23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վայքի փրկարարները և տեղի ՃՈ աշխատակիցները:
Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է:
© shamshyan.com
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում գտնվող Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 43-ամյա Արման Սիմոնյանի վարած Վազ 2121 մակնիշի 51 AC 001 համարանիշի, 38-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Lexus մակնիշի 10 AM 200 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 47-ամյա Գեղամ Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 54 QQ 555 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սիմոնյանն ու Նիվայի ուղևորուհի, 20-ամյա Մերի Դավիդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Նիվայի վարորդ Ա. Սիմոնյանն աշխատում է «Վիվալդի» ռեստորանային համալիրում՝որպես երաժիշտ, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Սիմոնյանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում:
© shamshyan.com
Հունիսի 2-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գետափնյա գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Մ.-ն, ով հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Այսօր՝ հունիսի 2-ին, մահացել է «Արվասար» ռեստորանային և հյուրանոցային համալիրի սեփականատեր «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն, Ռադիկ Սարգսյանը:
Ռադիկ Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդացել էր և վիրահատական միջամտության կարիք էր առաջացել, որի հետ կապված նա մեկնել էր արտերկիր վիրահատվելու, սակայն վիրահատությունը չի օգնել փրկելու կյանքը:
Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 33-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 23 ՍՏ 344 համարանիշի և 62-ամյա Վալերի Մնացականյանի վարած Renault մակնիշի Լ 3121 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանն ու կողաշրջվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու Renault-ի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Renault մակնիշի ավտոմեքենան դարձի են բերել և միջից դուրս բերել Ս. Խաչատրյանին և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Արդեն ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ նոր միայն կարողացել են Renault-ի վարորդին ու մյուս ուղևորուհուն դուրս բերել մեքենայից: Հիվանդանոցում Ս. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Վ. Մնացականյանն ու Ա. Ալեքյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
© shamshyan.com
Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետևանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան:
Այժմ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: Երիտասարդի մոտ առկա է 90 տոկոս այրվածք, վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր: Սա վերջին 1 ամսվա ընթացքում 5-րդ դեպքն է, օրեր առաջ Չարենցավանում էր գազալցակայան պայթել, աշխատակիցը մահացել էր:
Դրանից առաջ Էջմիածնում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում, Հակոբյանի եղբայրը երեկ մահացել է: Դրանից առաջ էլ ևս 2 դեպք էր եղել, արդյունքում դարձյալ զոհ, վիրավորներ: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել փորձաքննություն չանցած լցակայաններում, որտեղ խախտված են եղել տեխնիկական շահագործման կանոնները:
Հավելենք, որ լցակայանները հիմնականում պատկանում են պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին, այդ պատճառով էլ նրանք անարգել անօրինական գործունեություն են ծավալում՝ մարդկանց կյանքը վտանգելով:
Հրապարակ
Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից մայիսի 24-ից որպես անհայտ կորած որոնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև:
Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։
Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մայիսի 31-ին` ժամը 16.45-ին Կարապետ իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Պարզվել է նրան հարվածողի անձը՝ Կարապետ Մկրտչյանն է, կատարվում է հետաքննություն:
News.am
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ծննդատան բուժանձնակազմը կարողանում է համոզել կնոջը, ով Լոռու մարզի բնակչուհի, 29-ամյա Սյուզաննա Կատինյանն է, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
© shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.