23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր, քիչ անց, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կորոշի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին: Կարեն Արայանն իր հարցազրույցներում խոստովանել էր, որ համացանցում հայտնված նկարների մի մասը հենց ինքն է տեղադրել: Ըստ այդմ, նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:
Նշենք, որ «Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետները եզրակացրել էին, որ համացանցում հայտնված լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են։
Կարեն Արեյանը նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ավազակային հարձակման համար: Ամենայն հավանականությամբ դատարանը կբավարարի ԳՔՎ քննիչի միջնորդությունը և Արայանը երկու ամսով կկալանավորվի:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը ծննդատան ցանկապատի մոտ հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում մարմնական վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, ոստիկանության ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մելքոնյանին:
Երեմ Մելքոնյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշերը Տերտերի և Թովուզի շրջաններում։ Զոհվածներից մեկը 20 տարեկան է, իսկ մյուսը՝ 22 տարեկան։
Երեկ ԼՂՀ ՊԲ- ն իր հերթին տեղեկատվություն էր տարածել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում դիպուկահարի կրակոցից վնասվածքներ են ստացել երկու զինծառայող, իսկ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային մահացու վիրավորում ստանալով մահացել է 24 ամյա Յուրի Սարգսյանը:
Ամերիկյան Apple ընկերության պաշտոնական խանութները ուխտատեղի են դարձել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել այս գիշեր մահացած ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսին։ Ջոբսի ողբերգական մահվան առնչությամբ բոլոր խանութներում այսօր հանգցվել է կորպորոցիայի խորհրդանիշը համարվող «խնձորի» «լույսը», համակարգիչների էկրաններին փակցվել են Ջոբսի լուսանկարները:
43-ամյա Յուրի Ջորկաեֆը, որը կարճ ժամանակով գնտվում էր Ֆրանսիայում, միանգամից չի վերադառնա ԱՄՆ, որտեղ նա բնակվում է 2006-ից սկսած: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է armenews.com-ը:
«Չորրորդ անգամ եմ այցելում նախնիներիս երկիր: Մեծ հաճույքով եմ գալիս: Թերևս սա էր պատճառը, որ առանց վարանելու ընդունեցի իրեն ուղեկցելու նախագահի առաջարկը»:
Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկաեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:
Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հոկտեմբերի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ ՀՀ նախագահի մամլո ծառայության` Երևանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:
Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:
Արմավիրի մարզում պաշտպանության նախարարության մի մեքենա է վթարվել, զոհվել է մեկ զինծառայող:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնում է , որ հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքների մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասն պատկանող «Սատկո» մակնիշի ավտոմեքենան զորավարժարանի տարածքում երթեւեկելիս հարվածել է ձախ ճամթեզրի հողաթմբին եւ, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Վթարի հետեւանքով, ավտոմեքենայի թափքում գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ժամկետային զինծառայող, ավագ, 21-ամյա Հայկ Արշակի Դավթյանը մահացել է Արմավիրի հիվանդանոցում, իսկ մյուս զինծառայողներին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Վթարի առթիվ ՀՀ քր.օր.-ի 377 հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշված հովածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի վարչական շրջանի 1-ին փողոցի 31-րդ տան մի մասը փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սահրադյանին պատկանող մոտ 90 քմ ընդհանուր մակերեսով տան 30-35 քմ հատվածը փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վնասի չափը ճշտելու նպատակով, Դավիթաշենի վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հանձնաժողով:
Վայոց ձորի մարզում, հոկտեմբերի 2-ին, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2103» մակնիշի 56 ՏՍ 664 համարանիշի (վարորդը` 30-ամյա Արտյուշա Հարությունյան) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 17 ԼՍ 176 համարանիշի(վարորդը` 46-ամյա Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2103»-ի ուղեւոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ Զ. Մանվելյանը, ուղեւորներ` 15-ամյա Դավիթ Մանվելյանը եւ 30-ամյա Հասմիկ Մուրադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Ըստ բժիշկների` Ա. Հարությունյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.