23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ԱԺ-ում համաներման ընդունումը հետաձգվեց, պատգամավորների կողմից հնչեցված դիտողություններն ըստ էության քննարկելու նկատառումով:
Այսօր ԱԺ նիստին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե որ առաջարկություններն են ընդունելի համարվել.
- Անզգույշ հանցագործությունների դեպքում, մեկ երրորդը փոխարինվել է մեկ քառորդով. «Նախագծի 5-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ բառը փոխարինվել է «մեկ քառորդի»-ով: Սա վերաբերում է անզգույշ հանցագործություն կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն: Ունենք հավասարության նշաններ` դրված դիտավորյալ հանցագործություն կատարելու և անզգույշ հանցագործություն կատարելու միջև: Երկուսի պարագայում էլ նախատեսված էր «մեկ երրորդ»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անզգույշ հանցագործությունների դեպքում ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի «մեկ երրորդ»-ը փոխարինվել է «մեկ քառորդ»-ով:
2. Նախագծի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «հունիսի 31»-ը փոխարինվել է «օգոստոսի 21»-ով: Այսինքն` երկարացվել է այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են ներկայանալ, և ներկայանալուց հետո նրանց գործը կկարճվի:
3. Նախագծի 16-րդ կետում «հունիսի 30»-ը համապատասխանաբար փոխարինվել է «սեպտեմբերի 21»-ով, ինչը վերաբերում է 60 տարեկանը լրացած անձանց:
4. Նախագծի 16-րդ կետում «մայիսի 1»-ը փոխարինվել է «մայիսի 10»-ով: Սա էլ վերաբերվում է, տվյալ պահի դրությամբ հաշմանդամ ճանչված անձանց:
Առաջարկությունների մյուս մասը վերաբերում էր բացառություն համարվող հոդվածների շարքին, որոնց վրա չի տարածվում համաներումը .«տրանսպորտային վթարների արդյունքում երկու և ավելի մահ առաջացրած դեպքերին»:
«Հաշվի առնելով, որ սրանք ևս անզգույշ հանցագործություններ են, ապա բացառությունների շարքից, որոնց վրա չի տարածվելու համաներումը, այս հոդվածով կատարված հանցագործությունները ևս հանվել են: Սա նշանակում է, որ այն անձանց վրա, որոնք դատապարտվել են այս հանցագործությամբ կտարածվի: Բայց այս պարագայում, հաշվի առնելով նրանց պատժի մեծ չափը, ենթադրվում է, որ նրանց պատժաչափը կկրճատվի»:
Քիչ առաջ ԱԺ-ում քվեակության դրվեց երեկ չգիտես ինչու ընդհատված համաներման մասին Սերժ Սարգսյանի միջնորդությունը:
Այն ընդունվեց 91 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:
Արդեն պարզ է, դարձել որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն նաև «Մարտի 1-ի» գործով դատապարտվածներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:
Այս պահին Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ հավաքվել են համապասխանաբար «Արթիկ» եւ «Բանտային հիվանդանոց» ՔԿՀ-ների մոտ: Այսօր համաներումը մտել է ուժի մեջ եւ հաշված ժամերի ընթացում այս քաղկալանավորներն ազատ կարձակվեն:
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով`
Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի`
1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
2. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
3. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` այն անձանց, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը, եւ՝
1) որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
2) որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`դատապարտված այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը
6. Քրեական հետապնդում չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաեւ կարճել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով`
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) uույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում uույն որոշման 1-5-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
8. Պատժաչափի չկրած մաuը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
2) կիuով չափ` uույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով` սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են.
5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մաuով, 178-րդ հոդվածի 3-րդ մաuով, 179-րդ հոդվածի 3-րդ մաuով, 180-րդ հոդվածի 3-րդ մաuով, 181-րդ հոդվածի 3-րդ մաuով, 182-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 183-րդ հոդվածի 3-րդ մաuով, 185-րդ հոդվածի 3-րդ մաuով, 227-րդ հոդվածի 2-րդ մաuով, 228-րդ հոդվածի 2-րդ մաuով, 229-րդ հոդվածի 2-րդ մաuով, 230-րդ հոդվածի 2-րդ մաuով, 231-րդ հոդվածի 2-րդ մաuով, 233-րդ հոդվածի 3-րդ մաuով, 237-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 258-րդ հոդվածի 4-րդ մաuով, 268-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
9. Համաներումը չկիրառել`
1) սույն որոշման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրերի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա, կամ
բ. որոնք պատիժը կրելուց ազատվել են Հայաuտանի Հանրապետության Նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրերի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա,
եւ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
3) այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
4) մինչեւ uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2011 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
5) հանցագործությունների առանձնապեu վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը.
7) Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մաuով, 131-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 142-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մաuով, 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մաuերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մաuով, 241-րդ հոդվածի 3-րդ մաuով, 242-րդ հոդվածի 3-րդ մաuով, 245-րդ հոդվածի 3-րդ մաuով, 246-րդ հոդվածի 3-րդ մաuով, 247-րդ հոդվածի 3-րդ մաuով, 248-րդ հոդվածի 3-րդ մաuով, 261-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 262-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 264-րդ հոդվածի 2-րդ մաuով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մաuերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մաuով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ, 2.2-րդ եւ 3-րդ մաuերով, 280-րդ հոդվածի 3-րդ մաuով, 287-րդ հոդվածի 4-րդ մաuով, 297-րդ հոդվածի 2-րդ մաuով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 311.1-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 312-րդ հոդվածի 3-րդ մաuով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մաuով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մաuերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մաuով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մաuով, 352-րդ հոդվածի 3-րդ մաuով, 356-րդ հոդվածի 3-րդ մաuով, 357-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 358-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 359-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 361-րդ հոդվածի 6-րդ մաuով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 363-րդ հոդվածի 3-րդ մաuով, 364-րդ հոդվածի 3-րդ մաuով, 365-րդ հոդվածի 3-րդ մաuով, 366-րդ հոդվածի 3-րդ մաuով, 367-րդ հոդվածի 3-րդ մաuով, 368-րդ հոդվածի 3-րդ մաuով, 369-րդ հոդվածի 3-րդ մաuով, 371-րդ հոդվածի 3-րդ մաuով, 373-րդ հոդվածի 4-րդ մաuով, 375-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 377-րդ հոդվածի 3-րդ մաuով, 378-րդ հոդվածի 2-րդ մաuով, 379-397.1-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
8) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար uույն որոշմամբ համաներում չի կիրառվում.
9) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ պատժի չկրած մաuի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
10) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն:
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատաuխան կուրuն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատաuխանատվություն uահմանող` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի հոդվածներին համապատաuխան:
13. Uույն որոշման կատարումը վերապահել`
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչեւ uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահuկողություն իրականացնող այլ իրավաuու մարմնի միջնորդության հիման վրա.
2) Հայաuտանի Հանրապետության վերաքննիչ դատարանին` Հայաuտանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu.
3) հետաքննության եւ նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
4) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն.
6) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների պետերի եւ կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաuտատում է դատախազը:
15. Uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչեւ 2011 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով uահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ անձը լրիվ ազատվում է պատիժը կրելուց:
19. Կարգապահական գումարտակներում եւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպեu նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
BBC News-ը տեղեկացնում է, որ մի խումբ գիտնականների, արբանյակից արված լուսանկարների միջոցով, հաջողվել է հայտնաբերել նախկինում անհայտ 17 եգիպտական բուրգ, հազարավոր դամբարաններ ու 3 հազար հին բնակավայր։
Տիեզերքից նկարահանման տեխնոլոգիան տեսանելի է դարձնում տեսնել նույնիսկ գետնի տակ գտնվող կառույցները։
Հնագետներն արդեն սկսել են աշխատանքները նշված վայրերում։ Նախնական տվյալներով՝ արդեն հաստատվել է 2 անհայտ բուրգի առկայությունը։
Ի դեպ, ամերիկացի գիտնականները հետազոտում էին 700 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները՝ հողի ընդերքում գտնվող տարատեսակ նյութեր ուսումնասիրելու նպատակով։
ԱՄՆ Միսուրի նահանգի Ջոփլին քաղաքում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հայտնում էին ընդամենը 24 զոհի մասին:
Վիրավորների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Տորնադոն չի խնայել ողջ քաղաքը, ավերել է տասնյակ կիլոմետր տարածքներ: Էապես տուժել է տեղի հիվանդանոցը, բազմաթիվ բնակելի շենքեր, ռեստորաններ և խանութներ լիովին ավերվել են: Ջոփլինում, ընդհանուր առմամբ, 50.000 մարդ է բնակվում:
Տորնադոյից տուժել է նաև Մինեապոլիս քաղաը: Այնտեղ զոհվել է մեկ մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 30-ը:
ԱՄՆ-ում այս տարվա սկզբից տորնադոների հետևանքով արդեն 400 մարդ է մահացել:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել էր Սերժ Սարգսյանին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու հնարավորությունը քննարկելու խնդրանքով:
Հոկտեմբեր ամսից Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շնորհիվ կհայտնվի առաջին տեղում անդրկովկասյան իր հարևանների համեմատությամբ. ո´չ Թբիլիսիի, ո´չ էլ Բաքվի օդանավակայանները չեն կարող այլևս մրցել մերինի հետ: Շահագործման է հանձնվելու օդանավակայանի համալիրի նոր շենքը: Նախկին շենքն այդուհետ կօգտագործվի որպես վարչական շենք, իսկ ուղևորները գործ կունենան միայն նոր համալիրի հետ:
Օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալը, շուրջ 34000 քմ տարածքով, միանգամայն նոր պայմաններով կդիմավորի ուղևորներին: Հաշվառման սրահը կունենա 46 հաշվառման սեղան և հաշվառման կրպակներ: VIP բաժնի հետ լինելու է նաև առանձին նախագահական բաժին, որտեղ մուտքը կլինի առանձին. այստեղ կդիմավորեն ու կճանապարհեն միայն նախագահներին: Լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի` 20 հազար քմ մակերեսով` ունակ սպասարկելու 600 ավտոմեքենա:
Մի խոսքով, ամեն ինչ, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աշխատակիցների (2001 թ.-ից այս ընկերությունն է իրականացնում «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարումը, և հենց Էդուարդո Էռնեկյանի ընկերությունն է շուրջ 244 մլն դոլար ներդրումներ կատարել այստեղ), ամեն ինչ լինելու է բարձր մակարդակով, ամեն ինչ արվելու է` միջազգային լավագույն օդանավակայաններից հետ չմնալու համար: Շահագործման հանձնելուց հետո «Զվարթնոցին» կտրվի «B» դասի օդանավակայանի կարգ. օդանավակայանները լինում են 4 դասի` A, B, C, D, սակայն A դասի օդանավակայան չկա, այնպես որ…
Բայց ամեն ինչով հանդերձ, անկախ այն բանից, որ «Զվարթնոցը» հայտնվելու է լավագույնների շարքում, միևնույն է, անհնար է հավատալ, որ էլի մերն ուրիշ չի լինի: Անհնար է հավատալ, որ հայ հարկահավաքները կարող են մի օր դառնալ բարեկիրթ, անհնար է հավատալ, որ մեր օդանավակայանում էլի քաշքշուքներ չեն լինի, էլի մարդկանց չեն խաբի, և վերջապես՝ որ մի օր կարող է մեզ մոտ էլ տոմսերի համար սահմանվեն տրամաբանությանը մոտ գներ: «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը վերջերս դարձյալ Հայաստանում թռիչքային տոմսերի թանկությունը վերագրեց «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման համար չափից ավելի մեծ գումարներ շորթելուն: Ավիաընկերություններն ասում են` մենք մեղք չունենք, մեզ էնպիսի գներով են սպասարկում, որ մենք, ուզած-չուզած, դա մտցնում ենք տոմսի գումարի մեջ, որ չտուժենք: Սրա հետևանքով կրկնակի տուժողը, բնականաբար, Հայաստանից մեկնողներն են:
Արտաքին տեսքի բարելավմանը զուգընթաց՝ օդանավակայանը մտադիր չէ՞ ձեռնպահ մնալ նաև թալանից. եթե ավիաընկերություններն ասում են, թե սպասարկման գները բարձր են, ժամանակը չէ՞ խելքին մոտ գներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տոմսերի գները գոնե մի քիչ նվազեցնել:
— Մեր սակագները մրցունակ են Վրաստանի, Ադրբեջանի և մի շարք թուրքական օդանավակայանների համեմատ, նույնիսկ ավելի ցածր են Վիեննայի և Լոնդոնի օդանավակայանների սակագներից,- ասում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ փոխտնօրեն Անդրանիկ Շխյանը,- մեր գները սահմանվել են 2002-ին, երբ որ շատ ընկերություններ, որոնք հիմա չվերթեր են իրականացնում Հայաստանում, չեն եղել` «Air Franc»-ը, «Fly-Dubai»-ը, չեխական ավիաընկերությունները: Դրանք էն ընկերություններն են, որոնք եկել են մեր գները սահմանելուց հետո: «Արմավիան» գործում է 2004 թվականից, այնպես որ՝ նա ևս սկսել է գործել, երբ մեր գները հաստատված էին: Օդանավակայանի սակագները 7-8 տոկոսն են կազմում ցանկացած ավիաընկերության չվերթի սպասարկման ծախսերի մեջ: Սա էն քանակն է, որն ունի, օրինակ, բրիտանական ավիաուղիները կամ եվրոպական ցանկացած փոխադրող: Այսինքն` օդանավակայանային ծառայությունների սահմանն իրականում էդքան մեծ ազդեցություն չունի տոմսի գնի վրա:
— Այսինքն` հղումը ձեզ վրա այդքան էլ իրականությանը չի՞ համապատասխանում: Այսինքն` աննորմալ գներ սահմանողները ավիաընկերություններն են, որ ուղղակի գերշահույթի հետևից են ընկնում:
— Ինձ թվում է, եթե բրիտանական ավիաուղիների աուդիտի տվյալները, որոնք հենց իրենց կայքում հրապարակված են, բացեք, կտեսնեք, որ զուտ օդանավակայանային ծառայությունները… նորից եմ նշում՝ դա չի ենթադրում էն 10000 դրամը` օդի տուրքը, դա չի ներառում աէրոնավիգացիոն…
բազմաթիվ ծառայությունների ցանկ կա:
— Ի դեպ, էդ անհեթեթությունը էդպես էլ չի՞ վերանալու՝ օդի փող կոչվածը:
— Դե, ինքը այս պահին կա: Ես խոսում եմ այն ծառայությունների մասին, որոնք օդանավակայանը գանձում է ավիաընկերություններից: Զուտ 8 տոկոսի մասին է խոսքը: Նույն հարցը ե՛ս Ձեզ տամ` էդ 8 տոկոսը կարո՞ղ է ազդել տոմսի արժեքի վրա, եթե նույնիսկ մենք փոփոխություններ անենք, ինչքանո՞վ կազդի էդ 8 տոկոսը տոմսի արժեքի վրա` 1 տոկոսո՞վ, 2 տոկոսո՞վ, իջեցնեմ՝ արդյունքում կտուժենք մենք բոլորս, որովհետև արդյունքում էս օդանավակայանը չենք ունենա, բայց տոմսը իրականում կէժանանա 25 դոլարով, ո՛չ ավելի:
Լուսինե Կեսոյան
Մայիսի 17-ը`մայիսի երրորդ կիրակին, նշվում է որպես հակաօդային պաշտպանության օր:
ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Հայկազ Գևորգյանն ասաց, որ հակաօդային պաշտպանությունը ստեղծվել է խորհրդային բանակի՝ տարածաշրջանում առկա զորամասերի հիման վրա, իսկ 1992 թվականի մայիսից, երբ ազատագրվեցին Շուշին և Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքը, հակաօդային պաշտպանությունը տեղափոխվեց Ղարաբաղ։
«2000 թվականից սկսել ենք մասնակցել ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ հավաքներին: 1999 թվականից մինչ օրս մասնակցում ենք ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միջոցառումներին: 2005 թվականին գերժամանակակից տեխնիկայով, S-300 համակարգով մենք երեք հաշվարկները փայլուն կատարեցինք և ստացանք գերազանց։ Մեր այդ ձեռքբերումներին ականատես է եղել անձամբ Ադրբեջանի նախագահը և հասկացել է, թե մեր հակաօդային պաշտպանությունը ինչ բարձր դիրքերում է»,- ասաց Գրորգյանը:
Նա պատմեց, թե ինչպես 1992 թվականին առաջին անգամ Ղարաբաղում՝ Խազազ կոչվող բարձունքին, հրետանավոր, ազգությամբ ռուս Վիտալիկի կողմից խփվեց «Կոկորդիլոս» անվամբ ուղղաթիռը. «Սա հետագայում դարձավ մեր հակաօդային պաշտպանության առաջին հաղթանակը: 1992 թվականի սեպտեմբերի 1-ին իր`Հայկազ Գևորգյանի կողմից կազմավորվեց հակաօդային պաշտպանությունը, և, ըստ հերթականության, կազմավորվեցին ներկայումս առկա հակաօդային պաշտպանության զորամասերը»:
20-ամյա Սուսաննա Քոչարյանը հաղթել է Նովոսիբիրսկ քաղաքում անցկացված «Կովկասի գեղեցկուհի» մրցույթում:
Կովկասի գեղեցկուհու թագի համար մրցել են Վրաստանի Ադրբեջանի, Հայաստանի, Դաղստանի եւ Ինգուշեթիայի ներկայացուցիչները:
2011 թվականի վերջին Մոսկվայում կկայանա «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.