23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին տեղի ունեցած սողանքի պատճառով 4 մարդ է մահացել:
Արևելյան Վրաստանն արևմտյան Վրաստանի հետ կապող ճանապարհին տեղի ունեցած աղետի վնասի չափն անցնում է 10 մլն լարիից, հաղորդել է երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Նրա խոսքով, ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Սպասվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 14 օրից:
Նշենք, որ հորդառատ անձրևների հետեւանքով Ձիրուլա գետի ջրերը հունիսի 19-ին սողանքի պատճառ են դարձել: Սողանքը լրջորեն վնասել է ճանապարհն ու «Ռիկոտի» ռեստորանը: Ռեստորանում 4 մարդ մահացել է: Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Պավել Լիտվինովին և գեներալ Պյոտր Գրիգորենկոյին,վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին՝ Ելենա Գեորգիևնա Բոները:
Նա մահացել էր հունիսի 17-ին՝ Բոստոնում, սակայն նրա մահվան մասին լուրերը հայտնվեցին միայն կիրակի երեկոյան:
Ով էր Ելենա Բոները. 1972թ. իրավապաշտպան Բոները դիսիդենտների դատական պրոցեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Անդրեյ Սախարովի հետ ու նրանք ամուսնանում են: Այդ նույն տարին Ելենա Գեորգևնան դուրս է գալիս ՍՄԿԿ-ից: 1975թ. նա ներկայացնում էր Անդրեյ Սախարովին Օսլոյում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ:
1976թ. ստրոգրել է Մոսկովյան Հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթղթի տակ, իսկ 80-ականներին Բոները անմիջական մասնակցություն է ունենում այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների հիմնադրմանը, ինչպիսիք են «Մեմորիալ»-ը եւ «Մոսկովյան տրիբուն»-ը:
Նա ոչ կառավարական «Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնող Հանրային հանձնաժողով»-ի նախագահն էր:
Բոները Ռուսաստանի նախագահի օրոք մարդու իրավուքների հանձնաժողովի անդամ էր նրա հիմնման օրից մինչեւ 1994թ., մինչեւ որ դուրս չեկավ հանձնաժողովից, ռուս – չեչենական պատերազմը սկսած նախագահի վարչակազմի հետ համագործակցությունը համարելով անհնարին:
«Газета.Ru»
Հ.Գ. Սախարով — Բոներ զույգը առաջին էին իմ կյանքում, ովքեր քաղաքացիական արժանապատվության զգացում արթնացրեցին, ընբոստացնելով ոգիս ու մղելով պայքարի անարդարությունների դեմ ու մարդու իրավունքների համար: Փառք ու պատիվ նրանց: Հավերժ հիշատակ Ելենա Նիկոլայևնա…
Հունիս 17 ին և 18-ին տեղի ունեցած ավտովթարները առնչվում են պաշտոնատար անձանց.
Հունիսի 17-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
, 74-ամյա Նորիկ Գեւորգյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 06 ՏԼ 290 համարանիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի 6-րդ կմ-ում բախվել է 22-ամյա Գառնիկ Կոստանյանի կողմից վարած Opel Astra մակնիշի 28 ՏԼ 049 համարանիշի ավտոմեքենային: Կոստանյանն աշխատում է արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում որպես անվտանգության ապահովման պետ:
Ավտովթարի հետեւանքով Opel Astra-ի վարորդն ու նրա ուղեւորներ, 42-ամյա Գոհարիկ Կոստանյանը, 54-ամյա Էլոչկա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:
Նույն օրը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում երեկոյան Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան» (ՋԻՓ) մակնիշի 777 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին:
Վերջինս կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց:
Ավտոմեքենան ըստ նախնական տեղեկության պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, որը ընտանիքով եղել է ավտոմեքենայում:
«Արմենիա» բժշկական կենտրոնից Աշտարակի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարեն Հայրապետյանը, Ռաֆիկ Քալաշյանը եւ Արտակ Խաչատրյանը:
Հունիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 28-րդ կմ-ում Արտաշավան գյուղին հարող տարածքում դեռեւս պատկանելությունը չպարզված Audi մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, դեպի Աշտարակի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ականատեսները նկատել են, որ համարանիշները եղել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարանիշներ:
Երևանում այսօր` հունիսի 17-ին ժամը 17:00-ի սահմաններում շուրջ 20-25 տարեկան մի աղջիկ, իրեն ցած է նետել, Կիևյան կամրջից և տեղում մահացել:
Ոստիկանները սպասում են դատաբժշկին, որից հետո կպարզվի ինքնասպան եղած աղջկա ինքնությունը:
Աղջիկը, ըստ ականատեսների, կամրջից նետվելուց առաջ նամակ է թողել, որում գրված է. «Արդեն հոգնել եմ քեզանից, զզվել եմ ամեն ինչից: Ստրուկ եմ դարձել քո ձեռքը, մահն է միակ իմ ընկերը: Լավ ապրեք, այսքանը և վերջ: Հերիք ու բոլ եղավ, հաջողություն: Հայկուհի»:
Քառասուն տարի առաջ այս օրը` 1971 թվականի հունիսի 17-ին, Պարույր Սևակը կնոջ և երկու որդիների հետ ավտոմեքենայով դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից: Նրա մեքենան անցավ ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և վթարվեց Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա:
Մեծ բանաստեղծն ու նրա կինը` Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին:
Այս ողբերգությունն իր հետ բերեց մեծ բանաստեղծի մահվան առեղծվածը, որը մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված:
Այսօրվա և մահվան վարկածներից ամենահավանականի մասին զրուցեցինք Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրական ֆակուլտետի դասախոս, գրականագետ Սեյրան Գրիգորյանի հետ: «Անկեղծ ասած, ես չեմ ուզում խորանալ այս հարցով: Պատկերացրեք, ես 15 տարի առաջ եմ այս հարցը բարձրացրել: Սակայն արդեն հասկացել եմ, որ ոչ մի արդյունք չկա: Ցավալի է, բայց փաստ, որ հասարակությունը, գրողներն այլևս այս հարցով չեն հետաքրքրվում: Գիտեք, ես կարծում եմ, որ ոչ թե ավտովթարն էր կազմակերպված, այլ հասարակությունն իր վերաբերմունքով նրան հասցրեց դրան: Ընդհանրապես մեր գրականության մեջ երեք նման դեպք է եղել: Չարենց, Սևակ և Հրանտ Մաթևոսյան. վերջինիս երբ հեռացրին Գրողների միությունից, նա մահացավ քաղցկեղից, բայց ոչ մեկը չմտածեց, որ այդ ամենն իրար հետ փոխկապակցված էր: Այսինքն, հոգեբանական ճնշումը հասցնում է մարդուն ամեն ինչի: Միայն կասեմ, որ հասարակությունը, հատկապես գրողները չեն սիրում խելացի մարդկանց, նրանք միջակություն են սիրում, և ամեն քայլի գնում են՝ այդ մարդկանց իրենց շարքերից դուրս հանելու համար: Այսօր էլ ոչ մի միջոցառում չկա համալսարանում, կարծեմ միայն Չանախչիում է ինչ-որ բան կազմակերպվել», — ասաց Սեյրան Գրիգորյանը
Ինչևէ. Պարույր Սևակի օրինակով կարող ենք ասել, որ մեծերի դեմ հայ ժողովրդի պայքարը հաջողությամբ է «պսակվել»:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ղեկավարած կառույցի փոխնախագահ է ընտրել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին: Եվ ինչպես Արամ Գասպարի Սարգսյանն է միաժամանակ ղեկավարում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու զբաղեցնում այս նույն Արա Աբրահամյանի ստեղծած Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահի պաշտոնը, այդպես էլ Մհեր Շահգելդյանն է շարունակելու զբաղվել ՕԵԿ «կուսակցաշինությամբ» և Արա Աբրահամյանի տեղակալ աշխատելով: Թե ի՞նչն է դրդել Արա Աբրահամյանին նման ընտրություն կատարել, դժվար է ասել: Այս կապակցությամբ կարելի է ընդամենը վարկածներ առաջ քաշել:
Վարկած առաջին. Հատկապես Մհեր Շահգելդյանն է լուրջ դերակատարում ունեցել Աբրահամյանի եղբայր Սերյոժա Աբրահամյանի՝ «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով խորհրդարանում հայտնվելու հարցում, և հիմա եկել է «վարձատրության» ժամը: Չի բացառվում նաև, որ խոսքը 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորական տեղի զիջման մասին լինի. նախարարական պորտֆելից զրկված, բայց կուսակցաշինությամբ զբաղվելու գործուղված ՕԵԿ փոխնախագահն, այսպես թե այնպես, գոնե պատգամավորական մանդատի պետք է հավակներ: Հնարավոր է, որ գործարքը կնքված լինի եղբորը նորից ՕԵԿ համամասնական ցուցակով անցկացնելու համար, ինչը հնարավոր կդառնա միայն որևէ մեկի կողմից սեփական մանդատը զիջելու պայմանով:
Վարկած երկրորդ. Գործարքը կնքվել է Արթուր Բաղդասարյանի մակարդակով, իսկ Շահգելդյանին այլ բան չի մնացել՝ կատարելուց բացի:
Վարկած երրորդ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում փող աշխատել չկարողացած, ՕԵԿ քվոտան մսխած և ՕԵԿ առաջնորդի ֆինանսական ակնկալիքները չարդարացրած Շահգելդյանը նախարարի պաշտոնը թողնելուց հետո, հնարավոր է, ֆինանսական դժվարություններ է ունեցել: Կուսակցապետը չի ցանկացել բացել գրպանը` իր հույսերը չարդարացրած կուսակցի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Սակայն հնարամիտ Արթուր Բաղդասարյանը նաև չէր կարող թույլ տալ, որ իր տեղակալը հայտնվեր անհուսալի վիճակում, և կարողացել է գործի դնել դիվանագիտական կարողություններն ու գործ գտնել Շահգելդյանի համար. Արա Աբրահամյանն այս հարցում հարմար քսակի դեր է կատարել:
Վարկած չորրորդ. Անցյալ տարի Շահգելդյանի` նախարարի պաշտոնը թողնելու ժամանակ www.wikipedia.org կայքում մենք բախվեցինք մի հետաքրքիր փաստի. Մհեր Շահգելդյանի կենսագրական տվյալները փնտրելիս ահա թե ինչ հայտնաբերեցինք այդտեղ. «2004թ. հուլիսին Շահգելդյանը հայտնվեց հոմոսեքսուալ սկանդալի կենտրոնում: Հակոբ Հակոբյանը` «Ժողովրդական պատգամավոր» խմբակցությունից, Շահգելդյանին հրապարակավ մեղադրեց հոմոսեքսուալիզմի մեջ, ինչին վերջինս պատասխանեց, թե ցանկանում է նրա հետ խոսել «տղամարդավարի»: Դրանից հետո անմիջապես «Հայ արիների միաբանություն» կուսակցության ղեկավար Արմեն Ավետիսյանը սպառնաց հրապարակել Հայաստանի իշխանության մեջ գտնվող գեյերի մի ամբողջ ցուցակ: Հայ քաղաքական գործիչ հոմոսեքսուալիստների պաշտպանության օգտին հանդես եկավ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` հայտարարելով, որ պաշտոնատար անձն իրավունք չունի չարաշահել մարդու կենսաբանական կարգավիճակը և օգտագործել այն սեփական հետաքրքրություններից ելնելով»:
Ճիշտ է, այս կայքը բրիտանական հանրագիտարանը չէ, սակայն ամեն դեպքում զարմանալի էր, թե ինչպես է լրատվական ծառայություն ունեցող, կոալիցիոն կառավարության մաս հանդիսացող կուսակցությունը թույլ տվել, որ իր փոխնախագահի հասցեին նման բան զետեղվեր բավական մեծ հաճախելիություն և լսարան ունեցող կայքում և զետեղվելուց հետո էլ ինչպե՞ս է այդքան ժամանակ դուրս մնացել ուշադրությունից: Մի խոսքով, մենք ահազանգեցինք, որից հետո, զարմանալի արագությամբ, Շահգելդյանի կենսագրության այդ հատվածը հանվեց կայքից:
Ինչ վերաբերում է այս վարկածի բովանդակությանը, ապա դա կարելի է ամփոփել հետևյալ ենթադրությամբ: Ռուսաստանում, ինչպես հայտնի է, հայերը բավականին ազատ կյանքով են ապրում: Ռուսաստանի հայերի միությունը այնտեղ ապրող բոլոր հայերի միությունն է` առանց խտրականության. Ռուսաստանի հայ են համարվում անգամ ազատ սեռական կյանքով ապրող և անգամ ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցողները, որոնց հետ ևս Ռուսաստանի հայերի միությունը պետք է աշխատանք տանի: Չի բացառվում, որ Մալիշկա գյուղից դուրս եկած, հայկական ավանդույթներին հավատարիմ Արա Աբրահամյանը դժվարությունների է հանդիպել նման հայերի հետ շփումներում: Չի կարելի բացառել, որ Աբրահամյանի ընտրությունը պայմանավորված լինի հենց նման հայերի հետ ավելի արդյունավետ աշխատանք տանելու նկատառումով: Իսկ Մհեր Շահգելդյանը եթե որևէ առնչություն էլ չունենա իր հասցեին պտտվող խոսակցությունների հետ, այնուամենայնիվ, իր խաղաղ ու հանդարտ մարդկային տեսակի առումով գոնե չի խորշի նման մարդկանցից. ՕԵԿ-ը լավագույն դպրոց է ամեն կարգի մարդկանց հետ աշխատելու համար:
WiFi ինտերնետ հանրային ավտոբուսներում Երևանի քաղաքապետարանը և Orange-ը մեկնարկում են պիլոտային նախագիծ հանրային տրանսպորտի 5 երթուղիներում
Հունիսի 17-ից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ երթուղիները սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:
ՙՍա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը՚:, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այսօր մեկնարկեց Հարավկովկասյան երկաթուղիների Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի աշխատանքը: «Արմենիա» ֆիրմային գնացքն այս տարի առաջին անգամ Երևանից մեկնեց Բաթումի:
«Մենք տոմսերի վաճառքն այս տարի մի քիչ շուտ ենք սկսել, բայց, իմ կարծիքով, առաջին գնացքի համար վատ ցուցանիշներ չեն: Գնացքը կաշխատի մինչև սեպտեմբերի վերջ, հետագայում փորձելու ենք շարունակել` դարձնելով կլոր տարին գործող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:
Ֆիրմային գնացքում շատ ծառայություններ կան` բարձրակարգ վագոններ և այլն, իսկ սոցիալական գնացքում այդ ծառայությունները չկան: Ֆիրմային գնացքն ավելի արագընթաց է, կանգառներն ավելի քիչ են: Ծառայություններից այս տարի նորություն է տոմսերի վաճառքի «Օրիոն» համակարգը, որը բացառում է նույն տեղի համար մի քանի տոմսերի վաճառքը, 1.5 ամսից ծրագիրը կսկսի արդեն ընդունել տոմսերի ինտերնետային վաճառքի պատվերներ, անմիջապես գնացքից հնարավոր է պատվիրել տաքսիներ, նվերներ, ծաղիկներ, խմորեղեն և այլն: Բոլոր վագոններում կան DVD նվագարկիչներ և համակարգիչներ, որպեսզի երեխաները կարողանան խաղալ:
Ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի կմեկնի ամեն օր, ժամը 15.00-ին, իսկ Բաթումիից` ժամը 13.25-ին: Այս տարի կրճատվել է ուղևորության տևողությունը` անցյալ տարվա մոտ 18 ժամ 13 րոպեի փոխարեն դառնալով 16 ժամ 37.55 րոպե:
Տոմսերը հունիս ամսին կլինեն ավելի էժան, հուլիս-օգոստոս ամիսներին կթանկանան, սեպտեմբերին նորից կէժանանան: Ըստ վագոնների տեսակի` սահմանվել են տոմսերի 8000, 13000, 15000 և 27000 դրամանոց սակագներ: Անցյալ տարվա համեմատ, ՀԿԵ-ն գների ոչ մի փոփոխություն չի կատարել, գործակիցների ոչ մի փոփոխություն չի իրականացվել:
Սակայն, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երկաթուղային ծախսերն ու բոլոր դրամական միավորները հաշվվում են շվեյցարական ֆրանկով, շվեյցարական ֆրանկի կուրսի բարձրացման պայմաններում Հարավկովկասյան երկաթուղու դեպքում էլ գները դրամական արտահայտությամբ մի փոքր բարձրացել են: Չնայած դրան`այսօրվա գնացքի համար վաճառվել է 55 տոմս: Իսկ այս տարվա համար ընդհանուր` նախնական մոտ 300 տոմս:
Գնացքն ունի 6 վագոն, որից 4-ը՝ սովորական խցիկներով, մեկը՝ պլացկարտ, և մեկ բարձրակարգ վագոն: Ուղևորների թվի աճի պարագայում 4 վագոններին կարող են ավելանալ ևս 10-ը:
Այսօր՝ հունիսի 14-ին, ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը:
Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա և մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածեցին, որ հնարավոր է՝ վերջին դեպքը նույն շարքից է:
Ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով՝ հետապնդեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառեց իր մոտ եղած զենքը:
Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծեցին նրան:
Վերջինս տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեց վիրահատության, սակայն գիտակցության չգալով՝ մահացավ:
Պարզվեց, որ նա 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:
Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում
չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.