23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պետական կառավարման անկատար հիմնաքարի վրա կառուցված բուրգը հիմնականում փլվում է կադրերի հետ սիրողական մակարդակով վարվելու պարագայում: Սա արդեն կադրերին չգնահատելու, սեփական ռեսուրսները ճիշտ չհաշվարկելու և գործի նկատմամբ անհրաժեշտ աչալրջություն չցուցաբերելու հարց է, ինչը առավել վատ է, երբ կատարվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Որ պաշտոնը հավիտենական չէ, բոլորը գիտեն: Որ պաշտոնը կարող է նաև փորձանք դառնալ պաշտոնյայի գլխին, և անգամ կարճատև պաշտոնավարումը կարող է ճակատագրական լինել, երևի թե այս դեպքի համար են ասել:
Ըստ մեր տեղեկությունների, Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանին դժբախտություն է պատահել` պաշտոնազրկումից հետո նա տեղափոխվել է Ավանի հոգեբուժարան:
Սա, իհարկե, որևէ կերպ ճշտել հնարավոր չէ, հաշվառումը հոգեբուժարանում, ինչպես նաև այս հաստատության հետ կապված ամեն բան գաղտնի է պահվում: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ լուրը հավաստի է:
Այստեղ բնական հարց է ծագում` պատճառը պաշտոնը կորցնե՞լն էր, թե՞ Գրիգորյանը նաև նախկինում է ունեցել նման խնդիրներ: Նրան ճանաչողներն ասում են, թե շփումների ժամանակ Գրիգորյանի պահվածքից զգացվել է, որ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի: Հայտնի է, որ նա ժամանակին զորակոչվել է բանակ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատվել է զինվորական ծառայությունից:
Որ Գրիգորյանն ի վիճակի չէր կրելու իր ուսերին դրված պատասխանատվության ծանր բեռը, պարզ էր դեռ առաջին օրից: Նա ավարտել է նախկին «Զովետ» ինստիտուտը, բայց բոլոր նրան ճանաչողները լավ գիտեին, թե ինչպես է եղել այդ մի կերպ ավարտելը: Արդյունքում`գաղափար անգամ չուներ այն ոլորտից, որի ղեկավար էր նշանակվել: Հետևանքը` երեք ամիս անց խայտառակ պաշտոնազրկումն էր: Հետևանքը` երիտասարդ պաշտոնյայի հոգեբուժարանում հայտնվելն էր:
Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից: Եվ ընդհանրապես, ովքե՞ր են մեղավոր այս ողբերգության համար (որ ցանկացած մարդու հոգեբուժարանում հայտնվելը ողբերգություն է, կարծում եմ, կասկածից վեր է): Ըստ էության, անկախ ամեն ինչից, անկախ թույլ տված սխալներից, Գրիգոր Գրիգորյանն ընդամենը զոհ էր` ոչ ավելին. երիտասարդ, հավակնոտ, բարետես անձնավորությունը պարզապես դարձավ հանգամանքների զոհ, զոհը այն մարդկանց, ովքեր, անհասկանալի է, թե ինչ հաշվարկով, պատահական մեկին նշանակեցին բարձր պաշտոնի` առանց մտահոգվելու հետևանքների մասին:
- Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել և մարդ է սպանվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:
Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Սևանի և մարզային քննչական բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց Սևան քաղաքի բնակիչ, 1989 թ. ծնված Ռոբերտ Խաչատրյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր: Թմրանյութը թաքցված է եղել գետնանուշի կարագով լի տարայի մեջ եւ փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով:
Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա: Հենց այդտեղ էլ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Նույն մաքսատանը եւ դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշեւի անվամբ Հոլանդիայից ներմուծված Opel Vekrta մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջեւի նստատեղի տակ:
Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց, Lorazepam 1 եւ Clorazepam-Sobham 2, TRAMADOL HYDROCHLORIDE 100mg, TRAMADOL HYDROCHLORIDE 200mg եւ TRAMADOL 100 տեսակի հաբեր:
210 հատ Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին: Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են նաեւ մաքսանենգ կարամելի եւ շոկոլադի ներմուծումը հանրապետություն: Մաքսանենգ ապրանքը Բավրայի մաքսակետով փորձել էր Հայաստան տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը վերջինս տեղավորել էր ավտոմեքենայի մեջ հատուկ հարմարեցված թաքստոցում:
- Հանձնում են կամավոր
Հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` փոքր կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլային պարկի մեջ հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, մեկնարկային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, գնդացրի 2 ժապավեն և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 26-ին, ժամը 19.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Արարատյան փողոցի թիվ 90 հասցեում գտնվող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և «ՈւԶՌԳ» տիպի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել ԵԿՄ անդամ, ԼՂՀ ինքնապաշպանական մարտերի մասնակից 54-ամյա Աբրահամ Կ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 146 փամփուշտներ` հայտարարելով, որ հանձնված զենքն-զինամթերքը նույն օրը, ժամը 09.30-ին, պատահաբար հայտնաբերել է իրենց շենքի խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս և մտաբերել է, որ դրանք իր հետ բերել է դեռևս 1990-1993 թթ., ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ընթացքում և մոռացել է դրանց գոյության մասին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 26-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վայքի բաժին է ներկայացել 45-ամյա Մարկոս Հ.-ն, կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 87 փամփուշտ և հայտարարել, որ նշված զինամթերքը ձեռք է բերել 1990-1992 թթ. Բարձրունի գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Բերման են ենթարկվել
- Հուլիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Քանաքեռի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տնից բերման են ենթարկել նախկինում դատված, 35-ամյա Ալեքսանդր Ծ.-ին, որը ս/թ մայիսի 23-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Հուլիսի 26-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ԱՄԷ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 35-ամյա Գայանե Ա.-ին, որը 2009 թ. հունիսի 12-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով:
Գայանե Ա.-ն կալանավորված է:
Հուլիսի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Զվարթնոց թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Մամիկոն Ս.-ին, որը ս/թ հուլիսի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Մամիկոն Ս.-ն կալանավորված է:
Հուլիսի 26-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից բերման են ենթարկել 44-ամյա Աշոտ Ս.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Աշոտ Ս.-ն կալանավորված է:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 35-ամյա Աբգար Դ.-ն, որը 2009 թ. հունվարի 23-ից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով:
Աբգար Դ.-ն ձերբակալված է:
- Կաշառք վերցնելու փաստով
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ս/թ հուլիսի 26-ին 57-ամյա Կոլյա Խ.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ կնոջը` Ալիսա Ա.-ին պատկանող, Երևանի Մառի փողոցի 13 շենքում գտնվող հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը որպես բնակելի տարածքի փոխելու համար, ս/թ հուլիսի 26-ին Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ, 51-ամյա Հովիկ Ա.-ն իրենից պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Հովիկ Ա.-ն բերման է ենթարկվել, և կատարված հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից իր աշխատասենյակում 1.500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստը: Նշված գումարից 600 ԱՄՆ դոլարը նա ներկայացրել է: Մնացած 900 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է Հովիկ Ա.-ի աշխատասեղանի դարակում:
Քննությունը շարունակվում է:
Հուլիսի 26-ին ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հրամանատար Ա. Մանուկյանը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին նույն գյուղի բնակիչ 1995թ. ծնված Միքայել Պետրոսյանի դին:
Զենք‑զինամթերքի կամավոր հանձնում
Հուլիսի 25-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերքը է թողել Նորքի 1-ին զանգվածի «Յանտար» խանութի դիմաց գտնվող գազի ճնշման կարգավորման կետի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիեթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի «կարաբին» տիպի հրացանի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 25-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք է թողնում Զեյթունի գերեզմանատան աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում տեղադրված աղբամանների մոտ, կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է սպիտակ մետաղից պատրաստված թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, լուսաձայնային 1 նռնակ, 7.62 մմ տրամաչափի` 165 և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 25-ին, ժամը 14.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք ունի, ցանկանում է հանձնել և թողնում է Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրացան, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի` 70 , 7.62 մմ տրամաչափի 116 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ և 2 ժապավեն-պահունակներ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Կանեփանման թփեր
Հուլիսի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող 46-ամյա Վահե Ջ.-ին պատկանող այգուց բերման են ենթարկել վերջինիս և 40-ամյա Վարդան Թ.-ին:
Վարդան Թ.-ի ձեռքին եղել է 0,8 գ կանաչ կանեփանման խոնավ զանգված, որի վերաբերյալ վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածն ինքը քաղել է նշված այգուց, իր օգտագործման համար` Վահե Ջ.-ի համաձայնությամբ և մասնակցությամբ:
Զննությամբ նշված այգուց հայնաբերվել և արմատախիլ է արվել 666 գ ընդհանուր կշռով կանեփանման երեք թուփ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Մոսկվա‑Երևան չվերթով
Հուլիսի 26-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 32-ամյա Արմեն Խ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 29-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Խ.-ն կալանավորված է:
ГрузияOnline կայքը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Վրաստանում հայ զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել։ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Քութայիսիի մոտ միմյանց են բախվել երկու միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով Հայաստանի 7 քաղաքացի և մեկ տեղի բնակիչ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։
Վերջին տեղեկությունների համաձայն ուժածները տեղափոխվել են Քութայիսիի հիվանդանոց։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում հայ զբոսաշրջիկներին և հայտնում, որ նրանց վիճակը միջին ծանրության
Նախնական տվյալներով՝ բեռնատար միկրոավտոբուսը բախվել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենային՝ Քութայիսի մտնելիս։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Սպանության,խարդախության, խուլիգանության և գողության մեղադրանքներով
Հուլիսի 24-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 42-ամյա Ռաֆիկ Ֆ.-ին, որը 2003 թ. փետրվարի 12-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ռաֆիկ Ֆ.-ն կալանավորված է:
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 59-ամյա Գրիգոր Ք.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 22.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման են ենթարկել 33-ամյա Վարդան Պ.-ին, որը ս/թ հուլիսի 18-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Վարդան Պ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ և համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ` հուլիսի 23-ին, ժամը 09.30-ին, Դոնեցկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 32-ամյա Արտյոմ Հ.-ն, որը 2010 թ. ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Արտյոմ Հ.-ն կալանավորված է:
Զենք‑զինամթերք` աղբարկղում
Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց հաղորդում է ստցվել, որ ինքը Արցախի ազատամարտի մասնակից է, ունի զենք-զինամթերք և այն թողնում է Մերգելյանի ինստիտուտի դեպի Բարեկամության պողոտա իջնող ճանապարհին գտնվող աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված թիվ 87654321 Ա 8150 Լ մեկնարկային ատրճանակ` պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, «կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ և սվին-դանակ` պատյանով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով
Հուլիսի 23-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, թմրանյութ իրացնելու և պահելու կասկածանքով Թամանցիների փողոցի թիվ 6 նրբանցքից իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել 44-ամյա Գևորգ Խ.-ին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 2 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 5 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ս.թ. հուլիսի 23-ին, հայ-վրացական սահմանը “Բավրա” անցակետով հատելու փորձ կատարելիսљ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ, 1980 թ. ծնված Կարեն Յուրայի Մեհրաբյանը, որը կասկածվում է Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Կ. Մեհրաբյանը ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվել է երկարատև ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող` ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման և փոխանցման փաստերը: Կ. Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ љծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների և ՀՀ ՊՆ զինծառայողների:
ՀՀ ԱԱԾ–ում առկա են Կ. Մեհրաբյանի հակաիրավական գործունեության` Թուրքիայի հանրապետությանљ տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու և հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /Պետական դավաճանություն/, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հայաստանի դատախազության 2011 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվել է հերթական ստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի հետաքննության բաժնում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հանցագործությունների եւ այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման գրանցման եւ լուծման մասին օրենքի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով: Այս մասին պարզաբանումներ է տալիս ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, արձագանքելով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ է իրականացնում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Ստուգումներն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` 7 անձից բաղկացած, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում ըստ մասնագիտական ուղղությունների: Մասնավորապես` աշխատանքային խմբում ընդգրկվել են դատախազներ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով, Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով, Պետական շահերի պաշտպանության, Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով վարչություններից, իսկ աշխատանքային խմբի ղեկավար նշանակվել է Ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը:
Նշվում է նաեւ, որ դատախազությունն ամեն տարի իրականացնում է նման ստուգումներ` ոստիկանության տարբեր բաժիններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.