23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամստերդամ‑Երևան չվերթի ինքնաթիռով
Հուլիսի 21-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Ամստերդամ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 56-ամյա Հասմիկ Հ.-ին, որը 2006 թ. մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կամավոր է ներկայացել
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 36-ամյա Արմեն Չ.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Տանիքից վայր չէր ընկել
Հուլիսի 21-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Գրիգոր Կ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գրիգոր Կ.-ն վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, որպես ուղևոր գտնվելով 16-ամյա Լուքսեն Վ.-ի վարած, հորը` 52-ամյա Սամվել Վ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում` Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 72-րդ կմ-ին ճամփեզրի արգելափակոցին բախվելու հետևանքով:
Կանեփ է աճեցրել
Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ աճեցնելու կասկածանքով, զննություն են կատարել 40-ամյա Գրիգոր Զ.-ի` Կնունյաց փողոցում գտնվող տան բակում:
Բակից հայտնաբերվել և առգրավվել է խնամքի հետքերով աճեցրած, վերջնամասերից պոկած կանեփ բուսատեսակի 9 ցողուններ` 1.900 գ ընդհանուր կշռով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Պահանջել է գումար, սպառնացել և փորձել խեղդել
Հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 71-ամյա Փարի Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, ոմն Արտակ, ապօրինի մուտք է գործել իր տուն, պահանջել գումար, սպառնացել և փորձել խեղդել իրեն, ծեծի է ենթարկել, դեմքի մասում պատճառել վնասվածքներ, սակայն ինքը հրելով նրան` փախել է տնից` դուռը փակելով նրա վրա, որը դուռը կոտրելով` դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 22-ին` ժամը 05.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Տ3144 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել երկու ուղևորներ` Գոռը և Սաշան (ազգանուններն չի հաջողվել պարզել, մոտ 25 տարեկան են), որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց, այնուհետև Գոռին տեղափոխել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ժամը 06.18-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի և երրորդ ուղևորի դիակները, որոնց ինքնությունները դեռ չի հաջողվել պարզել, և հանձնվել իրավապահ մարմիններին:
Երևան‑Գորիս ճանապարհին
Հուլիսի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին 56-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Լադա-Կալինա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ 62-ամյա Գալինա Ա.-ն և 34-ամյա Օքսաննա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գյումրի‑Աշոցք ճանապրհին
Հուլիսի 20-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի փակ վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա Սաթենիկ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Սաթենիկ Հ.-ի ամուսինը` 33-ամյա Վարդան Հ.-ն, հաղորդում է տվել, որ ս/թ հուլիսի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, վարելով իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Աշոցք ճանապարհի 5-րդ կմ-ին իրենց է բախվել Հայկ Ն.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով իր կինը վնասվածք է ստացել:
Սաթենիկ և Վարդան Հարությունյաններին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Երևան‑Սևան ճանապարհին
Հուլիսի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ 33-ամյա Արմեն Բ.-ի վարած «Մերսեդես Բենց 230 E» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը` 46-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց:
Երևանյան լճի կամրջի սկզբնամասում
Հուլիսի 20-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա Զարեհ Պ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց փողոցի Երևանյան լճի կամուրջի սկզբնամասում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային է բախվել 51-ամյա Լևոն Ա.-ի «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածք:
Բախում Սարալանջի փոխոցում
Հուլիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ին, 51-ամյա Արմեն Պ.-ի վարած «Դայվու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է 57-ամյա Գագիկ Վ.-ի վարած «Դայվու-Տիկո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Գագիկ Վ.-ն մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթ Այնթապ գյուղում
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վրաերթ է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, նրան պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու, ինչպես և դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 16-ին ժամը 23.00-ի սահմաններում Ճամբարակ-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, որի պատկանելիությունը և վարորդի տվյալներն արդեն պարզվել են, բախվել է 1983 թ. ծնված Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա` «Յաշիկ Մերսեդես» կոչվող ավտոմեքենայի, որի ղեկին եղել են «Մոնա» տաքսի սերվիզի տերերը` երկու երիտասարդ կանայք:
Պատահարի հետևանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող` 1985 թ. ծնված Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գեղամ Թ.-ն և «Մերսեդես»-ի երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահի դրությամբ Կանանց վիճակը բավարար է, նրանք կոտրվածքներ են ստացել: Իսկ Գեղամը, գտնվում է ծանր վիճակում`վերակենդանացման բաժանմունքում:
Մեր ունեցած տեղեկություններով, մահացած Արման Գալստյանը, Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալի` Սուրեն Մելքոնյանի փեսան էր, երկու երեխաների հայր, որոնցից փոքրը մեկ ամսական է:
Պատմում են, որ Արմանը դեպքից առաջ զանգել է ընկերոջն ու զգուշացրել թե. «ճանապարհները շատ վտանգավոր են, ավարիաները շատ են զգույշ եղիր»:Չնայած դրան ավտովթարը եղել է նրա մեղքով` ղեկին երիտասարդը եղել է անսթափ վիճակում:
Դիակ Կապսի ջրամբարի թունելի մոտ
Հուլիսի 19-ին ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի մոտ` “Աջափնյակ” ոռոգման ջրանցքն է ընկել Արեգնադեմ գյուղի բնակիչ 1968թ. ծնված Նորայր Պետրոսյանը:
Ժամը 18.25-ի սահմաններում, Կապսի ջրամբարի թունելի մոտ, համագյուղացիների կողմից հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել Ն.Պետրոսյանի դին:
Դիակ ավտոմեքենայում
Հուլիսի 20-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կանգնած «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Երեւանի բնակիչ, 1942 թ. ծնված Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դիակ Նար‑Դոս փողոցում
Այսօր վաղ առավոտյան Նար-Դոսի փողոցի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել, ով փորձել է գողություն անել շենքի բնակարաններից մեկից, սակայն պատշգամբից ցած է ընկել:
07.30-ին, քաղաքացիների կողմից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում 25-30 տարեկան երիտասարդի դիակ կա։ Մեկնած խումբը պարզել է, որ Նար-Դոսի փողոցի 75 շենքի 88 բնակարանի պատշգամբից նույն բնակարան գաղտնի մուտք գործելու ժամանակ վայր է ընկել եւ մահացել 22-ամյա Արսեն Հովհաննիսյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում է, կատարվում է քննություն:
Մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
Հուլիսի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 48-ամյա Բարեղամ Պ.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական տարածքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 2-րդ մասի /մշակութային հուշարձանների ոչնչացնելը կամ վնասելը/ մեղադրանքով:
Թմրամիջոց պահելու կասկածանքով
Հուլիսի 19-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Տիգրան Մեծի փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 57-ամյա Սանասար Ս.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3 գ կանեփանման կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Գողացված պայուսակները` աղբանոցում
Հուլիսի 19-ին, ժամը 07.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 36-ամյա Մանուշակ Հ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մոտքի դուռը բացելու միջոցով, նշված բնակարանի միջանցքից գողացել են կանացի երկու պայուսակ, որոնց մեջ եղել է 70.000 դրամ:
Նույն օրը, ժամը 07.30-ին, Մանուշակ Հ.-ն պայուսակները հայտնաբերել է իրենց շենքի աղբանոցի մոտ` առանց գումարի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացվել 14-ամյա Աբրահամ Խ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Ահազանգը կեղծ է եղել
Հուլիսի 19-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Միկոյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող Անանիա Շիրակացու անվան ճեմարանում ռադիոկարգավորվող սարքավորումով ծխաքողարկիչներ են տեղադրված:
Դեպքի վայրի զննությամբ նշված ճեմարանի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերում և հարակից տարածքներում զենք-զինամթերք կամ նմանատիպ այլ առարկաներ չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դանակի ու զենքի սպառնալիքով
Հուլիսի 19-ին, 08.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում 34-ամյա Արամ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ 57-ամյա Գայանե Մ.-ի տանը ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, սանդուղք տեղադրելով, մուտք են գործել Գայանե Մ.-ի տուն և դանակի ու զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել վերջինիս դստերը` Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի` Արմինե Ա.-ի, ու թոռնուհուն` 5-ամյա Վիվյեն Ք.-ին, ու հափշտակելով 600 ԱՄՆ դոլար, 700 եվրո, 35.000 դրամ և ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 16-ին ժամը 23.00-ի սահմաններում Ճամբարակ-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի տվյալները պարզվում են) բախվել է 1983 թ. ծնված Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող` 1985 թ. ծնված Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գեղամ Թ.-ն և «Մերսեդես»-ի երկու ուղևորները, որոնք ի դեպ կանայք են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեր ունեցած տեղեկություններով, մահացած Արման Գալստյանը, Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալի` Սուրեն Մելքոնյանի փեսան էր, երկու երեխաների հայր:
Պատմում են, որ Արմանը դեպքից առաջ զանգել է ընկերոջն ու զգուշացրել թե. «ճանապարհները շատ վտանգավոր են, ավարիաները շատ են զգույշ եղիր»:
Հուլիսի 18-ին ժամը 11.30-ին ստացված տեղեկատվության համաձայն` Սիսիան քաղաքի մերձակայքում` Որոտան գետում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է Սիսիան քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար:
Հրշեջ-փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նորածին երեխայի դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Սպանության, խուլիգանության և խարդախության մեղադրանքներով
Հուլիսի 18-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքից ՀՀ է տեղափոխել 40-ամյա Ալբերտ Մ.-ին, որը 2006 թ. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ալբերտ Մ.-ն կալանավորված է:
Հուլիսի 16-ին, ժամը 18.30-ին, 1988 թ. ծնված Միքայել Բ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին. նա ս/թ հուլիսի 14-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Հուլիսի 16-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Չայկինայի փողոցի տներից մեկից փորձել են բերման ենթարկել 2010 թ. նոյեմբերի 6-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Դավիթ Խ.-ին: Վերջինս նկատելով ոստիկանության ծառայողներին` տան 2-րդ հարկի պատուհանից ցատկել է ներքև և «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն քիչ անց բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Դավիթ Խ.-ն կալանավորված է:
Միքայել Բ.-ն.-ն կալանավորված է:
Հուլիսի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Նավիշ Գ.-ին, որը 2009 թ.-ից Սուդանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նավիշ Գ.-ն կալանավորված է:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին:
Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի գործունեությունը մեր երկրում ՄԱԶԾ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:
«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես՝ Կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.