29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...— Խեր ըլնի, իրար հետևից ընդունեցին…
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին «խեր»-ի մասին հիշատակողը դաշնակցական Արմեն Ռուստամյանն էր: «Խեր»-ը վերաբերում էր մի շարք օրինագծերի, որոնց ներկայացման ժամանակ գլխավոր զեկուցողը նախարարն էր: Առավոտից Հրայր Թովմասյանը խորհրդարանում էր և իրար հետևից ներկայացնում էր օրինագծերն ու պատասխանում հարցերին:
— Դե, ի՞նչ պիտի անեին: Էն ագռավի անեկդոտն ա, ասում ա` ագռավի բերանը պանիր ա ըլնում, ասում են` համաներում ուզում ե՞ս, ասում ա` հաաաաաա~, պանիրը ընկնում ա: Է, ասեր՝ չէ, էլի պանիրը կընկներ, էլի՛, ի՞նչ էր փոխվելու: Չընդունեին` ի՞նչ էին անելու:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ համաներումը դեռ չեղած՝ արդեն անեկդոտներ են հայտնվել դրա վերաբերյալ, իսկ սա վկայում է, որ իսկապես «շա~տ լավ համաներում» է լինելու:
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել Fresh սուպերմարկետների ցանցի նկատմամբ՝
օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:
Վարույթ հարուցելու առիթը ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին պատկանող Fresh սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվող ակցիաներն են, որոնց շրջանակում մի քանի ապրանքատեսակ վաճառվում է որոշակի զեղչված գնով: Սակայն, այդ զեղչը եղել է թղթի վրա, և զուտ գովազդի նպատակ հետապնդելով՝ փաստացի խաբել են գնորդին: Այստեղ, իբր, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ:
Հանձնաժողովում պարզել են, որ այդ թերթիկներում նշված է եղել, թե 3 կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ՝ երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Պարզվել է, որ ակցիայի շրջանակում ընդգրկված ապրանքատեսակների իրական գինն ու գովազդային թերթիկում գրվածը չեն համապատասխանել:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կիրականացնի Fresh սուպերմարկետների ցանցում` պարզելու նպատակով, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին:
Հ.Գ. Ի դեպ, միայն Fresh- ում չի, որ նման բաներ են կատարվում, սրանից հետ չի մնում նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԵրևանՍիթին»:
«Ընդհանրապես այն երկրներում, որտեղ ընտրություններն անցնում են առանց որևէ խնդրի, Ընտրական օրենսգիրքն անգամ այդ երկրներում է փոխվում, որպեսզի փոխեն ընտրակարգը: Սակայն այն երկրներում, որտեղ օրենսգիրքը դեռևս պատշաճ մակարդակի չէ, այդ երկրներում ընտրական օրենսգրքերն ավելի շատ են փոխվում, որպեսզի արձագանքեն այդ խնդիրներին և ներմուծեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի բարձրացվի հանրային վստահությունը, և բարելավվի ընտրությունների որակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պարզաբանելով ԸՕ բարեփոխումների նպատակը:
Հարությունյանը նշեց, որ Ընտրական բարեփոխված օրենսգրքում շուրջ ինը տասնյակ փոփոխություններ են կատարվել, որոնց շարքում է դիտորդների իրավունքների փոփոխությունը, նաև էական փոփոխություններ կան քվեարկության ամփոփման և հետընտրական փուլերի վերաբերյալ: Նա էական փոփոխություն գնահատեց այն հնարավորությունը, ըստ որի՝ խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի ընտրական հանձնաժողովում ունենալ ընտրությունների ընթացքը վերահսկող երկու ներկայացուցիչ:
Հարցին, թե՝ նոր օրենսգիրքը հնարավորություն կտա՞ բացառելու ընտրակեղծիքները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի երկրում հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել ընտրակեղծիքները: Ինչ-որ խախտումներ կարող են լինել, սակայն մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք հայտնի սողանցքերը, անգամ փորձել ենք կանխարգելիչ փոփոխություններ մտցնել՝ հաշվի առնելով, թե հնարամտությունը ինչ նոր մեխանիզմներ հորինելու հնարավորություն կարող է տալ»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի քննադատությանը, թե իրենց կարևոր առաջարկները չեն ընդունվել, Հանրապետական պատգամավորը նկատեց, որ դա քաղաքական հայտարարություն է՝ հավելելով, որ ՀՅԴ ներկայացրած չորս առաջարկություններից երեքը չեն ընդունվել, բայց փոխարենն ընդունվել են ավելի կարևոր առաջարկություններ, որոնց մասին, ըստ նրա, Դաշնակցությունը գերադասում է չխոսել: «Չի ընդունվել երեք առաջարկություն, նրանց հիմնական առաջարկությունները չորսն էին: Առաջինը նրանք պահանջում են 100%-անոց համամասնական ընտրություններ, ինչը, մեր կարծիքով, սխալ է: Այս փուլում դա չի համապատասխանում մեր երկրի պահանջներին: Այն փաստարկը, թե գիտեք ինչ, մեզ չի հաջողվում մեծամասնական ընտրություններում հաղթել, լավ փաստարկ չէ օրենսգիրք փոխելու համար: ԸՕ-ն փոխվել է հենց այդ տեսանկյունից, ուստիև վերլուծվել են քննադատական բազմաթիվ նյութեր, վերլուծություններ, զեկույցներ, և փորձ է արվել այդ բոլոր քննադատական գործողությունների հիման վրա փոխել մեր օրենսգիրքը, որը երեկ մանրամասն ներկայացրել եմ խորհրդարանում»,- ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Այս օրերին հանրությանը հուզող թիվ 1 հարցին` համաներմանը, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց անդրադառնալ, ըստ էության կրկնելով ԱԺ նախագահի խոսքը՝ մի երկու օր էլ դիմացեք: «Ասուլիսի կոնկրետ թեման Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ուստի թեմայից դուրս չեմ ցանկանում որևէ հարցի պատասխանել: Ինչ վերաբերում է համաներմանը, այդ մասին կխոսեմ վաղվանից հետո»,- ասաց ՊԻՀ հանձնաժողովի նախագահը:
Շուշան Գալստյան
Այսօր խորհրդարանում մի հարցանման տեսակետ հնչեց, որն ուղղվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
— Խոսք կա, թե Վանո Սիրադեղյանը պատրաստվում է վերադառնալ, որ նա ևս համաներման տակ է ընկնելու:
— Ես չունեմ տեղեկատվություն, ազնվորեն ասում եմ:
— Բայց սպասու՞մ եք, որ կվերադառնա:
— Ես իրեն չեմ սպասում, բայց որ վերադառնա, դե, իր գործն է…
Սպասողներ ունի՞ Վանո Սիրադեղյանն այստեղ: Երևի թե… Շատերի համար նա շարունակում է հեղինակություն մնալ: Հայտնի է, որ ՀՀՇ վարչության ղեկավարության շրջանում ծայր առած հակասությունների մասին լուրերը հասել էին նաև Վանո Սիրադեղյանի ականջին, և Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի քաղաքականությունից հեռանալու ինչ-որ փուլում, ասում են, Վանոն նույնիսկ խառնվել էր և նամակ ուղարկել, թե՝ ձեզ կարգին պահեք, հեսա գալու եմ, սպասեք` մինչև գամ ու հարցերը լուծեմ, և այլն: Ինչպես ցույց տվեց դեպքերի ընթացքը, Սիրադեղյանը չեկավ, հարցերն էլ չլուծվեցին: Կամ` ամեն դեպքում լուծվեցին ոչ այն ձևով: Այսօր Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն ՀՀՇ-ում չեն, այլև քաղաքականությամբ կարծես այլևս չեն հետաքրքրվում:
Վանո Սիրադեղյանին, հավանաբար, սպասողներ շատ կան: Բայց սպասողների հետ, բնական է, Վանոն կունենա նաև չսպասողներ:
Եթե 90-ականների հայտնի ժամանակահատվածում Հայաստանի միակ «գողը» այն ժամանակվա ՀՀ ներքին գործերի նախարարն էր, ապա ներկա պայմաններում իշխանական բուրգում, 90-ականների համեմատ, մեծ տեղաշարժեր են եղել: Եվ բնական է, որ այդ տեղաշարժերի արդյունքում բուրգի գագաթին հայտնվածների համար Վանո Սիրադեղյանը չի կարող ցանկալի լինել, ինչը այսօր, առանց վատ զգալու, հրապարակավ հաստատեց Հովիկ Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանի կառավարումը Աբրահամյանի կարիերայի գլխապտույտ վերելքի շրջանն է. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նա ընդամենը նախարար էր, Քոչարյանը Աբրահամյանին, այսպես ասած, «երես չէր տալիս», ինչը չի կարելի ասել Հայաստանի երրորդ նախագահի մասին: Ամեն դեպքում, իր բոլոր թերություններով, իր անվան հետ կապված հանցագործությունների մասին խոսակցություններով հանդերձ, Վանոն շարունակում է մնալ Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման շրջանի ամենակոլորիտային անհատներից մեկը, եթե չասենք՝ ամենա-ն, հաշվի առնելով, որ 90-ականներին «տեմպերամենտնի» գործիչներով Հայաստանն ավելի էր աչքի ընկնում, քան այսօր. հիշենք թեկուզ Վազգեն Սարգսյանին:
Իսկ թե ինչ է մնացել Վանոյի կոլորիտից ու «տեմպերամենտից», կերևա այն ժամանակ, երբ նա իսկապես որոշի վերադառնալ:
«Եթե համբերություն ունենաք, մենք երկու օրից` չորեքշաբթի օրը կսկսենք այդ քննարկումը, և այդ ժամանակ հայտնի կլինի: Էսքան համբերել եք, մի քիչ էլ համբերեք»,- այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պատգամավորներն այսօր քար լռություն էին պահպանում. անտեղյակները, բնականաբար, ոչինչ ասել չէին կարող, որոշ չափով տեղյակները գիտեին, որ իրավունք չունեն ծպտուն հանելու, քանի դեռ հրահանգ չի տրվել, իսկ ամեն ինչից տեղյակն էլ Հովիկ Աբրահամյանն էր, որի պատասխանն էլ սա էր. «Ես ամեն ինչ գիտեմ, բայց ոչ մի բան չեմ ասելու ձեզ»:
Ինտրիգը հարկավոր է հնարավորինս թեժացնել և հնարավորինս ձգել… Գոնե երկու օր: Պատգամավորներից մեկը մտերմաբար փորձեց փակագծեր բացել` դարձյալ հասկանալով, որ ավելին ասել չի կարելի. «Շատ լավ համաներում է լինելու»: Խորհրդարանն այսօր մի քայլ էլ արեց «շատ լավ համաներման» ուղղությամբ: ԱԺ-ն քննարկեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այս փոփոխությունները որակեց «մինի ամնիստիա»: Սրանցով որոշ հանցագործությունների համար սահմանվում է կա´մ դրամական տույժ, կա´մ պատժաժամկետն է պակասեցվում, կա´մ փոխարինվում է այլընտրանքային պատժատեսակով: ՔՕ փոփոխված տարբերակը հանրապետության նախագահը հաստատելու է, դրանից հետո է խորհրդարանը ձեռնամուխ լինելու համաներման քննարկմանը:
Այսինքն, կարող ենք փաստել, որ այս դեպքում իսկապես գործ կունենանք «կրկնակի համաներման» հետ. համաներումը կտարածվի նաև Քրեական օրենսգրքի փոփոխություններով պատժաչափի մեղմացում ստացածների վրա:
— Մարտի 1-ի գործերով դատապարտվածներն ազատ կարձակվե՞ն:
— Բայց ինչի՞ եք ուզում ես ասեմ: Որ հետո քննադատե՞ք ինձ,- հակադարձողը Հովիկ Աբրահամյանն էր:
— Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ը մայիսի 31-ին նստի նստացույցի, եթե, օրինակ, չհասցնեք:
— Եթե ցանկություն ունի, թող նստի: Ես գտնում եմ, որ համաներումը շատ ճիշտ պահի էր ընտրված՝ անկախության 20-ամյակին, և ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք կօգտվեն այս համաներումից, այն մարդիկ, որ ընտրված են… կթուլացնի լարվածությունը մեր երկրում:
— Ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն կա՞:
— Դե, ասեցինք՝ կա, բայց ի՞նչ չափով, ի՞նչ ձևով, չեմ կարող ասել:
— Եթե համաներումը կատարվի, և ազատ արձակվեն, ընդդիմությունը պահանջելու է իր երրորդ պահանջի կատարումը, ի՞նչ է անելու իշխանությունն այդ դեպքում:
— Հիմա էլի՞ պահանջ ունի ընդդիմությունը, չհասկացա:
— Իհարկե, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
— Ես սա մի անգամ ասել եմ, էլի կասեմ` յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, դա կլինի խորհրդարանական, թե նախագահական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Եվ քանի որ ժամանակը քիչ է մնացել` մեկ տարուց էլ քիչ, ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, նույն ընդդիմությանը` նախապատրաստվել Ազգային ժողովի ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրությունների մասնակցելու: Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, որը տեղի կունենա 2012 թ. մայիս ամսին:
— Իսկ համաներումը ե՞րբ ուժի մեջ կմտնի:
— Իմ կարծիքով՝ մինչև սեպտեմբերի 21-ը:
Ի՞նչ է ստացվում. եթե ամեն ինչ իմացողը Հովիկ Աբրահամյանն է, իսկ նա ասում է`համաներումը մի երեք ամիս հետո է գործի դրվելու, նշանակում է` Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան էլ ճիշտ չէր, երբ յուրայիններին հավատացնում էր, թե մայիսի 31-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն անպայման ելույթ կունենան: Եթե «ամեն ինչ իմացողը» Հովիկ Աբրահամյանն է, նշանակում է՝ յուրայինների առաջ սուտ դուրս եկողը ընդդիմության առաջնորդն է լինելու: Իսկ եթե Հովիկ Աբրահամյանը, ինչպես ինքն ասաց ընդդիմության և իշխանության երկխոսության մասին` «ի՞նչ չափով, ի՞նչ ձևով, չեմ կարող ասել», այդքանն էլ չգիտի, ուրեմն իրավացին, այնուամենայնիվ, կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ընդդիմության և իշխանության երկխոսության մասին ամենատեղեկացվածն է` որպես այդ երկխոսության անմիջական կողմ:
Մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանի պաշտոնանկությունից հետո նոտարական բաժնի բոլոր աշխատակիցներից պահանջվել է ազատման դիմումներ ներկայացնել։ Նրանք էլ չեն դիմադրել, և արդեն գրել են իրենց դիմումները։ Քիչ առաջ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հաստատեց այս տեղեկությունները։
«Պետք չէ ապրել Լեոպոլդ կատվի սկզբունքով, պետք է պայքարել սեփական իրավունքների համար»,այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նա Ադրբեջանական գործողությունների ու ակտիվության համար մեղադրեց հայկական դիվանագիտությանը, այն պասիվությանը որ դրսևորվում է սադրանքների դեմ։
Երևանն ակտիվորեն չի բարձրացնում ադրբեջանական ագրեսիայի հարցը, այս հարցում և ընդհանրապես քարոզչության հարցում, ըստ գեներալի հետ ենք մնում Բաքվից: Մինչդեռ Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվորեն լոբբի է անում հայկական կողմի թույլ «կետերը»:
Նրա կարծիքով Երեւանը շատ հանգիստ է արձագանքում օտարերկրացի հեղինակավոր քաղաքական գործիչների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններին, փոխանակ Հայաստանում հավատարմագրված այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջի: «Մեր դիվանագետները պետք է դուրս գան ստվերից եւ ակտիվ պայքար սկսեն»,- համոզված է գեներալը:
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի Կարմիր գրքի շնորհանդեսը։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքով` ի տարբերություն նախորդ Կարմիր գրքի, այստեղ առաջին անգամ ներկայացվում են նաև սնկերի և անողնաշարաների բաժինները: «Այսօրվանից մենք պիտի ձեռնամուխ լինենք հաջորդ գրքի աշխատանքներին, որպեսզի հետագայում Կարմիր գրքերը ավելի բարակեն, ավելի փոքրանան, և դրանց անհաժեշտությունն այլևս չլինի»,- ասաց նախարարը։
Ի դեպ, Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված են բարձրակարգ բույսերի 452, սնկերի 40 և կենդանիների 308 (153-ը՝ ողնաշարավոր, 155-ը՝ անողնաշար) տեսակներ։
Գիրքը հրատարակվել է շուրջ երկամյա տեսական և դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Բնության պահպանության միջազգային միության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության օժանդակությամբ։
ՄԱԶԾ համակարգող Դաֆինա Գերչևայի կարծիքով՝ կենսաբազմազանությունը պետության զարգացման կարևոր ցուցանիշ է: «Ես անկեղծորեն ուզում եմ հուսալ, որ Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը կառաջացնի մեծ հետաքրքրություն և նոր սերնդի մոտ կզարգացնի երկրի կենսաբազմազանությունը պահպանելու ձգտում՝ դրականորեն ազդելով սոցիալական, տնտեսական ոլորտների վրա»,- ասաց Գերչևան՝ կոչ անելով մտահոգվել երկրի բնության և սերունդների առողջության պահպանմամբ։
Գիտնականներն էլ նշեցին, որ առաջիկայում անհրաժեշտ է կատարելագործել այս ոլորտի օրենսդրական դաշտը, շարունակել իրականացնել գիտական հետազոտություններ և մոնիտորինգներ՝ ժամանակ առ ժամանակ հրատարակելով Կարմիր ցուցակներ, վերանայելով Կարմիր գիրքը, և այնտեղ ընդգրկված տեղեկատվությունը դնել բնապահպանական ծրագրերի հիմքում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, գիտության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, հուշամեդալներ հանձնեց ԳԱԱ աշխատակիցներ Գագիկ Սարգիսովին և Ժիրայր Վարդանյանին: Բնապահպանության նախարարը, բույսերի և կենդանիների Կարմիր գրքի կազմման և հրատարակման աշխատանքներում մասնագիտական լուրջ ներդրում կատարելու համար, գերատեսչության ոսկե մեդալով պարգևատրեց գիտնականներ Էլեոնորա Գաբրիելյանին, Մարկ Քալաշյանին, Կամիլա Քամալյանին և Սիրանուշ Գալստյանին։
«Տիգրան Արզաքանցյանի մեքենայի հետևից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, այդ կապակցությամբ տարվել է տուգանային հրապարակ`համապատասխան արձանագրությամբ: Բացի այդ, ես չգիտեմ` դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, ինքը, բնականաբար, հերքում է»,- այսօր լրագրողների խնդրանքով Ալիկ Սարգսյանն այսպես է մեկնաբանել երեկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների և ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ու նրան ուղեկցող մեքենայի հետ կապված դեպքը:
Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ շուտով հատուկ օրենք կներկայացվի, և մարդիկ գոնե կիմանան, թե ով իրավունք ունի թիկնապահ կամ թիկնապահներ պահելու: «Իսկ տարերային ով ինչքան ուզի` իրեն թիկնապահ վերցնի` դա, իմ կարծիքով, շատ վատ տպավորություն է թողնում մեր ժողովրդի մոտ»,-ասաց ոստիկանապետը՝ հավելելով. «Թիկնազորային այդ զորահանդեսները, շքահանդեսները` չգիտեմ ինչ… հանրապետության մարզերում և մայրաքաղաքում մենք կտրականապես մերժում ենք, և չի կարելի: Ժողովրդի մոտ թող հատուկ տպավորություն չստեղծեն»:
Երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կատարվեց այն, ինչ կատարվեց, որոշ առումով խոցելի կարգավիճակում հայտնվեցին նաև նրա հարազատները, հովանավորյալները: Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե ստուգումներ են սկսվել նաև Պետական գնումների գործակալությունում, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբն է: Իսկ սա այն կառույցն էր, որտեղ հարկատուներիս փողերով պետությունը գնումներ է կատարում, սակայն մեկուսացած գործակալությունում երբեք հաշվետու չեն լինում հանրությանը, ասենք, գոնե ասուլիսի միջոցով: Վերահսկիչ պալատն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ, բնականաբար՝ ահագին բան բացահայտել է, բայց, չգիտես ինչու (ասում են՝ գուցե պատճառն այն է, որ Իշխան Զաքարյանը Բեգլարյանների մյուս եղբոր` Յուրա Բեգլարյանի ընտանիքի քավորն է, որն էլ, ասում են, Հակոբ Բեգլարյանի առաջխաղացման հիմնական երաշխավորն էր), Պետական գնումների գործակալությունն ու դրա պետը Վազգեն Խաչիկյանի վիճակում չեն հայտնվում, ավելին՝ այս կառույցի բացահայտումները գրեթե լռության մատնվեցին. ամեն դեպքում՝ Հակոբ Բեգլարյանի անունը չշոշափվեց: Վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1984-85թթ.՝ Երեւանի «Շինանյութ» փորձարարական գործարանում իբրեւ կաղապարող:
Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նույնպես, վերջին մի քանի օրերի ընթացքում, Իշխան Զաքարյանը բազմաթիվ օրինակներ էր բերում, թե ինչպես է հաջողվում ինչ-որ մարմինների՝ մշտապես խաբել պետությանը և հրամցնել իրենց իրական արժեքից շատ ավելի բարձր գներով ապրանքներ: Իսկ պետական բոլոր տեսակի գնումները, ինչպես հայտնի է, կարգավորում է Պետական գնումների գործակալությունը: Այս կառույցն է հայտարարում մրցույթներ, այս կառույցում է որոշվում տենդերի հաղթողը: Այսինքն` պետական միջոցների վատնման մեղադրանքների հոսքը իրականում հարկավոր է ուղղել հենց այս կառույցին: Եվ ուրեմն զարմանալի է, թե ինչպե՞ս է մինչև հիմա Հակոբ Բեգլարյանին հաջողվել ամեն անգամ ջրից չոր դուրս գալ:
Իսկ Բեգլարյանը, ինչպես պարզվում է, ոչ թե ջրից չոր է դուրս գալիս, այլև նույնիսկ ջուրը չի մտնում. պարզապես աշխատանքի չի գնում: Նրա կարիքը չի էլ զգացվում, այստեղ նա անելիք չունի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն բան որոշվում է շատ ավելի վերևում, և ընդամենը «գալոչկայի» համար աշխատանքի ներկայանալը Բեգլարյանի նման բիզնեսների և ունեցվածքի տեր մարդու համար այնքան էլ պատվաբեր չէ: Ճիշտ է, գործակալությունից հայտնեցին, որ նա պարտաճանաչորեն գնում է աշխատանքի և անգամ այսօր է գնացել, սակայն, մեր տեղեկություններով, ամենևին էլ այդպես չէ. պետական գնումների ողջ համակարգը կոորդինացնող կառույցի շեֆը կարող է անգամ շաբաթներով գործի չգնալ, և այս համատեքստում Հակոբ Բեգլարյանին քավության նոխազ դարձնելը ոչ միայն մարդկային չէ, այլև վարչակազմում գործող թայֆայական օրենքները թույլ չեն տալիս: Կհաջողվի՞ Բեգլարյանին խուսափել պատասխանատվությունից` պետական միջոցների այդօրինակ վայրի յուրացումների, այսինքն` մի քանի անգամ ավելի բարձր գնումներ թույլ տալու համար, և ու՞մ ուսերին կդնեն այդ բեռը, ցույց կտա ժամանակը: Իսկ այս պահին ավելի քան հետաքրքիր քայլ է մտածվել՝ գործակալությանն ընդհանրապես պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Ամեն ինչ, ինչպես սովորաբար լինում է այստեղ, կազմակերպվել է օրինականության սահմաններում, օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց եթե նախկինում գնումների կազմակերպման գործում հիմնական կազմակերպիչն այս գործակալությունն էր կամ գոնե առնչվում էր դրան ինչ-որ ձևով, ապա այս տարի, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, գործակալությանն այլևս դժվար է լինելու որևէ բանում մեղադրել: Եվ ահա թե ինչու:
Երբ փորձեցինք հիշյալ կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկություն ստանալ անձամբ Հակոբ Բեգլարյանից, պարզվեց՝ նա դարձյալ աշխատանքի վայրում չէր: Մամուլի պատասխանատու Վասակ Թարփոշյանը փորձեց ներկայացնել, թե ինչպես է կատարվել այդ ամենը: Եվ այսպես, նախկինում գործակալությունը հայտարարում էր մրցույթը, ընդունում հայտերը, պետական կառույցները հանձնաժողով էին կազմում, որը պետք իրականացներ գնումների գործընթացը: Այս հանձնաժողովում գործակալությունը ներկայացվում էր ընդամենը քարտուղարի հաստիքով, որը որոշման կայացման հետ որևէ առնչություն չէր ունենում: Մրցույթի հաղթողին որոշում էր հանձնաժողովը: Այսինքն, այն ժամանակ ևս գործակալությունը կարողանում էր ասել՝ «не виноватая я»: Բայց հիմա արդեն անգամ մրցույթ հայտարարելու գործն է վերցվելու գործակալությունից, մրցույթներն այլևս՝ սկսած հայտարարելուց, վերջացրած գնումով, իրականացնելու են նախարարություններին կից գործող ԾԻԳ-երը: Այստեղ է հայտարարվելու մրցույթ, այստեղ են որոշվելու մրցույթի հաղթողները, այստեղ է կատարվելու գնումը, այսինքն` պետական փողերի հետ ողջ խաղը իրականացվելու է այս հարթությունում, գործակալությունն այլևս որևէ բանի հետ կապ չի ունենալու և, բնականաբար, գործակալությանն այլևս հնարավոր չի լինի մեղադրել որևէ բանում` ոչ միայն աննորմալ գնումների, այլև գոնե դրանք թույլ չտալու համար:
Բայց հարց է ծագում` եթե գնումները վերցվել են գործակալությունից, եթե այլևս պետական գնումների հետ պետական գնումների գործակալությունը կապ չի ունենալու, այդ դեպքում ի՞նչ կարիք կա պահելու նման գործակալություն, ինչու՞ զուր տեղը պետական միջոցներ վատնել անիմաստ կառույց պահելու համար, եթե գնումների գործը պետական ամեն կառույց հենց ինքը կարող է կազմակերպել՝ գուցե շատ ավելի խելամիտ ձևով տնօրինելով իրեն վստահված միջոցները: Պարզվում է, այս ուղղությամբ էլ են հոգատար միջոցառումներ իրականացվել և գործակալությանը ապահովել ինչ-որ բան անողի կարգավիճակին վայել գործառույթներով:
Գործակալությունը սրանից հետո կազմակերպելու է ուսուցում: Ի՞նչ ուսուցում: Պատասխան` ինչպե՛ս գնել: Գործակալությանն է թողնվել նաև բողոքարկման ֆունկցիան: Հաշվի առնելով, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են այս մրցույթները իրականացվում, կարելի է այսօրվանից էլ ասել, որ այս առումով ևս գործակալությունը անելիք չի ունենա՝ ոչ մեկը չի բողոքարկի: Ուրեմն հասկանալի է, որ այս ֆունկցիայի համար նույնպես մի ամբողջ գործակալություն պահելն անիմաստ է: Գործակալությունը մեկ էլ զբաղվելու է ինչ-որ «շրջանակային համաձայնագրերով». սրանք նախկինում կոչվել են «պարբերական», հիմա այլ անուն են ստացել՝ մի քանի տարվա համաձայնագրեր են: Մի խոսքով, էնքան որ մի բան լինի գործակալությանը զբաղեցնելու համար: Հա, մեկ էլ էլեկտրոնային գնումների համակարգի սերվերն են տեղադրել այս գործակալությունում, այնպես որ՝ այս առումով գործակալությունից մի օգուտ կա. սերվերը գործակալության շենքում է:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շարունակվում է խիստ արդյունավետ պայքարը պետական միջոցների վատնման դեմ: Պետական գնումների գործակալությունում կատարված վերոհիշյալ փոփոխությունները, ի դեպ, իրականացվել են միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան, և փաստորեն, ինչպես տեսնում ենք, մերոնց հաջողվում է թե´ միջազգային ատյաններին գոհացնել, թե յուրայիններին: Հո չէին թողնելու, որ պետական միջոցների միլիոնների հասնող վատնումները բարդվեն Հակոբ Բեգլարյանի կամ թեկուզ նրան փոխարինող մեկ այլ յուրայինի ուսերին:
Լուսինե Կեսոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.