23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում եւս մեկ զինծառայողի ընտանիքին:
Հիմնադրամից հայտնում են, որ սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Երեկ կեսօրին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով` զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: Նրան նրան նույնիսկ չեն կարող տեղափոխել Երևան՝ առողջական վիճակից ելնելով:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անհեթեթություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը գնդակոծել է իրենց երկրի տարածքները:
«Հայաստանի զինված ուժերը երբեք նման քայլի չեն դիմել եւ չեն դիմի: Դա մեր գործելաոճը չի, դա դեմ է մարդու իրավունքների միջազգային նորմերին եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացում է՝ «եթե եթե նման սադրանքները ՀՀ զինված ուժերի կողմից կրկնվեն, ապա Ադրբեջանի ԶՈՒ-ն, օգտագործելով հրետանային համակարգեր, հրետակոծության կենթարկի բնակավայրեր»:
Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի խոսնակը այս նախազգուշացումը եւս անհեթեթությունէ համարում:
«Մենք նման բան չենք արել»,- հավելեց Հովհաննիսյանը:
Մրրիկ Մոսկվայում. աղետների կրկնություն
Մոսկվայում բնական աղետներն այդքան էլ հազվադեպ երևույթներ չեն, դրանք կրկնվում են որոշակի պարբերականությամբ: Օրինակ, 1998 թ-ի հունիսի 20- ի լույս 21-ի գիշերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքով անցավ բնական տարերք, որի հետևանքով 8 մարդ զոհվեց, շուրջ 150-200-ը ստացան վնասվածքներ:
Չնայած այդ տարերքը լրատվամիջոցներն անվանեցին մրրիկ, սակայն իրականում այն դասակարգվում է որպես փոթորկային քամի:
1998 թ-ին Մոսկվայում գրանցված մրրիկն ամենաավերիչն էր համանման բնական տարերքների շարքում 1904 թ.–ի պտտահողմից հետո:
Մրրիկը կհասնի, արդյո՞ք, Հայաստան
Հայաստանի բնակիչները Մոսկվայի և Մոսկվայի մարզի եղանակային փոփոխությունները հաճախ կապում են Երևանի եղանակային փոփոխությունների հետ: Կարծիք կա, եթե Մոսկվայում ձյուն է, ապա Երևանում պետք է սպասել ցրտերի և, հակառակը, եթե Ռուսաստանի մայրաքաղաքում արև է, ապա Երևանում շոգ է լինելու:
Նման կարծիքն ամրապնդվեց Երևանի բնակիչների գիտակցության մեջ այս ձմեռ գրանցված ցրտաշունչ սիբիրյան սառնամանիքներից հետո, որոնք Սիբիրից Հայաստան բերեց արկտիկական ցիկլոնը։ Իսկ վերջին կանխատեսումները, ըստ որոնց Մոսկվայում մայիսի վերջին սպասվում է ջերմաստիճանի նվազում և ուժեղ քամի, համընկան մայիսի վերջին օրերին Երևանում գրանցված ջերմաստիճանի նվազման հետ, որն ուղեկցվեց անձրևներով և ամպրոպներով։
տավախություն առաջացրեց նաև այն փաստը, որ Մոսկվայի իրադարձություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացրեց, որ Հայաստանի տարածքով շարժվում է հզոր ամպրոպային ամպ։ Սակայն Երևանը հրաշքով խուսափեց աղետից, քանի որ ամպրոպային ամպը երևանյան երկնքում կարող էր վերածվել պտտահողմի։
Հայաստանին սպառնացող բնական աղետը տեղափոխվեց Թուրքիա, որտեղ միաժամանակ ձևավորվեց մի քանի պտտահողմ։
Ինչ վերաբերում է մոսկովյան մրրիկին, ապա Սուրենյանը խորհուրդ է տալիս չմտահոգվել։ Ինչպես նա տեղեկացրեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, այս անգամ աղետը Հայաստան չի հասնի։
«Մրրիկը գրանցվել է Մոսկվայի տարածքում, դա որևէ կերպ կապ չունի մեզ հետ, քանի որ շատ հեռու է մեր տարածաշրջանից», – ասաց Սուրենյանը։
Ի՞նչ է մեզ սպասվում
Օդերևութաբանների կանխատեսմամբ, այսօր Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ հետագա չորս օրերի ընթացքում առանձին շրջաններում և առավելապես գիշերային ժամերին հնարավոր է անձրև ու ամպրոպ, որոշ շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Ջերմաստիճանը հանրապետության տարածքում հունիսի 1–2–ը կնվազի 2–3 աստիճանով։
Ինչ վերաբերում մայրաքաղաքին, ապա Երևանում հունիսի 1–3–ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ։
Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +21…+30 աստիճանի սահմանում։
Սգո ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցչից փորձեցինք ճշտել, թե մոտավորապես որքան արժեն թաղման նվազագույն ծախսերը։
«Կատաֆալկան, դագաղը, ձեւավորումն ու նկարը միասին մեզ մոտ 75 հազար դրամից է սկսվում,- ասում է ընկերության աշխատակիցը՝ հավելելով։- Դե, դագաղ կա, օրինակ, 4 հազար դոլար արժե՝ կախված պատվիրատուի հնարավորություններից ու ցանկությունից»։ Հայտնի է, որ թաղման ծեսի կարեւոր մասը հոգեհացի արարողությունն է։
Փորձեցինք ճշտել նաեւ դրա գները։ Ընկերության աշխատակցի խոսքով՝ հոգեհացի համար գները սկսվում են 3000-3500 ՀՀ դրամից՝ մեկ անձի համար։
Եթե մասնակիցների թիվը լինի, օրինակ, 50 հոգի, «200 հազար դրամով թաղման ծախսերից կպրծնեն՝ ներառյալ կատաֆալկան, դագաղը, նկարը, սգո սրահը, հոգեհացի արարողությունը»։ Սակայն դրանով ծախսերը չեն ավարտվում։ Ծաղկեպսակներ, քահանա, գերեզմանի համար տարածք, հետո էլ գերեզմանի կառուցում։ Ծաղկի սրահի աշխատակից Քրիստինայի խոսքով՝ ծաղկեպսակներն իրենց մոտ սկսվում են 30 հազար դրամից։ Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հնարավոր է գնել ծաղկեպսակներ նաեւ ավելի մատչելի գնով, օրինակ՝ 15 հազար դրամով, խանութներ էլ կան, որտեղ գներն աստղաբաշխական են:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում ։
Հայաստանը միշտ կողմ է եղել Ադրբեջանի հետ թե արտգործնախարարների, թե նախագահների մակարդակով հանդիպմանը, և եթե հասունանա վիճակը, տարվեն աշխատանքներ կազմակերպման համար, հնարավոր կլինի հանդիպում անցկացնել:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ առաջիկա տասն օրվա ընթացքում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Եթե անհրաժեշտություն ու առաջարկ լինի, գուցե նաև կքննարկվի հետագա հանդիպումների անցկացման հարցը: Կարծում եմ՝ այս պահին կարող է խոսք գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի համապատասխան աշխատանք տարվի հետագայում նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»,- ասաց Նալբանդյանը:
Նա անդրադարձավ նաև վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: «Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց, որ միջազգային հանրությունն ու եռանախագահները բազմիցս հնչեցրել են, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջություն են. դրանք են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ինչպես նաև այն տարրերը, որոնք եռանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված հայտնի 5 հայտարարությունների մեջ են:
Մայիսի 28-ին Լոռվա մարզում Մայիսյան հերոսամարտերի հետ կապված իր ելույթում Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «…որովհետև Ղարաքիլիսայում, առավել քան Սարդարապատում և Բաշ Ապարանում որոշվում էր հայության լինելը ու չլինելը»։
Չթերագնահատելով Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձորի) մարտերի կարևորությունը՝ փորձենք վերհիշել 99 տարվա վաղեմության դեպքերը և հասկանալ, թե արդյո՞ք այն կարող է համարվել առավել կարևոր, քան նույն օրերին տեղի ունեցող Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերը։
Սարդարապատ. Հայկական կողմից մասնակցում էր Երևանյան զորախմբի 10․000 զորքից 5.500-ը։ Ռազմական գործողությունները փաստացի ընթացան մայիսի 21-29-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքական կողմը ցանկանում էր վերցնել Երևանը, սակայն, թողնելով 3.500 սպանված, ստիպված էր նահանջել։ Արդյունքում պահպանվեցին Երևանը, Էջմիածինը և Արարատյան դաշտավայրի մյուս բնակավայրերը։
Բաշ Ապարան. Թուրքական 39-րդ դիվիզիայի դեմ (10․000 զինվոր) կռվում էր հայկական Երևանյան զորախմբից առանձնացված մոտ 5.000 հոգանոց ուժը։ Հայերը տարան փայլուն հաղթանակ՝ թույլ չտալով թուրքերին դուրս գալ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծը և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջ։
Ղարաքիլիսա. Թուրքական նույնքան՝ 10․000 հոգանոց զորքի դեմ կռվում էին հայկական 7.000 զինվորականները։ Բուն գործողությունները սկսվեցին մայիսի 25-ին։ Թուրքերն ընդհանուր հարձակման անցան մայիսի 28-ին և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան (Վանաձորը)։ Խաղաղ բնակչությունը ենթարկվեց կոտորածի։ Պարտված լինելով Սարդարապատում և Բաշ Ապարանում՝ նրանք չշարժվեցին դեպի Դիլիջան ու Ղազախ, այլ փոխեցին հարձակման ուղղությունը դեպի Շուլավեր ու Թիֆլիս (որտեղ մեծ հաշվով նրանց դիմադրող չկար)։ Ղարաքիլիսան թուրքական զորքերի հսկողության տակ մնաց շուրջ տաս օր, որի արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին (տարբեր գնահատականներով շուրջ 10․000 մարդ՝ ներառյալ զինվորականությունն ու խաղաղ բնակչությունը)։
Այլ կերպ ասած, ի հեճուկս Էդուարդ Շարմազանովի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական կողմը չտարավ ռազմական հաղթանակ և, ցավոք սրտի, չկարողացավ պահել քաղաքը… Սակայն, Սարդարապատում ու Բաշ Ապարանում թուրքական կողմի պարտությունը ստիպեց նրանց թողնել արդեն գրավված Ղարաքիլիսան:
Նկատենք, որ Էդուարդ Շարմազանովը կրթությամբ պատմաբան է և անհասկանալի է, թե նշված ապատեղեկատվության տարածումը չիմացության արդյունք է թե՞ իր համերկրացի լոռեցիներին ոգևորելու համար փաստերի «չնչին» աղավաղում:
Սահմանում իրավիճակը կայուն է: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում։ Այօրվա Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշել է Հակոբյանը, մեջբերում է Panorama.am-ը:
ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով, ՀՀ սահմանը՝ մասամբ:
ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հայտարարեց, որ որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար ։ Կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։
Ինչ է կոմպոզիտային թղթադրամը և ինչով է այն տարբերվում սովորական թղթադրամներից։
Պոլիմերային կամ պլաստիկե թղթադրամներ
Պոլիմերային կամ պլաստիկե թղթադրամների արտադրությունն ավելի թանկ է, սակայն դրանք ավելի ձեռնտու են, քանի որ ծառայության ժամկետն ավելի երկար է, ուշ են մաշվում։
Թղթից պատրաստված դրամների նկատմամբ ունեցած առավելություններից մեկն էլ այն է, որ դրանք ավելի մաքուր են. պլասիկը կանխում է խոնավության, քրտինքի և կեղտի ներծծումը։
Արտադրությունն, ինչպես նշեցինք, ավելի թանկ է՝ հումքանյութի գնի պատճառով, սակայն արտադրության գործընթացն ավելի պարզ է։
Օգտագործված դրամների վերամշակումն ու հետագա օգտագործումը նույնպես ավելի հեշտ է։
Եվ վերջապես, նոր տեսակի դրամներն ավելի ապահով են՝ կեղծելու ռիսկի առումով։ Նոր տեսակի դրամները, բացի պաշտպանության ավանդական միջոցներից, հագեցած են պաշտպանիչ այնպիսի հնարավորություններով, որոնք անհնար է կիրառել թղթի դեպքում։
Առաջին պլաստիկե դրամներն ի հայտ են եկել դեռ 1980-ականներին՝ Կոստա-Ռիկայում, Հայիթիում և Մեն կղզում։ Դրանք տպագրվել էին «թայվեք» կոչվող պոլիմերային նյութի վրա, որը մշակվել էր DuPont ընկերության կողմից։
Սակայն Կոստա-Ռիկայում և Հայիթիում կարճ ժամանակ անց որոշեցին հրաժարվել նոր դրամներից, քանի որ արևադարձային կլիմայի պատճառով ներկը մաքրվում էր պլաստիկի վրայից։
Նոր տեսակի ժամանակակից բոլոր դրամները պատրաստվում են Guardian մակնիշի պոլիպրոպիլենային նյութից։
Նոր տեսակի թղթադրամներ այժմ շրջանառվում են 50-ից ավելի երկրներում։
Ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա՝ Ստեփանակերտի մերձակայքում, մայիսի 9-ի առթիվ տեղադրվել է 50 մետր բարձրությամբ լուսատու խաչ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների:
Արցախում տեղադրված այս խաչը իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում. ամենամեծ խաչը՝ «Հազարամյակի խաչը», Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում է: Այն հուշահամալիր է նվիրված Մակեդոնիայի կողմից քրիստոնեության ընդունման երկուհազարամյակին: Մակեդոնական խաչի բարձրությունն 67 մետր է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.