23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 43-ամյա Գագիկ Ա.-ին, որը 2010 թ. հունիսի 25-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Գագիկ Ա.-ն կալանավորված է:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հունիսի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ԼՂՀ Շուշի քաղաքից բերման են ենթարկել 28-ամյա Արտյոմ Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության էրեբունու բաժին է ներկայացել 57-ամյա Սարգիս Թ.-ն, որը 1988 թ. հունվարի 15-ից հետախուզվում էր խարդախության և կաշառք տալու մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Օղակաձև զբոսայգուց բերման են ենթարկել 47-ամյա Նունե Ք.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 30-ամյա Լիլիթ Հ.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
Հունիսի 25 առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ էր հայտնաբերվել:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:
Ապա պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է: Դիակի մոտ հայտնաբերվել է ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:Սակայն մեր ունեցած տեղեկություններով երիտասարդը նախ` երկու անգամ կրակել է իր որովայնի հատվածին, որից սակայն որևէ կենսական օրգան չի վնասվել, ապա երրորդ կրակոցն արձակել է ծնոտի հատվածում: Առայժմ հայտնի չէ նրա մահվան ստույգ պատճառը, շրջանառվում է պարտքեր ունենալու և այլ վարկածներ:
Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
Վարորդը մահացել է
Հունիսի 27-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում 48-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Էրեբունու փողոցում
Հունիսի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.00-ին 43-ամյա Սուսաննա Բ.-ն «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի ավտոմեքենայով Էրեբունու փողոցի թիվ 16/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա Փառանձեմ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երևան‑Երասխ Ճանապարհին
Հունիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում 64-ամյա Ֆրունզիկ Ա.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է 60-ամյա Մելսիկ Գ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Մեդիամաքս գործակալությունը հղում կատարելով «Սիստեմա» -ի մամուլի ծառայությանը հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Սիստեմա» ԲՖԿ-ի ակտիվների շարքում են «Ղ-Տելեկոմ»-ը (Vivacell-MTS ապրանքանիշ), «Cornet AM» WiMax օպերատորը, «Մարս» գործարանը և երեք գիտահետազոտական ինստիտուտներ: Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրենի պաշտոնում 2009-ի հունիսին:
Երեկ գիշեր Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրու Զույգ աղբյուր կոչվող թաղամասում, ժամը 23-ի սահմաններում, շտապ օգնությունը կանչ է ստացել, րոպեներ անց մեկնել են ահազանգի հետքերով: Խմբին դիմավորել է հիվանդի 28-ամյա որդին:
Նախնական տեղեկություներով` տղան եղել է հարբած վիճակում: Դիմավորելով Գյումրու շտապ բուժօգնության բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին, տղան հարձակվել է նրա վրա, դուրս քաշել մեքենայից և սկսել հարվածել ոտքերով:
Ծեծից հետո բժիշկը շարունակել է իր մասնագիտական առաքելությունը` անհրաժեշտ առաջին բուժսպասարկում ապահովելով: Գյումրու շտապ օգնության կայանից տեղեկացրել են, որ այնուհետև բժիշկը տուն է գնացել և մահացել:
Գործի վերաբերյալ ոստիկանության լրատվության բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ ըստ դատական փորձաքննության համաձայն մահը պայմանավորված է գանգուղեղային կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումով, սուր ներորովայնային արյունահոսությամբ, որը հետևանք է գանգուղեղի և որովայնի բութ գործիքի գործադարման:
Հանցագործությունը կատարել է 1983 թվականի ծնված Արտակ Կարապետյանը:
Նա այս պահին ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են:
Երեկ գիշեր Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրու Զույգ աղբյուր կոչվող թաղամասում, ժամը 23-ի սահմաններում, Շտապ օգնությունը կանչ է ստացել, րոպեներ անց մեկնել են ահազանգի հետքերով: Խմբին դիմավորել է հիվանդի 28-ամյա որդին:
Նախնական տեղեկություներով` տղան եղել է հարբած վիճակում: Դիմավորելով Գյումրու Շտապ բուժօգնության բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին, տղան հարձակվել է նրա վրա, դուրս քաշել մեքենայից և սկսել հարվածել ոտքերով:
Ծեծից հետո բժիշկը շարունակել է իր մասնագիտական առաքելությունը` անհրաժեշտ առաջին բուժսպասարկում ապահովելով: Գյումրու Շտապ օգնության կայանից տեղեկացրել են, որ այնուհետև բժիշկը տուն է գնացել և մահացել…
Հունիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղից ներքև գտնվող այգիներում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 33-ամյա Ռուդիկ Մ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի մակնիշի ավտոմեքենան Հալիձոր գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել գետը, ինչի հետևանքով նրա ուղևորուհին՝ 29-ամյա Լուսինե Սանթրյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուս 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է Էլեկտրասյանը
Հունիսի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին, 28-ամյա Հարություն Ս.-ն «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 5-րդ փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սևան‑Գավառ Ճանապարհին
Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել 55-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և 24-ամյա Սարգիս Օ.-ի վարած «Բելոռուս» մակնիշի տրակտորը, ինչի հետևանքով Նաիրի Ա.-ն և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի
հիվանդանոց:
Բախվել են
Հունիսի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.40-ի սահմաններում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել 27-ամյա Վահե Վ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի և 50-ամյա Յուրի Շ.-ի վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Վահե Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Քասախ գետի մոտ
Հունիսի 26-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.10-ի սահմաններում «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանյան փողոցում` Քասախ գետի կամրջի մոտ, բախվել է ճամփեզրի քարե պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կամրջի մոտ
Հունիսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.50-ին 33-ամյա Կարեն Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման մասում բախվել է կամրջի հենապատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Շևրոլե»‑ն շրջվել է
Հունիսի 26-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 40-ամյա Հրաչյա Մ.-ի վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով նրա 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 24-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկանները «Կիևյան» կամրջի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Շուշանիկ Մ.-ին, որը ինքնասպանություն գործելու նպատակով փորձել էր ցած նետվել կամրջից:
Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:
Երեւանում այսօր` առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:
08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է:
Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական, ձգաբանական եւ դատաքիմիական:
Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Մակարով» տեսակի ատրճանակը առգրավվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Մանրամասները հաղորդում է Գագիկ Շամշյանը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.