23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք պատերազմի մեջ ենք, վտանգ միշտ կա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Վովա Վարդանովը: Նրա խոսքով՝ այս պարագայում մեզ ամենաշատը կխանգարի խուճապը:
«Խուճապն իսկապես սարսափելի բան է, իսկ վախը մարդուն մոբիլզացնում է և ստիպում, որ մկաններն ու միտքն ավելի լավ աշխատեն: Եթե վախի աստիճանի վրա ենք, դա ոչինչ, բայց խուճապը վատ է: Էն տղեն, ով հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած կկռվի, հակառակ դեպքում նրա հետ ինչ ասես կլինի, իսկ այլ հարց է՝ հասարակությունը պատրա՞ստ է արդյոք: Մեկ է՝ Ադրբեջանն ինչ է ուզում, մեզ համար կարևոր է՝ մենք ինչ ենք ուզում»,- ասաց Վարդանովը՝ վստահեցնելով.
«Հարձակվել է պետք, ոչնչացնել Ադրբեջանը որպես պետություն և նույն տեղում ուրիշը կառուցել: Այս ամենը կավարտվի երկու տարբերոկով՝ Բաքու կամ Երևան: Դա կլինի այն ժամանակ, երբ հասարակությունը պատրաստ լինի»,- ասաց նա, ապա հավելեց, որ լրջագույն սխալ է ակտիվությունը, նախաձեռնությունը հակառակորդին փոխանցելը:
Վարդանովը նաև շեշտեց, որ սահմանին այժմ արդեն կան այնպիսի սարքավորումներ, որոնք նվազեցրել են ազատ գործելու հնարավորությունները: «Ձեռքները վերջապես տարան գրպանները, ձեռք բերեցին այնպիսի սարքավորումներ, որոնք անհնարին են դարձնում դիրքապահներին մոտենալը»,- ասաց նա:
Հունիսի 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ:
Հանրապետության հրապարակում «The Anthology of Blues» խորագրով մեծ բլյուզ համերգի անցկացմամբ պայմանավորված մայրաքաղաքում Ամիրյան փողոցից Հանրապետության հրապարակ տանող հատվածում երթևեկության համար բաց է միայն դեպի Վ. Սարգսյան փողոց տանող ճանապարհը այգուն հարակից հատվածում երթևեկությունը դադրեցված է:
Ժամը 18:00-ից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի բոլոր կողմերից:
Վարչապետ Խատիսյանը հստակ պատասխան է տալիս, թե ինչպես Նախիջևանը մաս կազմեց Հայաստանի և ինչպես 2 ամիս անց կորցրեց․․․
Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը
Մայիս 19-ի գնացքով մեկնեցինք Ջուլֆա՝ Պարսկաստանի սահմանագլուխը: Իջնելով այնտեղ՝ մենք անցանք կամուրջը և այցելեցինք պարսիկ սահմանապահ իշխանություններին, որոնք շատ սիրալիր կերպով ընդունեցին մեզ: Ջուլֆայից ես հեռագիր ուղղեցի Պարսկաստանի վարչապետին հետևյալ բովանդակությամբ.
«Ես գտնվում եմ Պարսկաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանի վրա և կարիք եմ զգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտնելու խորին ուրախություն, որ մեր ժողովուրդները, որոնք միշտ իբրև բարեկամներ ապրել են կողք կողքի, այժմ կարող են վերսկսել իրենց բարիդրացիական պետական հարաբերությունները: Հայաստանը համոզված է, որ պարսից կառավարության դարավոր հովանավորությունը հայերին պետք է արտահայտվի նաև երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերություններում: Խնդրում եմ Նորին Վեհափառություն շահին հաղորդել իմ ամենաբարձր զգացումներն ու բարեմաղթությունները»:
Հետևյալ օրը ստացա Պարսկաստանի վարչապետ Վասին ուլ Դոուլեից ստացա հետևյալ պատասխանը.
«Նորին Վեհափառության հրամանով հայտնում եմ Ձեզ խորին շնորհակալություն բարեմաղթությունների համար: Հայաստանը կարող է վստահ լինել, որ պարսկական կառավարությունը անփոխարինելի կերպով պետք է երևան բերի իր բարիդրացիական վերաբերումը դեպի բարեկամ հայ ժողովուրդը և հայկական նոր հանրապետությունը»:
Ջուլֆայից վերադարձին անցանք Նախիջևանով և կանգ առանք Շահթախթի կայարանում, որտեղից նեղ գծով մի երկաթուղագիծ է գնում դեպի Մակուի խանություն: Շահթախթից հատուկ սուրհանդակով ողջույնի նամակ ուղարկեցի Մակուի խանին: Հետագայում Մակուի խանից ստացա ողջույնի և շնորհակալության նամակ: Մակուի խաներից մի քնաիսը ամիսներ ապրում էին Երևանում և վայելում մեր հյուրասիրությունը: Նրանց հետ մենք առջտրական հարաբերությունների մեջ էինք և ստանում էինք ցորեն, խոտ և տավար:
Վերադառնալով Երևան ես անհուն կերպով գոհ էի, որ, վերջապես, մենք անմիջական հաղորդակցության մեջ մտանք Պարսկաստանի հետ, որը մեզ համար արժեքավոր շուկա էր ներկայացնում: Շուտով մենք առևտրական առաքելություն ուղարկեցինք Պարսկաստան, իսկ Պարսկաստանից Երևան եկավ նույնպես առաքելություն ոչ միայն առևտրական, այլ նաև քաղաքական ու քաղաքացիական այլևայլ խնդիրներ կարգադրելու համար:
Պարսկաստանի կողմից մենք ապահով էինք զգում: Հողային ոչ մի վեճ չէինք նախատեսում նրա հետ: Դժբախտաբար, սակայն, մեր ուրախությունը երկար չտևեց: Հազիվ երկու ամիս Նախիջևանը մնաց խաղաղ: Այդ ժամանակաշրջանում Քելբալի խան Նախիջևանսկին և մեր իշխանությունը թշնամի մյուս խաները անդադար պատրաստություններ էին տեսնում: Նախիջևանից անգլիական զորքերի հեռանալուց անմիջապես հետո մենք մեր զորքերը մտցրեցինք: Մեր կառավարությունը շատ խնդրեց, որ անգլիացիները մնան մինչև աշուն, բայց Լոնդոնից եկած հրամանը վճռական էր:
Անգլիացիների հեռանալը թև տվեց մահմեդական դավադիրներին: Հուլիսի 23-ին նրանք հարձակվեցին Նախիջևանում գտնվող զորավար Շելկովնիկյանի զորամասի վրա և միաժամանակ նաև Բաշ Նորաշեն գյուղում գտնվող հայկական մյուս զորամասի վրա:
Հանկարծակիի եկած՝ զորավար Շելկովնիկյանը հարկադրված էր նահանջել դեպի Երևան՝ երկար ճանապարհ կտրելուց հետո: Նրա զորքի մի մասը, թվով մոտ 200 հոգի, գերի էր ընկել և երկար տառապեց գերության մեջ՝ մեծ մասը մեռավ սովից և հիվանդություններից: Հայ պաշտոնյաները Ջուլֆայից փախել էին Պարսկաստան: Երկաթուղային հաղորդակցությունը կտրվեց: Նախիջևան վերադարձած հայերը նորից հարկադրված եղան լքել իրենց տներն ու հողերը և ապաստան փնտրել Հայաստանի ավելի ապահով վայրերում:
Աղբյուրը՝ aniarc.am
Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։
Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Life–ի հետ զրուցում Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ մրցույթի ժամանակ թոռնուհին փայլուն ելույթ է ունեցել։
«Թե՛ առաջին օրվա, թե՛ երեկվա ելույթներն ուղարկել են մեզ, տեսել ենք։ Սկզբից ևեթ թոռնուհուս դրական էի տրամադրում մրցույթին, ոգեշնչում էի, խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է իրեն պահի, ինչ պետք է անի և այլն։ Ինքն էլ ուշադիր լսում էր։ Այստեղ էլ, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին, շատ խորհուրդներ էի տալիս և ասում, որ մեր պատիվը պետք է բարձր պահի։ Նա էլ ոգևորվում էր դրանով։ Շատ գոհ եմ իր կատարումներից, քանի որ շատ մեծ դիապազոն ունի ու ճաշակով է։ Լև Լեշչենկոն էլ մրցութային առաջին օրն ասաց` ինչ գեղեցիկ մելիզներ ու հզոր ձայն ունի։ Ժյուրիի անդամները հիմնականում ժողովրդական երգիչներ էին»,– ասաց Աշոտ Ղազարյանը։
Վերջինս նշեց, որ 300–ից ավելի դիմորդ է եղել, սակայն ընտրվել են 11–ը։ «11–ից միայն Անահիտն ու Ռուսաստանի ներկայացուցիչը` Արինան են ժյուրիի կողմից միայն ամենաբարձր 10 միավորները ստացել։ Հաղթանակը, իհարկե, անսպասելի էր, քանի որ մտածում էի` 2–րդ կամ 3–րդ հորիզոնականները կզբաղեցնենք։ Չնայած իր ուժերի վրա վստահ էի, կասկածում էի, որ առաջին պատվավոր մրցանակը կստանա։ Ի վերջո, Ռուսաստանից 3 մասնակից կար»,– հավելեց փոքրիկ երգչուհու պապիկը։
Պարոն Ղազարյանը նշեց, որ հուզվել է` թոռնուհու կատարումը դիտելիս։ «Տեսանյութերը, որ դիտում էի աչքերիցս արցունք էր գնում, բայց այնպես էի անում, որ կինս չնկատի։ Չէի կարողանում զսպել հուզմունքս։ Հպարտ եմ նրա բոլոր հաջողություններով»,–նշեց դերասանը։
Ի դեպ, նա մեզ տեղեկացրեց, որ շուտով Անահիտը վերադառնալու է Հայաստան նկարահանվելու նոր նախագծում։
Հիշեցնենք, որ Անահիտը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
Արցախում չենք կիսում Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքը, թե Արցախն ավելի քան երբևէ մոտ է պատերազմական իրավիճակին:
Մեզ համար դա մի քիչ անհասկանալի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Սրանք մի քիչ տարօրինակ մոտեցումներ են, որովհետև այդ խումբը նույնիսկ նման կանխատեսում չի արել անցած տարվա սկզբին կամ մինչև ապրիլյան պատերազմ: Եվ հիմա ասում է՝ ավելի մեծ հավանականություն կա և այլն»,- նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, դա միանշանակ է, բայց Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում պատճառների մասին չի խոսվում: Ըստ Բաբայանի՝ զեկույցում տարածաշրջանային իրավիճակը համապարփակ ձևով չի ներկայացվում:
«Այդտեղ նշված չէ Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը, նշված չէ, որ այդ պետությունը՝ լինելով բռնատիրական, ֆաշիստական, իրավիճակը բարդացնում է: Չի նշվում համանախագահների վերջին հայտարարությունը: Այս վիճակում պարզապես կարելի է ասել, որ սա իրենց կարծիքն է»,- հայտարարեց նա:
Բաբայանը նշում է՝ այն, որ պատերազմ կարող է լինել, ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց դրա հավանականությունը կախված է նրանից, թե որքան հավասարակշռությունը կպահպանվի կողմերի միջև. «Ադրբեջանը 22 տարի պատրաստվելով բլից-կրիգին՝ փաստացի ձախողեց այն: Ընդհանրապես, համաշխարհային ռազմական պատմության մեջ շատ հազվադեպ է եղել, երբ այսքան տարի պատրաստված բլից-կրիգը հենց սկզբից ձախողվում է»,- նկատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, նախօրեին զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայաստանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Կազմակերպության փորձագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր:
Ղրիմում կայացել է «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գրում է ria.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա) 13 կատարող:
Հայտնի է, որ հաղթողի կոչմանն են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:
Հայտնի է, որ 13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է, ինչպես նաև 2016թ. կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի 2-րդ տեղի մրցանակակիր:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելեց Տաթևի վանական համալիր։
Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին եւ հյուրերին ներկայացրեց «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթեւի տարածաշրջանում։
«Տաթեւատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
«Տաթեւատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։
Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթեւի վանական երգչախմբի կատարումներով։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», — ասաց Շառլ Ազնավուրը։
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։
Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին:
Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Երեկ գիշեր հակառակորդը է գնդակոծություն է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բաղանի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Վնասվել է 2 տուն, մեկինը՝ տան տանիքը, մյուսի ջրհորդանը, այլ վնասներ չեն եղել։ Այս պահին իրավիճակը հանդարտ է, մեր բանակը վերահսկում է իրավիճակը»,- մանրամասնեց նա:
Նարեկ Սահակյանը նաև ընդգծեց, որ այս պահին գյուղի միջնակարգ դպրոցում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ միջոցառում է, բնակիչները տոնում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.