29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թե ո՞վ, ինչի՞ համար, հանուն ինչի՞, ու՞մ խաթր, ի՞նչ նպատակով` հստակ հայտնի չէ, բայց հայտնի է, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը որոշել էր հերթական նվերը մատուցել Հայաստանի երեք մեծահարուստի:
Մեր երկրում որևէ մեկը չի կարող պնդել, որ նոտարը մեծահարուստ մարդ չէ. Հայաստանում նոտար դառնալու համար անգամ բարձրաստիճան պաշտոնյայի մերձավոր լինելը բավական չէ: Սա փակ գոտի է, և այնտեղ մուտքի իրավունք ունեն միայն եզակիները: Նոտար դառնալու համար կազմակերպվող քննություններն ընթանում են խիստ կանոնակարգված ձևով, որի արդյունքում միայն եզակիներին է հաջողվում ստանալ Հայաստանի ամենաապահովված փեշակի հավաստագիր: Այսպես, վերջին քննությանը, որ տեղի ունեցավ 2010 թ. վերջին, մասնակցեց Աստված գիտի քանի հոգի, բայց նոտար դարձան ընդամենը 4-ը, որոնց մեջ էին վարչապետ Տիգրան Սարգսյանի և այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի զարմուհիները, նաև մոսկովյան հայտնի բիզնեսմեն Ն. Թևանյանի հարսը, իսկ ահա արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը չանցավ: Չանցան նաև դատախազության և բազմաթիվ այլ կառույցներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների ուստրերն ու դուստրերը:
Այսինքն` կասկածից վեր է, որ նոտարները Հայաստանի եզակի բախտավոր մարդիկ են, որ նստած տեղը, այսպես ասած, մի «պեչատ» խփելով կարողություն են դիզում: Եվ ահա Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի մի կետով Երևանի Մ. Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի հ. 14 շենքի հ. 162 հասցեում գտնվող 136,1 քմ տարածքը պետք է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեր նորտարներ Ալվարդ Մելքոնյանին, Էմմա Շաբոյանին և Նունե Սարգսյանին: Այս որոշման մեջ կարդում ենք. «Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.162-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը և 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.55-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը…». կարելի է ենթադրել, որ հիշյալ նոտարներին ձրի տարածք տալու որոշումը հղացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, այն ժամանակ, երբ քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը, որը նման լավություններ քիչ չի արել, ինչպես հայտնի է:
Այսօր Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք ընդհանրապես չենք ուզում որևէ մեկին անհատույց բան տանք, ուր մնաց թե՝ նոտարներին», և հարցը դուրս եկավ օրակարգից` նոտարներին դնելով ծանր կացության մեջ, քանի որ նրանք արդեն, ուզած-չուզած, պետք է դիզած կարողության գումարներից ծախսեն տարածք գնելու համար:
«Դժբախտաբար, հայ ժողովրդի համար նշանակալի օրը`Մայիսի 8-ը իմ նմանների համար տոն չէ, որովհետև զինադադարից հետո հայերիս չհաջողվեց ստեղծել մի այնպիսի երկիր, որտեղ մեր ժողովրդի նվազագույն արժանապատվությունը պահպանվեր ու չկեղեքվեր: Ցավալիորեն, այս օրը տոնելը ձև է, բովանդակությունից զուրկ »,- այսօր ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը կարծում է , որ արցախյան պատերազմից հետո հայերին չի հաջողվել կարգին պետություն ստեղծել, որի օրինակը ազատամարտիկ Սասուն Միքայելյանի բանտում գտնվելու փաստն է:
«Այսօր ազատագրված Շուշին թերբնակեցված է: Ու այս ողբալի պատկերը մեզ պետք է զգաստացնի»,- ասաց նա, համարելով, որ Շուշիի ազատագրումը այս օրերին տոնելը կարծես խրախճանք լինի ժանտախտի ժամանակ:
Սեֆիլյանը համոզված էր, որ Շուշիի ազատագրման նախօրեին աշխարհում չէր գտնվի մի հայ, որը դեմ լիներ Շուշիի ազատագրմանը: «Եվ հենց դա էր մեր հաղթանակի պատճառը, որ մարտիկները իրենց թիկունքին զգում էին ժողովրդի շունչը,- ասաց նա,- Շուշիի ազատագրման պլանից ես ավելի շատ այդ օրերի մթնոլորտն եմ հիշում: Նշանակալիցն այն էր, որ այդ օրերին հարյուրավոր, հազարավոր տղամարդիկ հերթի էին կանգնած՝ մասնակցելու Շուշիի ազատագրման գործընթացին, քանի որ հայկական կողմը այնքան ռեսուրսներ չուներ, որ բոլորին զիներ: Այդ օրերին ավելի շատ հիշում եմ ոգու բարձր վիճակը, մեր ժողովրդի միակամությունը»:
Իսկ այսօր, ըստ բանախոսի, պատկերը փոխվել է: Մարդիկ հոգնել են: Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ակնհայտ է եւ դրա շուրջ առանձնապես խորը վերլուծություններ չարժե անել. երկխոսության հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի մղումն է՝ ընտրություններից առաջ երկրում հանգիստ մթնոլորտ ապահովել։
Սեֆիլյանի համոզմամբ՝ մեր այսօրվա խնդիրն է գտնել մի գլխավոր օրակարգ, որի շուրջը պետք է համախմբել ժողովրդին. «Այսօր այդ օրակարգը օր առաջ հայրենի հողակտորի վրա ազգային պետություն ստեղծելն է: Եկող ժամանակահատվածի գլխավոր օրակարգը սա է լինելու, որի շուրջ համախմբվելու է հայությունը»:
ՀՀ Նախագահի հովանավորությամբ`Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցեց LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով եւ ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվեց հայկական մշակութային ժառանգությունը` Նարեկացուց մինչեւ ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու եւ հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:
Հայկական տաղավարն առանձնանում էր հատուկ ձեւավորմամբ եւ այն LA Times-ի կողմից ճանաչվեց ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:
Ողջունելով հայ եւ օտար այցելուներին` գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարեւոր քայլ է` Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, եւ մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել` առաջին տպագիր գրքից մինչեւ էլէկտրոնային գրականություն:
Առանձին ներկայացվեցին նաեւ ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված` գրողի լուսանկարների ժողովածուն:
Հայկական տաղավարն այցելուներին հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Փառատոնի երկու օրերի ընթացքում ընթերցասերների համար հնարավորություն ստեղծվեց զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատոն էին բերել իրենց ժողովածուները:
Հայկական տաղավարում հնչում էր ազգային երաժշտություն, այցելուներին բաժանվում էին օտարալեզու գրականության նմուշներ եւ հայկական մանրանկարչության դրվագներով պատկերազարդված շապիկներ:
Խոշորագույն փառատոնին հայկական առաջին ներկայությունը ողջունեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, ով ներկայացրեց ժամանակակից անգլալեզու գրականությունը հայերի ցեղասպանության մասին։
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը:
Այսօր կառավարությունը յուրահատուկ հյուր ուներ: Հինգշաբթի օրով, կառավարության նիստի օրով, այն էլ` այն ժամին, երբ գործադիրի անդամները ներկայանում են նիստի, թղթապանակը թևի տակ, բավականին լավ տեսքով արագ-արագ աստիճաններից իջավ և քայլերը դեպի դուռն ուղղեց Հայաստանի երկու վարչապետերի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Բնական էր, որ Սարգսյանի համար կառավարության շենքը ժամանակին ջրի ճամփա եղած կլիներ. Սարգսյանների ընտանիքը Հայաստանի այն եզակի ընտանիքն է, որը միանգամից երկու վարչապետ տվեց, ընդ որում, վարչապետերից մեկը պատմության մեջ մտավ ոչ թե պարզապես շարքային վարչապետ, այլ՝ սպարապետ-վարչապետ:
«Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ է Ձեզ պաշտոն են տալու, որ եկել եք կառավարություն»: Արմեն Սարգսյանը ժպտաց. «Չէ´, ես էդպես չեմ էլ ձգտում, ուղղակի երբեմն այցելում եմ, գալիս, բարևում եմ ընկերներիս»:
Բարևելու համար կառավարության շենք եկած Արմեն Սարգսյանը, նկատելով իրեն լուսանկարելը, ինչպես նաև նախարարների շարժը, որ շտապում էին նիստի, ոտքը կախ գցեց: Գործադիրի կաբինետից Սարգսյանին առաջինը մոտեցավ և բարևեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը: Ծանոթ-ընկերները ջերմ բարևեցին իրար, «ոնց ես-ոնց չես» ասացին, որից հետո «ջանսաղություն» մաղթեցին, և Յոլյանը քայլերն ուղղեց վերև:
Սարգսյանը դարձյալ պատրաստվեց հեռանալ, մեկ էլ տեսավ, որ Պաշտպանության նախարարն է շարժվում դեպի շենք, և էլի ոտքը կախ գցեց: Հաջորդ բարևողը Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն էր: Վարդանյանը գնաց, Սարգսյանը դարձյալ մնաց Սեյրան Օհանյանին սպասելով, որը հակառակի նման հենց կառավարության շենքի դռների մեջտեղում միջադեպի մեջ ընկավ զոհվածներից մեկի հոր հետ: Հայրը հավանաբար բորբոքված էր, ինչը նախարարին դրդեց կանգնել և առաջարկեց անցնել ավելի մեկուսի տեղ` խնդրի պարզաբանման համար: «Ռազբորկան» ահագին երկար տևեց. Սարգսյանը կանգնած սպասում էր` նայելով անցնող, բայց արդեն չբարևող կառավարության անդամներին, ինչը ևս հասկանալի էր:
Նոր նախարարներից քչերը կարող էին Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ եղած լինել. այդպես, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանն անցավ և չբարևեց, չբարևեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը, բնականաբար, հաստատ կճանաչեր Արմեն Սարգսյանին, բայց Երիցյանի չբարևելու պատճառներն էլ ուրիշ կարող էին լինել. կամ՝ թիկնապահի բռնած անձրևանոցի տակ անձրևից պաշտպանվող և կառավարության շենք նոր-նոր մտած նախարարը պարզապես խառն էր և չնկատեց Սարգսյանին, կամ՝ չի բացառվում նաև, որ լավ ոստիկան Արմեն Երիցյանը պարզապես չցանկացավ նկատել ազատություն ստացած նախկին հանցագործին:
Ի տարբերություն վարչապետ-եղբայրների, Արմեն Սարգսյանն էլ պատմության մեջ մտավ, բայց արդեն ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ իբրև Հանրային հեռուստախորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու: Դատարանը ապացուցված համարեց այն փաստը, որ Սարգսյան-կրտսերը 75 հազար դոլար էր տվել` Նաղդալյանին սպանությունը կազմակերպելու նպատակով: Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2008 թ. սեպտեմբերին վաղաժամկետ պայմանական ազատություն ստացավ: Ի դեպ, Սարգսյանին ազատություն շնորհվեց հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ում հետ բարևելու համար էլ, հավանաբար, այսօր կառավարություն էր եկել, ըստ դատավճռի, նախկին հանցագործը: Ի դեպ, Արմեն Սարգսյանին ազատ արձակելուց հետո Նաղդալյանի ընտանիքը բավական բողոքեց, և հավանաբար որպես փոխհատուցում՝ Նաղդալյանի կինը` Դիանա Մնացականյանը, նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, որոշ ժամանակ աշխատեց, հետոտեղափոխվեց այլ աշխատանքի, բայց, անկախ ամեն ինչից, Արմեն Սարգսյանը մնաց ազատության մեջ:
Սարգսյանին բարևող վերջին անձնավորությունն արդեն Սեյրան Օհանյանն էր. սպասումն արդարացավ, Սեյրան Օհանյանը մոտեցավ, տեսնելով Սարգսյանին՝ զարմացախառն ժպտաց, ողջագուրվեց՝ «տեսա գալիս ես, ասի` բարևեմ, նոր դուրս գամ»-ին պատասխանեց՝ «ո՞նց ես, ախպեր ջան»-ով, մի երկու խոսք փոխանակեց, որից հետո Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր ոդիսականը կառավարության շենքում ավարտվեց:
Հետո էլ ասում են, թե Հայաստանում ընդդիմությանը հալածում են, ասում են, թե Հայաստանում անհանդուրժող են: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում հանդուրժող են ոչ միայն հանցագործների, սպանություն պատվիրողների նկատմամբ, այլև ընդդիմության առաջնորդների հարազատների հանդեպ (Արամ Զավենի Սարգսյանն անհաջող վարչապետությունից հետո տեղափոխվեց ընդդիմության շարքերը, հիմա էլ, չնայած «Հանրապետություն» կուսակցությունից մնացել են երևի թե միայն Արամ Սարգսյանն ու նրա տեղակալը, բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը շարունակում է բոցաշունչ ելույթներ ունենալ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում և համարվում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող առանցքային կուսակցություններից մեկի լիդերը): Ցավոք, այդ հանդուրժողությունը ոչ միշտ է բոլորի վրա տարածվում. որպես կանոն, դա դրսևորվում է բացառությունների ձևով: Ի դեպ մեր տեղեկություններով Արմեն Սարգսյանի հետ վերջերս հանդիպել է նախագահ Սարգսյանը: Ասում են եղել է պաշտոն ստանձնելու առաջարկ, թե ինչ կլինի պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց Դուբայում հյուրանոց, Հայաստանում ոչ պակաս կարողություններ ունեցող Սարգսյանը կարծես թե հակված չէ մտնելու պաշտոնի «լծի տակ»:
«Հանրային խորհուրդը պետք է նոր ստատուս ստանա»,- այսօր հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Հանրային խորհրդի երկու տարվա աշխատանքներն ամփոփող ընդլայնված լիագումար նիստում:
Պարոն Մանուկյանին մարդկայնորեն, իհարկե, կարելի է հասկանալ. Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը առավելագույնն է, որ նա կարող է ակնկալել իր քաղաքական կենսագրության մայրամուտին: Բնականաբար, ԱԺՄ նախագահը ձգտում է մեծացնել այն մարմնի կշիռը, որն ինքը ղեկավարում` թերեւս գիտակցելով, որ Հանրային խորհուրդն անգործունակ մի մարմին է, որում հավաքված են քաղաքական «թոշակառուները» եւ իշխանության ցանկացած նախաձեռնություն ողջունող մտավորականները:
Սակայն պարոն Մանուկյանի ամբիցիաները բավարար չեն, ըստ էության գոյություն չունեցող մարմնին օրենսդրական կարգավիճակ տալու համար ավելի հիմնավոր պատճառներ են պետք:
Հանրային խորհրդի ստեղծման գաղափարը ծնվեց նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանությանն անհրաժեշտ էր սեփական լեգիտիմության ճգնաժամի հաղթահարման իմիտացիա ստեղծել: Բնականաբար, այդ մարմնում հասրակությունը` իր տաբեր խմբերով, չներկայացվեց: Այնտեղ մենք տեսանք հին ու չմոռացվող քաղաքական դեմքերի, ազգի դարդով «տառապող» մտավորականների: Բայց դե` իշխանությունը Հանրային խորհրդով լուծում էր իր հարցերը` թմբկահարելով, որ ընդդիմությունը եւս մեկ անգամ մերժեց երկխոսության առաջարկը, մաս չկազմեց Հանրային խորհրդին եւ այլն:
Հիմա ժամանակները փոխվել են, իշխանությունը որոշել է երկխոսություն վարել իրական ընդդիմության հետ: Միջանկյալ, իմիտացիոն մարմինների ավելորդությունն առավել քան ընդծված է երեւում:
Ստեղծված իրավիճակում Վազգեն Մանուկյանը պետք է հանդես գար առաջարկով, սակայն դրա բովանդակությունը պետք է հանգեր իր ղեկավարած կառույցի լուծարմանը: Երբ իշխանություն-հասրակություն երկխոսության գոնե տեսական հնարավորություն կա, իմիտացիոն մարմինները կարող են միայն վնասել գործին, ի չիք դարձնել այն դրական միտումները, որ նկատվում են վերջին շաբաթներին:
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում:
Ծանոթանալով հիմնախնդիրներին՝ նա հանձնարարել է արձանագրել դրանք և գտնել ու առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ: «Փոքր վարչական շրջան լինելը ինչ-որ տեղ նաև առավելություն է խնդիրների գույքագրման և լուծման առումով»,- նկատել է Կարեն Կարապետյանը:
Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քաղաքապետարանի ներկայացրած լուսաբանման մեջ ակնարկ անգամ չկա այն մասին, որ Կարապետյանը զրուցել է քաղաքացիների հետ, և ի՞նչ են սպասում իրենցից, իրե՞նք ինչ են պատրաստվում անել: Ներկայացված է միայն քաղաքապետի խոսքը, որն այս համայնքի վերաբերյալ մխիթարական չէ. «Ճիշտ է, Նուբարաշենը քաղաքից կտրված է, բայց քաղաքի մի մասն է, և այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում, պետք է իր անդրադարձն ունենա նաև Նուբարաշենում»:
Փաստացի 6000 բնակիչ ունեցող այս վարչական շրջանում կուտակված խնդիրներն աչք են ծակում՝ ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորոգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում:
Հնարավոր չէ անտեսել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Էրեբունի» ՔԿՀ-եր տանող ճանապարհը, որը, կարելի է ասել, ամենաբանուկներից էր և տարիների ընթացքում վերածվել է դարուփոսի: Ամենահետամնաց գյուղերում անգամ այսօր նման ճանապարհ չես գտնի: Եթե Նուբարաշենի համայնքապետը չի հարգում այն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին, որոնք ստիպված են ամեն օր անցնել այդ ճանապարհով, ապա քաղաքապետը պետք է մտահոգվի՝ գոնե եվրոպական դիտորդների առջև սևերես չլինելու համար: Ճիշտ է՝ երբեմն, բայց նույնիսկ տարեկան մեկ անգամ էլ եթե այդ ճանապարհով նրանք այցելեն մեր կալանավայրերը, կասկած չկա, որ ամբողջ կյանքում չեն մոռանա:
Երկու օր առաջ նախագահական նստավայրի բակում ապամոնտաժվել է Նոյ նահապետի և Տիգրան Մեծի արձանները, ինչը տարաբնույթ կարծիքների առիթ է տվել: Մենք փորձեցինքՆախագահի մամուլի քարտուղարից պարզել, իրականում ինչ է տեղի ունեցել և ինչ նպատակով:
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի պատասխանը մեր հարցին ներկայացնում ենք առանց խմբագրման. «ՀՀ Նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման
աշխատանքներ և մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն ՀՀ Նախագահի
աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում: Այդ առիթով հնչող տարաբնույթ
մեկնաբանությունները պարզապես անհեթեթ են:
Կառավարության նիստերին կուրյոզներ շատ են լինում: Այսօրվա նիստը ուղղակի սկսվեց կուրյոզով: Նախ զգացվեց, որ վարչապետը հերթական անգամ վռազ էր:
Լրագրողներից անգամ սկսեցին կատակել, թե երևի անձրևից ոտքերը թրջվել են… Օրակարգը հաստատվեց արագ տեմպով, որից հետո կառավարության անդամները սկսեցին ոչ թե ուղղակի մոտենալ ամբիոնին` հարց ներկայացնելու, այլ վազել դեպի ամբիոն, ընդ որում, «ով ավելի արագ» կարգախոսով:
Առաջինն ամբիոնի մոտ վազեց ծանրամարմին Անդրանիկ Անդրեասյանը, որի հարցը օրակարգի 45-րդն էր: Իսկ թե ի՞նչն էր նման շտապողականության պատճառը, պարզ դարձավ միայն վերջում. վարչապետն, ըստ էության, ընդառաջեց Անդրեասյանին` ամենաառաջինն իր հարցը ներկայացնելու գործում, քանի որ, ինչպես պարզվեց, մեջտեղում կին կար. Անդրեասյանը ցանկություն հայտնեց ինչ-որ բան «տրամադրել տիկին Կիրակոսյանին».
«Ձեզ եմ ներկայացնում կառավարության որոշման նախագիծ 2003թ. օգոստոսի 14-ի 1032-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է Ձորաղբյուրի համար մեկ ջրհան կայանին, որը անհատույց տրամադրված է «Կոտայք» ջրօգտագործողների ըկներությանը: Վերջին 15 տարիներում նա երբևէ չի աշխատել, տեխնիկապես վատ վիճակում է, առաջարկում ենք հանել անհատույց օգտագործման շրջանակներից, տրամադրել տիկին Կիրակոսյանին` վարձակալությամբ այս պոմպակայանը մասնավոր ներդրողներին տրամադրելու համար: Հետաքրքրություն կա, նախապայմանը` ապագա վերակառուցման, վերանորոգման ծախսերը պիտի անեն օգտագործողները»:
Գործադիրը հավանություն տվեց Անդրեասյանի առաջարկին` «տիկին Կիրակոսյանին տրամադրելու» հաշվով: Միայն նշենք, որ պոմպակայանի տեր դարձած տիկին Կիրակոսյանը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն է:
Այսօրվա նիստին ամբողջ ինը հարց ներկայացնում էր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Գալստյանը խոսեց, խոսեց, հարցը ներկայացրեց, վերջացրեց, մեկ էլ` վարչապետը որոշեց սրամտել.«Ընդունում ենք, միայն թե պետք է ոչ թե արյունավետ անել, այլ արդյունավետ»:
Դե եթե Տիգրան Սարգսյանն է ասում, ուրեմն կարելի է պատկերացնել Սամվել Գալստյանի «արյունավետ» գործունեության նուանսները:
Մյուս հետաքրքիր միջադեպն արդեն սփյուռքի նախարարությանն էր առնչվում: Հրանուշ Հակոբյանը հերթական շուրջերկրյա ճանփորդությունն է կատարում, ուստի կառավարության նիստին ներկայացել էր փոխնախարար Ստեփան Պետրոսյանը: Պետրոսյանի առաջարկով գործադիրը հավանություն տվեց տիկին Հրանուշի մոգոնած հերթական համաժողովին. Այս անգամ սփյուռքի նախարարը որոշել է դառնալ «ալամ աշխարհի սփյուռքի նախարար», ավելին, պեղել է, որ շուրջ 50 երկրում կան սփյուռքի նախարարություններ կամ նման հարցերով զբաղվող կառույցներ, որոնց էլ կոչ է արել գալ Երևան և համաժողով անել: Փոխնախարարը հայտնեց, որ արդեն 12 պետության արձագանքել է հրավերին, համաժողովը այս ամիս է կայանալու` մայիսի 26-27-ը, այնպես որ, քանի որ քիչ ժամանակ էր մնացել և քանի որ նման բան էր անցել Հրանուշ Հակոբյանի մտքով, գործադիրը սուսուփուս համաձայնություն տվեց` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի կազմակերպման առաջարկին: Մեկ էլ` Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հետաքրքրեց. «ի՞նչ է նշանակում սփյուռքի զարգացում»: Եվ նոր միայն հասկացվեց, թե ինչու՞ Ստեփան Պետրոսյանի առաջարկով կառավարության նիստում ընդունվեց նաև համաժողովի խորագրից «զարգացում» բառը հանելու առաջարկը:
Եվ իսկապես, ի՞նչ ասել է «սփյուռքի զարգացում». բնական է` «սփյուռքի զարգացումը» Հրանուշ Հակոբյանի շահերից է բխում. ինչքան սփյուռքը զարգանա, այնքան ավելի կզարգանա նաև տիկին Հրանուշը: Բայց սփյուռքը ձևավորվել է ցեղասպանության արդյունքում, ուրեմն ի՞նչ կերպ կարող է զարգանալ սփյուռքը, մեկ տարբերակ կա` զարգացնել սփյուռքը Հայաստանի հայաթափման ճանապարհով, այս դեպքում հաստատ կարել է ասել, որ սփյուռքին և նրա նախարարին նոր զարգացում է սպասվում: Այնպես որ, պետք է միայն երախտագիտությամբ ընդունել այն մեծահոգությունը, որով Հրանուշ Հակոբյանը բավարարվեց սփյուռքի ներկա վիճակով և որոշեց սփյուռքն այլևս չզարգացնել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր նվաճումները: ՀՀ վարչապետը որոշել է տիրույթներ նվաճել վիրտուալ տարածքում: ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունն ավելի քան խորհրդանշական է, թեև, եթե խոսքը գնում է պետական գործիչ վարչապետի մասին, ոչ մի բան, բնական է, չէր կարող պատահական լինել:
2008թ-ից ի վեր Տիգրան Սարգսյանի վարչապետությունը խոսում է մի բանի մասին. ի դեմս Սարգսյան վարչապետի, Հայաստանի Հանրապետությունն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ. Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց Հայաստանի տնտեսության առաջխաղացման որևէ հստակ, իրատեսական ծրագիր մշակել և իրականացնել. միակ բանը, որ լավ հաջողվում է Սարգսյանի կաբինետում, դա վիրտուալ ծրագրերի մշակումն է, իսկ հետո արդեն` դրանց չիրականացումը. Գյումրին այդպես էլ չդարձավ նավահանգստային քաղաք, չդարձավ ավիաշինության կենտրոն… իսկ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին տրվող վարկերն էլ մնացին միայն գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթներում և հայրապետական աղոթքներում, որոնցով սակայն գյուղացիներին առ օրս չի հաջողվում վարկեր ստանալ: Սերմացուի հերթական ներուծումը որով պարծենում էր վարչապետը պարզվեց ընդամենը քաղաքակիրթ երկրներում մերժված ԿՎՕ պարունակող կուլտուրաներ են, և այսպես կարելի է երկար շարունակել…
Այսօր Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճողական քաղաքականությունը պսակվել է ևս մեկ հաղթանակով. Տիգրան Սարգսյանը հերթական տիրույթն է նվաճել վիրտուալ աշխարհում` բացելով իր անձնական կայքը: ՀՀ վարչապետն առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ բլոգ էր վարում livejournal-ում, ուներ իր էջը facebook սոցիալական ցանցում, կառավարությունն իր հերթին ունի երկու կայք, որտեղ առաջատար դերում, բնականաբար, վարչապետն է և հիմա, փաստորեն, ինչպես երևում է, դրանք քիչ են թվացել վիրտուալ աշխարհի հայաստանյան տիրակալին և նա որոշել է ձեռքի հետ մի հատ էլ անձնական կայք բացել:
Կայքը, ի դեպ, բավական ռոմանտիկ է ստացվել` էրոտիկ նրբերանգներով պարուրված. կայքի վերևի հատվածում Տիգրան Սարգսյանի գլուխն է և ձեռքի մի հատվածը, որով բարձրացված է վարագույրը և տղամարդը վարագույրի հետևից դուրս է նայում. թե ու՞մ է հետևում տղամարդը վարագույրի հետևից, ու՞մ հետևից է բազմանշանակ և զուսպ ժպիտով նրբագեղորեն ժպտում վարչապետը, ու՞մ է ճանապարհ դրել և հիմա էլ չի կարողանում հագենալ այդ հանդիպումից և շարունակում է վերջին վայրկյաններին ևս վայելել այդ առեղծվածային էակի ներկայությունը… Տիգրան Սարգսյանը թողել է առանց մեկնաբանության և թույլ տվել իր նկարները վայելել ազատորեն` երևակայության անսահմանության շրջանակներում ցանկալի սցենարներ գծելով:
«Բարեկամներ»,-գրել է Տիգրան Սարգսյանն իր կայքում և խոստովանել նորանոր վիրտուալ տարածքներ նվաճելու բուռն տենչանքի մասին,- «այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը»: Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ բոլոր գրառումները արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իր էջում (խոսքը livejournal-ի մասին է):
Ինչպես տեսնում ենք, կան պետություններ, որոնց վարչապետերը ձգտում են նոր շուկաներ, ազդեցության նոր գոտիներ նվաճել և այլն, Հայաստանի վարչապետն էլ ուզում է վիրտուալ նոր տարածքներ նվաճել: Դե, մարդը որ ուզում է, հո չե՞ն թողնի ցանկությունն անկատար մնա: Իսկ կայքում նույն Տիգրան Սարգսյանն է իր «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա» շիրազյան պոռթկումով, անձնական նկարներով, որտեղ պատկերված է Տիգրան Սարգսյան-ամուսինը, Տիգրան Սարգսյան-հայրը, Տիգրան Սարգսյան-հավատացյալը, Տիգրան Սարգսյան-կիթառահարը և այլն: Կայքում ՀՀ վարչապետը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ կարելի է կարդալ, ինչ երաժշտություն կարելի է լսել և այդպես շարունակ` միաժամանակ ցուցադրելով նաև, թե որ գիրքը ումից է նվեր ստացել (սրանից երևում է, որ մեր պետության վարչապետին, փաստորեն, կարելի է նաև գրքեր նվիրել, այդպես Սարգսյանի նախընտրած գրքերից երկուսը նվիրել է Ռուբեն Վարդանյանը, մեկը` Շավարշ Քոչարյանը, մեկը` Բակո Սահակյանը, մեկն էլ Պյոտր Շեդրովիցկին):
Թե դեռ ինչ նվաճումներ կունենա իր հետագա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետը, դեռ կերևա, այսօրվա տվյալներով, միանշանակ կարելի է փաստել, որ ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճումներն իսկապես խոսուն են:
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը շնորհվել է Հետաքննող լրագրողների միության նախագահ Էդիկ Բաղդասարյանին `հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման եւ խիզախության համար:
Մրցանակը հանձնել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը, Ժուռնալիստների միությունն ու Մամուլի ազգային ակումբը:
Այս մրցանակը շնորհվում է 2005թ.-ից սկսած: Վերջին երկու տարում այն որևէ մեկին չի շնորհվել: Մրցանակին արժանացել են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Այն շնորհվել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին:
Հ Վ. Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, ցանկանում, որ մի օր իսկապես գա մամուլի ազատության ժամանակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.