23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է Վրաստանում օգոստոսի 18-ին ավտոբուսի վթարից տուժած հայ զբոսաշրջիկների ինքնությունը ժամը 17.30-ի սահմաններում Կազբեգի-Թբիլիսի ավտոճանապարհին` Գուդաուրի շրջկենտրոնի մոտակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ձորն է շրջվել Ռոստով-Երեւան երթուղի իրականացնող 07 ՏԼ 505 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` Հենրի Խազարյան): Ավտոբուսում եղել են 29 քաղաքացի (5 ՌԴ եւ 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս):
Դեպքի վայր ժամանած Վրաստանի Հանրապետության ԱԻՎ, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ուժերով բոլոր ուղեւորները դուրս են բերվել ձորից: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: 6 առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի եւ շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:
Նախնական տվյալներով հիվանդանոց են տեղափոխվել` վարորդ Հ.Խազարյանը, ուղեւորներ, Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.), Գեւորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա Ունայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):
2 տուժածի եւ 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել:
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու մասին, օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել:
Ավելի վաղ Արզումանյանը չէր բացառել որ հնարավոր է իր անդամակցությունը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը:
Նշենք որ, 2010թ. հուլիսի 17-ի ՀՀՇ վերջին համագումարից հետո, նա դադարեցրել էր իր անդամությունը կուսակցությանը:
Երեկ, Օգոստոսի 18-ի երեկոյան Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսը ընկել է ձորը: Վթարը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 18-ի երեկոյան:
Trend գործակալությունը` հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը հաղորդել է, որ` վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների խոսքով, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան: 27 ուղևոր լուրջ վնասվածքներ է ստացել: Երեք զբոսաշրջիկներ շատ ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկարարներն ու բժիշկները, նրանք օգնություն են ցուցաբերում տուժածներին: Կազբեգիից եւ Թբիլիսիից փրկարարների լրացուցիչ բրիգադներ են ուղարկել: Ավտովթարի տեղում քննիչները և քրեագետները փորձում են պարզել կատարվածի պատճառները:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը, Հայաստանի ԱԳՆ-ը հաստատել է այն փաստը, որ Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհով ընթացող հայ զբոսաշրջիկներով ավտոբուսը 15-մետրանոց անդունդն է գլորվել: թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան, սակայն կան տուժածներ, որոնք արդեն հիվանդանոց են տեղափոխվել: «Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ամբողջովին զբաղված է այդ հարցով և հետևում է իրադրությանը»,- ասել է նա:
Մի հետաքրքիր բան` 1news.az-ը, հղում կատարելով «Գրուզիա-Օնլայն»-ին հաղորդում է նույնը` համ 15 մետրանոց անդունդը, համ 27 ուղևորը, բայց ուղևորներն ադրբեջանցի են։ Հղումը` Автобус с азербайджанскими туристами упал в Грузии в пропасть
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը, որը թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է կառուցել միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության և խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան:
Թե ո՞ւմ է առանց մրցույթի տրվել կառուցապատման իրավունքը, չի հստակեցվում սակայն նշվում է, որ համալիրը կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի և շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային և ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը: Հյուրանոցը կունենա 7-8 հարկ, կառուցապատման մակերեսը կկազմի 5853.25քմ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այսօր սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ստեփան Պետրոսյանը ազատվել է իր դիմումի համաձայն:
Թուրքական Zaman թերթի փոխնցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ նրա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու են սեպտեմբերի 7- 8-ը Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական ֆորումին: Ֆորումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձր հովանու ներքո:
Այդ շրջանակներում Գյուլը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում կլինեն Իրանի միջուկային ծրագրի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի և Աֆղանստանում ստեղծված իրադրության հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, մոր գերեազմանի մոտ, նախնական վարկածով, ինքնասպան է եղել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանը: Lուրը հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նա տեղեկացրել է, որ 37 ամյա դատախազի դիակը հայտնաբերվել է Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, մոր շիրմաքարի մոտ։ Ինքնասպանությունը կատարվել է Գրիգորյանին ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծռայությունը։
Դատախազը 3 երեխաների հայր էր: Գրիգորյանը Զինվորական դատախազությունից Կենտրոնի դատախազություն էր տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ:
Ինչպես տեղեկացրել էին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Պեկին կատարած այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի տրանսպորտի կոմիտեում, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին, ոլոտում տարվող քաղաքականությանը։
Հայկական կողմը, ներկայացնելով Երևանում տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթքացքը` երթուղայինների փոխարինումն ավտոբուսներով, դրա հետ կապված ներդրումային հնարավորությունները, չին գործընկերներին առաջարկել է մասնակցել դրանց: Չինական կողմը համաձայնվել է, ավելին` իր պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում աջակցել փորձի փոխանակման առումով:
Ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ պատվիրակությունը առաջարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուսների Երևան ներկրել:
Այսօր արդեն հաղորդում է panarmenian.net-ը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակը քննարկել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների` Երևան ներկրման հնարավորությունները: Քաղաքապետարանի մհասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը, Երևանի քաղաքապետը նշել է` մշակվող տրանսպորտային նոր հայեցակարգի համաձայն, ոլորտում առաջնությունը տրվելու է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին:
Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ թեև չինական արտադրության ավտոբուսների ներկրման մասին առկա պայմանավորվածության, քաղաքապետարանը պատրաստ է ուկրաինական ընկերության հետ նույնպես քննարկել փոխշահավետ գործըներության հնարավորությունը:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն և իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները և քննարկել պայմանները:
Օգոստոսի 13-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 31-ամյա Արման Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աբովյան փողոցի թիվ 58 հասցեում գտնվող ծննդատանը, անհայտ անձը դանակով հարձակվել է իր կնոջ` 22-ամյա Անի Հ.-ի վրա, դանակի սպառնալիքի տակ իր կնոջ պայուսակից հափշտակել գումար եւ դիմել փախուստի: Այս մասին տեղեկացնում է Asekose.am կայքը:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 32-ամյա Գեւորգ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Շինարարի օրվա կապակցությամբ քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալից ավանդի համար «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանը քաղաքաշինության նախարարի հրամանով պարգևատրվել է ոսկե մեդալով:
Հաշվի առնելով տխրահռչակ ընկերության աշխատանքի որակը` մասնավորապես Գյումրիի «Մուշ 2» թաղամասի շինարարության հետ կապված տհաճ աղմուկն ու պատմությունները, կարող ենք այլևս չշարունակել թեման: Միայն թե` զավեշտն էլ պիտի սահման ունենա:
Ակնհայտ է, որ «Գլենդել Հիլզ» -ը պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն է, ու մեր երկրում դա արդեն իսկ արտոնություն է: Իսկ եթե նման աշխատանքի դիմաց, նրան ոչ թե պատժում են, այլ ոսկե մեդալ են տալիս… մեկնաբանությունները դառնում են ավելորդ:
Միայն տեղեկացնենք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը Հայաստանի խոշոր շինարարական կազմակերպություններից է, իրականացնում է պետական, սոցիալական և առևտրային մի շարք խոշոր ծրագրեր: Մասնավորապես, այն ներգրավված է աղետի գոտու վերականգնման վերջնական փուլի ծրագրերում` պետության պատվերով կառուցելով ամբողջ թաղամասեր:
«Գլենդել Հիլզն» է կառուցել և կառուցում Գյումրիի «Մուշ 2», Սպիտակի Նոր քաղաք թաղամասերը, երիտասարդ համալսարանականների համար Ավանի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրը, Երևանյան բերդ թաղամասը և այլն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.