23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանցիներն այսօր մինչև ժամը 18.00 հնարավորություն ունեն համտեսելու Կովկասում պատրաստաված ամենամեծ շտրուդելը: 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող շտրուդելը վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր: Արդյունքում ստացված թխվածքով ամբողջովին երիզվել է «Արմենիա Մարիոթի» բացօթյա սրճարանը:
Շտրուդելը համտեսողները նաև հնարավորություն ունեն մասնակցելու «Ավստրիական ավիաուղիների» և «Երևան Մարիոթի» սահմանած մրցանակներին: Վճարելով մեկ կտորի դիմաց 500 դրամ, շտրուդելի բոլոր սիրահարները կստանան խաղարկությանը մասնակցելու կտրոն: Ամենաերջանիկ զույգը հնարավորություն կստանա մեկնել Վիեննա ու երկու գիշեր մնալ բարձրակարկ հյուրանոցում: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են, որ խաղարկության մյուս մասնակիցները ևս ձեռնունայն չեն վերադառնա:
inLOBBY ընկերությունը իր գործունեության մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգը (http://www.inLOBBY.com)։
Նշվում է, որ նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների նորարարական և ավելի հարմարավետ ամրագրումը:
«inLOBBY-ն հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և նույնիսկ տեսազանգի միջոցով և ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից:
Համակարգի հյուրանոցային բազան արդեն համալրված է ավելի քան 120.000 հյուրանոցներով աշխարհի տարբեր երկրներից: Ընկերությունը վստահ է, որ այս համակարգը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհասփյուռ հայերի համար՝ նպաստելով նրանց անհատական և գործնական ծրագրերին:
inLOBBY-ն միտված է ամուր դիրքեր գրավել հյուրանոցային պատվերների համաշխարհային շուկայում` շարունակելով ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց թվում կլինեն առցանց ավիատոմսերի ձեռքբերման հնարավորություններ, ճանապարհորդական ամբողջական փաթեթների առաջարկ հաճախորդներին:
Խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող այս նախագիծը կայացել է ՏՏ ոլորտի, բանկային, մարկետինգային կառույցների և առցանց հյուրանոցային սեկտորի լավագույն մասնագետների, ինչպես նաև Եվրոպայում, Ասիայում, հետխորհրդային պետություններում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ամերիկայում, Միացյալ Նահանգներում ընկերության ներկայացուցիչների համարձակ և արդյունավետ աշխատանքների շնորհիվ»,- ասվում է հաղորդագրությունում:
inLOBBY ընկերությունը հատուկ ընդգծում է, որ համակարգի ստեղծման և կայացման գործում կարևորագույն դեր է ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարն է, ինչպես նաև ընկերության խոշոր բաժնետերը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր` սեպտեմբերի 29-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունն սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան, որին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։
Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, անցել բուժզննում, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդիա Գասպարյանը նշել է, որ իրենց համալսարանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման ակցիայի։
«Ուսանողները պետք է գիտակցեն բարեգործության արժեքը։ Մենք պետք է ապրենք առողջ ու հոզոր երկրում, ինչի կայացման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա։ Մեր ուսանողները պետք է պատրաստ լինեն, սեփական արյունը նվիրելով, կյանք պարգեւել հիվանդին»,- նշել է նա։
«Անվտանգ արյունն սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաեւ մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է եւ դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաեւ հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման։
Սեպտեմբերի 28-ին` ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել:
Ըստ ոստիկանության` մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:
Նույն օրը` ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, սեպտեմբերի 27-ին ժամը 13.05-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր-Կյուրին գյուղի տարածքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բաժին բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդին, ով նախկինում դատված է եղել:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայությության`խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 12.2 գ, ավտոմեքենայի զննությամբ` 2.9 գ, իսկ նրա վագոն-տնակի և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ` 163.3 գ դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:Ոստիկանությունը չի հաղորդում նրա անունը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին սահմաններում, 19-ամյա Սերյոժա Մելքոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իրինդ-Կաթնաղբյուր գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և այրվել:
Պատահարի հետևանքով Ս. Մելքոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 22-ամյա Ավետիք Մելքոնյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից։
Այս գիշեր հերթական կողոպուտն է գրանցվել Երեւանում: Կողոպտել են գործարար Սասուն Առաքելյանի առանձնատունը, նախնական տեղեկություններով, ավազակը մնակ է տուն մտել, որը նկատելով տանտիրուհուն, արագ հեռացել է առանձնատնից, տանելով գողոնը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 4:50-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելու միջոցով մուտք են գործել «Նոյ» թաղամասի տներից մեկը, գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն նկատելով տանտիրուհուն, փախուստի են դիմել` իրենց հետ տանելով ոսկյա զարդերը:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։
Մասնավորապես` 2011թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաև վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, և 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. և Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» Բ/Կ: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ դատախազությունը Ռոստովի դատարան է ուղարկել ամենաերիտասարդ «օրենքով գողի`» 1986 թվականին ծնված Սերգեյ Ասատրյանի գործը: Նա հանցագործ աշխարհում հայտնի է «Օսետրինա» եւ մականուններով: Կասկածյալին սպառնում է միչեւ 12 տարվա ազատազրկում:
Սերգեյի հայրը` Էդուարդ Ասատրյանը, որը հայտնի է հանցագործ օղակներում «Էդիկ Թբիլիսկի» մականունով, ևս «օրենքով գող» է և «Դեդ Հասանի» հավատարիմ անձանցից:
Վրաստանի բնակիչը, հանցագործ կլանի առաջնորդը ձերբակալվել է Մոսկվայում հուլիսի 23-ին: Օպերատիվ տվյալներով, Ասատրյանը ծեծել է դատապարտյալի, կասկածելով, որը պատիժը կրելով Ռոստովի շրջանի ուղղիչ տանը, նա տեղեկություններ է տարածել Ասատրյանի շրջապատի մասին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 30-րդ` կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնասվածք հասցնելու հոդվածով:
Ծովակալ Իսակովի պողոտայում, Ռազմական ոստիկանության հարեւանությամբ, սեպտեմբերի 24-ին, ժամը 13:15-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի 23 SL 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Հովհաննես Քեշիշյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը 23-ամյա Մարինե Գրիգորյանն է, ով աշխատում է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.