23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ղարաբաղա — ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր:
Մասնավորապես սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»:
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 55-ամյա Հայկ Զատիկյանին երեկ խայթել է օձը։
Նրան սկզբում տեղափոխել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։
Վճռաբեկ դատարանը մերժեց Վերաքննիչ դատարանի որոշման դեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի խնբագրության հայցը: Վերաքննիչ դատարանը թերթին պարտավորեցրել էր հերքում տպագրել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ` նրանցից յուրաքանչյուրին վճարելով 2 միլիոն 44 հազար դրամ փոխհատուցում:
Արենիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն հագուստներից մեկը՝ շուրջ 5065 (15 տարի շեղում) տարեկան ծղոտե զգեստը:
Առայժմ հայտնաբերվել են կիսաշրջազգեստի մասերը, որոնք հրաշալի են պահպանվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի գիտնականները հաստատել էին, որ 2008 թվականին Արենիի քարանձավներից մեկում հայտնաբերված գտածոն’ աշխարհի հնագույն կոշիկը 5500 տարեկան է: Գիտնականները պնդում են, որ ոտնամանը մեծ է նույնիսկ եգիպտական բուրգերից ու բրիտանական Սթոունհենջից:
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր Վլադիմիր Սպիվակովի 67 –րդ տարեդարձն է:
2003 թվականից Սպիվակովը Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահն է: Նա իր հայազգի կնոջ` Սաթի Սպիվակովայի հետ ջերմորեն կապված է Հայաստանին, և մեկ անգամ չէ, որ համերգներով հանդես է եկել, մեր երկրում:
1994 թ. Սպիվակովը հիմնադրել է Միջազգային բարեգործական հիմնադրամը, որը առ այսօր գործում է հաջողությամբ` օգնում է շնորհալի երիտասարդներին և որբ երեխաներին:
Lenta.ru- տեղեկացնում է, որ Վրացի օրենքով գող Դավիթ Էդիշերաշվիլին, ով սպասում էր իր արտաքսմանը ՌԴ-ից Թուվա, փախել է կալանքից: 34-ամյա Դաթո Թբիլիսկին օգոստոսի 25-ին փախուստի է դիմել Կըզըլում գտնվող ոստիկանական ընդունարանից:
Քրեական հեղինակությունը փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Թուվայի դատարանը մերժել է նրա բողոքը` ուղղված Կըզըլի քաղաքային դատարանի` Ռուսաստանից վտարելու որոշման դեմ: Ավելին`Փախուստի հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նույն կալանավայրից նա ազատվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: 2003 թ. նրան դատապարտել են 8.5 տարվա ազատազրկման: 2008 թ. դեկտեմբերին նա ճնշման ներքո ստորագրել է դիմում, որտեղ հրաժարվել է օրենքով գողի իր կոչումից:Ուղղիչ հաստատությունից դուրս գալու ժամանակ նրան բռնել են ոստիկանները մեղադրելով ՌԴ օտարեկրացիների ժամանելու համար պահանջվող կանոնները խախտելու մեջ:
Դաթոյին տեղափոխել են ոստիկանության ընդունարան, ապա դատարանը որոշում է ընդունել նրան Ռուսաստանից վտարելու մասին:
Երեկ` սեպտեմբերի 11-ի կիրակին Ալավերդի քաղաքում ` կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24 տոկոսը` 4027 ընտրող:
Ինչպես և սպասվում էր հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության թեկնածու, փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Արտավազդ Վարոսյանի օգտին քվեարկել են 3484 ընտրողներ, իսկ մրցակցի` կոմունիստ Կամո Բաբայանի օգտին` 386 ընտրող: Այսինքն` ճիշտ այնքան որ ընտրությունները համարվեն կայացած:
Մենք արդեն գրել ենք, որ հուլիսի 28-ին Ալավերդիի նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռիի մարզպետ: Նա Ալավերդին ղեկավարում էր 2005 թվականից, և այսօր էլ այս ընտրությամբ պարզ դարձավ, որ շարունակելու է ղեկավարել:
Քիչ առաջ սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
Նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում:
Գարեգին Ազարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:
1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ:
1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն:
1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար:
1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար:
1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու:
2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն:
2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական էր:
2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ:
Ամուսնացած էր, ունի 2 երեխա:
Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀԱԿ-ի հանրահավաքը բացեց ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Այս վարչախումբը չունի այլ այլ լեզու սեփական ժողովրդի հետ խոսելու, քան բռնաճնշումների լեզուն: Մարդիկ Հայաստանում զրկվում են ապրուստից, որովհետեւ մի ինչ-որ չինովնիկ նրանց կրպակները ապամոնտաժելու հրահանգ է տվել: Հայոց բանակը վեր է ածվում սեփական զավակներին խժռող մեքենայի: Զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ գողական, տմարդի բարքերը ՔԿՀ-ներից տեղափոխվել եւ հասել են հայոց բանակի զորամասեր: Զորամասերը գեներալների գիտությամբ հանձնվել են քրեակական թափթփուկներին: Հայոց բանակի զինվորը զինվոր չէ այլեւս, այլ կթու կով տխրահռչակ գեներալիտետի համար: Այն գեներալիտետի, որի ներկայացուցիչներից մեկը մեզ սպառնում էր, որ երկուսից ավելի հավաքվելու դեպքում կցրի: Հավաքիր քեզ պարոն գեներալ, որ եկել ես պապաներիդ հետ Ղարաբաղից: Եկել է քո գնալու ժամանակը: Ավազակապետական ռեժիմը գիտակցաբար ծվատում է մեր հայրենիքը: Անբարո ավազակախումբը հայրենիքը քաղաքացուց օտարելու խնդիր է դրել: Նրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ ատեն իրենց երկիրը:
Գերակա արժեք են դարձել շողոքորթությունը, քծնանքը: Սերժանտական խունտան չի հրաժարվել սեփական ֆազենդա դարձնելու հրեշավոր ծրագրից: Նրանց քաղաքացի պետք չէ, այլ բնակչություն, որ ապահովեն իրենց լակոտների գոյությունը, լլկեն, ծաղրեն ու ծանակեն: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում հաստատվում է հեղափոխական իրավիճակ, որովհետեւ առկա է ժողովուրդ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ իշխանությունը ոչ միայն չի կարող լուծել խնդիրները, այլեւ ինքն է ամենամեծ խնդիրը: Ու քանի որ իշխանությունը ի վիճակի չէ լուծել հայրենիքի ու ժողովուրդի խնդիրը, ժողովուրդը պետք է իր ձեռքով լուծի իշխանության հարցերը:Հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է, եւ ես յուրաքանչյուրիդ կոչ եմ անում պատրաստվել սահմանադրական հեղափոխության: 500 հազար Ազատության հրապարակում եւ 24 ժամ սերժանտական խունտային` հեռանալու համար»:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Չիչխան գետի վրա «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման խնդիրների վերաբերյալ:
Փաստորեն գործադիրը որոշել է ավելի ուշադիր լսել ժողովրդի ձայնը` գոնե այս դեպքում. ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողօգտագործման և հողաշինության բաժնի պետը, Մեծ Պարնիի գյուղապետը, «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենը, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողը և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Շահագռգիռ ՀԿ –ների ներկայացուցիչները հարց են բարձրացրել «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում Չիչխան գետի հունի փոփոխման և շինարարական աշխատանքները խախտումներով իրականացնելու վերաբերյալ:
Պարզվել է, որ Չիչխան գետի հունը չի փոխվել, իսկ շինարարի կողմից կատարվածը միայն շինարարական նախագծին համապատասխան հողային աշխատանքներ են:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը կառուցողին առաջարկեց կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.