23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր:
Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը:
Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների:
Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը:
Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:
Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:
Վերջում հավելենք նաև, որ հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստոհերն վերահսկել իրավիճակը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է ադրբեջանական մի շարք կայքերում իր անունից տարածվող տեղեկությունը, թե հուլիսի 6-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինծառայող է զոհվել:
«Այդ տեղեկությունը մենք չենք տարածել, դա կեղծ էջ է», – Aysor.am-ի թղթակցին ասել է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուն:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Սեյրան Օհանյանի լուսանկարով կեղծ էջը, որում ռուսերենով տեղեկություն է գրվել ադրբեջանցիների հետ, իբր, մարտի ժամանակ հայ զինծառայողի կորստի մասին:
Ֆեյսբուքում Ս.Օհանյանի պաշտոնական էջը գործում է այս հասցեով:
Երևանը ևս մեկ կարևոր քայլ է արել դեպի «արևային էներգիայով սնուցվող ապագա»: Այսօր՝ հուլիսի 7-ին, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը 2017թ-ի «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության պաշտոնական կայքը։
Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս: Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք: Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:
«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով մեկշաբաթյա նախաձեռնությունն անցկացվում է Երևանում և մարզերում հուլիսի 3-ից 7-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործընկեր կառույցների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նախաձեռնությամբ: Միջոցառումների նպատակն է ներկայացնել Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները ԵՄ ֆինանսավորմամբ և գործընկեր կառույցների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Մեկշաբաթյա նախաձեռնության նպատակն է նաև բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության և բազմազանության վերաբերյալ քաղաքացիների, մասնավոր և հանրային հաստատությունների, բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու երիտասարդների շրջանում:
Նախաձեռնության շրջանակում տեղի ունեցան քննարկումներ, հանրային զրույցներ ու շրջայցեր՝ ներկայացնելու համար ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու նպաստելու էներգաարդյունավետության խթանմանը Հայաստանի քաղաքային ու գյուղական համայնքներում:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է «ԵՄ էներգաարդյունավետության օրեր» նախաձեռնության վերաբերյալ. «Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և կշարունակի հետագայում էլ առաջնային լինել Եվրոպական միության համար: Այն օգնում է դիմակայել տնտեսական աճի հիմնական խոչընդոտներին, բարելավել մարզերում ապրող բազմաթիվ հայերի կենսապայմանները, ինչպես նաև նվազեցնում է էներգետիկ կախվածությունը»:
Եվրոպական միությունը երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով:
Հայաստանի համար կարևորագույն զարգացում էր 2016թ-ի մարտին Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությանը (E5P) միանալը: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համաձայնագրի ստորագրումը՝ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ, հնարավորություն է տալիս Հայաստանին օգտվել 20 մլն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներից: Վերջիններս նախատեսված են քաղաքային բնակավայրերում էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված այնպիսի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնումը, կոշտ թափոնների կառավարումը, փողոցային լուսավորությունը և հանրային շենքերի ջերմամեկուսացումը:
Կենսական ռազմավարական նշանակությամբ մեծամասշտաբ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական Զարգացման Բանկի (KfW) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամրջի կառուցում էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային:
Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված մեկ այլ առանցքային նախաձեռնություն է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը կոչված է մշակելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերում: Ծրագրի նպատակներից է Սպիտակի և Վայքի 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում խնայել տարեկան 15-30% էներգիա, նպաստել ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, բարձրացնել շենքերի բնակիչների իրազեկվածության մակարդակը շենքերի բնակիչների շրջանում, զարգացնել քաղաքապետարանների՝ կայուն էներգետիկ ծրագրեր իրականացնելու կարողությունները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ:
Առաջին հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հուլիսի 5-ին, որին արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ ի պատասխան ԶԼՄ-ների կողմից ուղարկված բազմաթիվ հարցումների, ստիպված են ևս մեկ անգամ հայտարարել, որ ՌԴ քաղաքացիներն իսկապես Ադրբեջան այցելելիս ենթարկվում են խտրականության էթնիկ հողի վրա:
«Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես նմանօրինակ ծաղրանքի «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»:
Այս ամենը խիստ վայրենի էություն ունի՝ չխոսելով այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում՝ որը հակասում է ռուս-ադրբեջանական բարեկամության համաձայնագրի ոգուն ու տառին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել «այդ զայրացնող գործելաոճը իրականացնել քննություն և արժանի գնահատական տալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց պահվածքին»: Ռուսաստանյան կողմը նշել է, որ իրենք նման դիմումների ժամանակ հաշվի են առել այն, որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության օրինակ, իսկ վերջերս էլ «հայտարարել էր հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն սկսելու մտադրության մասին»:
«Սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Միջադեպերի քննություն չի իրականացվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Մենք այս պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ գոհացնող: Դա, ցավոք սրտի, ցույց է տալիս, որ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես ռիսկի են գնում կամայականության զոհը դառնալ:
Շարունակում ենք պահանջել դադարեցնել այս վրդովվեցնող խտրական գործելաոճը, որն անհամատեղելի է երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության եզրափակիչ հատվածում:
Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի ամբողջական կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:
Լոռին մեր երկրի պատմամշակութային ամենահարուստ տարածաշրջաններից է: Վանական համալիրները մեկը մյուսից հետաքրքիր ու գրավիչ են: Դրանցից մեկը Օձունի վանքն է։ Ներս ես մտնում դարպասներից ու կանաչ սարերի համայնապատկերում իր ողջ շքեղությամբ բացվում է Օձունի հրաշքը:
Օձունի եկեղեցում է ծառայում Տեր-Վրթանես քահանա Բաղալյանը. Եռանդուն, նվիրյալ, պատրաստակամ մի հոգևորական, ով «Հայկական Վարկածին» պատմեց, որ 2006թ.մայիսից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր-Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից նշանակվել է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ: Մեր հարցազրույցը ծավալվեց Օձունի խնդիրներ շուրջ.
-Ի՞նչվիճակում էր Օձունի տաճարը, երբ եկաք Օձուն:
-Ինձանից առաջ եկեղեցին երկար տարիներ հոգևոր սպասավոր չէր ունեցել և գտնվում էր անմխիթար վիճակում: Եկեղեցու տանիքներին խոտեր և, անգամ, ծառեր էին աճել: Ինչ արեցինք.
Նախ՝ իմ խնդրանքով համապատասխան կառույցների ղեկավարները եկեղեցին ապահովեցին ջրով, էլեկտրաէներգիայով և գազաֆիկացրեցին, ապա գյումրեցի շինարար Սամվել Տոնոյանի աջակցությամբ վերանորոգեցի եկեղեցու բակի զուգարանները, որոնք կիսակառույց էին և չէին գործում: Այնուհետև՝ օձնեցիների և ծնողներիս աջակցությամբ նորոգեցի բակը երիզող պարիսպը: Իմ խնդրանքով օձնեցի ճանապարհաշինարար Սամվել Տիտանյանը մաքրեց եկեղեցո ւ բակը շինարարական աղբից, վերականգնեց մուտքի կամարը և բակի դարպաս կռեց:
—Ինչու՞ տաճարի անմխիթար վիճակը չներկայացրեցիք Մշակույթինախարարությանը և Մայր Աթոռին:
-2007-ին նախկին գյուղապետ Մելիք Այվազյանը գյուղացիների խնդրանքով դիմեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, որն էլ իր հերթին խնդրանքով դիմել էր կառավարությանը, բայց Մշակույթի նախարարությունից պատասխանել էին, որ կառույցը գտնվում է Մայր Աթոռի բալանսի վրա և վերջինիս պարտականությունն է զբաղվել հուշարձանի պահպանմամբ:
—Իսկ Մայր Աթոռին դիմե՞ լ եք:
-Իհարկե՛, դիմել եմ: 2008թ-ի քահանայից ժողովի ժամանակ, բանավոր կերպով, Օձունի եկեղեցու վթարային վիճակը անձամբ վեհափառ հայրապետին ներկայացրեցի: Վեհափառն ինձ հանձնարարեց լուսանկարներով հիմնավորված իրավիճակը ներկայացնել թեմակալ առաջնորդին, որի համապատասխան դիմումից հետո կաթողիկոսը դիմեց կառավարությանը և որքանով տեղյակ եմ կառավարությունը 2009թ-ին շուրջ 7 միլիոն դրամի հատկացում կատարեց Մշակույթի նախարարությունում նախագիծ և նախահաշիվ կազմելու համար, իսկ 2010թ-ին շուրջ 20 միլիոն դրամի հատկացում արվեց նախնական աշխատանքներ սկսելու համար: Այդ ընթացքում ինձ այցելեցին Արմեն Դավթյանն ու Վանուշ Շերմազանյանը մոսկվայաբնակ օձնեցի Մովսես Վարազդատի Ձավարյանի գլխավորությամբ և հայտնեցին, որ Ձավարյանը պատրաստակամ է ֆինանսավորել Օձունի եկեղեցու վերականգնման աստվածահաճո գործը:
2011թ-ի մարտի 3-ին Մայր Աթոռի, Մշակույթի նախարարության և Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի միջև եռակողմ համաձայնագիր կնքվեց եկեղեցու վերականգնման վերաբերյալ և 2011-2014 թթ-երին կատարվեցին որակյալ և մեծածավալ շինարարական աշխատանքներ՝ ձուլվեց եկեղեցու գմբեթի դարերի ընթացքում քայքայված խաչի կրկնօրինակը, ամրակայվեց եկեղեցո ւգմբեթը, զույգ զանգակատները, նորոգվեցին եկեղեցու աղոթասրահի ծածկասալերը, կարանախցվեցին եկեղեցու որմերը գմբեթից մինչև պատուհանագոգեր, քանդվեցին և վերաշարվեցին աղոթասրահի քիվերը, իսկ պակասող քիվերն ու քարերը լրացվեցին:
Այդ աշխատանքները վնասու՞մ էին եկեղեցու պատմամշակութային արժեքին:
-Ո՛չ, քանի որ եկեղեցին վերականգնվում էր վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի նախագծով: Այն արժանացել էրՄշակութի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանը և համաձայնեցված էր Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի հետ: Վերականգնումն իրականացվում էր ավանդակա նեղանակով և բարդ կրաշաղախով:
-2014թ-ին եկեղեցու վերականգնումն ավարտվե՞ց:
-Առաջին փուլը բարեհաջող կերպով ավարտվեց:
-Իսկ հիմա ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
-2017թ-ի ապրիլի 4-ից սկսվել է վերականգնման երկրորդ փուլը, որը նախատեսված է ավարտել հոկտեմբերի 5-ին:
-Ի՞նչաշխատանքներ են նախատեսված այս փուլում:
-Այս փուլում նախագծված է բացել թմբուկի չորս և աղոթասրահի արևելյան պատուհանների ներքևի հատվածների հետագայում շարված հատվածները, որի արդյունքում կունենանք այդ լուսամուտների նախնական ուղղահայաց չափսերը: Խորհրդային շրջանում փայտյա լուսամուտներին փոխարինած մետաղական շրջանակով պատուհանները կրկին փոխարինել փայտյա լուսամուտներով: 1980-ականներին վերաշարման նպատակով քանդված հյուսիսային կամ արակապ սրահի կամարներն ու արևմտյան քիվերը վերաշարել և հյուսիսային սրահը հասցնել հարավայինի նիշին: Սալարկել արտաքին սրահների հատակները և ջրամեկուսացում իրականացնել աղոթասրահի շուրջ և այլն:
—Ի՞նչ առումով է կարևոր այս փուլը և Ձեր կարծիով ,ի՞նչբացթողումներ կան:
-Այս փուլն իմ կարծիքով առանցքային է այն առումով, որ իր մեջ ներառում է 80-ականներին քանդված և չվերաշարված մայր քարերի վերաշարում: Ինձ համար դա արդարության վերականգնման նման մի բան է: Բայց այս փուլում չի նախատեսված բակի բարեկարգում, որի մեջ կարծում եմ պիտի ներառվի 80-ականերին տեղահանված տապանաքարերի իրենց նախնական տեղերի վերադարձումը, պիտի բացվեն բակի մյուս երեք մուտքերի կամարատակի 1977թ-ին շարված հատվածները և դարբնի կռածո դարպասներ տեղադրվեն: Եկեղեցու բակի չորս մուտքերից դեպի եկեղեցի տանող քարե արահետներ պատրաստել: Ցանկալի կլինի բակում փոքրիկ տաղավար կառուցել, որպեսզի մոմի, սրբապատկերների և հոգևորգրականության վաճառքը եկեղեցու աղոթասրահից դուրս կազմակերպվի:
—Այս աշխատանքները կատարելու դեպքում եկեղեցին ամբողջական տեսքով կներկայանա՞ այցելուներին:
-Ցավոք, ո՛չ: Դրա համար անհրաժեշտ է ամբողջացնել կամարակապ սրահների թաղերը և դրանց վրա ծածկասալեր տեղադրել, որպեսզի անձրևաջրերը աղոթասրահի ծածկերիցչ թափվեն որմնակամարներին և պատերը խոնավեցնելով թափվեն և փչացնեն արտաքին եռակողմ սրահների հատակի սալիկները:
-Այդ առումով ի՞նչ մոտեցում կա:
-Այդ կտրվածքով պատմամշակութային ամեն կառույցի յուրհատուկ մոտեցում են ցուցաբերում: Օրինակ՝ ամրոցները մասնակի վերականգնվում և կոնսերվացվում են, քանի որ այսօր պրակտիկ չեն օգտագործվում: Վանքերի եկեղեցիներն ամբողջական, իսկ կից կառույցները մասնակի են վերականգնվում: Գործող եկեղեցիների պարագան այլ է, դրանք անշուշտ պետք է բերվեն ամբողջական տեսքի, որպեսզի նախ և առաջ բավարարեն հավատացյալների հոգևոր կարիքները, ապա օտարների մոտ ոչ թե խղճահարություն, այլ հիացմունք առաջացնեն:
—Մենք անշուտ կհետևենք Օձունի վերականգնման ընթացքին, իսկ Ձեզ համբերություն այս դժվարին, նվիրում պահանջող գործում:
-Շատ ուրախ կլինեմ, Աստված օրհնի Ձեզ և Օձուն իվերականգնմամբ բոլոր ուրախացողներին:
Զրույցը վարեց Ռուզան Ավոյանը
-
19848997_1099347303499081_1252167263_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19848997_1099347303499081_1252167263_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19849266_1099346606832484_1594103876_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19849266_1099346606832484_1594103876_n-432x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19849272_1099374503496361_1238485379_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19849272_1099374503496361_1238485379_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19858603_1099374386829706_1443113946_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19858603_1099374386829706_1443113946_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19858641_1099345660165912_1451505518_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19858641_1099345660165912_1451505518_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19866415_1099346826832462_1948038182_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19866415_1099346826832462_1948038182_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19866643_1099345663499245_2043004250_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19866643_1099345663499245_2043004250_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19866681_1099374470163031_2110278382_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19866681_1099374470163031_2110278382_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19873909_1099346946832450_1699013833_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19873909_1099346946832450_1699013833_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19873986_1099346510165827_144570685_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19873986_1099346510165827_144570685_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19874080_1099374516829693_182726771_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19874080_1099374516829693_182726771_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19883716_1099346623499149_868237966_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19883716_1099346623499149_868237966_n-450x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19894108_1099374593496352_1079253335_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19894108_1099374593496352_1079253335_n-576x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19894123_1099374560163022_233698117_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19894123_1099374560163022_233698117_n-432x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19873909_1099346946832450_1699013833_n (1)
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19873909_1099346946832450_1699013833_n-1-490x350.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading → -
19873909_1099346946832450_1699013833_n (1)
https://armversion.am/wp-content/uploads/2017/07/19873909_1099346946832450_1699013833_n-11.jpg Մեր եկեղեցիների ու վանքերի վերականգման խնդիրը եղել և մնում է անվերծանելի թնջուկ։ Այս ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Դրանով անհրաժեշտ է զբաղվել պարբերաբար և այս հրապարակումը միտված է դրան: Եկեղեցիների վերականգնման թեմային ավելի … Continue reading →
Ադրբեջանի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը:
Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը:
Ադրբեջանական կողմի պահելաձևում որևէ նոր բան չկա, նույն ահաբեկչական, անմարդկային գործողություններ են, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում գնահատելն անհնարինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը:
«Ադրբեջանն օգտագործում է նաև նման զինատեսակներ, որոնց կիրառումը որևէ կերպ չի փոխում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Պարզապես ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, այսպես ասած մոլագար երկիր է: Ադրբեջանն ստացել է անհամարժեք պատասխան: Նրանք, ըստ երևույթի, ունեն կորուստներ, այն էլ բավականին շոշափելի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է մարդկային կորուստներ ունենալուն, Դավիթ Բաբայանն ասաց, որ սովորության համաձայն՝ հակառակորդն իր կորուստները թաքցնում է, հետո, շաբաթներ անց հայտնում է, թե զինվոր է մահացել օձի խայթոցից, արևահարվել է և այլն:
Արցախի դիրքորոշման վերաբերյալ ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ հայկական կողմը միշտ ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմքում ընկած է ակտիվ պաշտպանությունը.«Այսինքն՝ մենք երբևէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, բայց ցանկացած ագրեսիայի դրսևորում պատժվելու է»:
Հարցին, թե ինչ վիճակ է տիրել սահմանին գիշերը, Բաբայանն ասաց, որ գիշերը նորմալ է անցել.« Նման կրակոցներ դիպուկահարներից և այլ տիպի, միշտ էլ լինում են, բայց դա դարձել է սովորական: Գիշերը նորմալ է անցել»:
Հիշեցեննք, որ ԱՀ ՊԲ-ն երեկ տեսանյութ և ձայնագրություն էր տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից կրակոցներ էր արձակվել, ինչից հետո նոր միայն արցախյան կողմը պատասխանել էր:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված է եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 77, դեմ՝ 3 պատգամավոր: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Նա նաև հավելեց, որ իրենք պատրաստվում են նախագծի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, քանի որ դրանում կան Սահմանադրությանը հակասող դրույթներ:
Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգուﬓմնիրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.