23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանկարծամահ է եղել ճանաչված դերասան Գուրգեն Մարտիրոսի Սեդրակյանը: Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից մեզ տեղեկացրեցին, որ վերջինի հուղարակավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր:
Գուրգեն Սեդրակյանը ծնվել է 1955թ. ապրիլի 5-ին: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Երևանի Համազգային թատրոնում, Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և հեռուստասերիալներում: Վերջին տարիներին հեռուստադիտողը նրան տեսնում էր «Կյանքի գինը» մարմավորած դերում:
Այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144 եւ 236 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման փաստով:
Նշենք, որ փորձաքննություն էր կատարվել ոստիկանության 6-րդ վարչության կողմից: Սեպտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն` համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի էին:Ըստ ոստիկանության տվյալների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` Կարեն Արայանը:
Այսօր Սևանում` «Գեղամա» լողափում, ջրահեղձ արված դիակ է գտնվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Գեղամա» լողափի հարակից տարածքում` ափից 5 կմ հեռավորության վրա, ջրի մեջ տղամարդու դիակ են նկատել:Դեպքի վայր է մեկնել փրկարար վարչության հատուկ փրկարարական ջոկատը: Նրանք լճից դուրս են բերել մոտ 60 տարեկան (ինքնությունը դեռ պարզ չէ), գոտկատեղից քար կապած տղամարդու դիակ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Բրիտանացի բժիշկները մի քանի վիրահատությունների արդյունքում կարողացել են իրարից բաժանել գլխի հատվածում իրար կպած սիամական երկվորյակ քույրերին, տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Ռիտալ և Ռիտագ Գաբուրա քույրերը ծնվել են Սուդանում մեկ տարի առաջ։ Նրանց ծնողները փոքրիկների ծնվելուց հետո դիմել են «Facing the World» բարեգործական կազմակերպությանը, որն էլ վճաել է փոքրիկների վիրահատության և ապաքինման համար, իսկ վիրահատությունը կատարվել է Լոնդոնի լավագույն մանկական հիվանդանոցում։
Վիրահատության բարդությունը կայացել է նրանում, որ փոքրիկների ուղեղների արյան շրջանառությունը ընդհանուր է եղել։ Բժիշկներից պահանջվել է առանձնացնել երակներն ու նոր արյունատար համակարգ ստեղծել նրանցից յուրաքանչյուրի համար։ Երկու վիրահատություն կատարվել է մայիսին, երրորդը հուլիսին, որի ընթացքում հյուսվածքների լայնացուցիչներ են դրվել, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի ուղեղի՝ արյունով սնուցման համար։ Վերջին վիրահատությունը կատարվել է օգոստոսի 15–ին, սակայն մասնագետները այդ մասին հայտարարել են միայն հիմա, արդյունքների հավաստիության համար։
Նրանց պնդմամբ, չնայած ունեցած փորձություններին, փոքրիկների ուղեղները չեն վնասվել։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 17-ի գիշերը հանկարծամահ է եղել դատապարտյալ Վաչագան Գափոյանը:
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը տեղեկացրել է, որ Գափոյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ եւ գտնվում էր ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ: Գափոյանը անազատության մեջ էր արդեն երկու տարի, Ինքնիրավչության մեղադրանքով, քր.օր.-ի 322 հոդվածի 2-րդ մասով:
Մամուլում լուրեր կային, որ դատապարտյալ Գափոյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ էր, բողոքում էր իր քրեական գործից եւ պատրաստվում էր կարել բերանը: Սակայն ըստ Ղլեչյանի, իրենք դատապարտյալից պաշտոնապես որեւէ դիմում չեն ստացել:
Սեպտեմբերի 15-ին Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի է ունեցել հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը: Այն տեղի է ունեցել Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա են եղել Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:
Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ և բերկրանքով են ընդունվել ճապոնացի հանդիսատեսի կողմից:
Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվել է ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլև այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի 1717թ. պատրաստած գործիքը:
Երեկ Սվերդլովսկի մարզի Արտյոմովսկ քաղաքում 100 –ից ավելի մարդ է ձերբակալվել։ Իրավապահները Հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Պարզվել է, որ տեղի սլավոնական հանցավոր խմբավորումները հավաքվել են նպատակ ունենալով քաղաքում գործող ամենաազդեցիկ՝ հայկական հանցավոր խմբավորման դեմ պայքարում միավորել իրենց ուժերը։
հայ համայնքի մի քանի երիտասարդ մոտ երկու ամիս առաջ սրճարաններից մեկում ծեծել էին «Լեսնոյ» շրջանի երիտասարդներից մեկին։ Մի քանի օր այդ խմբից մի քանի երիտասարդներ հայերին գտնելու ու պատժելու նպատակով շրջել են քաղաքում, սակայն նրանց չգտնելով` ծեծել էին երկու այլ երիտասարդի, որոնք, ինչպես հետո են պարզել, կազակներ են։ Այս միջադեպի հաջորդ օրը խմբավորումները պատերազմ էին հայտարարել։ Քաղաքի տարբեր մասերում գրանցվել էին բախումներ:
«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ հավաքվածները եղել են կազակ, հայ և տեղի Լեսնոյ շրջանի ոչ ֆորմալ միավորման ներկայացուցիչներ:
Խմբավորումների առաջնորդները որոշել են հանդարտեցնել կրքերն ու վերջ դնել հակամարտությանը, ինչին ներգրավվել են նաև երկու պատգամավոր։ Սակայն հավաքը կանխվել էր ռուսական ոստիկանության կողմից:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել:Ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ոսկյա զարդերի ներկրումը:
«Զվարթնոց» օդանավակայանում` Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Հովնան Հարությունյանի մաքսային հսկողության ժամանակ մաքսավորները վերջինիս մոտ հայտնաբերել են 62 կտոր մոտ 250 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Հ.Հարությունյանը դրանք չէր հայտարարագրել և ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին» : Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի ինկասացիայի պետը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղից ստացել է ութ պարկ գումար, որը տեղափոխել է Գյումրի և տեղավորել իր վարձակալած «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի բունկերում, փակել բանալիով և կնքել, այնուհետև, սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, բունկերը բացելուց հետո, գումարները բաժանելու ժամանակ նկատել է, որ պակասում է մեկ պարկ, որի մեջ եղել է 100.000 դոլար:
Բունկերը բացելու ժամանակ մուտքի դռան փականը վնասված չի եղել, կնիքը խախտված չի եղել, դռան վրա մեխանիկական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել և ըստ նրա հայտարարության` նշված գումարը անհայտ անձը իրեն անհայտ պայմաններում գողացել է:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, պարզվել է, որ գողությունը կատարել է նշված ինկասացիայի վարորդը՝ 25-ամյա Հայկ Չերնամորյանը:
Գողոնն առգրավված է:
Հայկ Չերնամորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.