէ, որովհետև իմ տեսանկյունից, աշխարհը գիտի, որ դա Ցեղասպանություն էր: Որոշ մարդիկ չեն ուզում այն հրապարակավ ասել: Սակայն, այն ինչ մենք իրոք ուզում ենք, հետևյալն է … մենք շատ ենք կորցրել, բազում սպանվածներից բացի, մենք կորցրել ենք նաև մեր մշակույթը, մեր եկեղեցիները, մեր հողերը և մեր անձնական ունեցվածքը: Բոլոր հայերը ունեցել են տներ, կալվածքներ, սեփականություն և բանկային հաշիվներ: Մենք դրանք բոլորը կորցրել ենք: Այնպես որ, իմ նպատակն է դիմել դատարան` Համաշխարհային դատարան, Եվրոպական դատարան և Միացյալ Նահանգների դաշնային դատարաններ: Մենք ցանկանում ենք, որ թուրքերը փոխհատուցում վճարեն և ցանկանում ենք վերականգնել արդարությունը նրանց գործած այս վիթխարի ոճրագործության համար: Դա մեզ համար շատ ավելի կարևոր է, քան որևէ քաղաքական գործչի շուրթերից հնչած խոսքը:
«FOX». Իրողությունն այն է, որ պաշտոնական ճանաչման մեկ մակարդակի բացակայությունը, թեման շատ վառ է պահում: Եվ որոշ առումով, այն առավելություն ունի, որովհետև ամբողջ ժամանակ խոսում ենք դրա մասին:
ՍԱՍՈՒՆՅԱՆ. Դուք միանգամայն ճիշտ եք…. եկեք մի պահ մոռանանք նախագահ Օբամայի մասին: Եթե անգամ Թուրքիայի նախագահը վաղն առավոտյան հայտարարի, որ դա Ցեղասպանություն էր, ապա շատ մարդիկ ամբողջ աշխարհում, և գուցե նույնիսկ որոշ հայեր ասեն, որ մենք վերջապես հասել ենք մեր նպատակին, եկեք առաջ գնանք: Այնպես որ, միգուցե մեր օգտին է, որ թուրքերը շարունակում են ժխտել Ցեղասպանությունը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
Մամուլի ազատութեան միջազգային օրուան նշումը մեզի համար հայեացքները կ՛ուղղէ բնականաբար դէպի հայկական լրատուադաշտ՝ իր հայաստանեան եւ սփիւռքեան բաժիններով։
Նկատառելի է անշուշտ, որ մեր հայրենիքի մէջ վերջերս շատցած են մամուլի ներկայացուցիչներուն դէմ դատ բանալու երեւոյթները։ Հսկայական գումարներու պահանջով յտկանշուած դատական դիմումները կը բացայայտեն խնդրոյ առարկայ մամուլը փակել տալու նպատակը։ Յայտնապէս մամուլի համապատասխան օրէնքները չեն բիւրեղացած տակաւին ճշդելու համար, թէ ի վերջոյ ո՞ւր է այն սահմանագիծը, որմէ անդին պէտք չէ անցնի հրապարակագիրը կամ լրագրողը՝ քննադատութիւն կատարելու կամ ճշմարտութիւն բացայայտելու իր առաքելութեան ընթացքին։
Խօսքը անշուշտ, ազատ բայց պատասխանատու մամուլ հասկացողութեան մասին է։ Կ՛անդրադառնանք անշուշտ, որ հարցերը առաւելաբար կը կեդրոնանան տպագիր մամուլին վրայ։ Մինչ, անհետեւանք կը մնան ելեկտրոնային մամուլի կից պաշտօնապէս հաստատուած պլոկի վրայ երեւցած քննակումներու բաժինին մէջ յայտնուող գաղափարները, ամբաստանութիւնները, մեղադրանքները։ Հակասութիւնը այս պարագային այն է, որ մինչ տպագիր մամուլը, որ շատ պատճառներով գոյութեան կռիւ կը մղէ, ընթերցողներու կայուն թիւ պահելու մղձաւանջը կ՛ապրի, իսկ ելեկտրոնայինը ընթերցող նոր լսարաններ կը նուաճէ, ուշադրութեան կեդրոնին յայտնուածը կը շարունակէ մնալ տպագիր մամուլը։ Դատական դիմումները բոլորը կը վերաբերին տպագիր մամուլին։
Հարցը այն է, որ դաշտը՝ իր ամբողջական հասկացողութեամբ չէ կանոնակարգուած։ Ելեկտրոնայինի պարագային կը գործէ անտառի օրէնք. յղումները կը բացակային, տեղեկութիւններու աղբիւրները չեն նշուիր, մեղադրանքները չեն հիմնաւորուիր յաճախ եւ ասեկոսային նիւթերը կը շրջանառուին բազմապատկումներով յաւելեալ ընթերցողներուն հասնելով՝ քան տպագիր մամուլը։
Այս հակասական իրականութիւնը կը մղէ տուեալ թերթի պատասխանատուները զատորոշելու տպագիր եւ ելեկտրոնային միեւնոյն մամուլին բովանդակութիւնը։ Տպագիրը կը ցուցաբերէ յաւելեալ պատասխանատուութիւն եւ զգուշաւորութիւն, մինչ ելեկտրոնայինը կ՛արշաւէ սանձարձակ, յատկապէս պլոկներու ճամբով։
Դեղատոմսերը յստակ չեն այս պարագային։ Դրական առումով ինքնագրաքննութեան ակնկալութիւն կայ, ազատութիւնն ու պատասխանատուութիւնը միաժամանակ կիրարկելու լրագրողական արուեստի հմտութեան ցուցաբերումով։
Լրագրողներու իրաւունքներու պաշտպանութեան գրասենեակներու եւ կազմակերպութիւններու տարեկան գնահատականները անպայման պէտք է նկատի ունենալ եւ ըստ այնմ դիտարկել լրատուադաշտն ու այնտեղ երեւցող հիմնախնդիրները։ Առանց անտեսելու քաղաքական շարժառիթներու ներշնչումը այդ զեկուցումներուն բովանդակութեան վրայ։
Սփիւռքեան կողմն աշխարհի աւելի մխիթարական չէ իրականութիւնը։ Եթէ հայրենիքի մէջ աստղաբաշխական գումարներ կը պահանջուի անմհիմն մեղադրանքի դիմաց սպառնալով թերթի գոյութեան, ապա Սփիւռքի մէջ նիւթական անձուկ պայմանները կ՛առաջնորդեն թերթի փակումին։ Տակաւին, չենք խօսիր սփիւռքահայ մամուլին տեղական օրէնքներու նկատառման եւ համապատասխան լրատուութիւններ թողարկելու կամ չթողարկելու երեւոյթներուն մասին։
Սփիւռքահայ մամուլին պակսողը, քննարկումներու որակն է, բազմակարծութեան բացակայութիւնը, կառուցողական քննադատութիւնն ու ինքնաքննադատութիւնը, հրապարակային բանավէճերը։ Այս բոլորը ազատ մամուլի կայացման կարեւոր բաղադրատարրեր են, որոնց կիրարկման նախաձեռնութիւնը մամուլի պատասխանատուներունը կը համարուի։
Հայկական մամուլը այսօր հեռու է իշխանութեան չորրորդ յենասիւնը նկատուելէ։ Հանրային կարծիքի ձեւաւորման համար անիկա իրօք կրնայ ազդեցիկ դերակատարութիւն ունենալ։ Խնդիրը այն է, որ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ հանրային կարծիքի ազդեցիկութիւնը՝ հիմնական որոշումներու կայացման գործընթացին վրայ խիստ խնդրոյ առարկայ է։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.