23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է «Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշ-2017»-ը, որը կազմվել է ավելի քան 50 ցուցանիշի վերլուծության հիման վրա: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
Աշխարհի 131 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 59-րդ:
Ցանկում առաջատարը նորից ԱՄՆ-ն է: Ռուսաստանը ցուցակում երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Ուժեղագույնների տասնյակում են ընդգրկվել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան:
Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը (Global Firepower Index) կազմելիս հաշվի են առնվում այդ թվում՝ զինվորական ծառայության պիտանի անձանց թիվը, պետական ծախսերը բանակի վրա, օդատիեզերական, ծովային ուժերի հզորությունը:
Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Հայաստանում տարածված է օձերի 24 տեսակ, որոնցից թունավոր են 4-ը։ Թունավոր օձերը հիմնականում պատկանում են իժերի ընտանիքին։ Ինչպես նշեց բանախոսը՝ օձերի այս շրջանի ակտիվությունը պայմանավորված է սեռական ակտիվությամբ։
«Օրինակ՝ իժերի մոտ հղիությունը տևում է 150-160 օր, և այդ ընթացքում, բնականաբար, կենդանին դրսևորում է ակտիվ վարք»,- ասաց բնապահպանը։
Նրա դիտարկմամբ՝ օձերը հայտնվել են բնակավայրերին շատ մոտ, որովհետև մենք խախտել ենք նրանց ապրելամիջավայրը։
«Եթե մենք խախտել ենք ապրելամիջավայրի տարրական կանոնը, ապա չենք կարող խուսափել նրանից, որ օձերը պետք է մոտենային մեր բնակավայրին, որտեղ նրանց կյանքի համար օպտիմալ պայմաններ են անհրաժեշտ։ Օձերին անհրաժեշտ է ջուր, օդ, սնունդ, քանի որ նրանց բնակավայրերն անխնա ոչնչացվել են։ Դրա հետևանքով՝ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր»,- նկատեց Ս. Ադամյանը։
Նրա գնահատմամբ՝ այսօր անխնա ոչնչացվել են լեռնային անտառները, ջուր մատակարարող կենսական փոքր առվակները, դեպի սարերի լանջեր բարձրացած լեռնային վարելահողերի քանակը։
«Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, եթե վտանգ չեն զգում։ Իսկ այն, որ նրանք հայտնվել են մեր բնակավայրերի մոտ, շատ հասկանալի է։ Նրանք բնական ընտրության ենթակա կենդանիներ են, ապրում են իրենց բնազդներով և ունեն նույն պահանջները՝ ինչպես մնացած կենդանի օրգանիզմները»,- նշեց տիկին Ադամյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում կա նաև կրթված լինելու խնդիրը՝ «արդյո՞ք մենք գիտենք, թե օձի կծելուց հետո ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերենք։ Այստեղ շատ բաց դաշտ ունենք։ Չէ՞ որ առաջին օգնությունը կարևոր է այն իմաստով, որ մենք փրկում ենք տուժածի կյանքը՝ մինչև կհասնեն բժիշկները»։
Իսկ բնապահպան Դոլորես Ղափլանցյանի գնահատմամբ՝ Հայաստանում կլիմայական փոփոխությունների հետ կապված՝ ադապտացիայի խնդիրները միայն մարդու հետ են պայմանավորում։ «Բայց մենք պետք է հասկանանք, որ բնական միջավայրն ազդակն է այդ փոփոխությունների և շատ ուժեղ արձագանքում է փոփոխություններին՝ փոխելով և՛ բուսական աշխարհը, և՛ կենդանական աշխարհը, և՛ բնական միջավայրը»,- ասաց տիկին Ղափլանցյանը։
Նրա գնահատմամբ՝ այն բնակավայրերը, որտեղ բնադրվում են օձերը, մարդու կողմից զավթված են։
Բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց նաև, որ հետաքրքիր է՝ բոլոր՝ թե՛ քաղաքի, թե՛ գյուղերի բուժհաստատություններն ունե՞ն հակաթույներ, և ցանկալի կլիներ, որ Առողջապահության նախարարությունից այդ առումով տեղեկություն ստանային։
Հայաստանում ունենք այնպիսի կլիմայական գոտիներ, որտեղ նույնիսկ սաստիկ շոգերի ժամանակ կարող ենք լիցքաթափվել Երևանի և Արարատյան դաշտի տապից: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ նույնիսկ սաստիկ շոգերի ժամանակ հանրապետությունում ունենում ենք մարզեր, որ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 31-32 աստիճան է: Այդպես են Շիրակը, Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, Վայոց ձորի լեռնային շրջանները, այսինքն՝ Ջերմուկի հատվածը և համապատասխան բարձրության վրա գտնվող բնակավայրերը:
«Երևանում և Արարատյան դաշտում այդ լեռնահովտային շրջանառության, քամիների առաջացման պատճառը լեռնային շրջանների և Արարատյան դաշտի միջև ջերմաստիճանային տարբերությունն է: Որքան մեծ է այդ ջերմաստիճանային տարբերությունը, այնքան մեծ է քամիների արագությունը»,-տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
Ըստ նրա՝ երբ մենք ունենում ենք արևադարձային օդի այնպիսի ներխուժում, որն ընդգրկում է մթնոլորտի բավականին հաստ շերտ, այսինքն՝ այդ տաք օդը մղվում է լեռնային շրջաններ, իրենք դրան ասում են «ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ», այսինքն՝ փոքրանում է ջերմաստիճանի անկման մեծությունը ըստ բարձրության:
«Եթե փոքրանում է ջերմաստիճանի անկման մեծությունը՝ փոքրանում է նաև լեռնային շրջանների և Արարատյան դաշտի ճնշումների տարբերությունը, հետևաբար նաև դադարում է այդ լեռնահովտային շրջանառությունը»,-բացատրել է Գագիկ Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մենք երկրի մակերևույթից մինչև 5000 մետր բարձրության վրա ունենք Իրաքի տարածքից տաք օդային զանգվածի ներթափանցում, որոնք հասել են նաև լեռնային շրջաններ և փոքրացրել են այդ ճնշումային տարբերությունը, որի հետևանքով քամի գրեթե չկա կամ շատ թույլ է՝ 2-3 մ/վ:
«Երբ ասում ենք «ցիկլոն», սովորաբար հասկանում ենք վատ եղանակ՝ տեղումներ, քամիներ, ջերմաստիճանի անկում, բայց այս պրոցեսը կոչվում է ջերմային ցիկլոն: Այն առաջանում է հիմնականում Արաբական թերակղզու վրա, առաջացման պատճառն ամառային ամիսներին այդտեղ նկատվող խիստ բարձ ջերմաստիճաններն են»,-նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
Արաբական թերակղզում այս ամիսներին ջերմաստիճանը, ըստ Սուրենյանի, հասնում է 45-50 աստիճանի, օդի ճնշումն այդ բարձր ջերմաստիճանից նվազում է, առաջանում է այդ ջերմային ցիկլոնը:
«ՀՀ տաք օդի հոսք ապահովող միակ պրոցեսն այդ ցիկլոնն է, այն իր հետ արևադարձային գոտիներից, Արաբական թերակղզուց մղում է տաք օդային հոսանքներ դեպի Կովկաս, ինչի արդյունքում տեղի է ունենում ջերմաստիճանի այսպիսի կտրուկ բարձրացում»,-ասել է Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ հունիսի 22-ին՝ մի քանի օր առաջ Երևանում ընդամենը 25-26 աստիճան էր, այդ օրվա նկատմամբ ունենք ջերմաստիճանի 10 նիշի բարձրացում:
«Մարդու օրգանիզմը չի հասցնում ադապտացվել այդ միանգամից բարձրացմանը, ուրիշ բան է, որ օրը մեկ-երկու աստիճանով բարձրանար: Այս պահին հունիս ամսվա ջերմաստիճանը նորմայից 5-6 աստիճանով բարձր է»,-ասել է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
Նա ասել է, որ այս տարի բավականին շոգ է լինելու հուլիս-օգոստոսը: Դրա միակ գիտական հիմնավորումն այն է, ըստ Սուրենյանի, որ այդ ջերմային ցիկլոնն ունի 25 տարին մեկ ակտիվացման և թուլացման ցիկլեր, և այս տարի մենք գտնվելու ենք ակտիվ ցիկլի պիկում:
«Ջերմային ցիկլոնի ներթափանցումների դեպքերի թիվը հուլիս-օգոստոսին լինելու է բավականին հաճախակի, դրա համար եկել ենք այն եզրակացության, որ այդ երկու ամսին հաճախակի կլինեն ջերմային ալիքներ: Չեմ ասում՝ 60 օր անընդհատ կլինի 38-39-40 աստիճան, բայց այդ ջերմային ալիքները հաճախակի կլինեն: Իհարկե, կլինեն օրեր, որ ջերմաստիճանը կնվազի, կլինեն օրեր, որ տեղումներ կունենանք, անձրևներ, ամպրոպներ, քամու ուժգնացում, բայց շոգ օրերը գերակշռող կլինեն»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, երկրից դուրս գալու համար անձնագրում պետք է առկա լինի օտարերկրյա պետությունում վավերականության նշում (ընդունված է անվանել կլոր կնիք կամ վիզա): Այն դեպքում, երբ քաղաքացին չի հասցրել դիմել նշված գործողության համար անուշադրության կամ ոչ աշխատանքային օրվա պատճառով, սահմանային բոլոր անցակետերում գործում է նշված ծառայությունը: Այդ դեպքում անհրաժեշտ է իմանալ
1. Մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ,
2. Զինապարտ քաղաքացիների զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում գործողությունը կկատարվի մինչև նշված ժամկետը,
3. Եթե զինապարտին նշված է վերազննման անցնելու պարտականություն մինչև 27 տարեկանը և մինչև 35 տարեկանը՝ առաջին խմբի պահեստազորի սպաների դեպքում, սակայն նրանք չեն ներկայացել վերազնման, վավերականության նշում կատարելու գործողությունը կմերժվի:
ԲԻՈՄԵՏՐԻԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»:
Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը:
Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում: Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով, բենզինով և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն):
Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը:
Հունիսի 28-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-30-ը հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՀ Կառավարությունը հունիսի 22-ին որոշում է կայացրել իր 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելումասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի սոցիալական ծրագրերիհիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանն ասել է, որ համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն Արցախի հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին,բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվիպետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:
Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու կամ վերանորոգելու համար, եթե ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում»,-մանրամասնել է Մ. Հասրաթյանը:
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենի տեղեկացմամբ՝ ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուի ներկայացրած հայտի քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարությանը՝ սույն կարգով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:
«Սույն կարգի գործողությունը չի տարածվում ԱՀ զինված ուժերի սպայական կազմի և պայմանագրային զինծառայող համարվող այն շահառուի վրա, ով ԱՀ պաշտպանության նախարարությունում գտնվում է բնակարանայինհաշվառման մեջ»,-ասել է Մարատ Հասրաթյանը:
Նշենք, որ հունիսի 22-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ԱՀ վարչապետ ԱրայիկՀարությունյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել էուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրումհետագայում ընդգրկելու նպատակով:
Թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո, նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ը՝ գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը:
Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:
Ըստ աղբյուրի երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. հունվարին Թուրքիայի քաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։
Դրանից որոշ ժամանակ անց էլ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր սկսվեցին Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին:
Դրա վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել :
Անվտանգության պատի կառուցման մասին որոշ տեղեկություններ էր հայտնել նաև Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին: Վերջինս «Hürriyet» պարբերականի համար գրած հոդվածում նշել էր.
«PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր
. ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
. չնայած ԵԱՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
. ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
. ՌԴ-ում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,
. ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։
Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։
Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ», — նշված է գրության մեջ։
Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է: Ստորև ներկայացվող նյութը «Հայկական վարկածի» թղթակից Լուսինե Վայաչյանը պատրաստել է 2012 թվականին, սակայն այն այսօր էլ արդիական է.
Ժամանակակից դեղագործական շուկան ուղղակի լեփ-լեցուն է դեղամիջոցներով, որոնք մենք օգտագործում ենք մեծ թվով տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցներն էնքան խորն են ներթափանցել մեր կյանքը, որ չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Պետական ու բժշկական հսկողության բացակայության պայմաններում այդ դեղամիջոցներից որոշներն ուղղակիորեն վտանգավոր են կյանքի համար։ Սովորական ցավազրկող դեղը, կամ հակադեպրեսիվ դեղահաբն այսօր նարկոմանների ձեռքում վեր է ածվում թմրամիջոցի, ու ամենաահավորն էն է, որ մարդիկ են մեռնում՝ մեր երիտասարդները: Եթե հերոին սիստեմատիկաբար օգտագործող, և անհույս կախման մեջ գտնվող նարկոմանի կյանքի միջին տևողությունը կազմում է 5-7 տարի, ապա «դեղատնային» նարկոմանինը՝ ամենաշատը 2-3 տարի է:
Իսկ առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, ձգձգում է բոլորին հայտնի այդ վտանգավոր դեղամիջոցների բացթողումը գոնե դեղատոմսով սարքել: Այնինչ, ոստիկանությունը մի բաժին մարիհուանա առգրավելով, կարող է ցանկացածի «գլխին սարքել» լավագույն դեպքում նրանց վարչական պատասխանատվության ենթարկելով`նրանք էլ մուծվում են, որ տարածող «չդառնան»։ Իսկ շատ հաճախ, օգտագործողներին` որպես «բարիգ», դատապարտում են` թացն ու չորը միասին այրելով, ու երիտասարդ կյանք է կործանվում։
Հրաժարվում եմ հասկանալ այս պարադոքսը…
Երբ Գյումրիում էի, ընկերներիցս մեկն ասաց, որ գյումրեցի նարկոմանները «բենզին» են սրսկվում, ու օրումեջ ջահելներ են մահանում՝ վերջույթների գանգրենայից ու օրգանիզմի ընդհանուր թունավորումից: Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարելի է բենզին սրսկվել: Հետո իմացա միայն, այն էլ՝ մասնագետներից, որ թմրամոլները սրսկվում են ոչ թե բենզին, այլ՝ սեդալգինից ստացված դեզոմորֆին և կոդեին պարունակող մի լուծույթ, որի պատրաստման համար օգտագործում են ոչ միայն բենզին, այլ նաև՝ ֆոսֆոր, յոդ և օրգանիզմի համար խիստ թունավոր այլ նյութեր, ու այդ լուծույթը ներարկվելիս, օրգանիզմը թունավորվում է վերոնշյալ թույներով:
Սա և վերը նշված հարցերի `ի՞նչ թմրամիջոցներ են ամենաշատը շրջանառվում ՀՀ-ում, որո՞նք են առավել վտանգավոր, և ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան լուծելու էդ ոլորտում, որպեսզի մարդիկ չշարունակեն դառնալ թմրամոլ ու մահանալ,պատասխանը որոշեցի ստանալ մասնագետ բժիշկներից ու եկա Երևանի քաղաքային նարկոլոգիական դիսպանսեր։
Իմ զրուցակիցներն են բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն ու Արթուր Պոտոսյանը: Նրանք միաժամանակ «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրն են իրականացնում Հայաստանում: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս այն նարկոմաններին, ովքեր բազմիցս փորձել են բուժվել ափիոնային կախվածությունից և չեն կարողացել ստանալ իրենց նորմալ` ֆիզիկապես գոյատևելու համար անհրաժեշտ Մեթադոնը հաբերի տեսքով, որը ստանում են տեղում՝ բուժքրոջ հսկողությամբ: Մենք արդեն գրել ենք այդ մասին։ Իսկ այժմ թմրանյութերի մասին հերթով.
— Ամենատարածվածն, իհարկե, կաննաբիսի խումբն է՝ կանեփ բույսից ստացված տարբեր թմրամիջոցները, հատկապես՝ մարիխուանան: Կարելի է ասել, մարիխուանան ֆիզիկական կախվածություն համարյա չի առաջացնում, եթե այն չի գործածվում երկար ժամանակ, այն էլ՝ օրը մի քանի անգամ: Սովորաբար կաննաբիսից ստացված թմրամիջոցներ գործածող անձինք բուժծառայություններ չեն դիմում, գրանցվել է ընդամենը մեկ-երկու դեպք, երբ դիմել են, այն էլ՝ ուղեկցող հոգեկան շեղումների առկայության դեպքում:Ուստի կաննաբիսը, բժշկական իմաստով, խնդրահարույց չէ, սակայն օրենքով այն համարվում է արգելված նյութ, որի ապօրինի օգտագործումը, ինչպես մյուս թմրամիջոցների դեպքում էր, առաջ է բերում վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով:
— Եթե նայենք, համեմատական կարգով, ասենք՝ զուգահեռներ անցկացնելով ալկոհոլային խմիչքների հետ, մարիխուանան ո՞ր տոկոսանոց խմիչքի չափ է վնաս հասցնում մարդուն:
— Եթե անկեղծ լինենք, ապա առկա տվյալները հաստատում են, որ մարիխուանան ավելի վնասաբեր չէ, քան ոգելից խմիչքները : Այլ հարց է, որ մարիխուանան մեր հանրապետությունում արգելված է, իսկ ալկոհոլի վաճառքն օրինական է: Կրկնում ենք, խոսքը առողջապահական մոտեցման մասին է, և այս իմաստով կաննաբիսը խնդրահարույց չէ: Պարզ համեմատություն՝ քանի՞ մարդ է տարեկան բուժում ստանում ալկոհոլային կախվածությունից, և քանիսը՝ կաննաբիսից: Քանի՞ վնասվածքի (այդ թվում՝ ավտովթարի) դեպք ենք ունենում՝ ալկոհոլային հարբածության վիճակում, և քանիսը՝ կաննաբիսից: Սոցիալական խնդիրների իմաստով նույնպես ալկոհոլն ավելի խնդրահարույց է: Իսկ իրավական տեսանկյունից, քանի դեռ կաննաբիսը թվարկված է արգելված նյութերի ցուցակում, ապա մեր հանրապետությունում վերջինիս գործածումը, որի համար ադմինիստրատիվ տույժեր են սահմանված, առավել ևս՝ ապօրինի իրացումը, տարածումը, առաքումը և այլն, պատժվում են օրենքով:
— Երկրորդ տեղում էժանագին սուռոգատներն ե՞ն երևի:
— Ոչ, քնաբեր կակաչից ստացվող բնական, կիսասինթետիկ կամ սինթետիկ թմրամիջոցները, կամ, ինչպես նարկոլոգիայում ընդունված է ասել, ափիոնային խմբի թմրամիջոցները՝ ափիոն, դեզոմորֆին, հերոին, մորֆին: Հայաստանում ամենատարածվածը «չեռնյաշկան» է, կակաչի կաթից պատրաստված հումքը հիմնականում Հայաստան է ներմուծվում մեր հարևան Իրանից, իսկ վերջնական պրոդուկտը ստանում են հատուկ եղանակով, այսպես ասած՝ եփում են: Հերոինը մեզ մոտ քիչ է, չեն սիրում մեր հայ նարկոմանները հերոին՝ այն դժվարմատչելի է և թանկարժեք: Ափիոնային կախվածությունը շատ ծանր կախվածություն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, որից ինքնուրույն ձերբազատվելը խիստ դժվարին, շատերի համար՝ անհնարին է: Հենց ափիոնային թմրամիջոցներից ծանր կախվածությամբ հիվանդների համար է նախատեսված մեր հանրապետությունում արդեն միամյա պատմություն ունեցող մեթադոնային փոխարինող բուժումը, որը լավագույն այլընտրանք է հանդիսանում սովորական դետոքսիֆիկացիոն բուժումով թմրամիջոցներից չհրաժարված հիվանդների համար :
— Ի՞նչ է Սոբուտեքսը, ինչո՞վ է այն վտանգավոր:
— Սոբուտեքսը (բուպրենոֆին) ներկայումս լայնորեն կիրառվում է եվրոպական երկրներում որպես փոխարինող բուժման դեղամիջոց, այսինքն՝ ինչպես մեզ մոտ մեթադոնը: Բայց եթե հաբի տեսքով այն հանում է զրկանքի համախտանիշը, ապա ներերակային սրսկման միջոցով թույլ է տալիս նարկոմանին «կայֆ» բռնել: Սոբուտեքսը մեր հանրապետությունում որպես թմրամիջոց հնարավոր չէ ձեռքբերել դեղատներից: Հայաստանում շրջանառվող Սոբուտեքսը միանշանակ ապօրինի է և ներմուծված եվրոպական երկրներից: Մեկ հաբը սև շուկայում արժե 20 000 դրամ, որը ներառում է 4 չափաբաժին:
Հետո արդեն գալիս են, ձեր ասած, «սուռռոգատները»՝ Սեդալգինն ու Կոաքսիլը
Կոդեին պարունակող «Սեդալգին», «Պենտալգին», «Կաֆֆետին» ցավազրկող հաբերից,(վաճառքը՝ առանց դեղատոմսերի) բենզինից, ֆոսֆորից, յոդից և այլ ռեագենտների օգնությամբ ստանում են կոդեինի ֆոսֆատ, նույն ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատ և դեզոմորֆին պարունակող լուծույթ, որը և սրսկվում են: Ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատը ազդեցությամբ նման է ափիոնային խմբի թմրամիջոցներին, ազդում է օգտագործման սկզբնական շրջանում բավականին երկար, «կայֆը» նման է ափիոնայինին՝ մի փոքր թույլ արտահայտված: Սեդալգինից պատրաստված թմրամիջոցի լուծույթը պարունակում է տարբեր թունավոր նյութեր, որոնք առաջ են բերում երակների սուր ախտահարում, թրոմբոզ, ներարկման տեղամասի կամ ամբողջ վերջույթի նեկրոզ, գանգրենա: Քիչ չեն դեպքերը, երբ վերոնշյալ բարդությունների միակ բուժումը դառնում է վնասված վերջույթի ամպուտացիան: Սովորաբար Սեդալգինից ստացված դեզոմորֆինի զոհ է դառնում աղքատ խավը:
Հաջորդը Կոաքսիլն է՝ նատրիումի տրիանեպտիլը, որն արտադրվում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրմայի կողմից, ներկրվում է Հայաստան տարբեր դեղամիջոցներ ներկրողների կողմից և վաճառվում դեղատներում որպես հակադեպրեսանտ: Կոաքսիլը 2006թ. խփեց վաճառքի բոլոր ռեկորդները հակադեպրեսանտների ցուցակում: Դա բացատրվում է նրանով, որ նարկոմանները սկսեցին այն գնել դեղատներից հազարավոր հաբերով, իհարկե, ոչ թե խմելու, այլ՝ ներարկվելու համար: Կարճ ժամանակում ներերակային Կոքասիլն առաջացրեց ֆիզոլոգիական ու հոգեբանական ծանր կախվածություն, ավելի ծանր, քան ափիոնային թմրամիջոցների դեպքում էր: Ստաժավոր նարկոմանների մոտ նույնիսկ խոսք կա՝ «կոաքսիլշիկ», նրանք Կոաքսիլ օգտագործողներին իրենցից ցածր են դասում, համարելով, որ «ընկել» են: Եվ, իրոք, Կոաքսիլ օգտագործող նարկոմաններն անբուժելի են առայժմ: Բացի նրանից, Կոաքսիլի ներարկումն արագորեն առաջ է բերում անոթների տարածուն վնասումներ, աբսցեսներ և վերջույթների խոցեր ու ներկրոզներ: Նարկոմանի ուղեղը մթագնում է իր Կոաքսիլ ստանալու անդիմադրելի ցանկությունից, նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարողանա ստանալ իր դոզան, որն, ի տարբերություն ափիոնային թմրամիջոցների, բավականին կարճ ազդեցություն ունի՝ եռակի, քառակի անգամ կարճ, այսինքն` նարկոմանը պետք է օրը երեք-չորս անգամ սրսկվի: Վերջին հաշվով, թվում է, թե Կոաքսիլն ավելի էժան է՝ 7000 դրամ, արդյունքում` այն ավելի թանկ է նստում, քան նույն «չերնյաշկան»` իր 20 000-ով:
— Բա էլ ո՞րն է իմաստը, որ նարկոմանն ընտրում է էդ ահավոր Կոաքսիլը:
— Կոաքսիլը չի դասվում թմրամիջոցների շարքին: Այն դժվարությամբ է հայտնաբերվում արյան տոքսիկոքիմիական հետազոտության ժամանակ: Այն կարող եք գնել դեղատնից: Դրա համար ձեզ ոստիկանություն չեն տանի, պրոբլեմներ չեն լինի՝ ինչքան ուզում եք գնեք: Կոքասիլային կախվածությունը խիստ դժվարությամբ է ենթարկվում բուժման, էլ չենք ասում տարբեր բարդությունների մասին՝ վերջույթների խոցեր, գանգրենա: Կոաքսիլ օգտագործողների երկու խումբ կա: Առաջին խումբը նախկին «չերնյաշկա» գործածողներն են, ովքեր անցնում են Կոաքսիլի՝ իրենց թմրամիջոցը չհայթայթելու կամ բռնվելու վտանգից ելնելով: Մյուս խումբն ավելի երիտասարդ նարկոմաններն են, որոնք հենց ամենասկզբից սկսել են Կոաքսիլ օգտագործել:
— Փաստորեն, ամենաահավորը Կոաքսի՞լն է:
— Սեդալգինն ու Կոաքսիլը կործանարար ազդեցությամբ ֆիզիկական առողջության տեսակետից հավասար են, բայց Կոաքսիլն առաջացնում է հոգեբանական ավելի մեծ կախվածություն, ինչն այդքան էլ շատ չի Սեդալգինի դեպքում: Ես մարդ գիտեմ, ում Կոաքսիլի օրական չափաբաժինը 200-300 հաբ էր: Բուժումը բարդ է նրանով, որ այդպիսի հիվանդները երկար չեն պառկում մեզ մոտ, 4-5 օրից նրանց իմպուլսիվ պաթոլոգիկ հակումը անդիմադրելի է դառնում, ու նրանք լքում են հիվանդանոցը և շարունակում սրսկվել Կոաքսիլ: Նրանց հնարավոր չէ համոզել:
— Ի՞նչ ելք եք տեսնում իրավիճակից , ի՞նչ անել, ներառե՞լ այդ դեղամիջոցները թմրամիջոցների ցուցակի մեջ:
— Ոչ, իհարկե: Այդ դեպքում պետք է նաև մտցնել Տրոպիկամիդ աչքի կաթիլները, որոնցով հաճախ «բացում» են Կոաքսիլն ու Սեդալգինը, իսկ մարդիկ կան, որոնք կարող են միայն Տրոպիկամիդ սրսկվել , չգիտեմ, ճիշտն ասած, դա ի՞նչ «կայֆ» է տալիս, բայց անում են:
Ուղղակի պետք է ուժեղացնել հսկողությունն այս դեղերի նկատմամբ, բաց թողնել դեղատոմսերով կամ էլ սահմանափակել դրանց վաճառքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.