23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում հրապարկել է տեսանյութ և գրել. «Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում»։
ՊԲ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում գումարտակը և աջակցող ստորաբաժանումները, հակառակորդին հասցնելով առավելագույն կորուստներ, կատարել են զորաշարժ, զբաղեցրել ավելի նպաստավոր դիրքեր և կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը՝ հետ շպրտելով նրան և վերականգնելով առաջնագիծը:
Այս մասին հայտնել է զորավարժությանը ներգրավված գումարտակի հրամանատարը, փոխանցում է ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարը: Գումարտակին աջակցել են հրետանային և զրահատանկային ուժեր:
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Հունիսի 2-ին անցկացվել է մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությամբ թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Այդ ընթացքում նաև կազմակերպվել են տարհանման աշխատանքներ:
Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և պայմանական մարտադաշտում կատարել իրենց առջև դրված խնդիրը: Նահանջող հակառակորդին վերջնականապես ջախջախելու նպատակով գործի են դրվել բոլոր ուժերն ու միջոցները:
Զորամիավորան հրամանատարի տեղակալի փոխանցմամբ՝ զորավարժության հիմնական նպատակներն էին.
- կատարելագործել հրամանատարական կազմի՝ տարբեր մարտական գործողությունների ժամանակ և հատկապես հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում որոշումներ ընդունելու ունակությունները,
- կատարելագործել մարտական պատրաստականության պլանների համաձայն զորքերի մշտական տեղակայման վայրերն արագ թողնելու և նպաստավոր բնագծերում պաշտպանության անցնելու հմտությունները:
Զորավարժարժությանը անմիջականորեն ներգրավված ստորաբաժանումների հրամանատրաներն ու ծառայությունների պետերը պայմանական մարտերի վարման, ուժերի վերախմբավորման, զորքերի նստեցման շրջանների զբաղեցման և կրակային խոցման վերաբերյալ իրենց որոշումները սահմանված կարգի համաձայն զեկուցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին:
Նա իր հերթին զեկույցների զեկույցների ընթացքում նկատված թերություններն ու բացթողումները շտկելու համար անհրաժեշտ ցուցումներ է տվել մխրճված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և հետ մղելու, առաջնագիծը վերականգնելու և նահանջող հակառակորդին ջախջախելու համար:
Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:
Զորավարժությունն անցկացվել է մայիսի 29-ից հունիսի 2-ը, ներգրավվել են հարավային միավորումներից մեկը և ենթակա զորամասերը, զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
ՀՀ-ում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 8-9-ը, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:
Երեկ` մայիսի 6-ին Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 26 աղջիկ` ԱՊՀ անդամ երկրներից։ Գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում էին Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Շուշան Երիցյանը:Մինչ բեմ բարձրանալը Շուշան Երիցյանը, պատասխանելով Magnis.news-ի հարցերին նշեց, որ իր համար հպարտություն է այս «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնելը:
«Ես սիրով և հպարտությամբ եմ մասնակցում այս մրցույթին և կարծում եմ, որ նման մրցույթները նաև նպաստում են Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,-ասաց Շուշանը Երիցյանը:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը։ Հայաստանից ընտրված ժյուրիի մյուս անդամներն այլ ոլորտներից էին։ Ժյուրիի կազմում էին երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։ Ժյուրիի քվեարկությամբ «Միսս ԱՊՀ 2017» ճանաչվեց Շուշան Երիցյանը։
«Ես շատ շնորհակալ եմ, կյանքիս լավագույն օրերից մեկն է։ Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ երկրին։ Ես ինձ ավելի պարտավորված եմ զգում հետագա գործունեությանս մեջ և կանեմ ամենը, որ իմ փոքրիկ ներդրումն ունենամ աշխարհն ավելի գեղեցիկ ու բարի դարձնելու համար»,– հաղթանակից հետո ասաց Շուշանը Երիցյանը:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-9-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-ի երեկոյան ժամերին, հունիսի11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-10-ն էապես չի փոխվի, հունիսի 11-ին՝ կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 7-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C
Ռուսաստանի Առաջին ալիքը «Վերահսկիչ գնում» ծրագրի շրջանակներում խոսել է լավաշի սննդային արժեքի մասին և պարզել է, թե ռուս արտադրողներից ով է այն ամենալավը թխում:
«Ալյուր, ջուր և աղ: Հայկական լավաշի բաղադրությունը պարզ է, իսկ ահա պատմությունը՝ ակնառու: Այս անթթխմոր հացը 2014թ. նունիսկ ընդգրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում»,- պատմել է ծրագրի հաղորդավար Անտոն Պրիվոլնովը:
Ինչպես լավ լավաշը տարբերել ցածր որակից՝ Առաջին ալիքի եթերում բացատրել են ծագումով հայ ռուսաստանցի ռեստորանատերեր:
Հաղորդման շրջանակներում նաև Ռուսաստանի հացի տարբեր արտադրամասերում թխված լավաշի 3 նմուշի լաբորատոր փորձաքննություն է անցկացվել:
https://www.youtube.com/watch?v=yYLW1NMBlUo
Կիպրոսի արտգործնախարարի կատարած հայտարարությունը՝ չհամեմատելու Հյուսիսիային Կիպրոսն ու Արցախը, դիտարժան բաժին ունի բազմակողմանիորեն։
Նախ, անշուշտ դա վերաբերում է կիպրական կողմին: Երբ Բաքուն եւ Անկարան տարբեր առիթներով այս համեմատությունն են կատարում, բնականաբար մի քանի թիրախ ներառած կլինեն իրենց մարտավարական մոտեցումներում։ Թեեւ այստեղ երկու պետութիւններյի շարժառիթները կարող են տարբեր լինել։
Մեջբերենք Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Քասուլիդեսի հայտարարությունը, որը արվել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Նա ասել է, որ սխալ է զուգահեռներ անցկացնել բռնագրաւյալ Հյուսիսային Կիպրոսի եւ Արցախի խնդիրների միջեւ, որովհետեւ` «Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնագրավվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայկական պատմական տարածք է. նրանք մի՛շտ այնտեղ են եղել, պայքարել են իրենց ապահովությունը երաշխաւորելու համար եւ անկախություն են հռչակել»։
Անկարայի դեպքում քաղաքական ենթատեքստը առաւելաբար կարգավիճակ-կարգավիճակի դիմաց չհայտարարված մոտեցումը գերակշիռ կլինի. կամ` այն, ինչ որ միջազգային ընտանիքի կողմից արգելվում է Հյուսիսային Կիպրոսի համար, պետք է արգելված լինի նաեւ Արցախի համար: Կամ այն, ինչ որ արտոնվում է Արցախի համար, պետք է արտոնվի նաեւ Հյուսիսային Կիպրոսի համար: Փորձենք աւելի խորանալ քաղաքական ենթադրությունների մեջ` նկատելու համար, որ Անկարան Արցախի ուղղությամբ իր դիրքորոշումները պայմանականացնում է ոչ անպայման Բաքվի հաշվարկները բացառապէս գերադասելով, այլ նաեւ Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ միջազգային ընտանիքից ակնկալություններ իրականացնելու քաղաքականություն կիրառելով:
Բաքվի համար շահարկվող համեմատությունը հաւանաբար այլ շարժառիթ ունի, որը կարող է չհամապատասխանել Անկարայի ընկալումներին: Այստեղ գերակա միտքը գրավված լինելու կարգավիճակի արծարծումն է. հետեւաբար Բաքուն փորձ է կատարում միեւնույն ընկալելիությունը ապահովել երկու տարածքների համար: Ինչպես Հյուսիսային Կիպրոսը, այնպես Արցախը միջազգային ընտանիքը պետք է շարունակի ընդունել իբրեւ գրավված տարածքներ: Ահա այստեղ է Անկարայի եւ Բաքվի մոտեցումների միջեւ երեւացող տարբերությունը: Եւ եթե Արցախի պատմականի եւ ներկայի մասին կա թուրք եւ ադրբեջանական մոտեցումների համատեղելիություն, ապա նուրբ տարբերություն գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի ուղղությամբ կատարված համեմատությունը ընկալելու առումով:
Եւ նույնքան դիտարժան է, որ բողոքը, կատարված այս համեմատության դիմաց, գալիս է միայն Բաքվից: Պաշտոնական Անկարան լուռ է, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բանբերը հայտարարում էր, որ Կիպրոսի արտգործնախարարի խոսքերը հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպաստում Բաքվի դեմ հայկական կողմի «հարձակողապաշտ» քաղաքականության խրախուսմանը եւ միաժամանակ վնաս են հասցնում ԵԱՀԿ-ի ՄԽ-ի միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Եթե ընդունենք, որ բողոքի իրավունքը իրեն է վերապահում Բաքուն` որովհետեւ, Արցախի մասին է հայտարարությունը, ապա նույն տրամաբանությամբ Անկարան պիտի արձագանքեր` որովհետեւ հայտարարությունը վերաբերում էր նաեւ իր կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին։
Հայկական կողմը այս նուրբ տարբերությունները նկատելով հանդերձ կենտրոնանում է հայտարարության քաղաքական բովանդակության վրա: Պաշտոնական Նիկոսիան այս անհամեմատելիությունը ընդգծելով շատ պարզ է դարձնում` որ Արցախը պատմականորեն հայկական տարածք է, որ հայերը միշտ ապրել են այդ տարածքում, որ նրանք պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախութիւն հռչակել:
Պաշտոնական Նիկոսիայի այս բանաձեւումը արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա կայացված որոշման ճանաչումն է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բահրեյնը խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝հղում անելով թագավորության պետական ԶԼՄ-ներին։ Կատարին մեղադրել են այն բանի համար, որ վերջինս աջակցում է ահաբեկչությանն ու խառնվում Բահրեյնի ներքին գործերին։ Երկրների միջև օդային և ծովային հաղորդակցությունը դադարեցվել է։ Բահրեյնն իր քաղաքացիներին հրամայել է լքել Կատարը 14 օրվա ընթացքում։
Սաուդյան Արաբիան ևս խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը։ Ինչպես հայտարարել են Էր-Ռիադում, այդ քայլն անհրաժեշտ է «ահաբեկչությունից և ծայրահեղականությունից» թագավորության պաշտպանության համար։ Սաուդյան Արաբիան կոչ է արել բոլոր եղբայրական երկրներին ու ընկերություններին նույնն անել։
Բահրեյնից ու Սաուդյան Արաբիայից հետո Կատարի հետ հարաբերությունների խզման մասին հայտարարել է Եգիպտոսը՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու մեջ։ ԱՄԷ-ն նույնպես աջակցել է այդ քայլին՝ հայտարարելով, որ Կատարը «խարխլում է անվտանգությունը» տարածաշրջանում։
Հետաքրքիր է, որ այս ֆոնին Հայաստանը անհամեմատ ջերմացնում է իր հարաբերությունները Կատարի հետ: Օրերս Կառավարությունը հավանության արժանացրեց Կաթարի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ռեժիմը վերացնելու մասին նախագիծը:
Կարևոր է հասկանալ Հայաստանը քննարկել է այն վտանգները, որը իր հետ կբերի վիզայի ազատականացումը մի երկրի հետ, որի անմիջական հարևանները նրան մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Փաստորեն Կատարի անձնագրերով ահաբեկիչները հանգիստ կարող են գալ Հայաստան:
Ի դեպ, չպետք է մոռանալ, որ Կատարին՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ, մեղադրում են նաև գերտերությունները: Հայաստանն էլ՝ ինչպես ՌԴ ԱԳ նախարար Լավրորվն էր նշել, պատրաստ է իր տարածքը տրամադրել Ռուսաստանին՝ ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար:
Ստացվում է, որ Հայաստանը մտել է ԻՊ-ի դեմ պայքարող երկրների ընտանիք, բայց միևնույն ժամանակ բացել է սահմանները այդ խմբավորման հովանավորող պետության քաղաքացիների համար: Հիմա չի կարելի բացառել, որ ահաբեկիչները իրենց հովանավորող երկրի անձնագիրը օգտագործելով կարող են հայտնվել Հայաստանում: Սա միանշանակ սպառնալիք է մեր երկրի համար և սրա շուրջ պետք է լավ մտածել:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա 5 տարիներին քաղաքական պատասխանատվություն է ստանձնել երկիրը կառավարելու գործում, և ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի պաշտոնի նշանակման հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե մամուլը տևական ժամանակ է գրում է, որ նրա հրաժարականն անխուսափելի է, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Մամուլի տեղեկությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետև հրապարակ կարող են նետվել հազար ու մի տեղեկություններ, և ես պարտավոր չեմ ցանկացած հրապարակում մեկնաբանել»:
Շարմազանովն ավելացրեց, որ 2018թ.-ի վարչապետ կլինի նա, ում ՀՀԿ-ն կհամարի երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծողը:
«Այս մասին խոսելը… մի մասը երևի միտումնավոր են նման բաներ ասում, կամ երևի Սահմանադրությանը չեն տիրապետում կամ էլ պղտոր ջրում ձուկ են որսում: Հայաստանում առաջիկա 5 տարիների համար վարչապետի հարցը լուծված է, ՀՀԿ-ն է որոշելու սա, որովհետև ժողովուրդը ընտրություններում ձայնը տվել է ՀՀԿ-ին: Ժողովուրդն է որոշել, որ վարչապետ նշանակելու հարցը բացառապես ՀՀԿ-ինն է»,- ասաց Է. Շարմազանովը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.