23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխանեն տվել հակառակորդի նախահարձակգործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Երեկ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի վարչական տարածքով հոսող «Տկահանի» կոչվող ջրատարում 18-ամյա երիտասարդի դիակ էր հայտնաբերվել:
Հայտնի է դարձել, նոր մանրամասներ. մասնավորապես` երիտասարդը Երևանի պետական հենակետային քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է, հաշվառված է Սիսիան քաղաքում:
Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երիտասարդը դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ընկել է վերը նշված ջրատարը և մահացել:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղով անցնող ջրատարում երիտասարդ տղայի դի կա:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հատուկ ճոպանի միջոցով են կարողացել մեծ դժվարությամբ դուրս բերել 18-ամյա Հայկի դին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ է և Սասունիկ գյուղ էր եկել՝ մասնակցելու իր ընկերոջ ծննդյան միջոցառմանը, իսկ երեկ գիշեր դուրս է եկել նշված վայրից և ոչ մի տեղեկություն այլևս չունեին նրա մասին:
«Փաստինֆո»
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 14-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Պարզվել է, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում է Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը:
Վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել է, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Այս պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում: Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհին տեղադրված «Քասախ» ցուցանակին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
© shamshyan.com
Մայիսի վերջին օրը վերջապես Սևանցիները հնարավորություն կունենան մուտք գործել իրենց քաղաքում 2006 թվականից կառուցվող եկեղեցի:
Ինչպես տեղեկացրեց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը. «Այն ավարտին հասցվել է և մայիսի 31-ին կլինելի եկեղեցու օծման արարողությունը»:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Սևանի չգործող «Արփա» կինոթատրոնի շենքը նվիրել էր Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու նպատակով: ֆրանսիահայ բարերարներ Սարգիս Պետոյանի և Ալեն Մանուկյանի մեկենասությամբ դեռևս 2006-ին սրբ. Էջմիածինը, որպես պատվիրատու Սևան քաղաքի մուտքի մոտ՝ հրապարակում սկսեց կառուցել եկեղեցին: Այն պետք է շահագործման հանձնվեր 2010թ. նոյեմբերին: Մեկ անգամ ևս եկեղեցին ավարտին էր նախատեսված հասցնել 2014-ի տարեմուտին սակայն կրկին չպահպանվեց նշված ժամկետը, այժմ արդեն հուսով ենք ոչինչ չի խանգարի չարչրկված եկեղեցու շինարարության ավարտին:
Արդեն 9 տարի է, ինչ եկեղեցու շուրջ տարաբնույթ տհաճ խոսակցություններ են պտտվում, սակայն այսօր չանդրադառնանք դրանց , հուսալով, որ սևանցիները հաշված օրեր հետո կայցելեն նորաբաց եկեղեցի ու կմոռանան, որ շատ երկար սպասեցին:
Սևանում կառուցվող եկեղեցին դեռ անվանում չունի՝ ըստ կարգի, դա որոշվում է եկեղեցու օծման օրը:
Հետաքրքիր է ինչով է պայմանավորված այն փաստը, որ վերջին մի քանի օրում մի քանի գերատեսչություն նոր աշխատակազմի ղեկավար է նշանակում. Ոստիկանությունում՝ Հովհաննես Քոչարյան, Արդարադատության նախարարությունում՝ Արմեն Գևորգյան և Սոցապնախարարությունում՝ վերանշանակվել է Արտակ Գրիգորյանը:
Արդյո՞ք այս միտումը շարունակվելու է:
Արդարադատության նախարարության՝ նորանշանակ աշխատակազմի ղեկավարը 2008-2014 թթ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետն է եղել, իսկ դրանից առաջ
(13.01.2003-12.06.2008 թթ.) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետը:
Երեկ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության ևս մեկ պաշտոնյա՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:
Վերջինիս փոխարեն Գորիսի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը:
Գորիսի բաժնի պետի ազատումը կապում են Սուրեն Խաչատրյանի որդու ն առնչվող միջադեպին, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը ոստիկանությունը չի պարզաբանում, ազատումն ըստ կառույցի՝ սովորական տեղափոխությունների շրջանակներում է:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
2015 թվականի մայիսի 9-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ Ա.Պետրոսյանն իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5-րդ կիլոմետրում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել դեպի Մեղրի ուղևորվող Վայքի բնակիչ Կ.Սողոմոնյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի Լ.Նիկողոսյանը և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ազոյանը հիվանդանոցում մահացել են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուս ուղևոր Դ.Գևորգյանը և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Սողոմոնյանը։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
2 անձի մահվան պատճառ հանդիսացած, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պետրոսյանը մայիսի 10-ին ձերբակալվել է: Վերջինիս սթափությունը որոշելու համար նույն օրը նրանից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատակենսաբանական փորձաքննություն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 13-ին Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Այսօր՝ մայիսի 13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կարմջի տակ երիտասարդ տղայի դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, կամրջի տակ՝ քարի վրա, հայտնաբերել են երիտասարդ տղայի դին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է:
Այս պահին նշված վայրում են գտնվում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ովքեր դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից պետք է դեպքի վայր ժամանի քննիչը: Ոստիկանները սպասում են նաև դատաբժշկի ժամանմանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ երիտասարդ տղան կամրջից իրեն ցած է նետել գիշերը և միայն քիչ առաջ են նշված հատվածով զբոսնող քաղաքացիները նկատել դին և անմիջապես ահազանգել ոստիկանություն:
Ոստիկանությունը և քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կ. Հ.-ն, ով օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:
© shamshyan.com
Մահացել է գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել է Գալոյանի թոռնուհին: Մեր տեղեկություններով, Սերգեյ Գալոյանը տևական ժամանակ տառապել է թոքերի քաղցկեղից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.