23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այդքան հեշտ չի երեխային սպանել ու դրանով ապրել, ինքը ինձ է սպանել, ոչ թե՝ երեխուս, իմ կյանքը իմաստազրկվել է, ունեի-չունեի այդ մի երեխան ունի ու սպանեց, եթե պարզվի, որ իրա մեղավորությամբ է եղել… ուր էլ որ գնա գտնելու եմ»: կայքի թղթակցի հետ զրույցում ասաց 2 օր առաջ «Արմավիր» ԲԿ տեղափոխված և ժամեր անց մահացած ջրաշենցի 4-ամյա երեխայի հայրը:
Ներկայացնելով մինչև հիվանդանոց տեղափոխվելը երեխայի վիճակը՝ հայրը պատմեց, որ տանը միջոցառում է եղել, երեխան կերել է այն է, ինչ բոլորը, իսկ գիշերվա ընթացքում սկսել է փսխել, մրսածության նշաներ են նկատվել, ծնողները կարծել են, որ ստամոքսի խանգարում է փոքրիկի մոտ:
Հաջորդ օրը երեխային տարել են հիվանդանոց, հոր խոսքով՝ երեխան քայլելով բարձրացել հիվանդանոց է մտել, երեխային զննող բժշկուհին ծնողներին ասել է, որ երեխան մնա, կաթիլային կմիացնեն, իսկ հաջորդ օրը կտանեն տուն: Կաթիլային են միացրել, աղիներն են լվացել, սակայն մոտավորապես 4 ժամ անց երեխան մահացել է:
Փոքրիկի հոր խոսքով՝ բժշկուհին իրենց ասել է, որ երեխայի մոտ այդ պրոցեսը մի քանի օր առաջ է սկսել, սակայն հայրը պնդում է, որ դուստրը նորմալ վիճակում է գտնվել, և ոչ ոք իրեն հակառակում չի կարող ապացուցել, քանի որ ինքն ամեն օր այդ երեխայի հետ է ապրել և տեսել նրա վիճակը:
Հայրը նաև նշեց, որ հիվանդանոցի անմխիթար վիճակը տեսնելով՝ չի ցանկացել, որ երեխան մնա այնտեղ և ցանկացել է բուժման կուրսն ընդունելուց հետո տուն տանել, անհրաժեշտության դեպքում նորից բերել հիվանդանոց, բայց բժշկուհին պնդել է, որ երեխան իրենց հսկողության տակ գտնվի, հայրը համաձայնել է. «հենց իրենց հսկողության տակ երեխան մահացավ»:
Հիվանդանոցում երեխայի մոտ մնացել են մայրը և տատիկը։
«Մինչև մահանալը երեխային ցանկացել են ստամոքսի լվացում կատարել, այն դեպքում, երբ երեխան քնած է եղել, քնած մարդու կերակրափողը փակ է լինում, աշխատում է շնչափողը, ինքը լինելով բժիշկ այդքանը չի հասկացել… եթե մարդ քնած է, ոնց կարելի է կերակրափողը խողովակ մտցնել ու ստամոքսի լվացում կատարել»,- նշում է հայրը՝ հավելելով, որ ինքը բժիշկ չի, բայց այդքանը հասկանում է:
Հայրը ենթադրում է, որ կերակրափողի փոխարեն խողովակը մտել է շնչափողը, հեղուկը լցվել է թոքերն ու երեխան մահացել է:
Իսկ մինչ հայրը երեխային տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, որը հիվանդանոցին շատ մոտ է գտնվում՝ երեխան արդեն մահացել է: Երեխային բուժող բժիշկը վերակենդանացման բաժանմունքի բժշկին ասել է. «Ինչ ուզում ես արա, մի բան արա», պատմում է մահացած երեխայի հայրն ու հավելում, որ այդ ամենը նշանակում է, որ բժիշկը գիտեր, որ սխալ բան է արել:
Մեր զրուցակիցը պնդեց, որ ոչ թե բժշկի կողմից անուշադրություն է եղել, այլ ոչ լիարժեք գիտելիքների պատճառով է երեխան մահացել:
Մահացած 4-ամյա աղջնակի հայրը սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատասխանին և միևնույն ժամանակ նշում, որ այդ եզրակացության պատասխանը իրեն չի հետաքրքրում. «Ես գիտեմ, թե ինչ ձևով եմ երեխային հիվանդանոց տարել և ինձ չեն կարող հակառակն ապացուցել, եթե անգամ ասեն, որ երեխայի մոտ հայտնաբերվել է վիրուս, որը մահացու էր, ես միևնույն է չեմ հավատալու դրան»:
Երեխայի հոր խոսքով՝ նախնական տեղեկությամբ դատաբժիշկը իրեն ասել է, որ երեխայի մոտ հայտանաբերվել է գլխուղեղի և թոքերի խիստ այտուցվածություն:
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության տեղեկացման՝ հունիսի 16-ին 4-ամյա աղջիկը ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Ստացել է վիճակին համապատասխան բուժում։
Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
«Փաստինֆո»
Այսօր ցերեկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Այս պահին ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։
Մոտ երկու ժամ առաջ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Եկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:
Երևանի բժշկական կենտրոններում օպերատիվ աշխատանքները համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Իրավիճակը հսկողության տակ է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր` հունիսի 17–ին հաստատեց էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը` էլեկտրաէներգիան թանկացնելով 6.93 դրամով։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունիսի 17-ի Հանձնաժողովի նիստում միաձայն քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշման օգտին: Նոր սակագինը կգործի օգոստոսի 1-ից:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ ընկերությունում տեղի ունեցած թալանը իրենք իրենցից են գողացել, իրենց շահույթից են գողացել ու սեփականատերը պետք է որոշի՝ ինչ անել աշխատողների հետ:
Նշենք, որ բնակչության համար այժմ ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հունիսի 17-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:
Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:
Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:
Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հուղարկավորության վերաբերյալ դեռ ոչինչ չի հայտարարվել: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր է՝ լինի փակ հուղարկավորություն: «Այս պահին ոչ մի բան չի հայտարարվել: Հաջորդ օրերին կծրագրվեն ու կհայտարարվեն մանրամասներ: Այս պահին չգիտեմ, թե կտակում ինչ է գրվել: Բայց նրան իմանալով՝ կարող եմ ասել՝ մարդ էր, ով հանրային վայրերում, ժողովրդի առաջ շատ չէր սիրում երևալ, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Հնարավոր է՝ նա ցանակացած լինի, որ առանձին մի փակ հուղարկավորություն լինի: Իր նկարագրից դատելով՝ այդպես եմ մտածում: Հնարավոր է՝ ներքին կարգով թաղում լինի, ոչ ժողովրդային: Դա իմ ենթադրությունն է»,- ընդգծեց Հարութ Սասունյանը:
Հարութ Սասունյանը հույս հայտնեց, որ Քրք Քրքորյանի հովանավորությամբ նկարահանվող՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կհասցվի իր ավարտին: «Նրա հարստությունը մոտ 5 միլիարդ դոլար է, բայց այն, թե ինչին պետք է հատկացվի, դեռ պարզ չէ: Բայց գիտեմ, որ մի ֆիլմ կա, որը ընթաքցքի մեջ է, հավանաբար, այն կշարունակվի, որի համար, հավանաբար, գումար թողել է»,- ավելացրեց Հարութ Սասունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ 98 տարեկանում, Բեվերլի Հիլլզի իր տանը կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականաց ել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:
Հունիսի 16-ին, ժամը 02.13-ին տեղեկությում է ստացվել, որ այրվում են Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի անասնագոմերը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.56-ին, մարվել` 05.44-ին: Այրվել է Գ. և Հ. Մ.-ին պատկանող անասնագոմերի և ավտոտնակի տանիքները` 200 քմ, 150 հակ անասնակեր:
Հրշեջ – փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 15 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մոտ 100 հավ, 100 հակ անասնակեր և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Գ. Մ., պետհամարանիշը չի հաջողվել ճշտել):
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։
«Նրա հետ աշխատում են քննիչները, նա այժմ ցուցմունք է տալիս, պայմանագրային զինծառայող է, սակայն անունը հրապարակել չենք կարող»,– ասաց նա` նշելով, որ այլ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդել։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել քննիչները, սպանվածի մարմինը դեռ չեն հեռացրել դեպքի վայրից։ Որոշ տեղեկությունների համաձայն` սպանությանը նախորդել է վիճաբանություն, որին մասնակցել է առնվազն 3 մարդ, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվում։
Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Երեկ՝ Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի մրցաշարում, Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը արծաթ է նվաճել: Սա Հայաստանի առաջին մեդալն է Բաքվում:
66 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 0:2 հաշվով պարտվել է ռուս Արտյոմ Սուրկովին:
Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին, իսպանացի Սանչես Նավարոյին, բուլղարացի Կոնստանտին Ստասին ու սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:
Բաքվում Եվրոպական խաղերի առաջին օրը Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական 59 կգ քաշային ըմբիշ հայազգի Ստեփան Մարյանյանը ոսկի է նվաճել:
Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։
Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը հետևյալն է. Թաեքվոնդո` Արման Երեմյան (80 կգ)` հունիսի 18-ին:
Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ)՝ հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:
Սամբո՝ Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)՝ հունիսի 22-ին:
Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Դավիթ Նիկողոսյան (73 կգ), Ժաննա Ստանկևիչ (52կգ)՝ հունիսի 25-ին և 26-ին:
Բռնցքամարտ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Առաջին մրցելույթները կկայանան հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին, եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին:
Ազատ ըմբշամարտ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ)` հունիսի 17-ին և 18-ին:
Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարևանները կարողացել են տարհանվել,
Հրդեհի հետևանքով 24 ընտանիք զրկվել է բնակարանից: Ընտանիքիների անդամների թիվը մոտ 70 է:
Պարզվել է նաև հրդեհի հետևանքով մահացածի ինքնությունը՝ նա 88-ամյա Վարդիթեր Կարապետյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված շենքը 60-ականների փայտե շինություն էր, առաստաղներն էլ բաղդադից էին:
© shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.