Ծրագրերը ներկայացվել են ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի դեղի անվտանգ և նպատակային կիրառումն ապահովելու համար:
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին մասնագիտական հրատարակությունների միջոցով առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի այն տվյալները, որոնք հաստատվում են դեղի գրանցման ժամանակ՝ բժշկական կիրառման հրահանգների ձևով:
Տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև գործընթացի հստակությունն ապահովելու համար կառավարությունը հաստատել է դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները:
Արդյունքում ակնկալվում է հստակեցնել ՀՀ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող հարաբերությունները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հուլիսի 11-ին Վիեննայում կայացած հանդիպման վերաբերյալ:
«Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանները բանակցային գործընթացի վերսկսման հետ կապված ապրիլյան իրադարձություններից հետո ոչնչի չբերեցին…», — այս մասին երեկ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև կառավարության նիստի ժամանակ:
«Ձեզ հայտնի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը բանակցությունները վերսկսելու համար մի քանի նախապայման առաջ քաշեց և բաց հայտարարեց դրանց մասին… Երեկ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Բանակցային գործընթացը վերսկսվեց: Ադրբեջանական կողմը ոչ մի նախապայման չընդունեց: Բանակցությունները շարունակվեցին առանց նախապայմանների», — ասաց նա, հավելելով, որ հիմա որքան հնարավոր է շուտ պետք է վերսկսվեն առարկայական բանակցություններ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, Հ Հ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։ Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։
«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաև կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով ՀՀ քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։
«Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ և մահացության կրճատում, ինչպես նաև հիվանդացության նվազում»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նախարարը նշել է, որ հաշվի առնելով խնդրի սոցիալական կարևորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։ Լևոն Ալթունյանը Մոհամմադ Հաջադ Փանահին առաջարկել է որպես սարքավորումների և պարագաների հարցերով խորհրդատու մասնակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հաղթահարման գործում կարևոր դերակատարություն ունեցող ռազմավարության մշակմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հաջորդ հանդիպումը քննարկված հարցերին առավել մանրամասն անդրադառնալ նամակագրության միջոցով։
ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները: ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում: Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին:
Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից: Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն: Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ: Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին:
Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի. Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
— Պարո՛ն Խզմալյան, «Ոսկե ծիրան» կինափառատոնի ցանկից հանվեցին ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմեր, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դրա դեմ հանդես եկան Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը, իսկ Հարություն Խաչատրյանն էլ պատճառաբանեց, թե կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարները հրաժարվել են այն ցուցադրելուց: Ինչի՞ մասին է խոսում այս ֆիլմերի ցուցադրության արգելքը:
— Ձեր հարցն իր մեջ երկու տարբեր հարց է պարունակում. առաջինը գրաքննություն է, իսկ երկրորդը վերաբերում է բուն սկանդալային իրողությանը, ու ամենամեծ սկանդալն այն է, որ դա իրական սկանդալ, իրական հասարակական իրադարձություն չդարձավ: Դա ավելի մտահոգիչ է, քան բուն արարքը, որը ես համարում եմ զարմանալի և ցավալի: Ես միանշանակ իմ համերաշխությունն եմ հայտնում ֆիլմերի հեղինակներին, ինչպես նաև Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի արձագանքին: Ընդհանրապես, այդ չարաբաստիկ, չարչրկված և միանգամայն զավեշտալի խնդիրն իր կատարյալ և սպառիչ լուծումը գտել է ՀՀ Սահմանադրության առաջին իսկ էջում, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները իրավահավասար են՝ անկախ իրենց սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և այլն, իսկ խտրականությունը նշված որևէ ասպարեզում արգելված է: Սա սահմանադրական նորմ է, ուստի որևէ հարձակում, որևէ արգելք, տվյալ դեպքում` սեռական փոքրամասնությունների հանդեպ, հակասահմանադրական է: Երկրորդն արդեն առնչվում է ոչ թե իրավական կողմին, այլ արվեստին: Ես չեմ դիտել այդ ֆիլմերը, անկեղծ ասած` այդ մշակույթն ինձ համար ընդհանրապես այնքան էլ կարևոր և հետաքրքիր չէ, բայց զգում եմ այդ մարդկանց արտահայտվելու, լսված լինելու իրավունքը և համարում եմ, որ որևէ արգելք ոչ միայն հակաիրավական բնույթ ունի, այլև վտանգավոր է արվեստի համար, որովհետև եթե մեր հայրենակիցներն այդքան նախանձախնդիր են այս հարցում, և հատկապես «Ոսկե ծիրանը», եկեք սկսենք նրանից, որ «Մոսկվա» կինոթատրոնի առջև գտնվող Սերգեյ Փարաջանովին նվիրված աստղը քերենք, հանենք, դեն շպրտենք, քարկոծենք, այրենք, քանդենք նրա տուն-թանգարանը, արգելենք նրա ֆիլմերը և ջնջենք նրա անունը: Ես չեմ շարունակում այդ ցանկը, քանի որ «Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, իսկ Սերգեյ Փարաջանովը չի թաքցրել իր նույնասեռական բնույթը: Ինչպե՞ս է դա արտահայտվում իր ֆիլմերում` դա այլ հարց է, դա վերաբերում է արվեստին և բացարձակապես չի վերաբերում որևէ արգելքների, որևէ ճաշակային կամ քաղաքական, կամ բարոյախրատական գործողությունների: Այնպես որ, տվյալ դեպքում այն անձինք, այն ակտիվիստները, որոնք իրավիճակը հանգեցրել են այս խայտառակ արգելքին, ևս կատարել են իրենց քաղաքակրթական ընտրությունը: Ընդ որում, այդ քաղաքակրթական ընտրությունը հետևում է հենց այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսաստանում հենց այս ժամերին Մեծ թատրոնում արգելվեց Ռուդոլֆ Նուրեևին նվիրված բալետը, և ինչ էլ ասեն դրա պատճառների մասին, իրականում պատճառը նույնն է՝ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի հոմոֆոբիկ հայացքները, որոնք ոչ միայն մշակույթին ու արվեստին, այլև տվյալ դեպքում ՌԴ Սահմանադրությանն են հակասում: Այսինքն՝ մենք ևս մի քայլ ենք կատարում դեպի Ռուսաստան, դեպի Հյուսիսային Կորեա, դեպի Սաուդյան Արաբիա:
— Հարություն Խաչատրյանը նաև նշել է, որ 14 տարիների ընթացքում որևէ ստվեր չի ընկել այս փառատոնի վրա: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս այս տարիներին փառատոնն առանց գրաքննության է անցել:
— Ես շահագրգիռ կողմ եմ, հետևաբար իրավունք չունեմ արտահայտվելու: Ինքս մի քանի անգամ դիմել եմ կինոփառատոնին իմ ֆիլմերով մասնակցելու համար, երեք անգամ մերժել են, միայն անցյալ թե նախանցյալ տարի առաջարկեցին ֆիլմերիցս մեկը մրցույթից դուրս ցուցադրելու: Այնպես որ, իմ՝ որպես ռեժիսորի գնահատականը նշանակություն չունի, քանի որ շահագրգիռ կողմ եմ: Համենայնդեպս, «Ոսկե ծիրանը» հանդիսանում է գրեթե միակ միջազգային մշակութային իրադարձությունը տարվա ընթացքում, որը ուշադրություն է գրավում աշխարհում, Եվրոպայում: Այդ մասին գիտեն, խոսում են, Հայաստանից սպասելիքները միշտ մեծ են, բավական է նայել նոր հյուրերի ցանկը: Այնպես որ, նման քաղքենի ու ճղճիմ զարգացումները միայն ստվեր են նետում և՛ Հայաստանի, և՛ «Ոսկե ծիրանի» վրա: Ես վստահ եմ, որ «Ոսկե ծիրանի» ղեկավարության վրա ճնշում էր գործադրվել, վստահ եմ, որ կինոգործիչներն ու Հարություն Խաչատրյանը անձամբ նման որոշում երբեք չէին ընդունի, սակայն ինչպես ցանկացած մշակութային գործընթաց, «Ոսկե ծիրանը» վերահսկվում է, այդ թվում` հատուկ ծառայությունների կողմից, իսկ թե ո՛ւմ կողմից են վերահսկվում Հայաստանի հատուկ ծառայությունները, հայտնի է բոլորին:
— Այսինքն՝ հետքերը տանում են դեպի քաղաքական վերնախա՞վ:
— Հայաստանն օկուպացված տարածք է և ռուսական գաղութ, այնպես որ, միանգամայն բնական է, որ Ռուսաստանի զարգացումներն անմիջապես տեղափոխվում են Հայաստան: Գաղափարական իմաստով Հայաստանի վրա փորձարկվում են այն գաղափարական տեխնոլոգիաները, որոնք հետո կիրառվում են Ռուսաստանում: Սա ռուսական պատվեր էր, կատարողները ռուսական դեսպանատան վարձու աշխատողներ են: Անգամ լուսանկարների վրա, որոնք ես տեսել եմ, ճանաչելի են որոշ մարդկանց դեմքեր, որոնք բոլորովին վերջերս երևացել էին ռուսական գաղութային իշխանությունների կողմից քաղաքական տեխնոլոգիական նախագծերում:
— Պարո՛ն Խզմալյան, ստացվում է՝ քանի որ Հայաստանում կան ազատության, ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, նման փառատոները չե՞ն կարող ազատ անցկացվել՝ առանց գրաքննության:
— Բանն այն է, որ Հայաստանում արգելափակվում է շատ ավելի մեծ և շատ ավելի կարևոր գործընթաց, քան ընդամենը մի կինոփառատոն: Մեր աչքի առաջ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև քաղաքակրթական ճնշում է իրականացվում: Ռուսաստանի համար շատ կարևոր է վերահսկել գաղափարախոսությունը, մտքերը Հայաստանում, իսկ «Ոսկե ծիրանը» ի սկզբանե միջազգային էր, բաց էր, արևմտամետ էր: Նայեք ֆիլմերի ցանկը, հիշենք, որ Ռուսաստանը վաղուց արդեն որևէ հետաքրքիր մշակութային արտադրություն չունի: Փորձեք հիշել վերջին տարիներին որևէ ռուսական կինո, եթե չխոսենք ողորմելի սերիալների մասին, չեք կարողանա նշել լուրջ ֆիլմեր… Այստեղ կինոփառատոնը երևացող կարևոր մի լծակ է, որը նույնպես անպայման պետք է վերահսկել` փակելու վերջին մնացած պատուհանները, որոնք դեռ բաց են դեպի Արևմուտք, դեպի ազատ աշխարհ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։
Այն, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է։ Բացի այդ, սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդաﬓերից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ»,- նշեց Բաբայանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մաﬔդյարովի հետ։
2017 թվականի ամառային զորակոչի զինծառայողները, հնարավոր է, կարողանան ցանկության դեպքում 6 ամիս հետո ծառայությունը շարունակել ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով: Այս մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«… Որովհետև բոլոր դեպքերում զորակոչիկը վեց ամիս պիտի պատրաստվի ուսումնական ծրագրի շրջանակներում, և այսօրվա զորակոչված զինծառայողները դեռևս վեց ամիս պատրաստվելու են ծառայության ուսումնական զորամասերում, իրենց զորամասերում, նախապատրաստական ստորաբաժանումներում: Եվ այնպես կստացվի, որ հենց առաջին պատրաստված նորակոչիկները կարող են նաև «Ես եմ» ծրագրի շրջանակներում կնքել պայմանագիր», — մանրամասնել է Մովսես Հակոբյանը:
Ըստ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ սա դեռևս պետք է քննարկվի, և եթե օրենսդրական դաշտը հնարավորությունը տա, կիրականացվի: Սակայն ամեն դեպքում այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ դեռևս տարվում են:
Նշենք, որ «Ես եմ» ծրագրով ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։
Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում (հնարավոր են փոփոխություններ)․
Մովսես Հակոբյանը նաև հայտնել է, որ ամառային զորակոչի նորակոչիկների շրջանում անցկացվում է հարցում «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին միանալու պատրաստակամությունն հասկանալու համար:
Հիշողության կորստով տառապողների համար… Այս նկարները կօգնեն վերականգնելու հիշողությունը որոշ օգտատերերի մոտ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ: Նկարներում Մարտունիում 2016 տվականի Ապրիլի երկուսին զոհված 12 ամյա Վաղինակ Գրիգորյանն է և նրա վիրավոր եղբայրն ու ընկերը: Երեխաները առավոտյան 8-ի սահմաններում քայլելով գնում էին դպրոց ուր հենց դպրոցի մուտքի մոտ խոցվեցին Ադրբեջանական զինուժի կողմից արձակված հրթիռից:
Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև բոլոր այն երեխաներին 18-20 տարեկան, որ սպանվեցին և խոշտանգվեցին այդ օրերին, հավելենք բոլոր նրանց, ում սպանել են մինչ Ապրիլը և Ապրիլից հետո: Ադրբեջանական զինուժը շարունակում է իր մարդասպան գործունեությունը, և այսուհետ ևս նրանց բոլոր կրակակետերը ոչնչացվելու են Հայկական զինուժի կողմից՝ կլինեն դրանք տեղադրված գյուղերի, թե քաղաքների մեջ:
Ոչ մեկին դուր չի գալիս, երբ երեխաներ են զոհվում, բայց այդ զոհերի համար միակ և եզակի մեղավորը հենց ադրբեջանական զինված ուժերն են, ովքեր իրենց ավագ եղբայրներին հատուկ մարտավարությամբ դարեր շարունակ թաքնվել են սեփական ժողովրդի հետևում՝ հույս ունենալով, որ քրիստոնյաները չեն կրակի քաղաքացիական օբյեկտների և մարդկանց ուղղությամբ:
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
«Նախիջևանի ստատուսը որոշվում է թուրք-ռուսական պայմանագրով, որտեղ Նախիջևանը տրված է Ադրբեջանինկառավարման համար, այսինքն` Նախիջևանը նրա մասը չի կազմում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը ընդգծեց, որ Ադրբեջանը երբեք չի հարձակվի Նախիջևանից, քանի որ դա բազմաթից անբարենպաստ հետևանքներով հագեցած քայլ կլինի:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=WbpgXsjCbwg