23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է ևս երկու մարմին, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին անհետ կորածների ցուցակում նշվող` 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի մարմինները:
Այսօր առավօտվա դրությամբ անհետ կորած էին համարվում երկուսը` Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Սևանի «Ախթամար» համալիրին կից Ալրաղացի Լյովը` ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը նախատեսում է կառուցել Հայաստանում երկրորդ ճոպանուղին: Այն կկառուցվի Գեղարքունիքի մարզում` նախկին «Ախթամար» ռեստորանի հարակից բարձրունքից մինչև Սևանա լիճ: Մոտ 20 հա տարածքում, նախատեսում է իրականացնել խոշոր զբոսաշրջային համալիր, որը կներառի մինի հյուրանոցներ քոթեջների տեսքով, հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, տարբեր տեսակի ժամանցային կենտրոններ եւ լեռնադահուկային երթուղային ցանց:
Ընկերությունը դեռևս 2009թ. շվեցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերել եւ ՀՀ տարածք է ներմուծել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: Դեռ այն ժամանակ նրան բավականին արտոնություններ տվեցին, Ներմուծված ապրանքների համար կիրառվեց «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Սակայն արտոնյալ գործարարը, իր նորաստեղծ «Ախթամար» ընկերության անունից դիմել է նաեւ, ավելացված արժեքի հարկի վճարման 3 տարով տարկետում ստանալու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ սույն հարցը մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:
Տեղեկացվում է, որ «Ախթամարը» պարտավորվում է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Չորս ուղեւորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար նախատեսված ներդրումները կազմում են մոտ 830 մլն դրամ:
Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում`« Հերթապահ մաս» կոչվող ծրագրում`շտապ հաղորդագրությամբ ներկայացված էր մի անձնավորություն, որը նշվել էր որպես «ինտերպոլի կողմից ամենափնտրված հայը, ով հետախուզվում էր մի քանի երկրների հատուկ ծառայությունների կողմից» : Ի դեպ կայքում լուրի հետ կապված մի ուշագրավ մեկնաբանություն էր տեղադրված. (Մենք էլ ասինք, Վանոյին են բռնել. ամենափնտրված հայը):
Այսպիսով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 4‑ին ձերբակալել են Խաչիկ Ասլանյանին: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ նա փորձել է 400 հազար դոլար շորթել հանրապետության գործարարներից մեկից սպառնալով, որ իրավապահ մարմիներին կեղծ տեղեկատվություն կհանձնի, թե գործարարը պատվիրել է գողանալ իր եղբոր որդուն և սպանել: Գումարը չստանալու հետևանքով նա իրականացրել է սպառնալիքը` սուտ մատնության հաղորդում ներկայացնելով ԱԱԾ‑ին: Նախաքննության ընթացում պարզվել է, որ հմուտ խարդախը ժամանակին եղել է նաև Գերմանիայի , Կանադայի մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Սա հաղորդագրությա տեքստն է: Չափազանց հետաքրքիր նախաբան, հայ իրականության համար:
Ապա նա սահուն պատմում է իր մասին. «97 թվականին Սաուդյան Արաբիայի քաղաքացու անձնագրով `Մաջեթ Աբուաշի անունով, ինքնաթիռով գնացել եմ Ֆիլիպիններ հետո Կորեա,Կորեայից` Կանադա: Հետո Կանադայի արդարադատությանն եմ հանձնվել: Կանադայից էլ անցել եմ Ամերիկա կեղծ անձնագրով`Իսահակ Շաֆեր անունով, բայց ձերբակալվել եմ, քանի որ Վաշինգտոնի պետդեպարտամենտից գողացել եմ գաղտնի փաստաթղթեր հայոց ցեղասպանության հետ կապված և ընդհանրապես: Կոնկրետ Գերմանիայում կա «Թուրքի բազառ» են ասում Քյոլնում, գնում եք, ինչ անձնագիր ուզում եք, կարող եք գնել: Ֆիլիպիններում էլ կա մի փողոց`Ռեկտո բուլվար, որտեղ պատվիրում եք անձնագրեր, այստեղ նաև Ալքաիդան է սեպտեմբերի 11-ի գործով օդաչուների համար պատվիրել կեղծ անձնագրեր ու տեխնիկական փաստաթղթեր:Ես էլ եմ գնել դրանցից ու ապրել: 2002-ին ես օրինական ձևով մուտք եմ գործել Ֆիլիպիններ, հետո հոթելում Ֆիլիպինների անվտանգությանը ու Ինտերպոլի բյուրոյի աշխատակիցների միջոցով ինձ ձերբակալել են: 2 անգամ դատվել եմ.Գերմանիայում հետո Կանադայում` մի 2 օրով էդ նռնակի համար: Հետո Ամերիկայում կեղծ անձնագրի համար եմ ձերբակալվել»:
Որն հետևում է տեղեկությունը. Խաչիկ Ասլանյանի տնից հայտնաբերվել են տարբեր անձանց վերաբերող փաստաթղթեր, ձայնագրություններ,տեսանյութեր, կնիքներ, դրոշմակներ, զենք-զինամթերքի մուլյաժներ, ինքնաշեն դիմակներ: Ոստիկանությունը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Խաչիկ Ասլանյանի հնարավոր արարքներից կարող են տուժած լինել նաև այլ քաղաքացիներ, որոնք կարող են դիմել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն ու Քննչական գլխավոր վարչություն:
Մեր հարցին, թե ո՞ր գործարարի մասին է խոսքը, որ ցանկացել առևանգել ու սպանել իր եղբորորդուն: Կամ արդյո՞ք տրված հաղորդումն ընդունվել է ի գիտություն, ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, որ իրենք ստացել են Ասլանյանի հաղորդումը, ապա փոխանցել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ մեր ունեցած տեղեկությունը ամբողջն է. Միայն ավելացրեց, որ Ասլանյանն արդեն կալանավորվել է, իսկ գործը 6-վարչությունից տեղափոխվել է քննչական գլխավոր վարչություն:
Թե ո՞ր գործարարի մասին է խոսքը, ով պատվիրել է իր եղբոր որդու սպանությունը, նա համարեց նախաքննության գաղտնիք, որը չհրապարակեց: Հետաքրքիր է, արդյո՞ք մեղսունակ է, իր խարդախությունների մասին էկրանի առջև նման սահուն կերպով պատմող քաղաքացին, Ինչպե՞ս է եղել, որ մեր իրավապահները փոխանակ նրա հաղորդման և նշված գործարարի հետ կապված գործողություններ իրականացնելու, նրան են կալանավորել, իբրև սուտ մատնություն տվողի, ինչպես է պատահել, որ նման փորձառու խարդախը ինչպես նա ներկայացվում է, նման սիրողական քայլ է արել դիմելով ԱԱԾ, այս ու մի քանի այլ հարցերի պատասխանը առայժմ չունենք .«Առայժմ այսքանը կարող եմ ասել, նախաքննությանը չխանգարենք», — ասաց Ահարոնյանը:
Սվերդլովսկում 14-15 տարեկան 20 անչափահաս դատապարտյալ տուրուդմբոց է սարքել բանտի ուսումնադաստիարակչական հաստատության տարածքում և առևանգելով մի մեքենա՝ դիմել փախուստի:
Ավելի ուշ, նրանցից 4-ին հնարավոր է եղել ձերբակալել, իսկ 16-ը դեռ փախուստի մեջ է:
lifenews.ru-ի փոխանցմամբ` Սվերդլովսկի շրջանի իրավապահները զգուշացրել են բնակչությանը, որ փախուստի մեջ գտնվող անչափահաս հանցագործները կարող են զինված և խիստ վտանգավոր լինել:
«Հրազեն և պնևմատիկ զենք նրանք չունեն, իսկ ինքնաշեն՝ շատ հնարավոր է թաքցրած լինեն»,- ասել է բանտի աշխատակիցը։
Եւս մեկ հանցախումբ է վնասազերծվել,սակայն այս անգամ Մոսկվայում: Բանդան մասնագիտացած է եղել բնակարանային, գրասենյակային գողության, բանկոմատների հափշտակման մեջ:
Ռուսական Lenta.ru կայքը հաղորդում է, որ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալված խմբում հայեր և վրացիներ են: Հանցախումը, ըստ ոստիկանության, բաղկացած եղել առնվազն 5 անդամից է, սակայն ձերբակալվել են հանցախմբի 4 անդամները: Նրանք նախկինում դատապարտված են եղել
Նախնական տվյալներով, հանցագործները 5 բնակարան, մեկ գրասենյակ են կողոպտել և 4 բանկոմատ հափշտակել:Քննչական մարմինների հաղորդում են, որ հանցախմբի հասցրած վնասը կազմում է, ավելի քան 16 մլն ռուբլի է (մոտ 510 000 դոլար) ։
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` ժամը 09.30-ին սահմաններում, փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի: Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. փրկարարները հողաշերտից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Ինչպես հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, այս պահին որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածի հարազատներին:
Հ.Գ. Այս պահին անհայտ կորածների ցուցակում կա ևս 2 անուն` Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Որոնողական — փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Բիլբաոյում ավարտին մոտեցող շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Վալյեխոն հաղթեց Ն
Ոստիկանությունը հաղորդում է որ Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 01.05-ին, գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը` ծակած կտրած վնասվածքների հետքերով:
Նույն բնակարանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ս.-ն հայտարարել է, որ ինքն է Ա.Դովլաթյանին դանակով հարվածել և պատճառել մահ, իսկ կնոջը հարվածել է ատրճանակի կոթով:
Այսինքն`Աշոտ Սոխլաքյանցը գիշերը վերադառնալով իր տանը տեսել է կնոջը` սիրեկանի`Արթուրի հետ: Նա ծեծի է ենթարկել կնոջը, ապա սպանել նրա սիրեկանին: ըստ լուրերի ամուսինները երկու անչափահաս երեխա ունեն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ և ծալովի դանակ:
Հանգամանքները պարզվում են:
Աշոտ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Վերջինս Երևանի բնակիչ է։ Քիչ հետո ԼՂ ՊՆ հանդես կգա հայտարարությամբ:
Նախնական վարկածով՝ սա ինքնասպանություն է: Սակայն այս գործով այսօր կձերբակալվի այն անձը, որը մեղադրվում է ինքնասպանության հասցնելու մեջ:
Կա վարկած, որ տղային ինքնասպանության են դրդել հոգեբանական ապրումները, քանի որ ծնողները ամուսնալուծված են, և ընտանիքում խնդիրներ կան։
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:
Նախագահի մամուլի գրասենյակից տեղակացնում են, որ ողջունելով մրցանակակիր գիտնականին` նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության եւ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.