23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։
Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ եւ տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք եւ մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված եւ իրեն հատկացված տնակում։
Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում եւ նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։ Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։
Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել եւ վաճառել է իր տնակը եւ դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերեւույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։
Այսօրվա ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, թե ադրբեջանական շուկայում վերջերս հայտնվել է հայաստանյան արտադրության բանջարեղեն՝ կարտոֆիլ և ծիրան: Նրա խոսքով՝ ադրբեջանական արտադրանքը Հայաստան ներկրելը արգելելու համար պետք է կիրառել պաշտոնական սանկցիաներ, մշակել մեխանիզմներ:
«Վերջերս ադրբեջանական շուկայում էլ հայկական կարտոֆիլ ու ծիրան են հայտնվել: Այնտեղ ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են խանութներ, որոնցում վաճառվում է նաև հայկական կոնյակ, օղի, ծխախոտ, կոշիկ, հագուստ: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է հետևողական լինի այն երկրների նկատմամբ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Արցախը: Պետք է կիրառի պատժամիջոցներ, և այդ ցուցակում առաջին տեղը կգրավի Ադրբեջանը: Պետք է կիրառվեն պաշտոնական պատժամիջոցներ, տրվեն հրահանգներ, մշակվեն մեխանիզմներ, որ ապրանք ներկրող հայն ունենա ապրանքի ծագման մասին հավաստագիր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, թե հայ գործարարները ևս պետք է գիտակցեն, որ պետք չէ հակառակորդի բյուջեին գումար ավելացնել, որը հետագայում կարող է դառնալ ռազմական բյուջեի մի մաս:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը տարեկան ներկրում է 3 մլրդ դոլարից ավելի ապրանք, որից բանջարեղենի մասնաբաժինը կազմում է ընդամենը 9 մլն: Այսինքն՝ եթե նույնիսկ Ադրբեջանից կամ Թուրքիայից ներկրվում է բանջարեղեն, այն չնչին տոկոս է կազմում Հայաստանում սննդի ներկրման ծավալի մեջ:
«Իսկ վաճառված և Հայաստանից դուրս տարված ապրանքների համար չենք կարող ապահովել վերահսկողություն: Օրինակ՝ Վրաստանը գնում է հայկական ծիրանը և վաճառում՝ որ երկրին ուզի»,- ասաց սոցիոլոգը:
Կառավարության նոր ծրագրի կամ ընդհանրապես Հայաստանում կառավարության ծրագրերի համար բավականին կարևոր է արտաքին ուղղվածության հանգամանքը: Խնդիրը տվյալ դեպքում դիտարկելու ենք տնտեսական զարգացումների տեսանկյունից: Իսկ տնտեսական զարգացման առումով արտաքին ուղղվածությունը չափազանց կարևոր է:
Այդպիսով, Հայաստանը ո՞ր երկրների հետ է կապում իր զարգացման հեռանկարը, և արդյոք այդ երկրների կամ միությունների հետ համագործակցությունը մեր երկրին տնտեսական զարգացում կբերի:
Կ. Կարապետյանն առաջնությունը տվել է ՌԴ-ին
Այս տեսանկյունից, կառավարության նոր ծրագրում, զարմանալի չէ, որ առաջնայնությունը պետք է տրվեր Ռուսաստանին: Չէ որ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՌԴ-ի ստեղծած ԵՏՄ-ին: Ընդհանրապես արտաքին քաղաքական համագործակցության որպես երկրորդ ուղղություն նշված է ԱՄՆ-ը, երրորդը՝ եվրոպական երկրներն են: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ ԵՏՄ-ն ավելի ներքին շարքերում է տեղ գտել, առաջ է քաշվել ԱՊՀ-ի հետ համագործակցությունը: Չի բացառվում, որ այս դեպքում ԵՏՄ-ն դիտարկվել է պարզապես որպես ԱՊՀ-ի մի մասը: Բացի այդ, ԵՏՄ ասելով, առայժմ դեռ ՌԴ է հասկացվում, իսկ այդ կառույցում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները հիմնականում այդ երկրի հետ են: Չէ որ հատկապես տնտեսական հարաբերությունների դեպքում հենց դա ներկայացվեց որպես Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետ կանգնելու պատճառ:
«Իհարկե ծրագրում կա բաղադրիչ, որ եվրոպական երկրների փորձը տեղայնացնելու խնդիր կա, բայց տնտեսական բլոկում այդ ուղղվածությունը չեմ տեսնում: Կան որոշ մտքեր տնտեսական դիվանագիտության վերաբերյալ, դա լուրջ գիտություն է, բայց մեր երկրում շատ թույլ հիմքերի վրա է: Իսկ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության, այդ թվում և արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ես ավելի շատ տեսա ցանկ, քան թե թիրախներ ու բացված մոտեցումներ»,— մեզ հետ զրույցում ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Իսկ եթե մեր տնտեսության զարգացումը, արտահանման ավելացումը հիմնականում կապում ենք ՌԴ-ի հետ, արդյո՞ք այդ երկիրը մեզ նման հնարավորություն կտա: Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում մինչև 2022թ. մեր արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 40 տոկոսին, այժմ անգամ դրա կեսն էլ չկա: Իսկ ՌԴ մենք հիմնականում խմիչքներ ու գյուղատնտեսական ապրանքներ ենք արտահանում, բայց այս դեպքում էլ ՌԴ ներքին քաղաքականությունը խոչընդոտում է դրանց իրացմանը: Օրինակ՝ ՌԴ-ում կա «Ռոսխոզնադզոռ» կազմակերպությունը, որը պարբերաբար արգելանք է դնում Հայաստանից այս կամ այն գյուղատնտեսական ապրանքի ներմուծման վրա: ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից հետո այդ երկրի գյուղատնտեսական արտադրությունն է սկսել աշխուժանալ: Ի վերջո կան ճանապարհների խնդիրներ՝ ՌԴ տանող հիմնական արտահանման ուղղությունը՝ Վերին Լարսը տարվա կեսը փակ է: Եվ այդպես շարունակ: Այսինքն՝ մենք մեր զարգացումը կապում ենք մի երկրի հետ, որը տարատեսակ խնդիրներ է առաջացնում մեր ապրանքների իրացման համար: «Բացի այդ, ծրագրում չկա ինչ, ինչպես, որքան արտադրելու հարցերի պատասխանը: Եվ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ արտահանման այդ մակարդակն առաջիկա՝ անգամ 10 տարիներին մեզ համար անհասանելի թիրախ է լինելու»,- հավելում է տնտեսագետը:
Էներգետիկան նորից ՌԴ-ի վերահսկողության ծիրում
Էներգետիկան ոչ միայն ՀՀ տնտեսության կարևորագույն, համակարգաստեղծ բնագավառներից է, այլև երկրի անվտանգության և անկախության մակարդակը բնութագրող ռազմավարական ոլորտ է: Այս ոլորտին կառավարության ծրագրում մի փոքրիկ գլուխ է հատկացված, և էականն այն է, որ կառավարությունն այս դեպքում անվտանգությունն ու անկախությունը տեսնում է հիմնականում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգա-արդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Իսկ սա նշանակում է, որ առաջիկա 5 տարիներին Կարեն Կարապետյանը մեր էներգետիկան նորից կապում է Ռուսաստանի հետ: Եթե նա այս ոլորտի գլխավոր նպատակը համարվում է ատոմային էներգետիկան, ատոմակայանի վերանորոգումը, որը մեր ամբողջ էներգետիկ արտադրության մոտ 40 տոկոսն է տալիս, ապա դա նշանակում է, որ Կ. Կարապետյանն էներգետիկ այլ աղբյուրների ստեղծելու և այդ երկրից էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին չի էլ մտածում: «Իհարկե, ծրագրի այս հատվածում հանդիպում ենք Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը, բայց խոսքը դեռ դրա կառուցման մրցույթի մասին է գնում: Այս ոլորտի համար ձևակերպված նպատակներից կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ից ու ԵՏՄ-ից կախվածությունն էլ ավելի է խորացվում: Եվ առաջիկա 5 տարիներին մեր էներգետիկ համակարգի վերականգնման խնդիրը շարունակում է լուրջ լինել»,- ասում է Վ. Խաչատրյանը
Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև Մասրիկ կայանի մասին էր խոսել նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը հայտարարել էր, թե իր երկիրը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրում կատարելու հնարավորություն է տեսնում, եթե, իհարկե, կառավարությունը հավասար պայմաններ խոստանա: Բայց ՀՀ իշխանությունները գրեթե անպատասխան թողեցին այդ առաջարկությունը: Ավելին, այդ հայտարարությունից հետո շտապ Հայաստան եկավ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որի հետ էլ Կ. Կարապետյանը խոսել է ՀՀ էներգետիկ անվտանգության ու զարգացումների մասին՝ այդ տեսանկյունից կարևորելով Աբովյանում գազապահեստարանում նոր հնարավորություններ, մայրուղային նոր գազատարներ կառուցելու հարցը: «Սա ցույց է տալիս, որ 8 մլրդ դոլարի ներդրման ճանապարհները մեզ համար փակում են, և մենք հրաժարվում ենք նման առաջարկից»,- եզրակացնում է Վ. Խաչատրյանը:
Այսպիսով, ՌԴ-ն առաջիկա առնվազն 5 տարիներին նույնպես իր էներգետիկ մահակն օգտագործելու է մեր դեմ՝ զիջումներ կորզելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում: Ինչու չէ՝ նաև Արցախի հակամարտության դեպքում:
Աղբյուր՝ 1in.am
Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվությունը: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: PanARMENIAN.Net ը հավաքել է թեմայի վերաբերյալ դեռևս հայտնի բոլոր փաստերը:
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
Հունիսի 21-ին՝ ժամը 08։26, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, իբրև թե հունիսի 20-ի երեկոյան կանխել են Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ. «Հայկական ուժերը նահանջել են, սակայն ադրբեջանական կողմը մեկին գերի է վերցրել»։
ՀՀ ու ԱՀ ՊՆ-ները հերքում են
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է հակառակորդի տարածած լուրը:
«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել.
«Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,- հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ականատեսների» խոսքով
Հունիսի 20-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, բժիշկ Խամիս Մասիմովը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի կողմից 50 տարեկան մի հայ տղամարդ անցել է Քեմեթլի գյուղ։ «Սահմանը անցած հայ քաղաքացին ձերբակալվել է բնակիչների կողմից։ Որոշակի ժամանակ անց, զինվորականները գալով, գերուն տարել են։ Մանրամասները ճշտում ենք։ Այսօր 3 զինվորականի գեներալի կոչում է տրվել։ Իրենց հյուրընկալության համար։ Մեր սահմանը մեր հարևանների համար միշտ բաց է։ Մենք տոլեռանտ ժողովուրդ ենք»։
ՀՀ Ոստիկանությունը
ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, թե Նոյեմբերյանի ոստիկանության բաժնում որևէ քաղաքացու անհետ կորելու մասին հայտարարություն կամ հաղորդում չի եղել:
Միանշանակ ապատեղեկատվություն է ադրբեջանական լրատվամիջոցի այն տեղեկատվությունը, որ հունիսի 20-ին հայկական կողմը դիվերսիա է իրականացրել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական կողմը որևէ դիվերսիա չի իրականացրել, և դա Ադրբեջանի հերթական ֆանտազիան է»,-ասաց նա։
Նշենք, որ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:
Ադրբեջանական լրատվամիջոցը այս լուրը տարածել էր՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:
ԱՀ ՊԲ՝ ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասվում է հաղորդագրությունում:
Արցախը կդառնա սև խավիար արտադրող և արտահանող երկիր, դրանում ընդամենը 5-6 տարի անց կհամոզվեն անգամ ամենաթերահավատները: Այդ մասին գրում է artsakhtimes.am-ը:
2022-2023թթ. «Արտադրված է Արցախում» մակնշմամբ ձկնկիթը կլինի շուկայում: Իսկ որ այն որակապես չի զիջի ոլորտի առաջատարներին, համոզված են օտարերկրյա անվանի մասնագետները: Ի դեպ, Արցախը մի քանի անգամ ավելի շատ ծավալներով խավիար կարտադրի, քան Ադրբեջանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուրեր են տարածվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերն այս գիշեր դիվերսիայի փորձ են իրականացրել ՀՀ սահմանի ուղղությամբ:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դիվերսիոն փորձ չի եղել: «Դիվերսիոն փորձ չի եղել, իրականում այլ բան է եղել»: Ճշտող հարցին, թե ադ դեպքում ի՞նչ է եղել, Հովհաննիսյանն ասաց. «Նպատակահարմար չի այդ հարցով պաշտոնական պարզաբանում տալ, հատկապես, որ մենք ոչ վիրավոր ունենք, ոչ կորուստ»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային` Արթուր Ալեքսանյանի որակազրկման դեմ բողոքարկմամբ:
«Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր վրացի ըմբիշի հետ: Գոտեմարտի 5.16 վայրկյանին երկրպագուները վրդովմունք ապրեցին, ինչն, ի դեպ, տեղին էր: Երկրպագուների համար անընդունելի էր սխալ մրցավարությունը: Կողքից սկսեցին մոտենալ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին և հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, և քաշքշել:
Արթուրը գորգից իջել է միայն մի պահ, ինչը, սակայն, արդեն խախտում է: Չնայած նա ոչ մեկին չի դիպել, չի անպատվել, և ամեն ինչ եղել է չափի սահմաններում: Այս միջադեպն Ալեքսանյանին միայն կոգևորի ավելի լավ արդյունքների ձգտելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ միջադեպի առիթով իրենք դիմել են միջազգային ֆեդերացիա. «Մեր ֆեդերացիան դիմել է UWW-ին, որպեսզի միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչն այդ հարցին լուծում տա»,-ասաց Բաղդադյանը:
Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում մրցել է վրացի մարզիկի հետ: Ալեքսանյանը մի պահ իջել է գորգից, որից հետո մրցավարը նրան պարտություն է գրանցել: Այնուհետև հայ մարզիկը որակազրկվել է:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին՝ ասաց, որ զորավարժությունները միայն ցուցադրական չեն, դրանք նաև փորձեր են.
«Իրենք տարբեր սցենարներ են մշակում։ Հետաքրքիր է, որ Վրաստանին են փորձում ներգրավել օսմանյան ու մերձկասպյան թուրքերի այդ խաղի մեջ, որին Վրաստանը ստիպված է մասնակցում։ Նախիջևանի տարածքում անցկացվող զորավարժությունները նշանակում են, որ մենք պետք է նաև Սյունիքի ու Վայքի հատվածում պատրաստվենք։ Հասարակության հետ տարվող աշխատանքը ևս շատ կարևոր է. հասարակությանը պաշտպանողական պատերազմի կողմնակից ոնց դարձրել են, այդպես շարունակում է մնալ, իսկ հարձակվողական մարտերն են, որ թույլ կտան իրավիճակը փոխել»։
Վարդանովի խոսքով՝ նոր տենդենց է, որ մերձկասպյան թուրքերն օսմանների մոտ իրենց ինքնաթիռներով են գնում. «Շատ հետաքրքիր նորություն է դա և խոսում է այն մասին, որ իրենք այնքան համոզված են իրենց օդաչուների որակի վրա, որ թույլ են տալիս այդ բազմամիլիոնանոց սարքերի ղեկին նստեն ու երկարաժամկետ թռիչքներ կատարեն։ Կարճ ասած՝ թուրքը պատրաստվում է, և դա ցուցանիշ է, որ թուրքերի զինվորական որակը բարձրանում է. մենք էլ պետք է մերը բարձրացնենք։ Մեր մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, որովհետև այդտեղ, հասկանալի պատճառներով՝ «տակ ենք տալիս», այլ՝ զինվորականության և հասարակության որակը բարձրացնելու մեջ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը հաճախ է նշում, որ հայկական կողմի պատասխանը պետք է ցավոտ լինի, նույնիսկ Բաքուն գրավելու մասին է խոսում, ի՞նչն է խանգարում, որ հայկական կողմը չի գնում այդ քայլին։
«Եթե նույնիսկ մենք հիմա ի վիճակի ենք Բաքու մտնել, դա կանենք մեծ զոհերով։ Մեզ չի կարելի շատ զոհեր տալ, որովհետև, եթե նույնիսկ փոքրաթիվ ազգ չենք, ապա գոնե ՀՀ-ում քիչ մարդ է բնակվում, և մեծաքանակ զոհերով ինչ-որ նվաճումներ ունենալը կլինի պյուռոսյան հաղթանակ։ Կարճ ասած՝ զինվորականությունն ու հասարակությունը պետք է պատրաստվի. Բաքուն առանց պատրաստվելու վերցնելը կլինի մեծ քանակի զոհերով»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ երկրի դիրքորոշումն այս հարցով հայտնի է, և այն ներկայացված է բոլոր միջազգային կառույցներին: ԱՊԱ գործակալությանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը` Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնել է, որ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախստականները պետք է վերադառնան իրենց տները:
«Իհարկե, մենք հասկանում ենք փոխզիջում ասվածը, միջազգային կազմակերպությունների և Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչների դիրքորոշումն այս հարցով: Բայց հիմնական հարցը մնում է տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք չենք հրաժարվի դրանից:
Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը մի թիզ անգամ չի զիջի երբեք և ոչ մեկին», – նշել է նա: Հասանովն ասել է, որ այցն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը: «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ, թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում՝ պատերազմ կլինի, ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ազատագրում»,- սպառնացել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.