23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա:
«Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:
«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով․ «Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է՝ իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35…+36 աստիճանի»:
Այսօր առավոտյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 12 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել: Զինծառայողները տարբեր աստիճան մարմնական վնասվածքներով տեղափոխվել էիին Վարդենիսի հոսպիտալ, այնուհետև 8 տուժածի տեղափոխեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ութ զինծառայողից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է: Երևան, տեղափոխվածներից մեկը ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք: Ներկայացվող բացառիկ կադրերում դուք տեսնում եք, թե ինչպես են զինծառայողներին տեղափոխում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողներն անցնում են համապատասխան ստուգումներ: Այս մասին հաղորդել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական տեղեկությունների համաձայն ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը:
Հայկական կողմի թիրախային խոցումները լիցքաթափել են առաջնագծում ստեղծված լարվածությունը:
Մեկնաբանելով առաջնագծում ստեղծված իրավիճակը, «Արցախպրես»-ին ասաց վերլուծաբան Շիրազ Խաչատրյանը: Նրա խոսքով, անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է քողարկել առաջնագծում ունեցած կորուստները, հայկական զինուժն իր անելիքն արել և անում է:
«Զարմանալի է, որ Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ առաջնագծում հայկական կողմը սահմանի պահպանության արդյունավետ միջոցներ է ներդրել, ինչի արդյունքում դիվերսիայի փորձեր ձեռնարկող խմբերը ոչ միայն տապալվում են, այլ մեծ կորուստներով ստիպված հետ նահանջում»,- նշեց վերլուծաբանը:
Վերջինս նաև նշեց, որ տեղադրված տեսանկարահանող սարքերի կիրառումը էականորեն նվազեցրել է դիվերսիաների արդյունավետությունը:
«Իրավիճակը թելադրում է հայկական զինուժը և այսուհետ ևս, Ադրբեջանի ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու»,- հավելեց Շ. Խաչատրյանը:
Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին։
«Այսօր մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՀԿ-ում, ասվել է, որ նման քաղաքացի է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում և հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ խնդիրների առկայությամբ նրան հագցրել են զինվորական բաճկոն, որը չի օգտագործվում հայկական զինված ուժերում, փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ», — ասաց Բալայանը:
Տիգրան Բալայանը ընդգծեց, որ «առաջին հերթին՝ դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես գերի ընկած կամ նման կարգավիճակում հայտնված մարդկանց, իրենց կամքից հակառակ, ցուցադրելը, իսկ այն, որ դա արվել է հստակ կամքին հակառակ, որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում»։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, որ հայ դիվերսանտ են գերեվարել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ տեսանյութում հայերենով հարցերին պատասխանող անձը 1974 թվականին ծնված Զավեր Կարապետյանն է։
Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:
Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլև՝ ամբողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:
ՀՀ ԿԳՆ-ն հավելում է, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը:
Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ բողոքելով ՀՀ-ում բժշկական կրթություն ստացած և Իսրայելում աշխատող ատամնաբույժներից:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ, խոսքն Իսրայելի արաբական հատվածում աշխատող բժիշկների մասին է:
Ներկայացված դիմում-բողոքում նշվում է, որ Իսրայելում հսկայական թվով միջնորդներ են գործում, որոնք Իսրայելում ընդունելության քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են դիպլոմ ստանալ ՀՀ կրթական հաստատություններում: 10.000 եվրո արժեքով «փաթեթը» ներառում է կեցության ծախսերն ու տեղի համալսարանում «գրանցումը»,գրում է Rusarminfo.ru-ն:
Հատուկ նշվում է, որ Երևանում ուսանողներից չեն պահանջում նախկինում ստացած կրթության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ: Նրանք միանգամից անցնում են 2-3-րդ կուրս: Իսկ Իսրայել վերադառնալուց հետո այդ նույն միջնորդներն ուսանողներին օգնում են լիցենզիա ստանալ հայկական դիպլոմների հիման վրա, ինչն էլ նրանց աշխատանքի անցնելու հնարավորություն է ընձեռում:
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հայտարարել է, որ հուլիսի սկզբին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Հընթացս Սվիտալսկին նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որը նրա խոսքերով, «կատարում է շատ լավ աշխատանք այս բավականին բարդ միջավայրում, որտեղ կան բազմաթիվ մարտահրավերներ»: Եվ ներմուծել է «հետկոնֆլիկտային ռեաբիլիտացիա» հասկացությունը:
Պետք է ենթադրել, որ խոսքն այն իրավիճակի մասին է, որը հակամարտության գոտում ստեղծվել է 2016 թ. ապրիլից հետո: Ուշագրավ է, որ Սվիտալսկին իր հայտարարությունն արել է Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցից հետո, երբ Ադրբեջանը, արդեն ավանդույթ դարձած ձևով, քննադատեց խմբի աշխատանքը, դժգոհեց նրա անարդյունավետությունից: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ Զալբերի այցը նպատակ ունի ամրացնել Մինսկի խմբի դիրքերը: Միաժամանակ իր հայտարարության մեջ Սվիտալսկին խոսել էր «տարածաշրջանում առկա բազմաթիվ մարտահրավերների մասին»:
Ըստ քաղաքական վերլուծաբան Ս. Տարասովի, դա պատահական չէ: «Հուլիսի սկզբին ընդլայնված պատվիրակության կազմում Զալբերը բանակցություններ էր վարել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Քննարկվել էր անվտանգության խնդիրն Անդրկովկասում, Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ սահմանին տիրող վիճակը, ինչպես նաև Ժնևյան բանակցությունները»,– նշում է վերլուծաբանը և հավելում, որ «ԼՂ–ն հայտնվել է երեք գործընթացների կենտրոնում՝ հյուսիսից՝ Վրաստանի կողմից, հարավից՝ Մերձավոր Արևելքի, իսկ արևելքից՝ Ադրբեջանի: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտության կոպիտ աշխատանքը, ուժային մեթոդներ կիրառելու բացահայտ սպառնալիքները հաշվարկված ու պայմանավորված են Վրաստանում և Մերձավոր Արևելքում հնարավոր իրադարձություններով և այնպիսի իրավիճակի ձևավորմամբ, որը «կսահմանափակեր Ռուսաստանի գործողությունները»: Ուստի այս վիճակից ելք գտնելու համար վերլուծաբանն առաջարկում է ոչ թե պարզապես շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, այլև այդ գործընթացին ուղղակի մասնակից դարձնել ԼՂ–ն:
Խմբի համանախագահները, որոնց երկրները նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, պետք է Բաքվին համոզեն հրաժարվելու հակամարտության լուծման ուժային մեթոդներից, հակառակ դեպքում՝ համաշխարհային հանրության միջոցով պարտադրեն խաղաղ խամաձայնագիր, հրաժարում զինված պայքարից: «Միգուցե նպատակահարմար լինի ՄԱԿ ԱԽ որոշմամբ ԼՂ–ին շնորհել ենթամանդատային տարածքի կարգավիճակ, մտցնել խաղաղապահ կորպուս»,– կարծիք է հայտնում վերլուծաբանը: Մի խոսքով, պետք է գործել ոչ ստանդարտ ձևով՝ կանխելու տարածաշրջանում անցանկալի իրադարձությունների զարգացումը:
Հ.Գ. Ըստ ամենայնի, Տարասովի շուրթերով խոսում է ռուսական դիվանագիտությունը, որի վաղեմի երազանքն է եթե ոչ ռուսական, ապա գոնե ՀԱՊԿ զորքեր մտցնել հակամարտության գոտի՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու նպատակով:
«Փաստ»
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում։
Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:
Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո:
Արցախում վիրավորված եւ հունիսի 17-ին աչքի վիրավորումով Երեւան տեղափոխված պայմանագրային զինծառայող 33-ամյա Մյասնիկ Հովհաննիսյանի վիճակը նորմալ է:
Այս մասին NEWS.am-ին ասել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Վիրահատությունից հետո ամենայն հավանականությամբ զինծառայողի տեսողությունը կվերականգնվի, թե ինչքանով, այս պահին հստակ չենք կարող ասել: 100 տոկոսով չի վերականգնվի»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Մյասնիկ Հովհաննիսյանը գտնվում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Հունիսի 17-ին Երեւան տեղափոխվելուն պես նա վիրահատվել է: Վիրավորվելու հետեւանքով Մյասնիկ Հովհաննիսյանի երկու աչքերն էլ վնասվել են: Վիրահատության ընթացքում Մյասնիկի ձախ աչքից արկի մեծ բեկոր են հեռացրել, ինչպես նաեւ մի քանի մանր բեկորներ՝ աջ աչքից։ Զինծառայողի աչքերն ու դեմքը տուժել են նաեւ այրվածքից,
Մյասնիկը ծնվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է։ Նա երեք երեխա ունի, ավագ որդին 9 տարեկան է, միջնեկ դուստրը դեռ մանկապարտեզ է հաճախում, իսկ կրտսեր դուստրը 2 տարեկան է։
Հիշեցնենք, որ Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.