29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք իր շեֆի` Արթուր Բաղդասարյանի անհետաքրքիր խոսքն էր պատճառը, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մասնակիցներից մեկը նախընտրել էր տրվել պոռնո նայելու` անտեսելով ԱԽ քարուղարի ասածները և արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի համար դա ազդակ չի եղել` աշխատելու ինքն իր վրա` ավելի հետաքրքիր դարձնելու նիստերի բովանդակությունը:
«Յուրաքանչյուր մարդ` առավել ևս պաշտոնատար անձ իր կերպարն արտահայտում է ցանկացած քննարկումների ժամանակ և որևէ մեկը պատասխանատվություն չի կարող կրել: Ազգային ժողովում էլ ենք մենք դեպքեր հանդիպել և տեսել ենք, որ նստած թերթում են, չգիտես ինչ խաղեր են խաղում: Կարծում եմ հիմա էստեղ նստածներից որևէ մեկը, կարող է մեկը, չէ՞, հազար ու մի պատճառ բռնելով` զբաղվի այդ բանով, կարող է չէ՞, չի բացառվում»,-սկսեց շեֆին արդարացնել օեկականը` ակամայից խոստովանելով, որ, փաստորեն, Ազգային ժողովում ևս քիչ չեն պոռնոյի սիրահարները, որոնք գուցե վրիպել են լրագրողների հայացքից, բայց, ինչպես երևում է, չեն վրիպել ամենատես օեկականի աչքից. ով-ով, բայց պատգամավորները հո լա՞վ գիտեն, թե ովքեր ինչերով են զբաղվում նիստերի ժամանակ և, փստորեն, միայն համակարգչային խաղերով չէ, որ զբաղվում են:
Պատգամավորների դեպքում` հատկապես գիշերային ակումբներում գիշերներ անցկացնող և օրը մեջ հեքիաթային պատմությունների մեջ ընկնող պատգամավորների դեպքում սա ինչ-որ տեղ հասկանալի էր: Բայց որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները կարող էին այն աստիճան վառ երևակայություն ունենալ, որ պատկերացնել, թե խեղճ ու կրակ լրագրողները անգամ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հանկարծ կարող էին տրվել անգիտակցականից ուղղորդվող լիբիդոյի հրահանգներին և շեղվելով ընտրյալների խորիմաստ ելույթները լսելուց, կարող էին նույնքան համարձակություն ունենալ, որքան կարողացավ ունենալ Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը, արդեն վեր էր ամեն ինչից: Չնայած, ինչպես ասում է Հովհաննես Մարգարյանը, «ո՞վ գիտե, չի բացառվում, չէ՞, մարդ են, մեկ էլ տեսար»…
Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ խմբակցության հայցադիմում-առաջարկին դեմ չքվեարկած պատգամավորների պահվածքի վերաբերյալ դաշնակցականների այն դիտարկմանը, թե դա ցույց էր տալիս, որ շատ հանրապետականներ հոգու խորքում համաձայն էին իրենց հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե շատ դաշնակցականներ էլ իրենց են հոգու խորքում պաշտպանում:
Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կարիք չկա «Հանրապետականի հոգու խորքն այդպես ուսումնասիրելու», քանի որ ամեն ինչը բաց է, քանի որ իրենք իրենց մտքերը բաց են արտահայտում: Եվ քանի որ Գալուստ Գրիգորիչը հատուկ սեր ունի ոչ միայն մտքերը բաց արտահայտելու նկատմամբ, այլ ընդհանրապես ամենաունիկալ մտքեր արտահայտելն է Գալուստ Գրիգորիչի մոտ մի առնաձնահատուկ սիրով արվում, այս առիթը ևս բաց չթողնվեց: Իսկ առիթը ներկա կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերն էին:
«Ես մտածում եմ` տեսնես այնպիսի պայմաններ կլինի՞ ստեղծել, ինչպես եղավ Անդրանիկ Մարգարյանի և նրա հաջորդ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2000թ. կառավարությունը 72 մլրդ պարտք էր թոշակառուներին, ուսուցիչներին: Ոչ միայն այդ պարտքը փակվեց, այլև գնալով տնտեսությունը զարգացավ»,- նոստալգիայի մեջ ընկավ Գալուստ Գրիգորիչը:
Փաստորեն, դուրս է գալիս, որ դաշնակցության ներկայացրած հայցադիմումին տրված պատասխանում կառավարությունն ավելի քան անշնորք կերպով էր իրեն պահել` իր ներկա ձախողումների մեղքը բարդելով նախորդների վրա, որոնցից իբր ժառանգել էր արտաքին ազդակներին դիմակայելու անընդունակ տնտեսություն և այլն: Մինչ այդ էլ արդեն տևական ժամանակ Տիգրան Սարգսյանի կառավարության ինտելեկտուալները Քոչարյանի կառավարման շրջանի երկնիշ տնտեսական աճը փորձում էին ավելի ու ավելի ներկայացնել որպես փուչիկ: Բայց արի ու տես, որ դա ոչ թե ուղղակի աննախընթաց տնտեսական աճ էր, ոչ թե ուղղակի կովկասյան վագրի թռիչք էր, այլ պարզապես «ոսկե դար» էր` Հայաստանի տնտեսության զարգացման ոսկեդարը, որ, ոնց տեսնում ենք, գնաց ու, Աստված գիտե` էլ ե՞րբ հետ կգա: Իսկ Հայաստանի տնտեսության դիտարկումը ցույց է տալիս մի բան` գնալով մեզ մոտ ոչ թե առաջընթաց է լինում, այլ միայն ու միայն հետընթաց: Այնպես որ, հե~յ գիտի ոսկեդար, հե~յ գիտի Անդրանիկ Մարգարյան: Մեկ էլ տեսնես ե՞րբ ըտենց վարչապետ կունենանք:
Պաշտոնավարման հետագայի հարցը այսօր դարձյալ խորհրդարան էր բերել գործադիր կաբինետի ղեկավարին ու անդամներին: Ազգային ժողովն այսօր էր հաստատելու 2010թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որ ներկայացվել էր այս քառօրյայից առաջ: Ամեն ինչ կախված էր հենց այս հաստատումից: Իսկ երեկ դաշնակցության ներկայացրած կառավարությանն անվստահություն հայտնելու հայցադիմում-առաջարկի քվեարկությունը ավելի քան ակնառու կերպով ցույց տվեց, թե ինչ վարկանիշ ունի Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը խորհրդարանում. 97 գրանցվածի դեպքում 23 մասնակիցներից միայն 13 դեմ-ով Տիգրան Սարգսյանի փրկվելը նշանակում էր մի բան. ՀՀ գործադիրը վարկանիշ չունի:
Դրանից հետո արդեն կառավարության հարց ու պատասխանի ժամանակ կրքերն ավելի սրվեցին: Պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը հարց ուղղեց կառավարությանը` անպայման պատասխան ակնկալելով վարչապետից: Սակայն վարչապետը տեղից վեր չկացավ: Հաջորդ հարց տվող Մանվել Բադեյանի հարցը բոլորովին վարչապետական պատասխան չէր ակնկալում, բայց չգիտես ինչու վարչապետը որոշեց անձամբ պատասխանել: Հենց այդ ժամանակ էլ Գոհարիկ Ենոքյանը վեր կացավ և դահլիճից դուրս գալով դուռը այնպես շրխկացրեց, որ խորհրդարանի նիստերի դահլիճը մի պահ դղրդաց:
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին հարցը Տիգրան Սարգսյանի լինել — չլինելու հարցն էր: Ինչպես միշտ, վարչապետը սկսեց արդարանալ, հայտնեց, թե 2010թ. տնտեսության աստիճանական վերականգնման տարի է, որ կառավարության գլխավոր խնդիրը եղել է ճգնաժամի հետևանքների վերականգնումը, ինչի արդյունքում 2,1 տոկոս աճ է ապահովվել, որ բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2009թ. և այլն:
Թե ինչեր է ասում վարչապետը, ինչպես է փորձում արդարացնել կառավարության ձախողումները երևի թե այդքան էլ էական չեն, շատ ավելի էական է այն, թե ինչպես է օրենսդիրի բարեհաճությունը չվայելող վարչապետը և իր գլխավորած կաբինետը շարունակում պաշտոնավարել և արժանանալ ԱԺ դաբրոյին: Այնպես որ, այսօրվա` 2010թ. բյուջեի կատարողականին պատգամավորների տված հավանության համար վարչապետը դարձյալ պետք է շնորհակալ լինի ոչ թե ժողովրդի ընտրյալներին (բնականաբար, վերջիններիս էլ պետք է մեծ շնորհակալություն հայտնի իր նման վարչապետ հանդուրժելու համար), այլ նրան, ով նշանակել է իրեն այդ պաշտոնին և շարունակում է հանդուրժել:
Դեռևս մարտ ամսից հանրապետությունում մեկնարկած երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ տարատեսակ խոսակցությունները չեն դադարում: Հիմա էլ այդ ամբողջ գործընթացը դրվել է ուսուցիչների վրա, որոնք պետք է, առանց դրա դիմաց վարձատրվելու, իրականացնեն աշակերտների հաշվառում և այդ տվյալները փոխանցեն համապատասխան անձնագրային բաժին: Թե ինչքանով է օրենքի շրջանակներում այս ամենը, և արդյո՞ք նրանք իրավասու են կատարել ուրիշների աշխատանքը, փորձեցինք նախ ճշտել կրթության և գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ խնդիրն իրենց գործառույթների մեջ չի մտնում, և այդ հարցերը պետք է ուղղել տարածքային կառավարման նախարարություն: Այսինքն, ըստ տիկին Հովհաննիսյանի, ստացվում է՝ եթե դպրոցի տարածքում, դասերի հաշվին բոլորովին այլ գործառույթ է կատարվում, դա չի մտնում ԿԳ նախարարության իրավասությունների մեջ: Թե ինչ կապ ունի դա տարածքային նախարարության հետ, դժվար է կռահել. Փորձեցինք պարզաբանում ստանալ այնտեղից:
Այստեղ էլ երկար-բարակ խոսեցին գործընթացի նպատակի մասին` նշելով, որ իրենք միայն վերահսկում են այս գործընթացը, բայց բուն գործողությունը, տեղեկությունների հավաքագրումը կատարում է ոստիկանությունը` այս դեպքում Անձնագրային և վիզաների վարչությունը: «Նպատակը բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների, օրինակ` զորակոչի հաշվառման, արդյունավետ կազմակերպման համար: Իսկ գործընթացի իրական նպատակը ՀՀ բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006 թվականին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր՝ արտերկիր մեկնելու համար, ուստի մինչև 2006-ը տվյալների բազան ամբողջական չէ»,-ասացին հասարակայնության հետ կապերի բաժնից: իսկ հիմնական հարցի պատասխանը, թե այդ ամենի հետ ինչ կապ ունի դպրոցը, այդպես էլ չտրվեց:
Իսկ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց. «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տարեսկզբին մարզպետներին հանձնարարել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական և կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը պետռեգիստրում կազմակերպելու համար: Այսինքն, հանձնարարությամբ իրավունք է տրվել դպրոցների տնօրինությանը՝ կազմակերպել այդ ամբողջ գործընթացը, հավաքել աշակերտների անձնագրային տվյալները, և տնօրենի հանձնարարությամբ՝ ուսուցչական կոլեկտիվից մեկը կամ մի քանիսն այդ տեղեկությունները հանձնում են տվյալ շրջանի անձնագրային բաժին: Եթե այդպես չկազմակերպվեր, պատկերացնու՞մ եք, թե ինչ հերթեր կգոյանային, եթե այդ ամբողջն իրականացնեին ծնողները: Այս ամենից խուսափելու համար գործառույթն իրականացնում է դպրոցի տնօրինությունը»:
Այս բոլոր մեկնաբանություններից հետո, միևնույն է, անհասկանալի մնաց, թե ինչու են ուսուցիչներին շահագործում՝ առանց վարձատրության ու առանց իրենց համաձայնության:
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առիթով, պետական մի շարք շքանշաններ, մեդալներ ու պատվոգրեր հանձնեց՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում նշանակալի ավանդի համար ներդրում ունեցած անձանց: Այսպիսով, ավելացան վաստակավոր արտիստ, մանկավարժ, մշակույթի գործիչ, բժիշկ ու լրագրող կոչումներ ստացած անձանց թիվը, որոնք ի դեպ, այս անգամ աչքի ընկան տարիքային բազմազանությամբ:
Օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած երգիչների թվում էին Ռադիկ Գաբրիելյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, բալետի պարուհի Մարիա Դիլանյանը, քանոնահարուրի Կարինե Հովհաննիսյանը և այլք:
Գիտության բնագավառում նշանակալի ավանդի համար «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր շնորհակալական ելույթում ակադեմիկոսը նշեց. «Որոշել եմ մի քիչ էլ երկար ապրել, որպեսզի ստեղծագործեմ հայ ժողովրդի և Հայաստանի հանրապետության համար: Ես սիրում եմ Հայաստանը. Հայաստանն իմն է, քոնն է, մերն է. եկեք մոռանանք ամեն ինչ, հավաքվենք միասին, ուժ ու եռանդ կապենք և Հայաստանը դարձնենք գեղեցիկ, ծաղկուն երկիր»,-կոչ արեց ակադեմիկոսը:
Իրավական ոլորտում, հասարակական կյանքում իր ակտիվ գործունեության համար բարձր գնահատականի արժանացավ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
Երկրորդ աստիճանի մեդալին արժանացավ «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահ Նորա Հակոբյանը:
Մխիթար Սեբաստացի, Անանիա Շիրակացի, Մովսես Խորենացի և Մխիթար Գոշի մեդալներին արժանացան մի քանի տասնյակի հասնող բժիշկներ, հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ անձինք, արվեստի ու գրականության ներկայացուցիչներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ սրանք այն ասպարեզներն են, որտեղ հայ ժողովուրդն իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: «Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետն արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում, բայց պետք է խոստովանենք՝ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե մոտ անցյալում»,-նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատեց, թե անկախ պայմաններից՝ տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն, սակայն հավելեց, որ դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: «Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորված կլինի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար, բայց ժամանակ պահանջող գործ է: Ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ մեր նպատակը նկատելի հաջողություններն են, մեր խնդիրն է՝ վերականգնել և արդարացնել մտավորական Հայաստանի վարկը՝ մեր հասարակության մեջ և աշխարհում»:
Նախագահը հավաքվածներին իր գոհունակությունը հայտնեց, ասելով. «Դուք ձեր գործը լավ եք կատարում, շատ լավ եք կատարում, եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք՝ մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր վաստակի, աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի համար»:
Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ հնարավորինս պարզեցվում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը: «Քաղաքացու մեքենան հաշվառման կանգնեցնելու պահից նույնիսկ պետական գրանցման վկայականը չենք պահանջում: Այդ գործառույթը ևս ոստիկանությունը վերցնում է իր վրա: Արագ կարգով կստուգի, տեղեկանք կտրամադրի, որպեսզի հերթեր չկուտակվեն»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանի խոսքով՝ այսուհետ, նույնիսկ առանց վարորդի մեքենայից դուրս գալու, ճանապարհային ոստիկանությունն անմիջապես զննման է ենթարկում թափքի համարը:
Ընթացակարգից, փաստորեն, հանվում է շարժիչի համարի ստուգումը, քանի որ, ըստ ոստիկանապետի, դա բավական ժամանակ է խլում: Նա նշել է նաև, որ այսուհետ քաղաքացին հնարավորություն է ունենալու առանց դիմում գրելու ընտրել իր նախընտրած համարանիշը: «Ի դեպ, որպես այդպիսին, աճուրդային համար այլևս չի լինելու: Թեև գնային քաղաքականությունը կպահպանվի, բայց քաղաքացին հնարավորություն կունենա տեսնել իր նախընտրած համարը, որը, նշելուց հետո, տպագրվում է և տրվում: Քաղաքացին ստանում է մեքենայի տեխնիկական անձնագիրը և իր համարանիշը»,- ասել է Սարգսյանը:
Ոստիկանապետի հավաստմամբ, տեղի հետ կապված խնդիրը նույնպես լուծվել է. «Օրինակ, երբ սյունիքցին երևանցուն էր վաճառում մեքենան, նա պետք է հասներ Սյունիք ու հաշվառումից հաներ մեքենան, 3 հազար դրամ էլ մուծեր համարանիշ ունենալու համար: Հիմա հեշտացել է ընթացակարգը, և կարելի է դա անելու համար դիմել Երևանի կամ Սյունիքի հաշվառման կենտրոն: Սրանով կոռուպցիոն ռիսկերն ենք նվազեցնում` ոստիկան-քաղաքացի կապը հասցնելով նվազագույնի: Նույնիսկ աշխատելու ենք, որ մաքսավորը մեզ մոտ լինի, որպեսզի ողջ գործընթացը հաշված րոպեների ընթացքում լինի»,- ասել է Ալիկ Սարգսյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա մեր նոտարական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից է։ «Ցավով պետք է նշեմ, — հավելել է վարչապետը, — որ մեր մոնիտորինգի արդյունքները դեռևս գոհունակության տեղիք չեն տալիս. նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են։ Այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել այս հանգամանքի վրա։ Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»։
Պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման կարգը
Իր նիստում կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելուն և թափանցիկ դարձնելուն, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալուն։ Որոշմամբ նախատեսվում է հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կազմակերպել ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներում։ Ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման դեպքում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու և հաշվառելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից։ Որոշման ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս հաշվի կառնվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարել է ավտոմեքենաների գրանցման, գրանցումից հանելու մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև ոստիկանապետի հանձնարարությունների կատարման ընթացքը վերցնել անձնական հսկողության տակ։
Երևանի կենտրոնը կբեռնաթափվի տարանցիկ տրանսպորտային միջոցներից
ՀՀ կառավարությունը որոշել է, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ։ Ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։ Բացի այդ, Կարմիր բլուր հնավայրի կողքով նոր կառուցվող ճանապարհը կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Վարչապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի ստորագրած պայմանագիրն անհրաժեշտ է արագ ընթացակարգով վավերացնել, որպեսզի գերակա շահ ճանաչված գործընթացն սկսի իրագործվել։
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև ավելի վաղ կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրին, ըստ որի՝ Ախուրյան գյուղում նախատեսված բնակելի տների փոխարեն կկառուցվեն բազմաբնակարան շենքեր, որոնք ապահովված կլինեն բնակարանների կոմունալ առավել շատ հարմարություններով, ինչպես նաև կտնտեսվի մոտ 800 մլն դրամ։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ կարգավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտաբյուջետային միջոցների օգտագործման գործընթացը` ապահովելով պաշտպանի ֆինանսական անկախությունը։
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, նպատակ ունի հնարավորինս տնտեսել պետական գույքի օտարման հրապարակային ծանուցման համար հատկացված գումարները։ Ծանուցումներն այսուհետև կտեղադրվեն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում։
Սոցիալական ոլորտում ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011 թ. առաջին կիսամյակում հատկացրել 84 մլն 500 հազար դրամ։ Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվեն պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։
Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը նաև հաստատել է`
— տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը,
— «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքման կարգը և պետական կարիքների համար շինարարական նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը,
— միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով տրամադրվող գումարների ծախսման ուղղությունները, որոնց համաձայն՝ կլուծվի Լոռու և Շիրակի մարզերի անբարվոք վիճակում գտնվող համայնքային և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրը,
— հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները,
— դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները ՀՀ-ում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը,
— ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը, ինչը բխում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի պահանջից։
Կթողարկվի «Նանսեն-150» հուշամեդալ
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ։ Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ։
«21-րդ դարի հեռանկարներ» 12-րդ միջազգային դասական երաժշտական փառատոնի 2011 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով գործադիրը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 25 մլն դրամ։ Փառատոնի գործունեությունը մեծապես նպաստում է երկրում արվեստի բարձր չափանիշների և միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։
Գործադիրը որոշել է հետ վերցնել Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանին ամրացված շենքի մի մասը, դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին։ Թանգարանը ներկայիս փայտաշեն տնակից կտեղափոխվի քարե շենք։
Այլ հարցեր
Գործադիրը հավանություն է տվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերին։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, ինչի հետևանքով անարդյունավետ է ինստիտուցիոնալ համակարգը։ Օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել հողերի կատեգորիան բետոնախառնիչ և ավտոճանապարհ կառուցելու համար։ Համապատասխանաբար, հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, շինարարական բազա, ավտոճանապարհ կառուցելու նպատակով գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Շատինի, Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքների հողերի մի մասը։
Իր նիստում կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի արտոնագիր է տվել Երևանի «Արֆարմացիա» և «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ներին։
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել 25 անձի։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում՝ ՀՀ նախագահի համաներման առաջարկի քննարկման ժամանակ հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ ինքը բարձր է գնահատում ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը, որը, ըստ նրա, սպասված ու միանգամայն արդարացի քայլ է:
«Սա ՀՀ պատմության մեջ թվով իններորդ, բայց աննախադեպ համաներումն է, որն առաջինն է լինելու իր կիրառմամբ, ազդեցության շրջանակի ու դրսևորման առումով և ունի թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն, և համոզված եմ, որ դրական ազդեցություն կունենա ներքաղաքական դաշտի վրա: Այդ կապակցությամբ մեր քաղաքական գնահատականը միանշանակ դրական է և մնում է այն տեսակետին, որ պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է դրսևորում, այսպես կոչված, սխալված քաղաքացիների նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաև շատ կարևոր նպատակի` հանրության շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու և համագործակցության հենք ստեղծելու համար»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նա վստահություն հայտնեց, որ նախագահի առաջարկած և ԱԺ-ի հայտարարած համաներումը ճիշտ ժամանակին իրականացվող և միանգամայն հիմնավոր քայլ է, որով փորձ է արվում քաղաքական օրակարգի և քաղաքական մշակույթի մեջ որոշակի բեկում մտցնել` ներքաղաքական լարվածությունը վերջնականապես հաղթահարելու:
Սակայն հանրությունը տարակուսած է. այն մասշտաբի համաներումը, որի մասին խոսվում էր վերջին շրջանում, չիրականացավ: Աղմուկը շատ ավելին էր, քան արդյունքը: Մարդիկ զանգահարում են, դժգոհում, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Համենայնդեպս, հարցն այդքան չարչրկելուց հետո արժեր, որ իրական լուծում տրվեր այն խնդիրներին, որոնք հրատապ են այսօր:
Այսօր Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումները, ասաց թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը պաշտոնանկ չի արվի: Վարչական շրջանի ղեկավարը շարունակում է աշխատել իր բնականոն ռեժիմով:
Լուրն այն մասին, որ պաշտոնյան տեղյակ է իր պաշտոնանկության մասին եւ համաձայնել է դրան միայն մի պայմանով, որ իր որդուն` կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին, նշանակեն Երեւանի Թումանյան փողոցի վրա գտնվող Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն:
Շուշան Սարդարյանը ասել է, որ Էդգար Գյանջումյանը մի քանի ամիս է, ինչ նշանակված է այդ պաշտոնում:
Երեւանի քաղաքապետարանը հերքել է նաև այն տեղեկությունները, թե Կարեն Կարապետյանը որոշել է հեռացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատի մարդկանց:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով թաղապետներն արդեն տեղյակ են իրենց սպասվող պաշտոնանկությունից եւ արդեն զբաղված են առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իրենց համայնքներից առաջադրվել որպես պատգամավորի թեկնածուներ:
Վերջերս շատերը խորհրդարանում նկատել են, որ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը փորձում է բավականին ակտիվ շփումներ հաստատել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: այն, ըստ լրատվամիջոցներից մեկի`նույնիսկ գրավել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուշադրությունը: Թե ինչքանով է հավաստի պնդումը պարզ չէ, բայց ըստ դրա հավաքույթներից մեկի ժամանակ Արթուր Բաղդասարյանը, դիմելով Հովհաննես Մարգարյանին, հարցրել է, թե նա արդյո՞ք «մկան ջեբի մուկ է դարձել»:
Իսկ այսօր ԱԺ նախագահը որոշել էր հերթական կատակն անել`սլաքն ուղղելով նույն ՕԵԿ ականի կողմը: Ելույթի համար ձայնի իրավունք տալով Հովհաննես Մարգարյանին, նա ասել է ` Նախապատրաստվի Սուրբ Հովհաննես Մարգարյանը: Իսկ վերջինս էլ շտապել է բացատրել խորհրդարանի նախագահի կատակը. «Կարծում եմ` նկատի ունենալով, որ գնալով սատանաները շատանում են, պարոն Աբրահամյանը փորձում է սրբացնել մեզ` պատգամավորներիս»,- ԱԺ ամբիոնից համեստորեն, «սրբերին» փորձել է ընդհանրացնել է Հովհաննես Մարգարյանը:
Այս կարգի հումորները Հովիկ Աբրահամյանի համար նորություն չէ, մի առիթով էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ձայնի իրավունք տալիս, Աբրահամյանն ասել էր` Համեցեք, Գալուստ Սահակյան մեծություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.