23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Երևանում ` մայիսի 28-ի տոնական օրը, քիչ առաջ Սարի Թաղի երկրորդ շարքի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած ավտովթարը պատճառ դարձավ, որ բնակիչների համբերության բաժակը լցվի:
Բանն այն է որ ավտովթարից փլվել է տներից մեկի պատը ու այժմ տարածքի սեփական տների բնակիչները` հիմնականում տարիքով կանայք, իրենց մանկահասակ երեխաների հետ իշավոտնուկներ են դրել, նստել ու փակել են ճանապարհը:
Այս ճանապարհը կատարյալ պատուհաս է դարձել թե տեղի բնակիչների, թե երթևեկողների համար: Կառուցելուց ի վեր բազմաթիվ ավտովթարներ են լինում, որոնք հաճախ ավարտվել են նաև մահվան դեպքերով: Այլ կերպ լինել չէր էլ կարող. Ճանապարհն այնքան նեղ է, որ անհասկանալի է, թե ինչ են մտածել այն կառուցողները: Այն համարյա անցնում է տների միջով, չհաշված անտանելի աղմուկն ու անընդհատ առկա վտանգը: Դա գիտեն նաև իրավապահները և քաղաքային իշխանության պատասխանատուները, սակայն ոչինչ չեն ձեռնարկում:Ավելին հենց իրենք են գտնում, որ ճանապարհն այդ տեսքով չպետք է ընդունեին:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են բնակիչների մի մասին համոզելով, մյուս մասին բռնությամբ հեռացնել փողոցից:Բայց մարդիկ հրաժարվում են բացել ճանապարհը և պահանջում են, որ դեպքի վայր ժամանեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Սակայն կարծես ոստիկաններին հանձնարարված է ամեն գնով հեռացնել բնակիչներին ու բացել ճանապարհը:
Այն բանից հետո, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, համատեղության կարգով «Հայոց արծիվներ» անունը կրող հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հիտլերգյունտեր Խաչիկ Ասրյանը փետրվարի 19-ին 10 հազարանոց միջոցառում կազմակերպեց մայրաքաղաքում` ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է ընդդիմադիրներից ոչ պակաս մարդ հավաքել, այն բանից հետո, երբ նույն «Հայոց արծիվներ»-ից ստեղծվեց «Հայոց արծիվներ»` շուրջ երեք հազար հոգանոց օպերատիվ գունդը և կազմակերպվեց նրա շրջայցն ու կրակային պատրաստությունը պաշտպանության նախարարության զորամասերում, պարոն Խաչիկ Ասրյանը որոշեց ձեռնամուխ լինել իր հերթական մտահղացման իրագործմանը:
3000 հոգանոց օպերատիվ գնդի ստեղծումը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հատկապես, որ Ասրյանը հայտարարել էր, թե դա ստեղծվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միանգամից ծայր առան խոսակցություններ, թե ընտրությունների շեմին ինչի՞ համար կարող է ստեղծվել զինված խմբավորում, նախագահի ինչի՞ն է պետք նման խմբավորումն իր անվան հետ կապելը, երբ պետության ղեկավարը ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարն է և նրա տրամադրության տակ արդեն իսկ դրված է պետության ուժային ամոբղջ համակարգը:
Եվ ահա, հայտնի է դառնում, որ Խաչիկ Ասրյանը որոշել է այս անգամ էլ լրագրողներին զինել: Մարտի 27-ին ծրագրվել էր լրագրողական գունդ կազմավորել, տանել սահմանային զորամաս, նախնական տեղեկություններով` Նախիջևանի կողմերը, և լրագրողներին սովորեցնել կրակել: Ընդ որում, ծրագիրը բավական հագեցած էր լինելու, յուրաքանչյուր մասնակցի համար բավական մեծ քանակությամբ փամփուշտներ էին նախատեսվել, ճաշ էր տրվելու: Մի խոսքով, Ասրյանը տեղը տեղին որոշել էր լրագրողներին ևս իր նման հայրենասեր դարձնել` ձեռքի հետ էլ ցույց տալ, թե զորամաս գնալու և այնտեղ կրակային պատրաստություն ստանալու մեջ ոչ մի վատ բան չկա:
Հենց այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Հայոց արծիվների» ակտիվիստներից մեկը` Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով: ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները բռնել էին Կիրակոսյանին` սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու ժամանակ, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Ինքը` Դավիթ Կիրակոսյանը, ըստ մեր տեղեկությունների, բազմավաստակ թմրամոլ է:
Սա տեղեկատվություն էր, որ չէր կարող չազդել այս կազմակերպության հեղինակության վրա: Եթե կազմակերպության տարածքային կառույցի ղեկավարը թմրամոլ է և, ավելին, նարկոդիլեր, ապա չի բացառվում, որ նա հիշյալ կազմակերպությունում կարող է համախոհներ էլ ունեցած լինել: Նման սկանդալային բացահայտումներից հետո որպես կանոն այդպիսի կազմակերպություններն ու նրանց ղեկավարները որոշ ժամանակով անցնում են ջրի հատակը` մինչև անցնի վտանգն ու էլի կարողանան վերադառնալ ակտիվ գործունեության: Ըստ այդմ ենթադրվում էր, թե խաչիկասրյանական լրագրողական ձեռնարկումը, որ նախատեսված էր մայիսի 27-ին` հանրապետության օրվա նախօրեին` այն հաշվարկով, որ անկախության օրը լրատվամիջոցները հեղեղված կլինեն Ասրյանի հերթական սուպեր միջոցառման լուսաբանմամբ, կհետաձգվեր կամ ընդհանրապես չեղյալ կհայտարարվեր: Մեր հարցմանն ի պատասխան, սակայն պարզվեց, որ միջոցառումն արդեն տեղի է ունեցել, լրագրողներին արդեն ոչ միայն տարել են զորամաս, այլև հասցրել են հետ բերել: Այս ակցիայի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն միայն տեղի ունեցածի փաստից կարելի է եզրակացնել, որ լրագրողներին վերբովկա են արել, և ևս մեկ անգամ հիանալ Խաչիկ Ասրյանի անկոտրում կամքով, իսկական աննկուն արծիվ`որին ոչինչ չի կարող խանգարել իրագործելու իր ծրագրերը:
Մինչեւ երեկ երեկո բոլորը վիճում էին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մինչեւ մայիսի 31-ի հանրահավաքը:
Այսօր` ընդամենը մեկ օր անց, այս հարցադրումը կորցրեց իր հրատապությունը: Առավոտից արդեն պարզ էր, որ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն ազատ են արձակվելու հենց այսօր: Իրադարձությունները հենց այդպես էլ զարգացան:
Երբ խոսվում էր քաղբանտարկյալների ազատարձակման կամ համաներումը նրանց վրա տարածելու հնարավորության մասին, համատարած մի մտավախություն կար, որ բոլորը գուցե ազատության մեջ հայտնվեն` բացառությամբ Նիկոլի եւ Սասունի: Եթե երկու քաղբանտարկյալը հիմա ազատության մեջ են, պարզ է, որ մնացածների խնդիրը տեխնիկայի հարց է, ու, հավանաբար, իսկապես մայիսի 31-ին մենք կունենանք երկիր` առանց քաղկալանավորների:
Սա ինքնին ենթադրում է քաղաքական մինգամայն նոր իրավիճակ, Հայաստան, որն իրականում ձերբազատվել է Մարտի 1-ի հետեւանքներից գոնե մեկից:
Միամիտ չեմ, որ կարծեմ, թե քաղբանտարկյալների ազատ արձակումով երկրում վերացվել են քաղաքական բոլոր բարիկադները: Բայց այդ ուղղությամբ նշանակալի քայլ է արվել, ավելին, քան` քաղաքական ժեստն է: Եթե նույնիսկ քաղաքական անտագոնիզմը պահպանվում է, ապա` միայն իներցիայի մակարդակով:
Հայտնվել ենք միանգամայն նոր քաղաքական իրավիճակում, որը նոր լուծումներ է պահանջում նաեւ քաղաքական սուբյեկտներից:
Հայաստանի քաղաքացին, հասարակությունը տեւական ժամանակ սովոր են եղել մի իրականության, երբ իշխանությունը բացառում էր ընդդիմության նույնիսկ գոյությունը, ընդդիմությունը իր գոյության միակ նպատակ համարում էր իշխանության հրաժարականի պահանջը:
Մի խոսքով, տոտալ հակադրության ռեժիմ էր, որը գուցե սնուցում էր տալիս հակամարտության երկու կողմերի էլիտաներին, բայց դարձել էր խոչընդոտ երկրի զարգացման համար:
Այսօրվանից սկսած` թե իշխանությունը, թե ընդդիմությունն ազատվում են տարիների բարդույթից: Իշխանությունը հնարավորության է ստանում ազատվել «ավտորիտարի» խարանից, ընդդիմությունը` պատանդի կարգավիճակից:
Երբ երկրում քիչ են ներքաղաքական պրոբլեմները, փոքր է նաեւ արտաքին միջամտության դաշտը, միեւնույն ժամանակ` մեծանում է քաղաքական դերակատարների պատասխանատվությունը:
Հակադրության ռեժիմը քաղաքական ուժերից ստեղծագործական մոտեցում կամ կրեատիվ ռեսուրս չի պահանջում: Տրամաբանությունը նման ռեժիմներում շատ պրիմիտիվ է. իշխանության ռեսուրսը ոստիկանական մահակն է, ընդդիմությանը` բարձրաձայն հայհոյող զանգվածը: Երկու պարագայում էլ` ինտելեկտուալ կարողություններ պետք չեն:
Երկխոսությունն ու քաղաքական մրցակցությունն ենթադրում է կենսունակ համակարգերի ստեղծում: Խոսքը վերաբերում է թե իշխանությանը, թե ընդդիմությանը:
Արդ, քաղաքական նոր ցիկլի հիմնական հարցը` անձնակենտրոն համակարգերից հրաժարումն է, բաց համակարգերի ստեղծումը: Հենց այս դաշտում էլ ընթանալու է մրցակցությունը: Քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն ստացել են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Նախաձեռնության առաջնությունը կտրվի այն կողմին, որը նոր իրավիճակին ադեկվատ համակարգ կձեւավորի:
Հազար ժամ է Նիկոլ ենք սպասում՝ Հայաստանում ենք: Բոլորս սպասում ենք Նիկոլին: Նիկոլն ո՞վ է: Նիկոլն է, իմ կոլեգան, նստացրել են, քաղբանտարկյալ էր: Քաղբանտարկյալ է՞ր, Է՞Ր: Ի՜նչ լավ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ էր…
Ինչ խառն եմ, ինձ սպասում են Կասկադում ՄաՄաՍյուի երեխեքը, նրանց քշել են, Էվան մենակ է, ես էլ Նիկոլին եմ սպասում, չեմ կարա գնամ, երկու տարի ա սպասում ենք Նիկոլին, տարբեր ձեւի ենք սպասում, ոմանք նկարներ են դնում գլխավոր ֆեյսում, ոմանք չեն դնում, ոմանք Արթիկ են գնում, ոմանք չեն գնում, ոմանք դուրսն են, ու բոլորը ուղիղ եթեր են նայում, կպել են մոնիտորներին, չեն հավատում, ստատուսներ են գրում, Նիկոլին են սպասում:
«Նիկոլը դուրս գա՝ լավ կլինի, հաստատ լավ կլինի», ասում են Նիկոլին հավատացողները, հաստատում են համակրողները, կասկածում են մոլորները, մղտռում են հակառակորդները, սաղ-սաղ մի 20 տոկոսը բնակչության: Էս կարող է շատ եմ ասում դեռ:
Նիկոլին եմ սպասում, ուզում եմ print screen անեմ, ու էդ մոմենտը ֆիքսեմ՝ Նիկոլի դուրս գալու: Ես նիկոլական չեմ, ու նիկոլաման չեմ, ես նիկոլամետ եմ ու նիկոլընկեր եմ, նիկոլահավատ եմ ու նիկոլաքննադատ եմ, Նիկոլ եմ սպասում: Ութին հինգ պակաս ա, Նիկոլը չկա:
Նիկոլը դուրս ա գալու, մեգաֆոնով ասեցին, քիչ մնաց… 20.03…
Լուսինե Վայաչյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 26-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — 27
«Էրեբունի» — 70
«Վարդաշեն» — 25
«Դատապարտյալների հիվանդանոց» — 14
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» — 33
«Վանաձոր» — 8
«Սևան» — 21
«Հրազդան» — 16
«Աբովյան» — 1
«Գորիս» -11
«Կոշ» — 41
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ:
Ազատում են քաղբանտարկյալներին: Արհեստականորեն չգիտես ինչի ձգձգում են պրեցեսը: Ազատել են արդեն Սասուն Միքայելյանին, նա գնում է տուն, որտեղ նրան շախով-շուխով պատրաստվում են դիմավորել համագյուղացիները: Իսկ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքվել են Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու համակիրները ու սպասում են, թե երբ են նրան բաց թողնելու: Ողջ գործընթացը, տարբեր մեկնաբանություններում ներկայացվում է 12-15 րոպե, այնինչ բավականին երկար ժամանակ է ժողովուրդը սպասում է:
Արդեն մեկուկես ժամ է «Արթիկ» ՔԿՀ ում է գտնվում Շիրակի մարզի դատախազը: Այս պահի դրությամբ պարզ չէ, թե ինչ է կատարվում ներսում:
ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը քիչ առաջ դուրս գալով, «Արթիկ» ՔԿՀ –ի մոտ սպասող մարդկանց տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամից ազատության մեջ կլինի:
Հետաքրքիր է, որ այսօր առավոտից խոսվում է միայն Նիկոլի և Սասունի ազատման մասին, մինչդեռ 3 քաղբանտարկյալ էլ կա, Սարգիս Հացպանյանն էլ ներառյալ, որոնց վրա տարածվել է համաներումը: Մինչդեռ նրանց մասին մարդիկ կարծես մոռացել են:
ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեր հարցին, թե այս պահի դրությամբ ինչ վիճակում է մյուսների գործերը, ասաց. «Այս պահին դուրս է եկել միայն Սասուն Միքայելյանը. և մենք հիմա սպասում ենք Նիկոլին: Ինչ վերաբերում է մյուս քաղբանտարկյալ ընկերներին ապա ասեմ, որ նրանք մինչև մայիսի 31-ը մեզ հետ կլինեն»:
Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նախ շենքից դուրս բերեցին նրա իրերը։ Ժամը 16։37-ին ՔԿՀ շենքից դուրս եկավ նաև Սասուն Միքայելյանը։
Առավոտից Սասուն Միքայելյանին էին այստեղ սպասում նրա բազմաթիվ համակիրները, համագյուղացիներն ու մարտական ընկերները։ Նրա հարազատ Վանատուր գյուղում պատրաստել են ամբիոն ու բարձրախոս և սպասում են Միքայելյանին, որպեսզի հավաք անցկացնեն։
Այս պահին «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ բազմաթիվ մարդիկ սպասում են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը։ Այնտեղ հավաքվածները բղավում են «Ազատություն Նիկոլին»։
Հիշեցնենք, որ և՛ Միքայելյանը, և՛ Փաշինյանը դատապարտվել են Մարտի 1-ի գործով։ Նրանք ազատ են արձակվում Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներման շրջանակում։
«Ֆուկուսիմա-2» ճապոնական ատոմակայանում այսօր հրդեհ է բռնկվել: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ատոմակայանի օպերատոր ընկերությունը կարողացել է արագ լիկվիդացնել կրակը:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են: Հայտնի է միայն այն, որ վառվել է երկրորդ էներգոբլոկի մոտ գտնվող նկուղը:
«Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ը «Ֆուկուսիմա-2» -ից 10 կմ հեռավորության վրա է գտնվում: 2011թ. մարտի ավերիչ երկրաշարժից այն առանձնապես չի վնասվել:
ԱԺ նստաշրջանի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտոնական տեղեկագրում արդեն հրապարակվել է ԱԺ ընդունած «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշումը, հետևաբար, ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ այն պաշտոնապես մտել է ուժի մեջ:
Համաներման ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով`
Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի`
1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
2. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
3. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը, և
1) որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
2) որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու
համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտված այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը:
6. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով`
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) uույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում uույն որոշման 1-5-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
8. Պատժաչափի չկրած մաuը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
2) կիuով չափ` uույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով` սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են.
5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մաuով, 178-րդ հոդվածի 3-րդ մաuով, 179-րդ հոդվածի 3-րդ մաuով, 180-րդ հոդվածի 3-րդ մաuով, 181-րդ հոդվածի 3-րդ մաuով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 183-րդ հոդվածի 3-րդ մաuով, 185-րդ հոդվածի 3-րդ մաuով, 227-րդ հոդվածի 2-րդ մաuով, 228-րդ հոդվածի 2-րդ մաuով, 229-րդ հոդվածի 2-րդ մաuով, 230-րդ հոդվածի 2-րդ մաuով, 231-րդ հոդվածի 2-րդ մաuով, 233-րդ հոդվածի 3-րդ մաuով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 258-րդ հոդվածի 4-րդ մաuով,
268-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
9. Համաներումը չկիրառել`
1) սույն որոշման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա.
3) այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
4) մինչև uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2011 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
5) հանցագործությունների առանձնապեu վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը.
7) Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մաuով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 142-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մաuով, 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մաuով, 241-րդ հոդվածի 3-րդ մաuով, 245-րդ հոդվածի 3-րդ մաuով, 246-րդ հոդվածի 3-րդ մաuով, 247-րդ հոդվածի 3-րդ մաuով, 248-րդ հոդվածի 3-րդ մաuով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 264-րդ հոդվածի 2-րդ մաuով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մաuերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մաuով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ մաuերով, 280-րդ հոդվածի 3-րդ մաuով, 287-րդ հոդվածի 4-րդ մաuով, 297-րդ հոդվածի 2-րդ մաuով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 312-րդ հոդվածի 3-րդ մաuով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մաuով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մաuով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մաuով, 352-րդ հոդվածի 3-րդ մաuով, 356-րդ հոդվածի 3-րդ մաuով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 361-րդ հոդվածի 6-րդ մաuով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 363-րդ հոդվածի 3-րդ մաuով, 364-րդ հոդվածի 3-րդ մաuով, 365-րդ հոդվածի 3-րդ մաuով, 366-րդ հոդվածի 3-րդ մաuով, 367-րդ հոդվածի 3-րդ մաuով, 368-րդ հոդվածի 3-րդ մաuով, 369-րդ հոդվածի 3-րդ մաuով, 371-րդ հոդվածի 3-րդ մաuով, 373-րդ հոդվածի 4-րդ մաuով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 377-րդ հոդվածի 3-րդ մաuով, 378-րդ հոդվածի 2-րդ մաuով, 379-397.1 ին հոդվածներով նախատեuված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
8) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար uույն որոշմամբ համաներում չի կիրառվում.
9) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և պատժի չկրած մաuի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
10) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն:
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատաuխան կուրuն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատաuխանատվություն uահմանող` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի հոդվածներին համապատաuխան:
13. Uույն որոշման կատարումը վերապահել`
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչև uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահuկողություն իրականացնող այլ իրավաuու մարմնի միջնորդության հիման վրա.
2) Հայաuտանի Հանրապետության վերաքննիչ դատարանին` Հայաuտանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu.
3) հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
4) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն.
6) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաuտատում է դատախազը:
15. Uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2011 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն
անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով uահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ անձը լրիվ ազատվում է պատիժը կրելուց:
19. Կարգապահական գումարտակներում և Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպեu նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.