23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե իբր զինծառայողը վիրավորվել է «հայկական հարվածային ԱԹՍ-ի արկի բեկորներից»:
Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ռազմինֆոյի հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ առաջնագծում լարվածություն չկա:
Պուտին-Ալիեւ հանդիպմանը Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա, պատճառել զգալի վնասներ: Դիպուկահարը թիրախավորել է նաեւ մի պատանու, ով կարողացել է թաքնվել եւ ողջ մնալ:
Ադրբեջանը գրեթե միշտ նման հանդիպումներից առաջ ու նաեւ հանդիպումների ժամանակ դիմում է նման քայլերի: Այդ առումով, Տավուշի բնակավայրերի գնդակոծությունը նորություն չէր: Նորություն չէ նաեւ այն, որ այն ռազմաքաղաքական բլոկը, որին անդամակցում է Հայաստանը, որեւէ կերպ չի արձագանքել:
Ենթադրվում է, որ որեւէ բլոկի դեմ հարձակումը հարձակում է նաեւ մյուս անդամ երկրների դեմ: Բայց այս տրամաբանությունը ՀԱՊԿ դեպքում չի աշխատում, բացի այդ, բլոկին պետք է դիմի տվյալ երկիրը, որը ենթարկվել է ագրեսիայի, իսկ Հայաստանը սովորաբար չի դիմում: Միայն երբեմն Սերժ Սարգսյանը տրտնջում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները հեռախոսը չեն վերցնում ու իրեն չեն զանգում:
Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Իհարկե, եթե դիմի՝ անկասկած մերժում կստանա, եւ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ երկրների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում Ռուսաստանը, Ադրբեջանի դաշնակիցներն են: Խնդիրն այն է, որ այդ մերժումից հետո ՀԱՊԿ-ը պարզապես հիմար վիճակում կհայտնվի, այդ թվում Հայաստանը, թեեւ Հայաստանը վաղուց այդ վիճակում է:
Իսկ կարո՞ղ է այս հանգամանքը Հայաստանն օգտագործել որպես լծակ, օրինակ հայտարարի՝ զսպեք Ադրբեջանին, թե չէ կդիմեմ օգնության համար, եւ բոլորդ կհայտնվեք հիմար վիճակում:
ՀԱՊԿ անդամներն իհարկե կարող են ասել, որ մի քանի կրակոցը չի նշանակում հարձակում: Հետաքրքիր է, ինչպես կարձագանքեն օրինակ Ռուսաստանը կամ Ղազախստանը, եթե գնդակոծվեն իրենց խաղաղ բնակավայրերը:
Հարձակումը միայն կոնկրետ ակտ չէ, այլ կարող է դրսեւորվել թե «սողացող» պատերազմի, թե պարբերական գնդակոծությունների ձեւով, առավել եւս՝ խաղաղ բնակավայրերի:
Պուտին-Ալիեւ հանդիպմանը Հայաստանի դեմ կրակոցներն առավել եւս հարձակում են՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման ներկայիս շրջանում: Հայաստանը չի արձագանքել այդ կրակոցներին, տեղեկություն չկա պատասխան քայլերի ձեռնարկման մասին:
Հայաստանի իշխանության կեցվածքի պատճառով գնդակոծություններն արդեն դարձել են «սովորական» մի բան:
ՀԱՊԿ-ին իսկապես պետք չէ դիմել, պետք է մտածել այլ ռազմա-քաղաքական դաշինքների հետ հարաբերություններ կառուցելու եւ դաշնակիցներ ունենալու մասին:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
— Պարո´ն Շարմազանով, ինչո՞ւ իշխանությունը կոշտ չարձագանքեց Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկին: Մինչդեռ հիշում ենք` ինչպե´ս արձագանքեցիք ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությանը՝ դա համարելով ներքին գործերին միջամտություն: Մի՞թե Վոլոդինի ասածը ներքին գործերին միջամտություն չէր:
— Կարծում եմ՝ բավականին համարժեք էին մեր գնահատականները, ավելին՝ խիստ էին: Նայեք` ես դեսպանին ինչպե´ս եմ արձագանքել և Վոլոդինի ասածին ինչպե´ս եմ արձագանքել: Դեսպանին ուղղակի ասել եմ, որ խնդրում եմ չմիջամտի մեր ներքին գործերին, Վոլոդինին բառացի ասել եմ, որ սա իր գործառույթների մեջ չի մտնում, Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է և վերջ: Նաև ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ասել եմ, որ նույնիսկ ամոթ է ոչ միայն քննարկումը, այլ նույնիսկ դրա մասին մտածելը: Էլ ինչպե՞ս պետք է արձագանքեինք:
— Այսինքն՝ արձանագրում եք, որ մեր ներքին գործերին Վոլոդինը փորձում է միջամտե՞լ:
— Ես ասում եմ, որ որևէ պետության, այդ թվում՝ դաշնակից պետության Պետդումայի նախագահի գործառույթի մեջ չի մտնում առաջարկել այս կամ այն երկրում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենը պետական պաշտոնական լեզու ընդունել: Նայե´ք իմ ասածը Սվիտալսկուն, և ես կարծում եմ, որ Վոլոդինին շատ ավելի խիստ եմ արձագանքել:
— Ամեն դեպքում այն ժամանակ Սվիտալսկու հայտարարության դեպքում շատ ավելի երկար շարունակվեց քննարկումը: Դեսպանը երկրորդ անգամ անդրադարձավ և գնահատականներ հնչեցրեց:
— Երկար չի քննարկվել. մեկ անգամ Դավիթ Հարությունյանը, մեկ անգամ էլ ես եմ պատասխանել գլոբալ առումով, և կարող է` մեկ-երկու պատգամավոր: Կոնկրետ Վոլոդինին իր դիմաց և´ Արա Բաբլոյանն է շատ հստակ պատասխանել, և´ Աշոտյանը, և´ մեր պատվիրակության մյուս անդամներն են պատասխանել: Դեռ մամուլում չկար, որ մերոնք պատասխանել են, ես հենց կարդացել եմ մամուլում, հինգ րոպե հետո առաջին արձագանքը տվել եմ: Էլ ի՞նչ պետք է անեինք: Հիմա էլ կրկնում եմ՝ նման խնդիրները այլ պետության գործառույթների խնդիրը չեն, Հայաստանում հայերենը կա ու կմնա բացառապես պետական լեզու: Սա շատ անհաջող հայտարարություն էր, որը չէր բխում երկու երկրների դաշնակցային հարաբերությունների մակարդակից: Այսինքն՝ այս թեման փակ է, իրենք էլ պետք է սա հասկանան, և կարծում եմ, շատ լավ հասկացել են:
— Գաղտնիք չէ, որ իշխանությունը Ռուսաստանի քայլերին զուսպ է արձագանքում:
— Պետության, մանավանդ հայոց լեզվի դեպքում, կլինի Ռուսաստանը թե ԱՄՆ, թե մեկ այլ պետություն, մենք երևույթներին ենք արձագանքում: Եթե հայտարարություններ են արվում իմ պետական շահերի դեմ, կոնկրետ ես որևէ կաշկանդվածություն չունեմ իմ կարծիքն արտահայտելու, այդ թվում և` իմ կուսակցությունը, և մենք շատ հստակ ասել ենք: Եվ նաև նշել ենք, որ Վոլոդինի հայտարարությունը չի բխում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից և շահից, և նույնիսկ ամոթ է նման բան քննարկելը կամ մտածելը: Այդ թեման փակ է, նույնիսկ չի էլ բացվել, որ փակ լինի:
— Պարո´ն Շարմազանով, կարծիք կա, որ գնացել էին` վարորդների իրավունքների հետ կապված խնդիրը բարձրացնելու փոխարեն պետք էր բարձրացնել Ռուսաստանի կողմից բոլորովին վերջերս նոր զենքի խմբաքանակ Բաքվին մատակարարելը: Համամի՞տ չեք:
— Բոլոր կարևոր հարցերն էլ մեր պատվիրակությունը բարձրացրել է, այդ թվում՝ զենքի հետ կապված հարցերը: Բոլոր այն հարցերը, որոնք կան հայ-ռուսական տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական օրակարգում, բարձրացվել են: Ի դեպ, պատվիրակությունը չի եղել միակուսակցական, եղել է բազմակուսակցական, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ եղել են: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը դժգոհ է, թող իր խմբակցության ներկայացուցիչը խոսեր, բայց ես ունեմ տեղեկատվություն, որ բոլորը՝ և՛ հանրապետականները, և «Ծառուկյան» դաշինքը, և՛ «Ելքը», և՛ Դաշնակցությունը, չորսի ներկայացուցիչներն էլ Հայաստանի շահը արժանապատվորեն են ներկայացրել: Եվ, ի վերջո, մարդիկ կռիվ չէին գնացել, գնացել էին հանդիպման դաշնակից երկրի ներկայացուցիչների հետ, եղել է առաջարկ, առաջարկին էլ նորմալ և հստակ պատասխան է տրվել, որ նման հարց քննարկման ենթակա չէ: Եվ միգուցե լավ է, որ այդ առաջարկը հնչեց Մոսկվայում, որ այդ հարցը Հայաստանում այլևս երբեք չի կարող քննարկվել: Եվ այդ հարցը մեզ համար միշտ փակ է եղել, որովհետև մենք Սահմանադրությամբ ամրագրել ենք: Հայաստանում պետական և պաշտոնական լեզվի կարգավիճակ տալիս են Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները, և դա բացառապես Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիների ինքնիշխան որոշումն է: Վե´րջ:
— Արդյոք Վոլոդինի առաջարկը ևս մեկ անգամ ցույց չտվեց, որ մենք ունենք ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերություններ, որ Ռուսաստանը փորձում է ճնշել և վնասել մեր ինքնիշխանությունը:
— Ո´չ, մեր հարաբերությունները բավականին դրական դինամիկա ունեն և բավականին լուրջ զարգանում են: Դաշնակցային հարաբերություններ չի նշանակում որևէ խնդիրներ, քննարկումներ չլինեն: Աշխարհում որևէ երկիր չկա, որ քննարկումներ չունենան: Իհարկե, Միացյալ Նահանգները և Գերմանիան դաշնակիցներ են, արդյոք խնդիրներ չունե՞ն իրար հետ:
Շարունակությունը՝araratnews.am
Lragir.am-ին տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
«Նախ ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, ուստի ԵԱՏՄ-ում կարևորը տնտեսական բաղադրիչն է: Երկրորդ՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշումով ԵՄ-ի հետ ասոցացումից չէր հրաժարվել, ավելին՝ ԵԱՏՄ չմտնելու նախապայման էլ չի եղել: Երրորդ` ԵԱՏՄ-ի անդամ դառնալը մեզ հնարավորություն տվեց ոչ թե սահմանին թանկ գազ գնել, այլ էժան, որը դրական ազդեց մեզ վրա: Չորրորդ` հայկական գյուղատնտեսական ապրանքները հիմնականում արտահանվում են ԵԱՏՄ երկրներ: Եվ հինգերորդ` ՀՀ տնտեսությունն անհամեմատ ավելի կապված է ԵԱՏՄ անդամ տնտեսության հետ, և մեր ապրանքները մրցունակ են նախ և առաջ ԵԱՏՄ շուկայում:
Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն չունեն այլընտրանք: Ես մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ մենք ՀԱՊԿ էլ, ԵԱՏՄ էլ, Ռուսաստանի հետ էլ դաշնակցային հարաբերություններն էլ իրականացնում ենք ոչ թե ռուսին, բելառուսին, ղազախին կամ ղրղզին դուր գալու համար, այլ սպասարկելով մեր պետական շահը: Առանց պաթոսի և ավելորդ զգացմունքների՝ թող չոր հաշվարկներ դնեն: Եթե մենք նեղացանք, ասացինք՝ դե որ դուք Ադրբեջանին զենք եք վաճառում, դուռը շրխկացնում ենք և մենք ձեզ հետ հարաբերությունները խզում ենք, բա հետո՞, բա այդ վակուումը ով է լցնելու, մեզ զենք տալու: Չկան այսօր իդեալական միություններ և իդեալական դաշնակցային հարաբերություններ էլ չկան», ասել է Շարմազանովը:
Ավելորդ է ասել, որ Շարմազանովի ոչ մի փաստարկ կապ չունի իրականության հետ, դրանց մի մասը իրականության տրիվիալ նենգափոխում է, մի մասը՝ դեմագոգիա: Իրականում, Հայաստանի համար խնդիրները բոլոր ոլորտներում խորացան սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, այդ թվում՝ միջազգային մեկուսացումը, ինքնիշխանության մակարդակի անկումը, սահմանին պատերազմական վտանգի գեներացումը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ իսկապես չկան փաստարկներ, եւ այդ պայմաններում կամ մնում է կամ լռել, կամ ասել այն, ինչ ասում են Շարմազանովը եւ մյուսները սեպտեմբերի 3-ի ամոթալի որոշումն արդարացնելու ու հիմնավորելու համար:
ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է բացառապես Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու համար: Բնականաբար եղել է Ռուսաստանի գործոնը՝ շանտաժն ու ճնշումը, բայց դա հնարավոր է դարձել հայկական իշխանության մորթապաշտության ու անգործունակության հետեւանքով:
Խոշոր հաշվով, Շարմազանովի հարցազրույցից այս մեջբերումը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձախողման հայտարարություն ու խոստովանություն է: Ըստ այդմ, ՀՀԿ-ն իր 18-ամյա իշխանության ընթացքում չի կարողացել ստեղծել մրցունակ, դիվերսիֆիկացված տնտեսություն ու էներգետիկա, անվտանգության համակարգ, չի կարողացել դաշնակցային հարաբերություններ ստեղծել որեւէ պետության հետ, Հայաստանը «կախելով» մեկ երկրի շահերից ու հաճախ՝ քմահաճույքից:
Ավելին, չի եղել նույնիսկ նման ձգտում, չեն ստեղծվել նախադրյալներ՝ այդ խնդիրները լուծելու համար:
ՀՀԿ-ն պատրաստ է հանուն իր իշխանության շարունակել այս քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ է, քան հակապետական գործունեություն: ՀՀԿ-ի իշխանությունը կարող է հնարավոր դառալ միայն այդպիսի քաղաքականության հետեւանքով:
Երևանում հուլիսի 27-ից հետո կլինի +40 աստիճան շոգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք, Երևանում կրկին +40 աստիճան տաքություն»,- նշել է Սուրենյանը:
Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):
2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել: Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր:
ՊԲ առաջապահ զորամասերը 2017թ. առաջին վեց ամիսներին շարունակել են առաջնագծում լինել թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Նրա խոսքերով՝ ադրբեջանական զինուժը մինչ այդ կրակում էր գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Նա ասաց. «Ժամը 12-ից 5 պակաս գյուղի վրա առաջին կրակոցը եղավ: Հարվածեցին իմ տանը, տանիքի շիֆերը փշրվելով թափվեց իմ կողքին, ես եւս կարող էի տուժել»: Գյուղի գնդակոծությունը տեւել է մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Վնասվել են տների տանիքներ: Հ. Ղարաքեշիշյանին հարցրինք, թե ինչ զենքերից է գնդակոծվել գյուղը; Նա ասաց՝ հավանաբար «ԴՇԿ» եւ «ԱԳՍ» զենքերից: Նախկին գյուղապետը հայտնեց, որ Բարեկամավան գյուղը վաղուց չէր գնդակոծվել, վերջին շրջանում սա առաջին դեպքն էր:
Պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտը հաղթանակով եզրափակեց խառը մարտարվեստի ըմբշամարտիկ Սարգիս Վարդանյանը։
Խառը մարտարվեստի ըմբշամարտիկ Սարգիս Վարդանյանը պրոֆեսիոնալ ռինգում ի առաջին հաղթանակը տարավ Անթալիայում անցկացվող մրցումներում, հաղորդում է Expert.MMA-ն։
Մենամարտը, որն անցկացվում էր АСВ 64: Young Eagles 19-ի շրջանակում, երեք ռաունդ է տևել և ավարտվել է մարզիչների միաձայն որոշմամբ հաղթանակը հայաստանցի ըմբշամարտիկին շնորհելով։ Նրա մրցակիցը թուրք մարտիկ է եղել։
Դա Վարդանյանի առաջին մենամարտն էր MMA-ում։
https://www.youtube.com/watch?v=O5qeNDBvY-8
Տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ, խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԶՈւ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը:
«Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները», — նշել է Գրիգորի Սահակյանը:
Զորամասի հրամանատարը մանրամասներ չի հայտնել, սակայն ասել է, որ խոսքը «ստրատեգիական խորությունների» մասին է, իսկ ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա առկա է գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով համալրում, ինչը բազմապատկել է մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները:
Գնդապետ Սահակյանը նաև անդրադարձել է կրակակետերի ամրաշինական աշխատանքներին և նշել, որ կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր:
Խոսելով ադրբեջանական ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների մասին՝ հրամանատարը հայտնել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք»:
Այսօր ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադարձավ:
Նա ասաց, որ բնական է, մտահոգություններ կան խնդրի հետ կապված, քանի որ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչով հարցը կավարտվի, դրա համար էլ առաջանում են որոշակի մտահոգություններ:
Հարցին, թե Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո ինչ քայլեր կարող են ձեռնարկվել եւ ինչու են համանախագահները այդքան պասիվ՝ նա պատասխանեց, որ իսկապես, Մինսկի խումբը ոչ միայն չի ցուցաբերում անհրաժեշտ ազդեցություն Բաքվի վրա, այլեւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում՝ հավանաբար տարածաշրջանային իրենց շահերից ելնելով՝ կամ ռեսուրսներ չունեն, կամ չունեն պատշաճ ազդեցություն այդ երկրի վրա, որովհետեւ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի լուրջ աջակցությունը, Պակիստանի:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ըստ Միհրանյանի, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ձգտում է պահպանել հնարավորինս մեծ ազդեցություն հետխորհրդային երկրներում, իսկ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ, ՀԱՊԿ անդամ չէ, ամեն դեպքում փորձում է Ադրբեջանին բաց չթողնել եւ ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Այս փուլում ՌԴ-ն տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ:
Հարցին՝ Ադրբեջանին զենքի վաճառքը կարո՞ղ է նոր սրացումների տեղիք տալ՝ Միհրանյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմը միշտ սադրում է, լարվածություն է ստեղծում, բաց ամբիոններից հրապարակավ միշտ հայտարարում է ուժի դիմելու մասին, բայց իմ կարծիքով, ապրիլյան պատերազմն էլ դա ցույց տվեց, որ համանախագահները կարող էին մատների արանքով նայել ինչ-որ բլից-կրիգի, եթե այն Ադրբեջանին հաջողվեր»:
Ըստ Միհրանյանի, հաշվի առնելով,, որ անցյալ տարի այդ բլից-կրիգը վերաճեց լայնածավալ պատերազմական գործողությունների, արդեն շահագրգիռ կողմերը, առաջին հերթին ՌԴ-ն խառնվեցին. «Եթե Ադրբեջանը համոզվի, որ իրեն կհաջողվի բլից-կրիգ իրականացնել եւ ամրապնդել իր դիրքերը, լուրջ հաջողությունների հասնել, ապա դա հնարավոր կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները տարածաշրջանում որեւէ մեկին ձեռնտու չեն, առանց այն էլ հարեւան երկրներում կոնֆլիկտներ կան եւ մեծացնել կոնֆլիկտի գոտին՝ որեւէ մեկի ձեռնտու չէ: Դեռ Սիրիայի խնդիրը կա, Իրաքի, հսկայական խնդիրներ կան: Այնպես որ՝ ես ավելի շուտ բացառում եմ պատերազմի վերսկսումը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես ՌԴ-ում ապրող գործիչ, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանին ձեռնտո՞ւ է լուծել արցախյան խնդիրը, թե՞ ձեռնտու է, որ որքան հնարավոր է երկար տեւի այն: Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց, որ այո, կա տեսակետ, որ ՌԴ-ն է կոնֆլիկտը ստեղծում, կարգավորում, դա ՌԴ-ի շահերի ներքո է, կարծես մենք չգիտենք հայ-ադրբեջանական ներքին խնդիրները. «Իհարկե, ՌԴ-ն տարածաշրջանում շահեր ունի, այս կոնֆլիկտն էլ իր շահերին է ծառայեցնում»:
Միհրանյանը հիշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Բորիս Ելցինի հետ. «Ասաց՝ մենք ձեզանից սպասում ենք ինչ-որ մրցանակ՝ նրա համար, որ Ղարաբաղում մեր հաղթանակի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեցինք ԱՊՀ-ի կազմ, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգար ԱՊՀ-ից»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.