23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 2-ին Երեւանի կենտրոնում, Զաքյան 4 շենքի մոտ հրազենային կրակոցներից մահացած Ռուսաստանի քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության գործով կասկածյալ է հայտնաբերվել, որն ըստ ոստիկանության, արդեն ձերբակալվել է:
Մոտ մեկ տարի առաջ սպանվել էր ձերբակալված անձի որդին: Օպերատիվ տվյալներով սպանությունը տեղի է ունեցել վենդետայի արդյունքում: Չի բացառվում նաև, որ սպանությունները կապված չլինեն իրար:
Ոստիկանությունից հայտնում են որ սպանությունը բացահայտվել է, կա ձերբակալված անձ, դեպքին առնչվող մանրամասները կհայտնեն լրացուցիչ:
Արդյո՞ք հնարավոր չէր կանխել սպանությունը, եթե իրավասու մարմինները ժամանակին ու տեղին միջամտեին, այս պահին ասել հնարավոր չէ, օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ դեպքի պատճառները տանում են ՌԴ:
Այն համառությունը և հետևողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատևող սոցիալական խմբերի դեմ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Դրանով երկու խնդիր է լուծվում.
1. Նպաստել, որպեսզի առևտրաշրջանառությունն ամբողջությամբ կենտրոնանա օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում ևխոշոր խանութներում՝ բազմապետկելով նրանց շահույթները։
2. Թուլացնել սոցիալական այն շերտը, որը ինքնուրյուն աշխատանքով ապրելով ևանմիջական վարչական կախվածության մեջ չգտնելով պետական հիմնարկներից ու պաշտոնյաներից, անհամեմատ ազատ է իր ձայնը տնօրինելիս։
3. Այս տարածքները կրկին վերադարձվում են իշխանության տնօրինության տակ, որոնք հետագայում կարող են բաժանվել յուրայիններին կամ էլ վաճառվել աստղաբաշխական գներով:
Մնացած բոլոր հետևանքները՝ կապված հազարավոր մարդկանց ճակատագրի, սոցիալական դժգոհության բազայի մեցածման ու խորացման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի լրացուցիչ խթան դառնալու ևայլ խնդիրների հետ, ավազակապետական իշխանության համար երկրորդական են ևստորադասվում են առաջին երկուսին։
Երևանի կրպակատերի դեմ շարունակվող արշավանքի հերթական փուլը դրա վառ վկայությունն է։ Խոսքը վերաբերում է շուրջ 3000 կրպակների, որոնք մաս առ մաս նույն ճակատագրին պետք է արժանանան։ Որպես կանոն կրպակատերերն ունեն սեփականության վկայական, վարձակալման օրինական պայմանագիր, պարտաճանաչ մուծել են բոլոր հարկերն ու վարձավճարները։ Զանգվածաբար խախտվում են մարդու սահմանադրական՝ մասնավոր սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ըստ էության՝ կյանքի իրավունքը։ Անկախ բոլոր հանգամանքներից, ինքնուրույն աշխատանքով զբաղված ու դրանով իր ապրուստը հոգացող յուրաքանչյուր քաղաքացի վաստակելու այդ հանարավորությունից կարող է զրկվել միայն մեկ պայմանով՝ երբ իր համաձայնությամբ ստանա դրա ճիշտ համարժեք մի այլ հնարավորություն կամ համարժեք փոխհատուցում։ Ոչ մի քաղաքի տեսք, ոչ մի այլ հանգամանք ավելի թանկ չարժե, քան յուրաքանչյուր քաղաքացի, նրա ապրելու ևաշխատելու իրավունքը, ըստ էության՝ նրա ճակատագիրը։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը, իր պատրաստակամություն է հայտնում բազմակողմանի՝ իրավական, քարոզչական, տեխնիկական ևկազմակերպական գործնական օգնություն տրամադրել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Այս առիթով Կոնգրեսը ստեղծել է աշխատանքային խումբ (կոնտակտային հեռախոս՝ 52.09.74), որն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել կրպակատերերի ներկայացուցիչների հետ։
Ս.թ օգոստոսի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք:
<Զվարթնոց> օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում և առևտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ և գույք:
Փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ միայն երեկ Սևանա լճում տեղի է ունեցել ջրահեղձման երեք դեպք:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին «Ծովազարդ» կայանից (գ. Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող հագուստով մի քաղաքացու:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993 թվականին ծնված Արսեն Ասլիկյանի դին:
Նույն օրը` ժամը 16.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է՝ ջրահեղձված լինի:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996 թվականին ծնված Վարդան Բաբայանի դին:
Նույն օրը` ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճում (Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափ) ջրահեղձվել է քաղաքացի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Էդգար Մնացականյանի դին:
Օգոստոսի 3-ին, ժամը 23:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի կին և հայտնել, որ իրենց բակում վիրավոր մարդ է ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը Նոր Արտամետ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել է 42-ամյա Միքայել Ճաղարյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքի հետքով:
Հանգամանքները պարզվում են:
Հրազենային վնասվածք
- Օգոստոսի 2-ին, ժամը 21.16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, նաև փորձագետ, դատաբժիշկ, շնավարժ: Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից տեղեկացնում են,որ այսօր ժամը 06:45-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը (ծնված` 1992թ.) մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:
Փաստի առթիվ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` այսօր` հուլիսի 29-ին շորթում կատարելու պահին ձերբակալվել է` «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի Լ-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50 հազար դրամ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Խարդախության մեղադրանքով
- Հուլիսի 28-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Հայկ Ա.-ին, որը ս/թ հուլիսի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայկ Ա.-ն կալանավորված է:
Թմրամիջոց պահելու կասկածանքով
- ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունները հուլիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևան քաղաքի «Արմենիաե հեռուստաընկերության մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետից, «Օպել Վեկտրաե մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 31-ամյա Արման Ա.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է «B-8ե գրառումով «Սուբոտեքսե տեսակի թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ըստ Արման Ա.-ի հայտարարության` դա «Սուբոտեքսե տեսակի թմրամիջոց է, որը, ինչպես և ևս 4 հաբ, ս/թ մարտ ամսին բերել է Ֆրանսիայից` իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Վստահությունը չարաշահելով
- Հուլիսի 27-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում «Ինթերնեյշնլ Դիվելըփմենթ Ընդ Քոնթրաքշնե ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ս/թ հուլիսի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նշված ընկերության կողմից պետական աջակցության միջոցներով, աղետի գոտում անհատական բնակելի տների կառուցման Սարամեջ և Ջրաշեն գյուղերի վարչական տարածքներում գտնվող շինհրապարակներից, նոր կառուցվող տների և դրանց մոտից գողացել են ծածկի մետաղյա 27 թիթեղ և շուրջ 780 կգ ամրան:
Հուլիսի 28-ին պարզվել է, որ նշված թիթեղներից 10-ը ս/թ հուլիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ջրաշեն գյուղից «Ինթերնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնսթրաքշնե ՓԲԸ կողմից կառուցվող տներից մեկի մոտից նույն ընկերության բանվոր 47-ամյա Մհեր Ա.-ից խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է նույն ընկերության ատաղձագործ, 46-ամյա Ահարոն Հ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Դանակահարություն
- Հուլիսի 3-ին, ժամը 23.45-ին, «Իջևանե բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էնֆիզեմա, հետույքի ձախ կեսի կտրած վերքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Էրիկ Օ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Իջևան քաղաքին հարակից «Սպիտակ ջուրե կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Էրիկ Օ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 24-ամյա Մկրտիչ Է.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան:
Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի ծառայողները, համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, երկու օր առաջ` ժամը 23.00-ին, Սալոնիկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, օդանավակայանից բերման են ենթարկել 64-ամյա Գառնիկ Բ.-ին:
Գառնիկ Բ.-ն 2004 թվականի. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական անփութության մեղադրանքներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.