23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակը: «Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որևէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյանը:
Հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք մասնակցել ձեր հանձնաժողովի գլխավոր մասնագետ Վահագն Գևորգյանի հաղթանակի «տոնական արարողություններին», ԱԺ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տարակուսեց. «Քե՞ֆ են արել, տեղյակ չեմ», ապա կատակեց. «Վայ թե նեղանամ»: Մի նեղացեք, Ծառուկյանն այլևս քաղաքականության մեջ չէ, Ձեր ներկայությունը «կքաղաքականացներ» սույն տոնակատարությունը:
Հրապարակ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը:
Եղբայրները գետում լողալիս են եղել:
Մանրամասները՝ քիչ ուշ:
© shamshyan.com
2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սրտի կանգ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս, 2003թ. ծնված Լիլիթը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 11-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային և փորձել օգնություն ցուցաբերել նրան։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին:
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հունիսի 10-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Արսեն Մ.-ն բուժաշխատողներին հայտնել է, որ «Երևան» կինոթատրոնի մոտ վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Մարտին Բ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.00-ին, Մարտին Բ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ հունիսի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մ. Մկրտչյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արսեն Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:
Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվում է քրեական գործ՝ քաղաքացի Հ.Ներսիսյանի կողմից «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում 2003-2013թթ. աշխատելու ժամանակահատվածում խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
Նկատի ունենալով, որ քրեական գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր և առարկաներ կարող են գտնվել Հ.Ներսիսյանի բնակության վայրում՝ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Հ.Ներսիսյանի և նրա կնոջ բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություններ կատարելու վերաբերյալ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը, և հունիսի 9-ին քննիչը, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել է խուզարկության կատարումը։ Բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ.Ներսիսյանը և որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան և խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեև նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Վերջիններս չեն ենթարկվել քննիչի օրինական պահանջներին, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել խուզարկությունը։
Յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն անջատվել առանձին վարույթ։
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Քիչ առաջ տեղեկացանք, որ 4-գյուղում գտնվող թիվ 1տուն — ինտերնատում լուսադեմին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Մեր ունեցած տեղեկությամբ ծերերից մեկը՝ Ռազմիկ Սարգսյանը իրեն ներքև է նետել 3 հարկից և մահացել: Նշվում են տարբեր պատճառներ: Մեզ չհաջողվեց տեղի ունեցածի վերաբերյալ ստույգ մանրամասներ պարզել, Տուն -ինտերնատից, քանի որ հերթապահ բուժքրոջ սենյակից մեր հեռախոսազանգերին չարգաքանքեցին:
Դեպքերի մանրամասների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսիյան խճուղու 4-րդ շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Բնակիչներն պատմել են, որ շենքը կառուցված է 40-ական թվականներին, տանիքը բաղդատից է, և եթե հրշեջները վայրկյանների ընթացքում չժամանեին, ապա կրակը տարածվելու էր և ողջ շենքը վերածվելու էր մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հրդեհի պատճառը եղել է այն, որ բնակիչներից մեկը տանիքում աշխատանքներ կատարելու նպատակով բանվոր է վարձել, ով փորձել է գազօջախով տանիքը տոլապատել, սակայն չպահպանելով անվտանգության կանոնները՝ կրակ է առաջացրել:
© shamshyan.com
Երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
© shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.