23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս րոպեներին Կազանում մեկնարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման շուրջ հետաքրքրությունը չափազանց մեծ է, կարգավորման գործընթացում բեկման հնարավորությունը` նույնպես:
Քիվեսթյան գործընթացից հետո չեմ հիշում, որ այսքան ուժգին միջազգային հետաքրքրություն եղած լինի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ: Բոլորը նրանց հորդորում են` Կազանում հանաձայնության գալ կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ: Դատեք ինքներդ` Սարգսյանին ու Ալիևին զանգահարում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սարգսյանին ուղերձ է հասցեագրոմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, կազանյան ակնկալիքը պաշտոնապես ձևակերպում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, կողմերից համաձայնություն են ակնկալում Բրյուսելում և Ստրասբուրգում:
Հեղինակավոր Reuters-ը և ռուսական «Կոմերսանտը» հայտնում են, որ Կազանում այսօր ստորագրվելու է շրջանակային մի փաստաթուղթ` բաղկացած 14 կետից:
Կարծես թե` այս լուրը մոտ է իրականությանը, և բանակցային առաջընթացի սպասումն իրոք ունի հիմքեր:
Կարգավորման հեռանկարի վերաբերյալ երբեք այսքան մոտ չեն եղել միջնորդ երկրների, միջազգային շահագրգիռ կառույցների մոտեցումները: Կազանի հանդիպումը կազմակերպում է Ռուսաստանը, բայց դա անում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործուն օժանդակությամբ: Մի խոսքով, միջնորդ երկրները ձևավորել են կոնսենսուս, ինչը նրանց հնարավորություն է տալիս արդյունավետ ճնշում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ:
Միջնորդները խորապես գիտակցում են, որ այսօրվա վիճակը պահպանելն անհանդուրժելի է, որովհետև այլևս իրական է դառնում պատերազմի վերսկսման վտանգը: Դա անուղղակի` փոխադարձ մեղադրանքներով, խոստովանում են նաև հակամարտության կողմերը:
Իհարկե, համաձայնություններին խանգարող գործոններ էլ կան: Առաջին հերթին դա այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն փոխզիջումների, թե մեր և թե հարևան երկրում փոքր է բանակցողների վստահության պաշարը:
Բայց նաև մեր հասարակությունները պատերազմ չեն ուզում և հոգնել են այն թշվառ իրականությունից, որ ծնում է չլուծված հակամարտությունը:
Կազանը կարող է շրջադարձային դառնալ բանակցային գործընթացում: Նույն տրամաբանությամբ` այս հանդիպման ձախողումը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել տարածարջանում:
Մի քանի ժամ հետո իրավիճակն ավելի որոշակի կլինի, իսկ առայժմ դրական սպասումներին ուղեկից է քողարկված տագնապը:
Հունիսի 24-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցից, որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ղ.-ն, որը վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ին, Կիևյան փողոցի թիվ 2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Արթուր Ղ.-ի ուղղությամբ և դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 8 պարկուճ:Դեպքի հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 23-ին`ժամը 18.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում՝Հրազդանի ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է կնոջ դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարներ:
Փրկարարների ուժերով դուրս է բերվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ,1973թ.-ին ծնված Թուխիկ Մուրադյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է «Կալաշ» մականվամբ 39-ամյա Կարեն Մովսիսյանը: Նա դատապարտված էր 104 հոդվածով` դիտավորյալ սպանություն և արդեն երկար տարիներ գտնվում էր կալանավայրում:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված, քրեական հեղինակություն «Կալաշը» «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿՀ-ից:
«Մովսիսյանը մի քանի օր ցավեր է ունեցել, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Տեսնելով, որ կալանավորի վիճակն ավելի է բարդանում, ստիպված նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է». շրջանառվող այս վարկածը թերևս մի քիչ տարօրինակ է, քանի որ ինչ-ինչ, բայց քրեական հեղինակությունները, որպես կանոն, կալանավայրում խնդիրներ չեն ունենում:
Քանի որ տեղեկություն կար, թե դատապարտյալը «Նուբարաշենի» բնակիչ էր, փորձեցինք մանրամասներ իմանալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանից: Նա մեզ տեղեկացրեց, որ Կարեն Մովսիսյանը դեռևս 6 տարի առաջ տեղափոխվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:
Փորձեցինք իսկությունը ճշտել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Միխայիլ Վլադիմիրովիչից` արդյո՞ք դատապարտյալի մահը ուշացման պատճառով էր:
«Կարեն Մովսիսյանը մեզ մոտ է տեղափոխվել ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսությամբ: Իսկ պատճառը եղել է կերակրափողի լայնացած երակները: Նշեմ, որ նա ունեցել է նաև լյարդի ցիռոզ: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո սրտի կանգ է գրանցվել: Անմիջապես ռեանիմացիայի է ենթարկվել, ինչի շնորհիվ վերականգնվել է սրտի աշխատանքը, սակայն րոպեներ անց սիրտը կանգ է առել: Երկրորդ ռեանիմացիային ես ինքս եմ մասնակցել, ասեմ, որ այն` ինչ մեզանից կախված էր, մենք արել ենք»:
Մեր հարցին, թե` Մովսիսյանը կփրկվե՞ր, եթե ծայրահեղ ծանր վիճակում չլիներ, և արդյո՞ք մահը հիվանդանոց ուշ տեղափոխելու հետևանք էր, տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես այդպիսի գնահատական տալ չեմ կարող, չգիտեմ` ուշացրել են, թե ոչ, և այդ կուլիսային իրադարձություններից տեղյակ չեմ: Դա դատական բժշկի գործն է: Միայն գիտեմ, որ նույնիսկ ականատեսները վկայել են` երբ արյունահոսություն է սկսվել, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց»:
Այս պահին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ կպարզի դատապարտյալի մահվան պատճառը:
Երեկ երեկոյան, ժամը 19.30-ից սկսած` ֆեյսբուքյան «Ընտրենք կյանքը» նախաձեռնության ակտիվիստները՝ մոտ 12 հոգի, Կիևյան կամրջի վրա թողեցին շուրջ 400 նամակ, ուղղված ինքնասպանության մտադրություն ունեցողներին:
Նամակն իհարկե բալասան չի բոլոր վերքերին, այն պրոբլեմներին, որոնք մարդուն դրդում են ինքանասպանության: Բայց մարդիկ գնում են ինքնասպանության` միշտ մտքում տեղ պահելով որևէ փրկունակ լույսի համար: Չի բացառվում, ու ակցիայի մասնակիցները համոզված են, որ այդ նամակները կարող են մարդուն մտածելու տեղիք տալ և հետ պահել ճակատագրական քայլից:
Նամակները տեղադրում էին՝ ձկան թելով կապելով կամրջի վրա փակցված դատարկ ծաղիկների պատվանդաններին, խցկելով նախշազարդերի արանքները, փակցնելով սյուներին, աշխատում էին փակցնել հիմնականում «Մեկ ազգ»-ի պաթետիկ ու ագրեսիա առաջացնող թռուցիկների վրա, կամրջի երկայնքով գնացող գազի խողովակի վրա, մի խոսքով՝ ամենուր, ուր կարող է մարդու աչքը տեսնել: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Ընտրենք կյանքը», «Մենք սիրում ենք քեզ», սակայն հարմար տեղ չգտան փակցնելու:
Ուշագրավ էին մարդկանց վերաբերմունքն ու արձագանքը ակցիային: Ոմանք՝ գերակշիռ մեծամասնությունը, կանգ էին առնում, հարցեր տալիս, վերցնում նամակն ու կարդալով գնում: Երբ հասկանալի դարձավ, որ մարդիկ իրենց հետ տանում են նամակները, սկսեցին ավելի շատ փակցնել…
Մեքենաները կանգնում էին, հարցեր տալիս, հետո ասում. «Ապրեք, շատ լավ բան եք մտածել»: Զբոսնող ընտանիքներ կային, որոնց երեխաները նամակները հավաքում էին. նրանց բացատրեցին, որ այդ նամակներն իրենց պետք չեն, ու երեխաները հետ դրեցին դրանք:
Տհաճ միջադեպ էլ եղավ, երբ երկու երիտասարդ փորձում էին զավեշտի վերածել ակցիան` հիմար ու ոչ տեղին հարցեր տալով աղջիկներին…
Մի խոսքով, ակցիան կայացավ: Ու եթե գեթ մի մարդու կօգնի հետ կանգնել ինքնասպանությունից, իսկ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, ապա համարենք, որ երիտասարդներն իրենց ուժերին ներածի չափով նպաստել են ինքնասպանությունների կանխարգելմանը:
Նախաձեռնողները մտադիր են ամսվա մեջ մի քանի այսպիսի ակցիաներ անցկացնել քաղաքի կամուրջների վրա:
Հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մամլո հաղորդագրության, դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հունիսի 22-ին լրանում է Հայրենական Մեծ պատերազմի սկսման 70-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ)` Հայաստանում և Ռուսաստանում գործող բոլոր ներկայացուցչություններում անց են կացվել սգո միջոցառումներ` հազարավոր երիտասարդների մասնակցությամբ: Ռուսաստանի 12 քաղաքներում, որոնցում գործում են ՀՄԵԿ ներկայացուցչություններ, հայ երիտասարդները մասնակցել են «Հիշողության մոմ» ակցիային` Հայրենական Մեծ պատերազմում ընկած հերոսների հիշատակին հազարավոր մոմեր վառելով: Ակցիային մասնակցում էին նաև հայ երիտասարդներ այն քաղաքներից, որոնցում ՀՄԵԿ ներկայացուցչություններ դեռևս չեն գործում:
Առավոտյան ժամը 4-ին Մոսկվայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ մասնակցել են Պոկլոննայա Գորայում գտնվող անմաղ կրակի մոտ անցկացված սգո երթին: Առավոտյան երիտասարդները պսակ և ծաղիկներ են դրել Ալեկսանդրյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին: Մոսկովյան միջոցառումներին մասնակցել է նաև ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
1941թ. հունիսից մինչ 1945թ. մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, որից 175 հազարը զոհվել է մարտերում: Պատերազմի տարիներին 106 հայի շնորհվել է ԽՍՀՄ Հերոսի կոչում, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանը արժանացել են այդ կոչմանն երկու անգամ: Փառքի շքանշանի ասպետ է հանդիսանում 27 հայ:
Հայ ժողովուրդն ուղարկել է ռազմաճակատ 6 մոտոհրաձգային դիվիզիա, իսկ 89-րդ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին: Ավելի քան 100 հազար սփյուռքահայ է մարտնչել թշնամու դեմ դաշնակիցների բանակների շարքերում:
Հունիսի 21-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում ահազանգ ստացվեց. Ղազարավան գյուղ տանող ճանապարհին մարմնական վնասվածք ստացած տաքսու վարորդ կա: Քիչ անց երկրորդ ահազանգը ստացվեց Աշտարակի բժշկական կենտրոնից. պարանոցի կտրած վերքերով և արնահոսությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տաքսի ծառայության վարորդ, 43-ամյա Արմեն Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը պատմեց, որ առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Երևանի թիվ 137 դպրոցի մոտից իրեն ամրակցված «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենան է նստել այլազգի մի երիտասարդ և պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակի ուղղությամբ: Ճանապարհին` Ղազարավան գյուղ չհասած, ուղևորը սուր կտրող գործիքով երկու անգամ հարվածել է վարորդի պարանոցին և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 11.30-ին, Ղազարավան գյուղի վարչական տարածքից ոստիկանները հայտնաբերել և սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 30-ամյա Մուհամեդ Ա.-ին:
Հունիսի 20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.55-ին 22-ամյա Հայկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթի փողոցում բախվել է 35-ամյա Մհեր Հ.-ի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել 26-ամյա Մնացական Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Գևորգ Ի.-ի վարած խոտհնձիչ տրակտորը, ինչի հետևանքով Մնացական Ս.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վայքի քաղաքային հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.50-ին այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Հրանտ Ա.-ն և նրան տարեկից Անդրանիկ Փ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում Հրանտ Ա.-ի վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Բյուրավան-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկված հրդեհից այրվել է, իսկ վարորդն ու ուղևորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, ՀՓՋ մարտական 1 հաշվարկի կողմից:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Արարատի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հունիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ին Այվազովսկու փողոցում «ԳԱԶ-3232» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Շաբաթ օրը Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դիարբեքիրի`պատմական Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնել և պատարագ մատուցել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։
Firat գործակալության փոխանցմամբ` պատարագի մասնակիցներին ողջունելով Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը ասել է.«Ես շատ զգացված եմ, որ այսօր այսպիսի պահ եմ ապրում եւ ցանկանում եմ կիսվել իմ զգացմունքներով: Հավատում եմ, որ այս քաղաքը ձերն է, ասորիներին է, մահմեդականներին է եւ քրդերին է: Ցավոք, նախկինում այստեղ ապրած իմ հայ եւ ասորի եղբայրները մեծ ողբերգություն են ապրել: Մենք` այսօրվա սերունդը, այդ օրերի անխղճության հետ առերեսվում ենք եւ դատապարտում դրանք մեր խղճում: Մենք բավական ուշացել ենք հայանպաստ աշխատանք կատարելու հարցում»։
Աթեշյանն իր հերթին նշել է, որ եկեղեցու վերականգնման շնորհիվ Դիարբեքիրի հայերը սկսել են վերադառնալ իրենց ծննդավայր, և հույս է հայտնել, որ այդ միտումը կպահպանվի։
նշենք, որ Դիարբեքիրի եկեղեցին վերականգնվեց (Եկեղեցու վերականգնման վրա ծախսվել է 2.5 միլիոն դոլար, այն դեռ ամբողջովին պատրաստ չէ), իսկ նախորդ տարվա հոկտեմբերին, 32-ամյա ընդմիջումից, հետո կրկին պատարագ մատուցվեց։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.