23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.40-ին Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել 45-ամյա Վրեժ Խ.-ի վարած «ԳԱԶ-3102» և 24-ամյա Մելիք Հ.-ի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մելիք Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ին 59-ամյա Վաչագան Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է 33-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած «Լադա-Կալինա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Լադա-Կալինա»-ի ուղևորը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Շաբաթ օրը «Փարվանա» ռեստորանային համալիրում հերթական «Էլիտար» ամուսնությունն էր: Սամվել Ալեքսանյանն այս անգամ հաջողեցրել էր իր քրոջ որդուն ամուսնացնել Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի դստեր հետ: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահը:
Հաշվարկով ամուսնություններն ավելի քան հաջող գործիք են հայաստանյան ներկա վերնախավի ձեռքին: Խնամիական կամ քավոր-սանիկային հարաբերությունների շնորհիվ օլիգարխիատի անդամները կարողանում են հասնել այն ամենին, ինչին երևի թե չէին կարողանա հասնել այլ միջոցներով: Սա միշտ էլ եղել է ոչ միայն հայ, այլև համաշխարհային պատմության մեջ: Սեպտեմբերին Ալեքսանյանն ամուսնացրեց իր եղբոր որդուն. հարսնացուն ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի` Բելաջիոյի Գրիշի դուստրն էր: Ինչպես տեսնում ենք, Ալեքսանյանի հաջողեցրած ամուսնական գործարքների մակարդակը օրեցօր բարձրանում է: Հիշենք, որ նրա քրոջ մյուս փեսան Կորյուն Նահապետյանն է, որն ընդամենը նորմալ կրթություն ստացած հարևանի խելոք տղա էր, իսկ փեսա ընտրելուց հետո Ալեքսանյանը դարձրեց նաև ԱԺ պատգամավոր` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո այդ տեղամասում անցկացնել տալով անհայտ երիտասարդին:
Ալեքսանյանի երեխաները դեռ փոքր են, սակայն հաշվի առնելով, թե այսօր իսկ ինչեր է անում այս օլիգարխը, կարելի է միայն երևակայել, թե նրանց մեծանալուց հետո ինչպիսի~ կապեր կարող է հաստատել: Այս դեպքում անգամ Գագիկ Ծառուկյանն իր խնամիների ու քավորների ցանցով երևի թե նահանջի (Ծառուկյանի մի դուստրը ամուսնացել է Մուրադ Գուլոյանի որդու, մյուսը` տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդու, երրորդը` Հովիկ Աբրահամյանի որդու հետ: Ընդ որում, մեկի քավորը Սեյրան Սարոյանն էր, մյուսինը` Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն):
Չի կարելի բացառել, որ նույն «կրուգի» երիտասարդները, հաճախելով նույն ակումբները, նույն փարթիները, նույն հարսանիքները, հրապուրվեն իրարով, սիրահարվեն, հետո էլ որոշեն ընտանիք կազմել: Սա, իհարկե, հնարավոր է, բայց ցավոք, նման երևույթները ավելի ու ավելի են դասվում բացառությունների շարքին` տեղը զիջելով արդեն ձևավորված «դինաստիական» ամուսնությունների մեխանիզմին, որի դեպքում գլխավոր շարժիչ ուժը շահն է և ռեսուրսները մի քանի հոգու ձեռքում կենտրոնացնելու մղումը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Ժեմա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ժեմա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Վարդազարյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի և Կարբի գյուղի համայնքային ճանապարհների հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները, 2007թ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 602 700 դրամ գումար:
«Ժեմա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով խաբեությամբ գումար հափշտակելու վերաբերյալ նյութերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ գլխավոր դատախազության կայքը հաղորդում է, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ ընկերության տնօրեն Ա. Այվազյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 և Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չի կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները և 2007-2008թթ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 887 700 դրամ գումար:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչպես հայտնել էինք հունիսի 7-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ամրակ գյուղի բնակիչ, 1999թ.-ին ծնված Մանվել Մարգարյանն ընկել է Ձորագետ գետը: Այդ օրը իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 13-ին
Ագարակ գյուղի հարակից կիրճում գետից դուրս է բերվել Մ. Մարգարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Հունիսի 11-ին`ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛Շկոդա՛՛ մակնիշի Տ 1489 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել խոշորաբեկոր քարին, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի բնակիչ,1975թ.-ին ծնված Լևոն Անտոնյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Տուժածների առողջական վիճակը ծանր է:
Հունիսի 12-ին ժամը 13.33-ին ստացված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում (Ռյա թազա գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար և տուժածներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի 21 ՕՏ 811 պետհամարանիշի և ՛՛Ֆորդ՛՛ մակնիշի 27 ՕՏ 257 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1991թ.-ին ծնված Նվեր Ատլիկյանը մահացել է տեղում, իսկ ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1976թ.-ին ծնված Արայիկ Մակարյանը, ՛՛Ֆորդ՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1981թ.-ին ծնված Վարդան Կոստանյանը և ավտոմեքենաների ուղևորներ՝1978թ.-ին ծնված Լուսինե Մարտինյանը, 1979թ.-ին ծնված Թինա Սարկիսովան,1982թ.-ին ծնված Հովսեփ Հարությունյանը և1987թ.-ին ծնված Միշա Անաստասևը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել են Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարների ուժերով ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Ն. Ատլիկյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հունիսի 15-ին Սեֆիլյանի ծննդյան 44-րդ տարեդարձի նախօրեին Կոնսերվատորիայի դիմացի այգում Հայազն երիտասարդների միաբանությունը կկազմակերպի ստորագրահավաք Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։
Միաբանությունը Facebook սոցիալական ցանցում արդեն սկսել է այդ պահանջով ստորագրահավաք, և վիրտուալ ստորագրությունները թղթի վրա անցկացնելու նպատակով ՝ հունիսի 15-ին, ժամը 10-19-ը կանցկացնի բաց ստորագրահավաք։ Ստորագրությունները համապատասխան նամակի հետ կուղարկվեն նախագահ Սերժ Սարգսյանին:
Թե ինչպես կվերաբերվի նախագահը և ինչ ընթացք կստանա նամակը, որում ասվում է. «Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար,մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման,մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում և խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաշվի առնելով մեր կարծիքը,…Սեֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», կերևա օրերս:
Քիչ առաջ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց քաղկալանավորներից վերջինը` Մուրադ Բոջոլյանը:
Չնայած վիճելի է համարվում Բոջոլյանի քաղկալանավոր որակումը, քանի որ նա ձերբակալվել է 2002թ. հունվարի 26-ին`Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով, ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամանակով:
Սակայն նա ևս համարվում է ռեժիմի զոհերից մեկը: Հիշեցնենք, որ որպես մեղադրական ապացույցներ Բոջոլյանին ներկայացվել է նրա համագործակցությունը հայտնի թուրք լրագրողների` Մեհմեդ Ալի Բիրանդին’ CNN-ի Թուրքիայի թղթակցի, Միդատ Բերեքեթը` թուրքական NTV-ի թղթակիցի հետ:
Մուրադ Բոջոլյանը այս տարիներին ձեռք բերեց սրտի հետ կապված խնդիրներ: Նա իր պատիժը կրում էր «Երան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, սակայն պարբերաբար տեղափոխվում էր «Դատապարտյալների հիվանդանոց»:
Այսօր առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Սարգիս Հացպանյանը:
Հացպանյանը դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման և անազատության մեջ էր 2008 թվականի նոյեմբերից: Նա ազատ արձակվեց ոչ թե համաներմամբ, այլ պատժի ժամկետը լրանալուց հետո:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է՝ սուտ մատնություն, որը զուգորդվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար սուտ մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Հացպանյանը մամուլի միջոցով հայտարարել էր, որ իր հավաստի աղբյուրներով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ։
Հունիսի 8-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.40-ին 55-ամյա Մանվել Ս-.ի վարած «ԳԱԶ-322130» մակնիշի միկրոավտոբուսը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա Էլմիրա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր Երևանում` ժամը 14:00-ի սահմաններում մի պատանի է ինքնասպանություն գործել:
Նորայր Թորոսյանը, որն ամենաշատը 17 տարեկան կլիներ, ցած է նետվել Կիևյան կամրջից և տեղում մահացել: Ցած նետվելուց առաջ պատանին կամրջի վրա է թողել բջջային հեռախոսն ու բաճկոնը:
Երեկ՝ հունիսի 7-ին, ժամը 21:00-ի սահմաններում, հերթական ինքնասպանության փորձը կանխվել է:
Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել 16-19 տարեկան մի աղջկա ինքնասպանության փորձը, որը մտադիր էր ցած նետվել «Հաղթանակ» կամրջից:
Կամրջի մոտ հավաքվածները հայտնել են, որ աղջիկը հուզված էր և մինչ ոստիկանական մեքենայի ժամանումն արտասվում էր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.