23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Խաչատրյանի փողոցի 33/1 շենքին հարակից չգործող կաթսայատունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է մոտ 70 քմ մակերեսով աղբ եւ տոլի մնացորդներ:
Ճամբարակ-Սեւան ճանապարհի 6-րդ կմ-ին, հոկտեմբերի 3-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղեւորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Փամբակ երկաթգծի 1-ին կմ-ին՝ թունելի մոտ գտնվող ժայռի տակ, հայտնաբերել է հորեղբոր` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1940 թ. ծնված Մելսիկ Գրիգորյանի դիակը:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ Գրիգորյանը մահացել է ժայռից գլորվելու հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մասուր հավաքելիս է եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետևանքով այս պահի դրությամբ երեք քաղաքացիներ համարվում են անհայտ կորած. ազգականները դիմել են իրավապահ մարմիններին, չի բացառվում, սակայն, որ անհայտ կորածների թիվն ավելանա: ՈՒթ հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի եւ Ալավերդու հիվանդանոց` մեկը կոտրվածքով, մնացածը թեթեւ վնասվածքներով:
Հայտնի է նաև, որ Արճիս գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթև կոտրվածք և Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ և Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի վայր են մեկնել ԱԻ Նախարարության` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ և ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջևանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 և Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև «Լոռե» փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար: Պաշտպանության Նախարարության 4 ծանր տեխնիկա և 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից ` շտապօգնության 10 բրիգադ, իսկ տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով:
Թուրքիայում Աքսարայ-Նեւշեհիր ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքերում ձորն է շրջվել Էրզրումից Անթալիա մեկնող միջքաղաքային ավտոբուսը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի գլորվելու հետեւանքով 2 հոգի մահացել է, իսկ 38 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թորոս գյուղի սարերում ձմեռը կարծես թե պատրաստվում է ժամանակից շուտ գալ: Այստեղ գիշերը տեղումներ են գրանցվել` թեթև ձյան ու կարկտի տեսքով: Ըստ Շիրակի մարզի հիդրոօթերևութաբանական ծառայության մասնագետների, նմանատիպ տեղումներ հնարավոր են և սպասելի նաև Բավրայի շրջանում, բայց հավանականությունը քիչ է: Այսօր այդ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում անսովոր վրաերթ է տեղի ունեցել. քաղաքացին մնացել է երկու «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաների արանքում:Վրաերթը տեղի է ունեցել Գյումրիի Մնջոյան փողոցում, տուժել է Գյումրի քաղաքի բնակիչ Միշա Մելքոնյանը:
Մոտ 55-60 տարեկան տղամարդուն անգիտակից վիճակում տեղափոխել են Գալուստ Գլույլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Քաղաքացին ենթարկվել է վիրահատության, սակայն հիմա էլ բժիկները նրա վիճակը գնահատում են ծանր: Նա գանգուղեղային փակ վնասվածք է ստացել:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանները և քննչական մարմնի ներկայացուցիչները. Կատարվել են չափագրական աշխատանքներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել քաղաքացուն, նույն այդ պահին դիմացից սլացել է մեկ այլ «ԳԱԶԵԼ»:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` սեպտեմբերի 30-ին, ժամը 10:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները եւ 3 հազար խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Լեւոն II» ՍՊԸ-ի ջանքերով ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը դեռ առկա է: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Տավուշի մարզային օպերատիվ խումբը:
Լեհաստանի Շեցին քաղաքի ոստիկանությունը բնակիչներից մեկի ցախատանը գտել է ավելի քան 300 գլուխգործոց Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող: Կտավները, որոնց գինը կազմում է մի քանի միլիոն եվրո, 66 տարի շարունակ եղել են շինարարական պարագաների կողքին: 92-ամյա քարտաշը չի հիշում, թե ինչպես են դրանք հայտնվել իր տարածքում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ըստ ոստիկանության տվյալների` կտավներից ամենաթանկը 479 տարեկան է: Չնայած կտավների մեծամասնությունը վատ վիճակում է` փորձագետները դրանք գնահատում են մի քանի միլիոն եվրո:
Ոստիկանությունը հավանական տարբերակներ է մշակում, թե ինչպես են նկարները հայտնվել այդտեղ: Այժմ 300 կտավներն էլ գտնվում են Շեցինի թանգարանում:
Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հոկտեմբերի 3-ից սկսում է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ֆիլմերի պարբերաբար ցուցադրումը: Այն կազմակերպվում է «Գաուդեամուս» ծրագրի շրջանակներում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վաղուց է համագործակցում է ԵՊԼՀ-ի հետ. համալսարանի ուսանողներն իրենց աշխատանքային պրակտիկան անցնում են փառատոնի շրջանակներում, ինչպես նաեւ բազմալեզու թարգմանիչ-կամավորներ են փառատոնի հյուրերի համար: Ֆիլմերը կցուցադրվեն շաբաթական 1 անգամ՝ հատուկ այն ուսանողների եւ անձանց համար, ովքեր ամռանը չեն հասցրել դիտել դրանք (կլինեն նաեւ օտարալեզու եւ առանց թարգմանության ֆիլմեր):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.