23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:
Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար հանրապետության նորընտիր նախագահը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:
Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:
«Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:
Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Նշենք, որ Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը.
«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առևտրի և ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:
Դեսպան Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ.
«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը և այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:
Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաև քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը.
«Բոլոր նախագահները, իսկ ես լավ ճանաչում եմ բոլորին, այդ թվում և նախագահ Սերժ Սարգսյանին, շատ լավ մարդիկ, արդյունավետ առաջնորդներ են: Ես մեծ հարգանք ունեմ Սերժի նկատմամբ: Սակայն, որոշակի ժամանակ է գալիս, երբ քանակականից ցանկալի է անցնել որակական փոփոխությունների»:
Հայաստանի ապագա բարգավաճման համար մեկ այլ խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը Դեսպան Թոմսենի համար իրական է թվում: Թուրքիան, որի հարավային սահմաններում իրավիճակը շարունակում է սրվել, հետաքրքրված է Հայաստանի հետ սահմաններին թուլացնել լարվածությունը, ուստի, կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նշում է նախկին դիվանագետը.
«Գերմանացիներն ու ֆրանսիացիները 1870-ականներից մինչև Երկրորդ աշխարհամարտ միմյանց սպանել են Էլզաս Լոթարինգիայի համար: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույն ճանապարհով են գնում և դեռևս հայտնի չէ, արդյոք հաջորդ սերունդը կրկին պատերազմելու է, թե հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել հարցը»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:
Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքը:
Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.
*նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,
*հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,
*բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,
*օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,
*հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,
*բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,
*հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,
*օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:
Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:
«Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը», Տավուշի մարզում Արմենիա հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանը ներկայում ունի ամենաարդիական սպառազինություն: Նախօրեին ռուսական պետական Ռիա-Նովոստիին հարցազրույց էր տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ով մի շարք հայտարարություններ էր արել սպառազինության վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, թե ունեն ոչ ռուսական արտադրության հակահրթիռային համալիրներ, որոնց դեմ Իսկանդերն անզոր է:
Նա ասել էր, թե Հայաստանից 50 անգամ շատ հրթիռներ ունեն: Հետաքրքիր է, որ ռուսական պետական ԶԼՄ-ն տեղ է տալիս ռուսական զենքի հպարտության՝ Իսկանդերի «ոչնչացմանը», նկատի առնելով այն հանգամանքը, որ ռուսները պնդում են, թե Իսկանդերն ի զորու է հաղթահարել ցանկացած պատնեշ: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հարցազրույցում հայտարարել է, թե նաեւ ռուսական սպառազինության շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել ապրիլի պատերազմում: Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո Բեռլինում Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե հայերը կռվում էին 80-ականների զենքով: Ներկայում խոսակցություններ կան այս ամսվա ընթացքում հնարավոր ինչ որ իրադարձությունների մասին: Կոմանդոսն ասում է, որ հուլիսին շատ բան է պարզվելու: Հուլիսի 4-ի միջադեպը միջազգային լայն արձագանք ունեցավ, որին հետեւեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում: Նույն օրերին Ռուսաստանը նորագույն հրթիռներ տրամադրեց Ադրբեջանին, որին էլ հետեւեց Հասանովի հարցազրույցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր հերթին հայտարարեց, որ սահմանին լարվածությունը պահպանվելու է, քանի դեռ հայկական զորքը դուրս չի բերվել:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայում քիչ ինչ տարօրինակ վիճակ է՝ Ռուսաստանը կիրառում է մտրակի ու բլիթի քաղաքականություն, եւ տպավորություն է, թե Մոսկվան Բաքվին մղում է ինչ որ քայլի, ընդ որում՝ արագացնելով այդ քայլը: Կան տեսակետներ, թե այդ քայլը միանշանակ չէ, որ հայկական ուղղությամբ է լինելու: Այս ֆոնին, Սերժ Սարգսյանը խոսում է Իսկանդերի մասին: Ավելի վաղ նա մի անգամ էլ էր անդրադարձել Իսկանդերին, ասելով, թե չի վարանի կրակելու հրաման արձակելու հարցում: Սա «կանխիչ հարված»-զգուշացո՞ւմ է Ադրբեջանին, նաեւ այն կտրվածքով, որ եթե Ադրբեջանն անցյալ տարի ապրիլին տապալվեց հայկական 80-ականների զենքից, ապա ինչ կարող է պատահել արդեն նորագույն սպառազինության պայմաններում: Թե՞ նրա «կանխիչ հարվածն» էլ է այլ ուղղությամբ:
lragir.am
Մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ ՀՀ-ին։ Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը նշել է, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է, լուրջ զինատեսակներ են ձեռք բերվել ինչպես մինչև ապրիլյան պատերազմը, այնպես էլ դրանից հետո։
«Ցանկացած ռազմական գործողություն, լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես, որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդը ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»։
Հարցին, թե ինչ գործոնների դեպքում և ինչ պայմաններում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը պատասխանել է` անհրաժեշտության պարագայում: Սակայն, նախագահը չի մանրամասնել, թե որն է այդ անհրաժեշտությունը.
«Մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում … Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» միայն զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը», — նշել է նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ [հայկական կողմը] չուներ որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել, և գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանից հարուստ է և ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա։
«…Պատերազմում միայն զենքը չի հաղթում։ Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան բավարար զինատեսակ և զինամթերք խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերը ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»։
«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է panorama.am-ը:
«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն, ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելեց նախագահը:
Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց:
«Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունքն է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունքն է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունքն է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։ Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանարպետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»,-ասաց Սարգսյանը:
Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։
Հուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:
. «Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ:
Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլև կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։ Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։
Իսկ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»: Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը Hetq.am-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղի խնդրի ռազմա-քաղաքական ներկայիս իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին: Նա մասնավորապես ասել է.
«Այս իրավիճակում մեր գլխավոր գործիքը հայկական բանակի արդյունավետության անընդհատ բարելավումն է ու դրա անվարան կիրառումը ադրբեջանական զինված ուժերի գործողությունները զսպելու և կանխարգելելու գործում: Ռացիոնալ ակտորի տրամաբանությամբ բացատրելիս մենք պետք է կտրուկ և հստակ կերպով բարձրացնենք ռազմական գործողությունների գինը Ալիևի ռեժիմի համար, որը կստիպի դրան ձեռք քաշել քաղաքակիրթ բանակցություններին ռազմական այլընտրանքներ փնտրելուց: Այսինքն՝ նրանց յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ստանա համարժեք (երբեմն անհամաչափ) պատասխան՝ ցավոտ և դիպուկ հարվածների միջոցով: Ավելին՝ կարծում եմ, որ մենք ոչ միայն անհամաչափ ուժ պետք է կիրառենք ադրբեջանական նախահարձակ ագրեսիվությունը ճնշելու համար, այլ նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք:
Ի ուրախություն մեզ՝ հայկական կողմն արդեն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Բացի դրանից՝ առաջնագծի ամրացումը և դիտարկման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով զինումը ևս մեզ հնարավորություն են տվել թե՛ բարձրացնելու սահմանների պաշտպանունակությունը և թե՛ ինքնուրույնաբար գրանցելու և ներկայացնելու խախտումների մանրամասները, որոնք անառարկելիորեն վստահելի աղբյուր կարող են դառնալ նաև միջազգային հանրության համար:
Ադրբեջանը, բնականաբար, խուսափում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումից, քանի որ դրանք առաջնահերթորեն ենթադրում են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, որը կտրուկ կերպով սահմանափակելու է առաջնագծի լարվածության միջոցով ճնշում գործադրելու նրա հնարավորությունները: Իսկ ահա առանց այդ մեխանիզմի՝ բանակցություններում այլ առաջընթացի ապահովում անհնար է պատկերացնել: Հետևաբար, պաշտոնական Բաքվի վարքի պատճառով բանակցային իրավիճակը փակուղային է, և զսպման միջոցներն ավելի արդյունավետորեն գործում են ռազմական բնագավառում:
Մի խոսքով, Ադրբեջանի կողմից սկսված ուժային մրցապայքարում պարտվելու իրավունք չունենք, եթե ցանկանում ենք երկարատև խաղաղություն ապահովել, ինչն անհրաժեշտ է մեր հայրենիքի կայուն զարգացման համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հայկական կողմը 100-ից ավել զոհ ունեցավ: Մինչ պատերազմական իրադարձությունները հայկական ընկերություններից մեկը ստեղծել էր մի սարք, որը ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը կարող էր դիտարկում իրականացնել եւ հայտնաբերել ցանկացած շարժ:
«Astromaps» ընկերության ստեղծած ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային համակարգը նախատեսված է կարևոր օբյեկտների, այդ թվում պետական սահմանների շուրջօրյա տեսահսկման համար:
ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային համակարգի Տեխնիկական բնութագիր.
Գիշեր.
Մարդու հայտնաբերում – 6 կմ
Մարդու նույնականացում – 4 կմ
Ցերեկ.
Մարդու հայտնաբերում – 15 կմ
(60 X optical zoom)
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.