23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվել է օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:
Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ, Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ասված է.
«Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս:
Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցում` քաղաքապետարանի հարակից տարածքում այսօր` հունիսի 8-ին ավտոմեքենա է այրվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՏԼ 824 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Քոչարյան, ծնվ. 1985թ.) բախվել է ճամփեզրի ծառին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել`05.48-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Վերջապես վաղը քաղբանտարկյալներից վերջինը կլքի կալանավայրը. հունիսի 9-ին, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվելու ֆրանսահայ ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:
Դեռևս Մայիսի 30-ին Հացպանյանը նամակով դիմել էր Հայ Ազգային Կոնգրեսին, որում ասվում էր. «Կոչ եմ անում սկսել երկխոսություն «իշխանության» հետ, օգտվելով շարժման այսօր առկա ուժային եւ դիրքային հզոր առավելությունից: Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել եւ ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին եւ արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաեւ Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը եւ զորակցությունը»:
Հունիսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա Նաիրա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.40-ին Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել 21-ամյա Նարեկ Դ.-ի վարած «Մերսեդես», «ՎԱԶ-21214» /վարորդի տվյալները պարզվում են/, 46-ամյա Արմեն Մ.-ի վարած «Ռենո», 45-ամյա Դավիթ Շ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 37-ամյա Հրաչիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 18-ամյա Հայկ Հ.-ն, և «Ռենո»-ի ուղևորներ՝ 30-ամյա Լուսինե Ղ.-ն և 26-ամյա Արամ Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 26-ամյա Գուրգեն Ա.-ն «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայով Պռոշյան և Ձորափի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա Աշոտ Չ.-ին, իսկ իր ավտոմեքենայի հետնամասին է բախվել 77-ամյա Աշոտ Շ.-ի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան:
Աշոտ Չ.-ն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ խորհրդաժողովի ընթացքում տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես ձանձրույթը թոթափելու նպատակով Արմեն Գևորգյանն օգտվում էր ինտերնետային պոռնո կայքերից:
Հրաժարականի դիմումը ներկայացվել է մայիսի 30-ին և հենց նույն օրն էլ մակագրվել է նախարարի կողմից, իսկ հրաժարականի դիմումը նախարար Տիգրան Դավթյանը բավարարել է:
Հունիսի 3-ին մարդ է ընկել Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հացի գործարանի վերելակի հորանը, հայտնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով հորանից դուրս է բերվել 48-ամյա Մարատ Ղազարյանի դին: Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան, իսկ դիակը հայտնաբերվել է հունիսի 3-ի առավոտյան:
Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նշված վերելակն անցել է տեխնիկական փորձաքննություն: Ազգային անվտանգության փորձաքննական կենտրոնից տեղեկացրեցին, որ բանվորը ընկել է ոչթե վերելակում, այլ վերելակի դատարկհորը, որը խորհրդային տարիներին է ծառայել որպես վերելակ, իսկ այժմ ըստ էության վտանգավոր խոռոչ է: Թե ով պետք է պատասխան տա հացի գործարանում մարդկանց կյանքի անվտանգության համար կամով է մեղավոր այս դեպքում,կարծում ենք,կպարզի ոստիկանությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին՝ Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ և արդյունավետ փոխգործակցության համար: Մարի Յովանովիչը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է ակնհայտ առաջընթաց և ընդգծել, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ կապերի շարունակական խորացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման գործում, հաջողություններ մաղթել նրան՝ հետագա դիվանագիտական աշխատանքում:
Դժբախտ պատահար է գրանցվել Շիրակի մարզում` մահվան ելքերով: Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Ախուրյանի բնակիչ Սենիկ Մինասյանը Հոռոմում հրազենով սպանել է ընկերուհուն` 1984 թվականին ծնված Մայա Մկրտչյանին, ապա եկել է Գյումրի և Երևանյան խճուղու սկզբնամասում, ժամը 17:00-ին ինքնասպան եղել:
Նախնական տվյալներով Սենիկ Մինասյանը 47 տարեկան է: Նա կրակել է ընկերուհու ձեռքին և գլխին: Դեպքի մանրամասները ճշտվում են: Գործով զբաղվում է Շիարկի մարզի քննչական բաժինը: Այլ մանրամասներ քիչ ավելի ուշ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.