23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը և ճՈ -ի մասնագետները հարկ է, որ ժամանակ առ ժամանակ վերանայեն քաղաքացիների համար ստեղծված հարմարությունները, վերացնեն խոչընդոտները՝ մասնավորապես մեքենաների կայանման վայրերի թույլատրելիության սահմանները:
Օրինակ՝ ինչո՞վ է պայմանավորված ծառայություն մատուցող որոշ օբյեկտների դիմաց կանգառի արգելքը: Համոզված ենք, որ իրավիճակը բավարար չուսումնասիրելու. արդյունքում արհեստական բարդություններ են ստեղծվում քաղաքացիների համար։
Երկու օրինակ, որ ստորև կներկայացնենք, դրա վառ ապացույցն է.
Խորենացի -Նար Դոս խաչմերուկի հատվածում, դեղատան դիմաց, կա շատ հարմար կայանման հնարավորություն, սակայն, չգիտես ինչու ,չի թույլատրվում, տեսախցիկը ֆիքսում է օրինախախտներին: Մինչդեռ մոտակայքում որևէ տեղ կայանման հարմարություն չկա դեղատնից դեղ գնող քաղաքացու համար. հետևում մսի պասաժներն են, առջևում՝ խաչմերուկ, որն անցնելուց հետո, առնվազն պիտի հասնես Մետաքս գոլդ:
Այս իրավիճակն է նաև Արշակունյաց պողոտայից դեպի Երրորդ մաս թեքվող հատվածում, որտեղ կա փոստային բաժանմունք ու կրկին շատ հարմար կայանելու հնարավորություն: Այստեղ ևս քաղաքացին պետք է հասնի առնվազն վերաքննիչ դատարան, որ կարողանա կանգառ ապահովել, եթե գործ ունի փոստում:
Հնարավոր չէ՞ կայանման ժամանակավոր թույլտվություն ամրագրել՝ լրացուցիչ խնդիրներ չստեղծելով մարդկանց համար:
Աննա Գրիգորյան
Երբ տարիներ առաջ օլիգարխներին զգուշացնում էին, որ «մեկ օլիգարխի պետություն» ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանն իրենց բոլորին բոմժ է դարձնելու, որոնք երևի մտքում ծիծաղում էին ու հիմա էլ երևի շարունակում են ծիծաղել, որովհետև, իրենց կարծիքով, այդ կանխատեսումները սխալ դուրս եկան. իրենք լավ էլ շարունակում են «տժժալ»:
Որովհետև, իրենց կարծիքով, մարդու բոմժ լինել կամ չլինելը որոշվում է սեղանի ճոխությամբ, բանկային հաշվի մեծությամբ, թիկնազորի քանակով, ջակուզիի չափերով և այլն: Իսկ որ իրենք իրենց «ճշտով աբրած կյանքը» մի կողմ թողած՝ ստիպված են չորստակ ծալվել կոմսոմոլի նախկին ակտիվիստի կամ ժելեած մազերով որևէ դուրսպրծուկի առջև՝ դա հեչ: Դա բոմժություն չի, դա իրենց նորմալ վիճակն է: Հետո՞ ինչ, որ նույնիսկ ամենամոտիկներով, մի սարի վրա, մի կորած-մոլորված ծառի տակ մի կտոր հաց ուտելիս էլ են վախից մի քանի անգամ խմում «նախագա ջան»-ի կենացը (մարդ ես, ժուչոկ-բան կլինի, կամ էլ մոտիկներից մեկը խաբար կտա):
Ի դեպ՝ բոմժ բառը ռուսերեն հապավում է (бомж – без определенного места жительства) և առավելագույնս ճշգրիտ է բնորոշում այսօրվա օլիգարխներին ու կիսակրիմինալ մուլտիմիլիոնատեր «լավ տղերքին»: Սրանք իսկապես բնակության որոշակ վայր չունեն, որովհետև շեֆի կամքից է կախված, թե որտեղ կապրեն վաղը՝ իրենց դղյակներո՞ւմ, մոտակա քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ որևէ բարեկեցիկ երկրում (որտեղ վաղուց բիզնեսներ են հիմնել, որ եթե հանկարծ սիրասուն հայրենիքի գլխին մի փորձանք գա՝ նախօրոք թռնեն):
Սերժ Սարգսյանն էլ է ճիշտ նույն վիճակում, որովհետև ինքն էլ վստահ չէ, թե որտեղ է ապրելու, ասենք, մեկ-երկու կամ հինգ տարի հետո: Համենայն դեպս՝ հաստատ Ստեփանակերտ չի վերադառնա (ինչքան Քոչարյանը վերադարձավ՝ այնքան էլ ինքը կվերադառնա): Դրա համար ազգուտակի մեջ մեկը չկա, որ արտասահմաններում լուրջ բիզնեսներ չունենա: Ու եթե սիրասուն հայրենիքի գլխին մի փորձանք պատահի՝ որևէ երկրում կտեղավորվի ու հուշեր կգրի կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Հոկտեմբերի 27-ի մասն էլ Ալիկին կտա, որ մասնագիտորեն խմբագրի: Բա հո Քոչարյանի նման Աֆրիկաներով չի՞ թափառելու: Նախասիրություններն են տարբեր: Մոնտե-Կարլո կա, Լաս-Վեգաս կա, Բադեն-Բադեն կա…
Սերժ Սարգսյանն, ի դեպ, ասում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց եթե ծաղրածուներին ֆրակներ հագցնես ու տոմսերն էլ եռակի թանկացնես, դրանից կրկեսը բարձրաշխարհիկ օպերա չի դառնա:
Հերթական խայտառակ էջն է բացվում հայկական սպորտում: Հանդբոլի Հայաստանի հավաքականը իրական «ֆուրոր» է ցուցադրում Բուլղարիայում ընթացող զարգացող երկրների առաջնությունում: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր D ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Չինաստանի, Մոլդովայի և Ֆարերյան կղզիների հավաքականները: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 13-46 հաշվով զիջել է Մոլդովային, իսկ երկրորդ խաղում՝ 12-43 հաշվով Չինաստանին: Խմբային վերջին խաղում մեր հավաքականը 6-44 հաշվով խաղը տանուլ է տվել 50 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիներին:
Փաստորեն երեք հանդիպումներում, որոնք տևել են մեկական ժամ, Հայաստանի հավաքականը խփել է 31 և բաց թողել 133 գնդակ: Հայաստանից ավելի շատ գնդակ բաց է թողել միայն Ալբանիայի հավաքականը: Վերջինս երեք հանդիպումներում սեփական դարպասն ընդունել է 148 գնդակ: Նշենք, սակայն, որ ալբանացիները խփել են 62 գնդակ: Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով Ալբանիան՝ -86, իսկ Հայաստանը՝ -102, ասել է թե՝ մեզնից վատը չկա:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 24 երկրների հավաքականներ, այդ թվում նաև՝ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Վրացիները, որոնք ընդգրկված էին B խմբում, 34:26 հաշվով հաղթելով Մեծ Բրիտանիային, 28:20 հաշվով Մալթային և 29:35 հաշվով զիջելով Լյուքսեմբուրգին՝ զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը: 3 հանդիպումներում Վրաստանի հավաքականը խփել է 91 և բաց թողել 81 գնդակ: Կարծում ենք՝ զարգացող երկրի համար նորմալ ցուցանիշ է: C խմբում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը 28:32 հաշվով զիջել է Կիպրոսին, 34:41 հաշվով՝ Բուլղարիային, և 31:23 հաշվով առավելության հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ: Ադրբեջանցիները խմբային փուլում խփել են 93 և բաց թողել 96 գնդակ:
Հիմնվելով զուտ վիճակագրական տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի հավաքականը Հայաստանի հավաքականից մի քանի անգամ ավելի ուժեղ է: Ճակատագրի հեգնանքով ցածր հորիզոնականների համար պայքարում Հայաստանի հավաքականին բաժին է հասել Ադրբեջանը: Այս հանդիպումը կկայանա վաղը: Նշենք, որ բուքմեյքերական ընկերություններն ուղղակի ապշած են Հայաստանի հավաքականի ելույթից: Շատերը կարծում են, որ հայերն անամոթաբար, այսպես ասած, «ղումար են խաղացել» և ծախել են խաղերը: Բնական է, Հայաստանից դուրս բնակվող մարզասերը, ականատեսը լինելով նման արդյունքների, առաջին հերթին պետք է մտածի, որ ինչ-որ խարդախություն է տեղի ունեցել՝ կապված բուքմեյքերական ընկերությունների հետ: Մարդիկ ուղղակի չեն կարող պատկերացնել, որ այս աստիճան թույլ հավաքականը կարող է ներկայանալ միջազգային մրցումների և ծաղրի առարկա դարձնել սեփական երկիրը:
Դիտելով Հայաստանի մասնակցությամբ հանդիպման տեսագրությունը՝ համոզվում ենք, որ իրականում որևէ «մախինացիա» տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանի հավաքականը շատ թույլ է, խայտառակ թույլ: Մեր երկրում սպորտի ներկայացուցիչները չեն կարողանում ընկալել, որ «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» ասվածը մեզ համար չէ: Մեր դեպքում մասնակցությունը վերածվում է ողբերգության, խայտառակության, դառնում ենք ծաղրի առարկա:
Ո՞վ էր Ձեզ խնդրում մասնակցել այս մրցաշարին: Մի՞թե մարզիչները, մեր երկրում այս մարզաձևի ներկայացուցիչները չգիտեին, որ մասնակցությունը վերածվելու է խայտառակության: Ցանկացած մրցաշարում հնչում է երկրի օրհներգը, բարձրացվում է երկրի պետական դրոշը, ներկայացվում է երկրի պատիվը: Չունենալն ամոթ չէ, իսկ գիտակցաբար բոլորի առաջ «մերկանալը»՝ հիմարություն:
Ադրբեջանում մեծ խանդավառությամբ են ընդունել այն փաստը, որ ցածր հորիզոնականների համար պայքարում իրենց բաժին է հասել Հայաստանի հավաքականը: Վերջինս իր ելույթով տպավորել է մրցաշարին մասնակցող մնացած 23 հավաքականներին: Թե ինչ ընթացք է ունենալու Ադրբեջան-Հայաստան հանդիպումը, կարծում ենք՝ շատերի համար պարզ է:
Որպեսզի Հայաստանի հավաքականի վիճակը ավելի պատկերավոր լինի՝ ներկայացնում ենք Ֆարերյան կղզիների հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ:
XIX դարի բացառիկ հայկական քարտեզը վաճառվել է Նյու Յորքի «Swann» պատկերասրահի աճուրդում։
«Swann» պատկերասրահը հունիսի 7-ին քարտեզների և ատլասների աճուրդ անցկացրեց։ Աճուրդին ներկայացրած 265 լոտերի թվում էր նաև XIX դարով թվագրված բացառիկ հայկական քարտեզը, հայտնում է Asbarez–ը։
Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով: Այն վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:
«Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում կազմել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին»,– գրում է պարբերականը։ Ատլասում կա ձեռագործ տասը գունավոր քարտեզ, այդ թվում և արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հավանության արժանացնել եւ Ազգային Ժողով ուղարկել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն գործադրի նիստում կներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Համաձայն օրենքի՝ նախագծի ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ազգային ժողովը կարող է Սահմանադրությամբ սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Ռազմական դրության գործողության ժամանակահատվածում`
1) չի անցկացվում Ազգային ժողովի հերթական ընտրություն.
2) չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը.
4) չի կարող անցկացվել հանրաքվե:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 119-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից 2018 թվականի ապրիլին՝ նախագահի լիազորությունների դադարման օրը:
Սահամանադրության 119-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Գործող օրենքը, 2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ նախագահի իրավասությունները: 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել անհրաժեշտ վերանայումներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:
Ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են. ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին, ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:
ԲՈւՀ-ում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը: Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում: Ծրագրում ընդգրկվելու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ԲՈւՀ-երի ռեկտորատներ:
Հունիսի 14-ի երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում», – նշել է օդերևութաբանը։
«Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում», – հայտնում է օդերևութաբանը։
Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։
«Ինչ վերաբերվում է հունիսի 12-ին Երևանում գրանցված հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50 տոկոսը», – Սուրենյանի խոսքերը մեջբերում է shamshyan.com կայքը
Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևից հետո անանցանելի էր դարձել Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնքան մեծ քանակով ջուր էր կուտակվել այնտեղ, որ թիվ 47 սպասարկող միկրոավտոբուսը, ինչպես նաև միքանի տրանսպորտային միջոցներ մնացել էին ջրերի մեջ՝ անօգնական վիճակով: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ցուցաբերած ճիշտ և պռոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ միկրոավտոբուսի և մյուս մեքենաների ուղևորներին անվնաս տարհանել: Այնուհետև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացեցին խցանված խողովակները և երթևեկությունը վերականգնվեց:
Հայաստանում հանդիպող կարիճներից թունավոր եւ մարդու համար վտանգավոր են միայն սեւ կարիճները։ Ի՞նչ պետք է իմանալ նրանց խայթոցի մասին եւ ի՞նչ պետք է անել, եթե ձեզ խայթել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
Թունաբանը նշեց, որ սեւ կարիճի խայթոցից տուժածին պետք է հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխել։ Ի տարբերություն օձի խայթոցի՝ այս պարագայում տուժածին պետք չէ առաջին օգնություն ցույց տալ։ Անիմաստ է դուրս քաշել թույնը կամ անշարժացնել վերջույթները, քանի որ կարիճի թույնը չի գործում այնպես, ինչպես օձինը։ Այն միանգամից ազդում է մարդու նյարդային համակարգի վրա։ Անօգուտ է նաեւ կտրվածքներ անելն ու վերքն այրելը. դա կարող է միայն վնասել տուժածին։ Մասնագետն ընդգծեց, որ այդ ամենի փոխարեն ավելի լավ է դիմել մասնագիտական օգնության։
Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում կարիճների խայթոցի դեմ հակաթույն չկա։ Այդ պատճառով հիվանդանոցում տուժածին ախտանշական բուժում են առաջարկում, որը շատ օգտակար է, եթե մարդը ժամանակին է դիմում օգնության։
Թունաբանի խոսքով՝ մյուս կարիճների խայթոցները լուրջ վտանգ չեն ներկայացնում։ Դրանց հետեւանքով մարդու մոտ ալերգիկ արձագանք կարող է առաջանալ, սակայն նման խայթոցները սովորաբար կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում (եթե լուրջ ալերգիա չկա)։
Նշենք, որ այս տարի Հայաստանում սեւ կարիճի խայթոցի դեպք չի գրանցվել։ Սակայն անցյալ տարի նման 13 միջադեպ է գրանցվել, որից մեկը՝ մահացու է եղել։ Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ կարիճների խայթոցներ հաճախ գրանցվում են Էջմիածնում եւ Արմավիրում, ինչպես նաեւ Աշտարակում ու Արտաշատում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.