23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր առավոտյան՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 վիրավոր: Պայթյունն ու հրդեհն առաջացել են գազի ճնշման կայանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:
Ըստ լուրերի՝ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխում են Երևան:
Պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը:
Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը:
© shamshyan.com
Երեկ՝ մայիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 51-ամյա Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վթարի հետևանքով Grand Cherokee -ի ուղևոր, 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանը և Ford Transit-ի վարորդ Մ.Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Մ. Շահնազարյանը մահացել է:
© shamshyan.com
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականումհավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտությանդեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախորդ տարվա հոկտեմբերին 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության մասին, ում դին հայտնաբերվել էր Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ։
Պարզվում է, որ գործով մեղադրյալը՝ 23-ամյա Տարոն Գալուստովը, և սպանվածը նախկինում՝ նախքան չափահաս դառնալը, արդեն դատված եղել են և երկուսն էլ պատիժ են կրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿ հիմնարկում, որտեղ նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ:
Արդեն քրեակատարողական հիմնարկի «պատերից» դուրս տուժողի ու նրա ընկեր Նարեկ Գասպարյանի մտահղացած «բիզնեսպլանը» հանգեցրել է Լևոն Բունիաթյանի սպանությանը:
Ըստ այդ «բիզնեսպլանի», Լևոն Բունիաթյանն ու նրա ընկեր Նարեկ Գասպարյանը մտահղացել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող Տարոն Գալուստովի ընկեր Գևորգ Եսայանի միջոցով «կրկնակի եկամուտ» ստանալ: Նրանք ակնկալում էին Եսայանից պարտքով զարդեր վերցնել, վաճառել, իսկ ստացված գումարը ուղարկել Նարեկ Գասպարյանի ՌԴ-ում բնակվող ընկերոջն, ով 20 օր հետո գումարը կրկնապատկած ուղարկելու էր իրենց, արդյունքում նրանք ծրագրում էին ունենալ կրկնակի եկամուտ:
Տարոն Գալուստովն իր մոր մահից հետո մնացած ոսկյա զարդերը տվել է Լևոն Բունիաթյանին և Նարեկ Գասպարյանին` պայմանավորվելով, որ վերջիններս իրեն կվերդարձնեն 25 000 ԱՄՆ դոլլար:
Ընդ որում, վստահ լինելու համար, որ գումարը կվերադարձվի, Տարոն Գալուստովը Լևոն Բունիաթյանին և Նարեկ Գասպարյանին խաբել է և ասել, որ այդ ոսկյա զարդերը վերցրել է Գևորգ Եսայանից և գումարը պետք է իրեն վերադարձնեն:
Որոշ ժամանակ անց Լևոն Բունիաթյանը վերադարձրել է 6000 ԱՄՆ դոլարը և հայտնել, որ մնացածը կվերադարձնի պայմանավորվածության համաձայն, սակայն հետագայում այդ գումարն էլ է հետ վերցրել Տարոն Գալուստովից՝ հայտնելով, որ իրեն շտապ գումար է անհրաժեշտ՝ ամբողջ գումարը հետո միանգամից կվերադարձնի: Դրան հաջորդող երկու ամիսների ընթացքում Լևոն Բունիաթյանը չի վերադրաձրել գումարը և տարբեր պատճառաբանություններով ձգձգել է գումարի վերադարձը:
Չարաբաստիկ օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Տարոն Գալուստովի և Լևոն Բունիաթյանի ու Նարեկ Գասպարյանի մասնակցությամբ՝ քննարկելու գումարային հարցերը, սակայն տղաները համաձայնության չեն եկել, Լևոն Բանիաթյանի և Տարոն Գալուստովի միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։
Մեր տեղեկություններով Նարեկ Գասպարյանին այդ ժամանակ հաջողվել է հանդարտեցնել, սակայն ընդամենը ժամանակավոր: 23-ամյա Գալուստովի մոտ համոզմունք է ձեւավորվել, որ իրեն Լևոն Բունիաթյանն իրեն խաբել է, ինչն էլ, ըստ էության, դարձել է սպանության պատճառ։ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայում վարորդի ներկայությամբ իր մոտ եղած թմբուկավոր ինքնաշեն ատրճանակով երիտասարդը կրակել է Լևոն Բունիաթյանի գլխին, որի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից վերջինս մահացել է:
Այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով էլ մեղադրյալը Լևոն Բունիաթյանի դին տեղափոխել է այլ տարածք, այն դուրս է բերել ավտոմեքենայից, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լևոն Բունիաթյանի ծոծրակային հատվածին և դին թողնելով գնացքի գծերի մոտ` հեռացել է:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:
Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորըª միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղինª նոր փորձություններով ու մարտահրավերներով:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:
Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:
Վերջին զանգը հնչել է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավարտական դասարանի շրջանավարտների համար։ Հանդիսավոր արարողությանը մայիսի 22-ին մասնակցել և կրթահամալիրի սաներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը, բարձրաստիճան զինվորականներ։ Դիմելով կրթահամալիրի շրջանավարտներին և դեռևս ուսանող սաներին՝ Արա Նազարյանը հորդորել է լինել հարգալից, կարգապահ և ուսումնատենչ, մաղթել է կանաչ ու հարթ ճանապարհ։
Շնորհավորական խոսքերին հաջորդել է կրթօջախի սաների հրաժեշտի միջոցառումը, որի շրջանակում նրանք երախտագիտության խոսքեր ուղղեցին կրթահամալիրի մանկավարժական և ղեկավար կազմերին։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվել է կրթահամալիրի սաների ձեռնամարտի խմբերի, «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ցուցադրական ելույթներով:
Ինչպես հանրապետության հանրակրթական մյուս դպրոցներում, այնպես էլ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում մայիսի 22-ին ազդարարվեց 2014-2015թթ. ուսումնական տարվա ավարտը և ավարտական դասարանների աշակերտների համար հնչեց վերջին զանգը:
Դպրոցի շրջանավարտներին շնորհավորելու և նրանց վերջին դասին մասնակցելու նպատակով կրթօջախ էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, դպրոցին կցագրված զորամասի հրամկազմը, այլ հյուրեր:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց կրթօջախի բակում կանգնեցված Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման պատիվն ընձեռվեց ՀՀ պաշտպանության նախարարին: Դպրոցում տեղի ունեցավ նաև անցած ամռանն ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս արիաբար զոհված ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրու բացման արարողությունը, որին բացման պատիվը տրվեց Արմենի ծնողներին: Կիսանդրին տեղադրվել է նորօրյա հերոսի անունը կրող դասասենյակում:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը, Արմեն Հովհաննիսյանի հարազատները և պատվավոր մյուս հյուրերը կրթօջախի դահլիճում ներկա գտնվեցին դպրոցի ավարտական դասարանի աշակերտների վերջին դասին: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի սպասավորները, որոնց առաջարկով էլ միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով: Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան դպրոցի սաները, ելույթ ունեցավ նաև ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:
Շնորհավորելով դպրոցի հերթական շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանը կարևորեց բանակ-դպրոց կապն ու երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը: պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց, լեգենդար Մոնթեի անունը կրող դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է թե առօրյա կյանքում, թե երկրի համար վճռորոշ պահերին անի առավելագույնը` Մոնթեին, Արմենին ու հայրենիքի համար զոհված մյուս տղաներին նմանվելու համար:
Շնորհակալություն հայտնելով դպրոցի` միջոցառմանը ներկա նախկին շրջանավարտներ, իսկ ներկայումս ժամկետային զինծառայություն անցնող զինվորներին, Սեյրան Օհանյանն օրինակելի ծառայության համար նրանց շնորհեց կարճատև արձակուրդներ:
Վերջին դասի ավարտն ազդարարող զանգի ղողանջը մայիսի 22-ին հնչեց նաև Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, որտեղ ևս տոնական օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում:
Այստեղ էլ շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ քաջ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտներն իհարկե ուրախ էին ու հուզված, որ ավարտում են դպրոցական կյանքի առաջին փուլը: Չէ՞ որ առջևում՝ դեպի ավագ դպրոց տանող, հետաքրքիր իրադարձություններով ու փորձություններով լի նոր շրջանն է, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս տարիների ընթացքում արդեն հարազատ ու սիրելի դարձած դպրոցին ու ուսուցիչներին: Կրթօջախում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով լցված դպրոցականները երախտիքի ու հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, հումորային կատարումների միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու և այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար:
Վերջին զանգի արարողությանը թիվ 20 հիմնական դպրոցում աշակերտների հետ մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հպարտությամբ ու բերկրանքով նշեց, որ ինքն էլ նույն դպրոցի շրջանավարտ է: Դավիթ Տոնոյանն աշակերտներին հորդորեց երբեք չկորցնել կապը միմյանց և հարազատ կրթօջախի հետ, մաղթեց նորանոր նվաճումներ, հաջողություններ, վերելքի բազում ուղիներ, իսկ ամենագլխավորը՝ որպեսզի յուրանքանչյուրը, անկախ ընտրած մասնագիտությունից, դառնա հայրենիքին արժանի ու նվիրյալ քաղաքացի:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքացի Վանյա Հարությունյանը, ով վրաերթի էր ենթարկվել, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 20-ին՝ ժամը 22:30-ին, Վ. Հարությունյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 20-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Ժամը 21:40-ի սահմաններում Ապարանի տարածքի Կայք գյուղի վարչական տարածքում իր վարած Վազ 21703 մակնիշի 34 CR 904 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Թադևոսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկել Քասախ գետը:
Ինչպես հայտնի է, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Նիգավան գյուղի բնակիչ, 25-ամյա Տիգրան Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր՝ 41-ամյա Քնարիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկությունների՝ մահացածն աշխատում էր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ապարանի պահպանության բաժնում: Կոչումով կրտսեր սերժանտ էր:
© shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.