29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Լավ է, որ Ղարաբաղում ապրել ցանկացողների թիվը մեծանում է։ Պետությունը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ղրղըզստանաբնակ համշենահայերին և այս հարցում օգնի նրանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Հայ դատ»-ի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը`ողջունելով Ղրղըզստանից ԼՂՀ տեղափոխվելու և այնտեղ բնակություն հաստատելու ցանկություն հայտնած համշենահայերի որոշումը:
Սակայն, դաշնակցական գործչի կարծիքով, նրանց առջև կրոնափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու պայման պետք է դրվի։ Հարցին, թե արդյոք ԼՂՀ անվտանգությունը չե՞ն վտանգի մահմեդական համշենահայերի 200 ընտանիքները, Մանոյանը պատասխանեց, որ նման բան չի լինի, եթե ժամանակի ընթացքում այդ մարդիկ հավատափոխ լինեն և վերադառնան իրենց քրիստոնեական արմատներին։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ղրղըզստանցի համշենահայերի բնակություն հաստատելու որոշման մասին հայտարարել էր Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը, որն այդ ծրագրի մշակման նպատակով ժամանել է Հայաստան: Նա Հայաստանից մեկնելու է Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար հարմար վայր ընտրի։
Նկատենք, որ դեռևս 1984 թվականին որոշվել էր քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից և Աբխազիայից, մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխել, սակայն Սպիտակի երկրաշարժի պատճառով այս մտադրությունն իրականացնել չհաջողվեց։
Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի հրապարակում նրա ձիարձան — հուշարձանի տեղադրման եւ Երեւանի Աբովյան փողոցում Առնո Բաբաջանյան համերգասրահի հարեւանությամբ հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանի տեղադրման առաջարկները: (Հայհամերգի շենքը կառուցվել է բարերարի միջոցներով:)
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Կարծիքները տարաբնույթ են եղել և քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո:
Վերահսկիչ պալատը պետական միջոցների վատնման հերթական փաստերն է ներկայացրել կառավարությանը: Այս անգամ պարզվել է, որ փոշիացվում կամ առնվազն ոչ նպատակային են ծախսվում Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցները:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ, ըստ Վերահսկիչ պալատի բացահայտումների, այդ վարկերով սարքավորումների կամ ծառայությունների գնման գործընթացը վերահսկող հանձնաժողովների գործունեությունը ֆորմալ բնույթ է կրել, և նրանք բովանդակության համար ոչ մի պատասխանատվություն չեն կրել: Որպես օրինակ վարչապետը բերեց նախորդ տարի դաբաղի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցածը, երբ 2-3 անգամ ավելի էժան պատվաստանյութը գնվել էր անհամեմատ թանկ:
Ի՞նչ են բացահայտել վերահսկիչները: Ենթադրենք, Համաշխարհային բանկը վերջապես միջոցներ է տրամադրում և հնարավոր է դառնում իրականացնել նախատեսված ծրագիրը: Դրա իրականացման պատասխանատվությունը կրող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ: Վարչապետն ասում է. «Ֆորմալ առումով բոլոր պրոցեդուրաները պահպանվում են մրցույթի հայտարարման ժամանակ, ժամկետները` ինչքան ժամկետ ենք տալիս, որպեսզի հայտատուները մասնակցեն, ամփոփման գործընթացը, հետագայում արդյունքները գնում են Համաշխարհային բանկի գրասենյակ, որպեսզի նրանց կողմից ստանանք եզրակացություն, և հաստատվում են մրցույթի արդյունքները»։ Այդպես ծրագիրն իրականացվում, վերջանում է, ու հանկարծ Վերահսկիչ պալատը մեկ, երկու, երեք տարի հետո ստուգում և պարզում է, որ այդ ամենը, ինչ գնվել է հայտարարված մրցույթի արդյունքում, հնարավոր էր շատ ավելի էժան գնել:
Վարչապետն ասում է՝ հանձնաժողովների աշխատանքը ֆորմալ բնույթ է կրում, բովանդակությանը տեղ չեն տալիս, խորամուխ չեն լինում, թե ինչ են գնում, ինչ որակով և ինչ գնով: Դժվար է ասել, վարչապետը նման հայտարարություններ անում է այդ հանձնաժողովների «ֆորմալությանը» հավատարիմ մնալու՞ համար, այսինքն` քաջարի վարչապետ ձևանալու՞ համար, թե՞ իսկապես Տիգրան Սարգսյանը Հայաստանի ամենամիամիտ մարդն է և չգիտի, թե ինչպես են իրականացվում պետական պատվերները, գնումները, ովքեր են հաղթում այդ մրցույթներում, ովքեր են կատարում այդ պատվերները:
ՎՊ-ն նույն մեխանիզմն է բացահայտել նաև պետական գերատեսչությունների կողմից ծառայությունների գնման գործընթացում:
«Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների` վարկային միջոցների հաշվին ոչ միայն սարքավորումներ, այլ նաև ծառայություններ են գնվում պետության կողմից. գալիս են փորձագետներ և գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, նորմատիվ ակտերի նախագծեր»։ Իսկ հետո արդեն պարզվում է, որ այդ փաստաղթղթերը կարող են և չկիրառվել: Այսինքն, դարձյալ ծախսվում են միջոցներ, այն էլ՝ բավական բարձր գներով, իսկ հետո այդ ծախսերը չեն արդարանում:
«Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, որ մենք այսօրվանից, ձեզ հետ միասին, պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։ Եվ տրվում է հանձնարարական բոլոր նախարարություններին` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, որտեղ կան տեխնիկական այդպիսի օժանդակության խնդրանքներ՝ ուղղակի հանել ծրագրերից։ Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույն վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում և կարողանան համաշխարհային փորձն ուսումնասիրել, Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող են նկարագրել, և իրենք կարող են ներկայացնել մասնագիտական եզրակացություններ և հաշվետվություններ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ծառայությունների վերաբերյալ իր գնահատականներում ևս Տիգրան Սարգսյանը շարունակում է միամիտ ձևանալ:
«Ինչու՞ ենք մենք օրենքների նախագծեր պատվիրում կամ նորմատիվ ակտերի նախագծեր պատվիրում, հետագայում չենք օգտագործում դրանք, որովհետև իրավիճակներ են փոխվում, որովհետև մենք հայտերն ենք սխալ ներկայացրել և այլն»։
Հետաքրքիր է` վարչապետն իսկապե՞ս չգիտի, թե ովքեր են այդ փորձագետները, որ, փաստորեն, հետո դառնում են կատարյալ «փորձանքներ»: Վերահսկիչ պալատի կամ հենց թեկուզ վարչապետի վերահսկողական ծառայությունն ի զորու՞ է հայտնաբերել թեկուզ մեկ` այս կամ այն անձնավորության տանիքը չունեցողի, որը շահել է այդ մրցույթները:
Ատկատների, պետական միջոցների վատնման այս հերթական բացահայտումը կարելի էր դասել սովորական միջոցառումների շարքը, եթե չլինի դրանց` վարկերի հաշվին ձեռք բերված լինելու փաստը: Ստացվում է, որ այս դեպքում ոչ թե պարզապես միջոցներ են վատնվել, այլ վատնվել են այնպիսի միջոցներ, որոնց պատճառով պետական պարտքն ավելացել է, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը ևս մի խոշոր քայլ է կատարել դեպի անկում: Իսկ որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն արդեն վաղուց հատել է թույլատրելի բոլոր սահմանները, արդեն գիտեն անգամ պետության տնտեսությամբ չհետաքրքրվողները:
Այսօր վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովին տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը մոտ 500 էջանոց հաշվետվություն է պատրաստել կենսաթոշակառուների շրջանում բացահայտված մի շարք չարաշահումների գործի վերաբերյալ և ուղարկել դատախազություն: Նա շեշտեց, որ այս գործով Վարչապետն աշխատանքից ազատեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին:
Վերընշված որոշումը Զաքարյանը ներկայացրեց վերահսկիչ պալատի 2010 թվականի պետական կառույցների գործունեության տարեկան հաշվետվության շրջանակներում:
Պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունները լի են մտքի գոհարներով: Ճիշտ է, շատ հաճախ այնքան էլ հասկանալի չի լինում, թե ինչ է ուզում ի վերջո ասած լինել ընտրյալը, սակայն միայն Գևորգյանի բոցաշունչ ելույթները լսելու համար կարելի է բաց չթողնել խորհրդարանական հայտարարությունների ժամը: Այսօր Ծաղիկ Ռուբոն դարձյալ բոցաշունչ էր, դարձյալ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա բարկացած ու սկսեց թափով, տարերքի նման ու նույն կերպ էլ ավարտեց:
Սա պարզապես no comment շարքից է.«Հայի տեսակը ցավագին հիշողություններով լավ գիտի, թե ինչպես թշնամիներով շրջապատված պատերազմող ժողովուրդը սոցիալական խնդիրները երկրում դարձնելով գերխնդիր, միշտ էլ պատմությանը թողել է ողբերգական կենսագրություն և կորցրած ժամանակ: Հետևաբար, այսօր պիտի շեշտակի նայենք աշխարհի աչքերին, զգացնել տալով նրանց մեռնելու կամքը հայրենիքի մի թիզ հողի համար: Այսօր հայ ժողովուրդը պիտի իր հայացքը դարձնի Սարդարապատի, Բաշ-Ապարանի, արցախյան ազատագրական պայքարում տարած հաղթանակներին` արթնացնելով իր մեջ հավաքական ուժի գիտակցությունն ու ինքնաճանաչումը, որն էլ պիտի դառնա մեր ժողվորդի շարունակական հաղթանակների գրավականը:
Վերջապես հասկանալ է պետք, որ հայրենի հողի համար զոհված մեր եղբայրների դին դեռ հող չի դառել, դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափված արյունով, իսկ շատերիս վրայից դեռ վառոդի հոտն է գալիս: Ուստի նման ժամանակի մեջ նեղանալ հայրենիքից, ուր դեռ բարեկեցիկ կյանքով չենք ապրում և ըմբոստանանք պետության դեմ կամ հեռանանք երկրից, դա ընդունելի չէ: Ի վերջո, հայրենի հողը դեռ սպասելիքներ ունի մեզանից: Ուստի եկեք չնեղանանք արդեն իսկ մեզանից նեղանալու իրավունքներ ունեցող հայրենիքից: Եկեք չպահանջենք բարուրի մեջ գտնվող մեր անկախ պետությունից այն, ինչը որ կպահանջեր մի ժողովուրդ` հարյուրամյակների ընթացքում կայացած իր պետությւնից: Եկեք այսօր արժևորենք հայ ժողովրդի այն տեսակին, որը անկախ իր կարիքից, պահպանել ու փայփայել գիտի արյամբ ձեռք բերված իր անկախ պետականությունը: Եկեք վերջապես արժևորենք սահմանների պաշտպանության և արցախյան պատերազմում զոհված մեր եղբայրներին, որ կյանքը տվին հայրենի հողին և ոչ թե հացին կամ թե օտարի կանաչ դոլարին: Եվ ի վերջո, եկեք մեկ անգամ մեզ խստիվ նայենք և մեզ հաշիվ տանք` թե ով ինչքան է իր ազգին արել, ով ինչքան է քերել ու տարել: Հետո նոր Դուք` գրողներդ, երկիրը լքելուց, սոցիալական խնդիրներով ձեր կողմից պատրաստած քաղաքական թույնը ձեր քերածի հետ տարեք Ձեզ հետ` չթողնելով այն երկրից չհեռացող ժողովրդի մեջ»:
Անցյալ շաբաթ Արտաշատի մարզադպրոցի հրապարակի նորոգման ժամանակ հատված ծառերից մեկի բնի վրա խաչ էր հայտնաբերվել, որի մասին գրվեց մամուլում, և հեռուստատեսային ռեպորտաժներ պատրաստվեցին: Արդեն մի քանի օր է աժիոտաժը խաչի շուրջ չի դադարում: Այստեղ են գալիս հրաշքի կարոտ մարդիկ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին «գեներալ», նաև «Լոնդիկ» են անվանում, Մեծ հաղթանակի օրն իր շքախմբի` մարզպետարանի մանր ու միջին պաշտոնյաների հետ նույնպես այցելեց Արտաշատի մարզադպրոց, բայց ոչ թե խաչը տեսնելու, այլ Արարատ-Արտաշատ երիտասարդական ֆուտբոլային թիմերի հանդիպումը դիտելու: Օգտվելով առիթից՝ հարցրեցինք, թե ինչ կարծիքի է այդ «հրաշքի» մասին: Պատասխանեց, թե այդ նշանն իր համար առայժմ անհասկանալի է, և, հավանաբար, պետք է հարցնել հոգեւորականներին: «Իսկ ձեր կարծիքով՝ ինչու՞ էր պետք, որ հենց Արարատի մարզի բնակիչները տեսնեին այդ սուրբ նշանը»,- հարցրեցինք գեներալին: «Սա նախազգուշացում է մարդկանց, որովհետև ավելացել են հանցագործությունները»,- մեջ ընկավ լրատվության բաժնի պատասխանատուն: «Էս ի՞նչ ես ասում, Քրիստինե,- վրդովվեց մարզպետը,- էս լրագրողներն էլ կմտածեն, որ մեր մարզում են հանցագործություններ կատարվում: Դու աշխարհի, Բեն Լադենի հանցանքները թողած, Արարատից ե՞ս խոսում»:
Քանի որ օրվա թեման ոչ թե խաչն էր, այլ ֆուտբոլային հանդիպումը, Բարսեղյանին հարցրեցինք, թե ո՞ր թիմի երեխաներին է երկրպագում` Արարատի՞, թե Արտաշատի: «Ինձ համար մեկ է՝ ով ում գոլ կխփի: Ես կապանցի եմ»,- պատասխանեց մարզպետը:
Ի դեպ, արտաշատցիները նկատել էին, որ գեներալն այս անգամ կրում էր իր բոլոր մեդալներն ու շքանշանները, և ասում էին՝ հեռվից հայրենական մեծ պատերազմի սովորական վետերանի է նման:
Ազգային ժողովի աշխատանքները հերթական անգամ սկսվեցին պատգամավորների շվարած դեմքերի «ներքո»: Ինչպես հայտնի է, ԱԺ հերթական քառօրյան դարձավ եռօրյա, քանի որ մեկ շաբաթով հետաձգվեց` անհրաժեշտ աշխատանքներ կազմակերպելու նպատակով: Այս անգամ աշխատանքները տեխնիկական էին, պետք է բարելավվեին պատգամավորների աշխատանքային պայմանները` նիստերի դահլիճի տեխնիկական հագեցվածության կատարելագործման շնորհիվ:
Պատգամավորներն ընդառաջեցին Հովիկ Աբրահամյանի առաջարկին և համաձայնեցին մեկ շաբաթ ավելի դիմանալ տանը և մայիսի 10-ին նվիրվել օրինաստեղծ գործունեությանը: Իսկ քանի որ օրինաստեղծ գործունեությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասի մոտ սահմանափակվում է լոկ կոճակ սեղմելով, կարելի է ասել ուրեմն, որ եռօրյայի հենց սկզբից, կորեացիների ներդրած տեխնիկայի պատճառով, քիչ էր մնում ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունը տապալվեր: Իսկ պատճառը դարձյալ նույնն էր, ինչն արդեն մեկ անգամ արձանագրվել էր Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգումից հետո. մեր օրենսդիրները չէին կարողանում գլուխ հանել կոճակներից:
Նախկինում տեղադրված մոնիթորները նախատեսված էին հենց քվեարկության համար: Էկրանին գրվում էր` դեմ, ձեռնպահ, կողմ, պատգամավորը մատը դնում էր իր ցանկալի ընտրության վրա, և քվեարկությունը տեղի էր ունենում: Այն ժամանակ դարձյալ քաոս առաջացավ ԱԺ-ում, խառնաշփոթը շարունակվեց նաև այս անգամ: Հիմա քվեարկության գործն ավելի է հեշտացել` պատգամավորների դիմաց տեղադրված մոնիթորներն այլևս կապ չունեն քվեարկության հետ. քվեարկությունը կազմակերպվում է հատուկ կոճակների միջոցով, որի հենց կողքն ամրացված թղթի վրա գծապատկերով ցույց է տրված, թե ինչը ինչպես անել:
«Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն արժանացավ ԱԺ նախագահի նկատողությանը. «Մի 10 րոպե շուտ գայիք, պարապեիք»: Չէր անցել մի երկու րոպե, դարձյալ իրարանցում սկսվեց. պատգամավորներից ոմանք դարձյալ գլուխ չէին հանում և դժգոհության բացականչություններ էին արձակում: Այս անգամ Հովիկ Աբրահամյանի զայրույթն ուղղվեց Միշա Ստեփանյանին. մարտունեցի զոոտեխնիկ Ստեփանյանը մոլորվել էր կոճակների «մատույցներում» և իր վրդովմունքն արտահայտեց, որ իր նման օրենսդիրին տանջում են նման գործողություններով:
«Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ, պարո´ն Ստեփանյան»,- այլևս չդիմացավ ԱԺ նախագահը:
Եվ մինչ հայազգի օրենսդիրներն իրար խառնված փորձում էին գլուխ հանել, թե դեմ քվեարկելու համար որ կոճակն է հարկավոր սեղմել, կողմ քվեարկելու համար` որը, ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալված եվրոպական պատվիրակության անդամները՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ, ժպտում էին և հեգնախառն կատակներ փոխանակում: Չի բացառվում, որ եվրոպաներում շուտով սկսեն անեկդոտներ պատմել հայ պատգամավորների և նրանց բացառիկ ունակությունների մասին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն, որ իրենց պաշտոնական կայքերում ինֆորմացիան թարմացվի: «Լավ կլինի, եթե, բացի հաճելի լուրերից, տեղադրեն նաև մյուս լուրերը, որոնք անհրաժեշտ են հանրությանը: Լավ կլիներ, որ քաղաքի ցուցապաստառների վրա գրված լինեն ավագանու կամ քաղաքապետի որոշումները, որպեսզի քաղաքացին տեսնի»,- ասաց նա, հիշեցնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածում թվարկված մի շարք տեղեկություններ ենթակա են պարտադիր հրապարակման, ինչը, սակայն, չի արվում:
Նրա կարծիքով, մեր պաշտոնյաների` «տեղեկատվությունը մեր սեփականությունն է, կուզենք կտանք, կուզենք չենք տա» մտածողությունը պետք է արմատախիլ արվի, քանի որ տեղեկատվություն տալը իրենց հիմնական պարտավորություններից է, ոչ թե՝ բարի կամքի դրսևորում:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» 2011թ. առաջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սև ցուցակում» հայտնվել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը և Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Ըստ Կենտրոնի տնօրենի, նրանք ամենաշատն են խախտել տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ նկատելով, որ լրագրողների հարցերին ավելի դժկամությամբ են պատասխանում, քան սովորական քաղաքացու, քանի որ լրագրողի դեպքում մի քիչ ավելի են մտածում, իսկ պետական կառույցների կողմից տեղեկատվություն տրամադրելու ժամկետների հետ կապված լուրջ խնդիրներ կան:
Շուշան Դոյդոյանի խոսքով, տարբեր պետական կառույցներին ուղարկված 50 հարցումներից միայն մեկ դեպքում է կիրառվել օրենքը՝ հնգօրյա ժամկետում չտրամադրելով ինֆորմացիա, զանգել և տեղեկացրել են դրա մասին: Մշակույթի նախարարությունն ամենաօպերատիվն է եղել` հարցմանը պատասխանելով 4 օրվա ընթացքում: 14 տոկոս հարցումներին տրվել է ուշացած պատասխան, ընդ որում` պատասխանի տրամադրման միջին ժամկետը 13-15 օր է, մինչդեռ օրենքում նշվում է հարցման պահից սկսած մինչև 5 օր:
Ամփոփումը կատարվել է ուղարկված 50 հարցերի հիման վրա: Հարցման նպատակն էր պարզել, թե որքան գումար են ծախսել 2010 թ. գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, և արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից հետո մեզանում պակասել է թղթի ծախսը, թե` ոչ: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենևին էլ չի պակասել թղթի ծախսը, ընդ որում` ֆինանսների նախարարությունում 20 անգամ ավելի են ծախսել գրենական պիտույքների գնման համար, քան Տարածքային կառավարման նախարարությունում, իսկ երկրորդ տեղում ԱԳՆ-ն է: Այս հարցման վերաբերյալ Կենտրոնը ՊՆ-ից մերժում է ստացել, քանի որ դա համարել են պետական գաղտնիք, իսկ 3 դեպքում էլ անտեսվել է հարցումը: Հարցումներ են ուղարկվել նաև բոլոր պետական կառույցներին, թե՝ 2010 թ. տվյալ կառույցը որքան փաստաթղթեր է գաղտնազերծել: Յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է ունենալ առավելագույնը 30 տարվա, նվազագույնը` 10 տարվա գաղտնիության ժամկետ:
Ըստ Շ. Դոյդոյանի, այս դեպքում տեղեկատվության տրամադրումը որոշակի առումով դառնում է բիզնես: Նրա տվյալներով`այս եռամսյակում հարցումների 88 տոկոսի դեպքում տրվել է լիարժեք պատասխան, իսկ 2006 թ. նույն ժամանակահատվածում` 51-56 տոկոս է եղել: «Որոշակիորեն բարձրացել է նաև պաշտոնյաների իրազեկվածությունը: Ընդամենը երկու դեպքում է գրավոր մերժում ստացվել, երկուսն էլ ՊՆ-ից, որը պատշաճ բացատրել է, որ դա համարվում է պետական գաղտնիք»,- ասաց Դոյդոյանը:
Շուշան Գալստյան
ԵԿՄ-ն շարքային հասարակական կազմակերպություն չէ, այն առանցքային դեր է խաղացել մեր երկրի պատմության մեջ, մասնավորապես՝ մեծ է այս կազմակերպության ավանդը արցախյան պատերազմում, բանակաշինության գործում:
Երկրապահի գնահատման հարցում հասարակության մոտեցումները հակասական են:
Գրեթե բոլորն ընդունում են կամավորականների մեծ ավանդն արցախյան պատերազմում: Եթե չլինեին այդ մի քանի հազար նվիրյալները, այսօր չէինք ունենա փաստացի անկախ Արցախ, Հայաստանի անվտանգ սահմաններ: Հայկական բանակը նույնպես կազմավորվեց երկրապահ ջոկատների հենքի վրա: ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանին հաջողվեց գտնել երկրապահների եւ Ռուսաստանից հայրենիք վերադարձած սովետական բանակի հայազգի սպաների ներդաշնակ գործունեության բանձեւը:
Այլ է հետպատերազմյան Երկրապահի հասարակական ընկալումը: Այստեղ արդեն բացակայում է միանշանակությունը, մեծարման խոսքերի կողքին կարող ենք լսել քննադատություն, արժեւորման հետ միասին՝ հանդիմանություն:
Այս հարցում, սակայն, ԵԿՄ-ին չէ, որ մեղադրում եմ, այլ, առաջին հերթին՝ իշխանությանը, որը պատերազմի ավարտից հետո՝ չկարողացավ արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ երկրապահներին հասարակական հարբերություններում ինտեգրելու համար: Փոխարենը, պետությունը գնաց իրավիճակային լուծման՝ ռազմաքաղաքական էլիտայի ստեղծման ճանապարհով: Սա հանգեցրեց նրան, որ ԵԿՄ ներսում առաջանա սոցիալական բեւառացում՝ էլիտայում հայտնված փոքրաթիվների եւ այդ շրջանակից դուրս գտնվող հազարների միջեւ: Այս հանգամանքն էապես անդրադառնում է երկրապահների միասնականության վրա՝ դժվարացնելով նրանց կողմից միասնական խնդիրների ձեւակերպումը:
Մյուս կողմից, ԵԿՄ վերնախավը՝ կազմակերպչական, ֆինանսական, վարչական ռեսուրսների միջոցով, կարողանում է վերահսկելի պահել հազարավոր երկրապահների վարքագիծը:
Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո՝ ԵԿՄ-ի գործոնն ավելի թուլացավ: Երկրապահներն այդպես էլ չգտան Վազգենին փոխարինող խարիզմատիկ գործիչ, մի մարդու, ով կկարողանար պահել Երկրապահի ֆենոմենը՝ նրան հեռու պահելով քաղաքական ինտրիգներից: Արդյունքում, ԵԿՄ-ն կռվախնձոր դարձավ իշխանության եւ ընդդիմության համար, հատկապես՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Երկրապահի էլիտան վերջնականապես կորցրեց իր միասնականությունը. նրա մի մասը հավատարիմ մնաց իշխանությանը՝ պահպանելով դիրքերը բանակում, ընդդիմադիր հրամանատարները հայտնվեցին ճաղերի հետեւում, գեներալ Մանվելը գնաց թոշակի՝ կանխորոշելով ԵԿՄ այսօրվա պասիվությունը:
Բայց այսօր տոն է, եւ մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար նահատակված հազարավոր երկրապահների անմար հիշատակի առաջ:
Հազար փառք ու պատիվ սպարապետ Վազգեն Սարգսյանին, Երկրապահին, որ կերտեցին մեր ժողովրդի պատմության հերոսական էջը, Հաղթանակը դարձրին իրականություն, պետության կայացման եւ զարգացման գրավական:
«Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը վերին օրհնությամբ իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը:
Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: Սույն արարողությունը չէր կարող անտարբեր թողնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա արեց. յոթ օր կարճաժամկետ մեկնում տրամադրվեց Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ»-ասված է ՔԿՀՎ մամլո հաղորդագրության մեջ:
Այսօր ԶԼՄ-ներով տարածված այս լուրն իրոք շատերին է հուզել, վերականգնել շատերի սասանված հավատը կյանքի հանդեպ:
Միայն կյանք վերադառնալու հավատը կարող էր Արսենին նման քայլի մղել:
Լիլիթը սիրում եւ հավատում է Արսենին, իրնց ապագային, այլապես վերջինի ազատազրկումը կարող էր բավարար լինել, որ աղջիկը մտածեր նոր կյանքի, նոր սիրո մասին:
Նման հաճելի առիթները ստիպում են մտածել, որ աշխարհը միայն նյութ չէ, որ կա նաեւ հոգեւորը, աշխարհը փրկող հավատը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.