23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի, Ստեփանավան, Շիրակ քաղաքներում, Կամո, Քեթի գյուղերում 5 բալ ուժգնությամբ, Արթիկ քաղաքում և Աշոցք գյուղում 4-5 բալ ուժգնությամբ:
Վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների 6 պատգամավորները կողմ քվեարկեցին օրինագծին: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորները:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հիշեցնում է՝ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին. ասվում է նախաձեռնության տեղեկատվության մեջ։
Այս առիթով հուլիսի 4-ին տեղի կունենան բողոքի ակցիաներ` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի։
Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ:
Նույն օրը` ժամը 9:00-ին Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):
Ստրասբուրգում, Բրյուսելում ու Նյու Յորքում ադրբեջանցի քարոզիչներին և նրանց փաստաբաններին կանգնեցնելու համար Հայաստանը ադրբեջանական ագրեսիայի նոր, անհերքելի ապացույցների գրոհ է ձեռնարկում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններ է ուղարկել իր նոր՝ 50 էջանոց անգլերեն զեկույցը՝ ինչպես է ադրբեջանական բանակը գնդակոծության թիրախ դարձնում Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը:
Ծիրանի բերքահավաքի և արտահանման գործընթացը Հայաստանում արդեն մեկնարկել է։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ արտահանվել է մոտ 1000 տոննա ծիրան (հիմնականում՝ Ռուսաստան)։
Ծիրանի սեզոնի հետ մեկտեղ, բնականաբար, ակտիվացել է նաև խնդիրների քննարկումը. ծիրանը դարձել է տնտեսական լրահոսի հիթերից մեկը։ Խնդիրների մի մասը տեղական բնույթ ունի (օրինակ՝ մեծածախ գնման գինը «Սպայկա» ընկերության կողմից), մյուս մասն առնչվում է ռուսաստանյան շուկային։
Նախ՝ լուրեր հայտնվեցին, որ «Սպայկա» ընկերությունը «փակել է» Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտահանողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու, ինչի դիմաց ընկերությունը մեծ գումարներ է վճարել տնօրինությանը: Այդ լուրերն առավել ակտիվ սկսեցին շրջանառվել հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց 160 հեկտար հող նվիրել այս ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ «Սպայկան» այդտեղ կապ չունի։ Խնդիրը ստեղծվել է ադրբեջանցիների կողմից, և չի բացառվում՝ պետական վերահսկողությամբ, Ռուսաստանում ադրբեջանցի շուկայատերերը պարզապես արգելում են հայկական ծիրանի մուտքը։
Թե ինչ է իրականում կատարվում՝ դժվար է ասել։ Փոխարենը, զուտ պաշտոնական տվյալների վրա հիմնվելով՝ փորձենք հասկանալ՝ որքա՞ն ծիրան է Հայաստանից արտահանվում Ռուսաստան, և ի՞նչ կշիռ ունի հայկական ծիրանը՝ ծիրանի ռուսաստանյան շուկայում։
Արտաքին տնտեսական գործունեության դասակարգման 0809 կոդի տակ ներառվում են մրգերի մի քանի տեսակներ՝ ծիրան, դեղձ, սալոր և այլն։ Ծիրանի առանձին կոդը 080910-ն է։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը մրգերի արտահանման վիճակագրությունը ներկայացնում է քառանիշ կոդով՝ ամբողջացված։ Սակայն Comtrade.un. org կայքում հնարավոր է գտնել առանձին վերցրած ծիրանի վիճակագրությունը։
Եվ այսպես, ըստ Comtrade.un.org-ի՝ 2016-ին Ռուսաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 32.7 հազար տոննա ծիրան՝ 18.3 մլն դոլար արժեքով։ Ծիրան ներկրվել է մոտ 2 տասնյակ երկրներից։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ներկրվել էր 43.2 հազար տոննա՝ 36.3 մլն դոլար արժեքով։ Իսկ 2013 թվականին Ռուսաստանը ներկրել էր ավելի քան 68 հազար տոննա ծիրան՝ 70 մլն դոլար մաքսային արժեքով։ Նվազել է թե՛ Ռուսաստանի կողմից ներկրվող ծիրանի բնեղեն ծավալը, թե՛ գինը։ Փաստորեն, ծիրանի ռուսաստանյան շուկան այնքան մեծ չէ, որքան կարող է թվալ շատերին, և գնալով փոքրանում է։
Ըստ նույն՝ Comtrade.un.org կայքի տվյալների՝ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանից ներկրել է 3.14 հազար տոննա ծիրան։ Դա ընդհանուր ներկրման 10%-ից էլ քիչ է։
Ռուսաստանի ծիրանի թիվ 1 մատակարարը 2016 թվականին եղել է Ուզբեկստանը։ Այս երկրից ՌԴ է մատակարարվել 16.7 հազար տոննա (ընդհանուր ներկրման կեսից ավելին)։
Ուզբեկստանին հաջորդում է Մոլդովան (4.8 հազար տոննա), հետո գալիս է Ղազախստանը՝ 4.2 հազար տոննա։ Հայաստանն այս ցուցանիշով չորրորդ տեղում է։ Եթե հիմք ենք վերցնում ոչ թե ծիրանի քաշը, այլ արժեքը, ապա մեկ հորիզանականով առաջ ենք՝ երրորդ տեղում, քանի որ ղազախական ծիրանի մաքսային արժեքը շատ ցածր է։
Ինչո՞ւ է հայկական ծիրանն իր ծավալներով զիջում ուզբեկականին։ Դժվար է ասել։ Սակայն դատելով առևտրի պաշտոնական տվյալներից՝ պատճառը գինը չէ։ Ըստ Comtrade.un.org-ի տվյալների՝ Ռուսաստանի կողմից ներկրված ուզբեկական ծիրանի 1 կգ-ի մաքսային արժեքը 2016-ին կազմել է 63 սենթ։ Հայաստանից ներկրված ծիրանի 1 կգ-ի արժեքը եղել է 56 սենթ, մոլդովականինը՝ 57 սենթ։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի կողմից ներկրված ծիրանի 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 56 սենթ։
Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի տեսնել նաև նախորդ տարիների տվյալները։
Գծապատկեր 2-ում ներկայացված է Ռուսաստանի կողմից ներկրվող ծիրանի ընդհանուր ծավալը և Հայաստանից ներկրված ծիրանի ծավալը վերջին 5 տարիների կտրվածքով։
Ինչպես տեսնում եք, 2012 և հատկապես 2013 թվականներին Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման ծավալները տպավորիչ են եղել։
Օրինակ՝ 2013թ. Ռուսաստանը Հայաստանից ստացել է 19.6 հազար տոննա ծիրան՝ մոտ 15 մլն դոլար մաքսային արժեքով։ Հայկական ծիրանի կշիռը ՌԴ ներկրման մեջ կազմել է մոտ 29%։ Մեզանից շատ ծիրան ռուսաստանյան շուկային 2013թ. մատակարարել է միայն Թուրքան՝ 22.5 հազար տոննա, իսկ Ուզբեկստանից ներկրվել է 15.7 հազար տոննա։
Պատճառների մասին, ինչպես նշեցինք, չենք գրի՝ դա այլ թեմա է։ Հնարավոր է, որ ծիրանի արտահանման կտրուկ նվազման վրա ազդել է Լարսի անցակետի փլուզումը կամ մեկ այլ գործոն։
Սակայն փաստն այն է, որ մինչև ԵԱՏՄ մտնելը հայկական ծիրանի արտահանումը դեպի Ռուսաստան շատ ավելի մեծ էր, քան դրանից հետո։
Իհարկե, եթե ասենք, որ ԵԱՏՄ-ն է բացասաբար ազդել ծիրանի արտահանման վրա, և այս անկումային ցուցանիշները ներկայացնենք՝ որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանք, ոչ միայն սխալ կլինի, այլև՝ պարզ մանիպուլյացիա։
Սակայն նույն կերպ, երբ որոշ ապրանքատեսակների գծով արտահանման աճը ներկայացվում է՝ որպես ԵԱՏՄ-ին անդամակցության տված օգուտ՝ առանց հաշվի առնելու մյուս գործոնները, ոչ պակաս մանիպուլյացիա է։
Հուլիսի 1-ին մեկնարկում է Հայաստանի զինված ուժերի 2017 թվականի ամառային զորակոչը և ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը:
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով. հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով:
Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով` հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի
ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչև 37 աստիճան տաքություն»,-ասաց նա: Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի: Գագիկ Սուրենյանն ազգաբնակչությանը կոչ արեց ցերեկային ժամերին չմնալ արևի տակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով պետական բյուջեի 2016 թվականի կատարողականը ԱԻՆ-ի մասով, հայտարարեց, որ մայրաքաղաք Երեւանում եւ խոշոր քաղաքներում ապաստարաններ են կառուցվում: Նախարարն այս մասին հայտարարեց ի պատասխան «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցադրմանը: Պատգամավորը նշեց, որ քարոզարշավի ժամանակ ականատես են եղել, որ Երեւանում կառուցված ապաստարանների տեղերում ավտոտնակներ են կառուցվել:
«ՀՀ-ի բոլոր ապաստարաները կառուցվել են սառը պատերազմի գաղափարախոսության ժամանակ, համատեղ ոչնչացման, կենսաբանական զենքի տեսանկյունից, ռազմաքաղաքական իրավիճակը փոփոխվել է: Երեւանում եւ խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում, վերանորոգվում, գիտեք, որ մետրոպոլիտենն իր խնդիրը կատարում է»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով, առաջնահերթությունները սահմանամերձ գոտիներում անվտանգ սենյակների եւ շինությունների կառուցումն է: «Ամբողջ ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ: Խորհրդային միությունում ստեղծվածների կողքին ենթակառուցվածքներ ենք կառուցում»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Գեւորգ Գորգիսյանն արձագանքելով նախարարի պատասխանին՝ ասաց, որ Հայաստանը պատերազմող երկիր է եւ ապաստարանները կարեւոր են: «Այսօրվա խոցման միջոցների համար առաջնահերթ խնդիրը մետրոպոլիտենն է կատարելու: Մենք կառուցում ենք համապատասխան ապաստարանների ցանկ, փոխվել է գնահատման եւ արձագանքման աշխատանքները»,- եզրափակեց Դավիթ Տոնոյանը:
ՌԴ–ն Ադրբեջանին է մատակարարել 12 հատ «Хризантема-С» (9P157-2) համալիրներ, ավելի քան 15 այդպիսի համալիրներ մատակարարվելու են մինչև 2018թ.–ի վերջը, փոխանցում է IHS Jane’s Defense Weekly–ն։
Հանդեսը նշում է, որ «Хризантема-С»–ը Բաքվին է մատակարարվում 2009-2010թթ.–Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև մոտ հինգ միլիարդ դոլարի կնքված պայմանագրերի հիման վրա։
Այդ զինատեսակն ունի հակատանկային ուղղվածություն`հզոր հրթիռները թույլ են տալիս խոցել ցանկացած տանկ, տարբեր դասի զրահամեքենաներ`անգամ դինամիկ պաշտպանությամբ։ «Хризантема-С»–ը կարողանում է բարդ տեղանքով շարժվել 45 կմ ժամ արագությամբ`առանց վերալիցքավորման մեքենան կարողանում է հաղթահարել մինչև 600 կմ։ Մարտական վիճակի է բերվում հաշված րոպեների ընթացքում։ Այն կարողանում է մարտ վարել 400 մետրից մինչև 6 կմ հեռավորության վրա`ցանկացած եղանակային պայմաններում`գիշերն ու ցերեկը։
Ադրբեջանը գնելով հակատանկային միջոցներ`չմոռանանք նաև նրանց մոտ իսրայելական Spike համակարգերի առկայությունը`նույնպես հակատանկային նշանակության, որոնք կիրառվել են ապրիլյան քառօրյայի ընթացքում, փորձում է թույլ չտալ հայկական կողմին հակագրոհի անցնելու ու դուրս գալ մարտավարական խորություն`ընդլայնել «անվտանգության գոտին» ու տանկային գրոհներով դուրս գալ նոր բնագծեր`այդ թվում Քռի ափ, ինչի մասին այդքան շատ են խոսում տարբեր փորձագետներ։
Հակատանկային պատվար ստեղծելով Ադրբեջանը ցանկանում է հայկական ուժերին «սեղմել» այն բնագծերում ու խրամատային կոնֆիգուրացիներում, որոնք առկա են ապրիլից հետո`չմոռանանք, որ հայկական ուժերը մինչև ապրիլը սահմանագծի գրեթե ողջ երկայնքով(որոշ բացառություններով հանդես) գտնվում էին ավելի շահեկան(բարձր) դիրքերում, այժմ նոր բնագծեր դուրս գալու համար`«անվտանգության գոտին» լայնացնելու, խորացնելու համար լայնածավալ գործողությունների դիմելիս պետք է հաշվի առնել Ադրբեջանի մոտ «Хризантема-С», Spike–րի, անօդաչու կամիկաձեների, Սմերչի առկայությունը, ինչը բաց դաշտում`դաշտավայրային տեղանքում մահացու է ցանկացած գրոհի`այդ թվում լայնամաշտաբ, համար ու մեծ մարդկային(նաև զրահատեխնիկա) կորուստներով է ուղեկցվելու։
Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝ նախանշված ծրագրերը հետևողականորեն իրականացնելու համար:
«Հարգելի՛ գործընկերներ, Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում: Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար:
Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս:
Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը: Հարգելի՛ գործընկերներ, Գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները: Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա:
Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը: Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը: Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար:
Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը: Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել: Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ:
Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ:
Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը:
Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել: Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,-կառավարության նիստի օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է:
Այսօր տեղական ժամանակով ժամը 10:42-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը նշեց՝ երկրաշարժը զգացել են հատկապես բարձրահարկ շենքերի բնակիչները:
«Բարձրահարկ շենքերի բնակիչներն իջել են ներքև: Մանրապարտեզը երկու հարկանի է. երեխաներին տարհանել ենք: Էդ չորս բալն էլ՝ չգիտեմ՝ ով է որոշել. ասենք՝ մանկապարտեզում որևէ բան տեղից չի շարժվել: Ավելի շատ չորրորդ- հինգերորդ հարկերում ապրողներն են ինչ-որ բան զգացել, իսկ մանկապարտեզում համակարգիչը սեղանի վրայից անգամ չի շարժվել, ուղղակի մարդիկ ոտքերի տակ դղրդոց են զգացել», – նշեց Անդրանիկ Պապիկյանը:
Հարցին՝ բնակիչները խուճապահա՞ր էին, Արագածավան համայնքի ղեկավարը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Ջանըմ, բնակիչները սովոր են. երկու օրը մեկ երկրաշարժ է, էլի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.