29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ պատգամավորները Հովիկ Աբրահամյանից ստացան իրենց պատգամավորական մանդատները։
131 պատգամավորների գերակշիռ մասը հանրապետական էր։ Բոլորի օձիքներին կուսակցական նշան էր ամրացված։ Մանդատների հանձնման արարողությունից հետո ԱԺ նախագահը ելույթ ունեցավ: «Համոզված եմ, որ դուք կատարելու եք արդյունավետ օրենսդրական աշխատանք՝ շարունակելով այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս կառույցում»,- երիտասարդ օրենսդիրներին ասաց Հովիկ Աբրահամյանը։ Ըստ նրա՝ Երիտասարդական խորհրդարանը կարող է ոչ միայն ինքնարտահայտման վայր դառնալ, այլև հասարակական համերաշխության օրինակ դառնալ։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երիտասարդական պառլամենտարիզմը լավ գործիք է հատկապես երկրի կադրային ներուժը ձևավորելու առումով: «Գեղեցիկ խոսքերով երկիր չես կառուցի, եթե այդ խոսքերի տակ հող չկա»,- ասաց նա՝ կոչ անելով նորաթուխ պատգամավորներին՝ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին մոտենալ այն տեսանկյունից, որ իրենք կարող են ինչ-որ բան անել երկրի և ժողովրդի համար։
ԱԺ նախագահի ելույթից հետո երիտասարդ պատգամավորները լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ, իսկ հետո գումարեցին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների նիստերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստի սկզբում «Չորս ընկեր» բեռնափոխադրող ընկերությանը տուգանեց 50 միլիոն դրամով, համենայնդեպս պաշտոնապես նման հայտարարություն եղավ: Այն, որ «Չորս ընկերը» գերիշխող դիրք ունի Թուրքիայից եւ Չինաստանից բեռնափոխադրումների շուկայում, պնդում են ոլորտին քաջատեղյակ մարդիկ:
Կառլեն Մկրտչյանը «Չորս Ընկեր» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինիս առեւտրականները այնքան էլ վստահելի չեն համարում: Նրանք պատմեցին, թե գործարքներում ինչերի է գնում Կառլենը, որի գերիշխող դիրքը, սակայն, շուկայում թույլ չի տալիս նրա դեմ ինչ որ բան ձեռնարկել: «Կարճ ասած` Կառլենի դեմ խաղ չկա»,- ասում են նրա հետ առնչվող առևտրականները:
Չնայած կառավարության տնտեսական քաղաքականության առանցքներից մեկն է համարվում գերշխող դիրքի չարաշահման դեմ պայքարը, այս բացը շարունակում է մնալ մեր երկրում գերխնդիր:
Լրատվամիջոցներից մեկը գրել էր թե` «Չորս ընկերը» ներմուծված հագուստը կամ այլ ապրանքներ մաքսազերծում է մետլախի ու սոսնձի անվան ներքո, որովհետեւ տվյալ դեպքում մաքսազերծման արժեքն ավելի ցածր է: Արդյունքում ստացվում է, որ հանրապետությունը հազարավոր տոննաներով մետլախ է ներմուծում, որի կարիքը բնականաբար չունի:
Մի երկրի համար, երբ տան անդամներից մեկը իրավապահ է, իսկ մյուսը հավակնում է իրավազանցության, (տվյալ դեպքում ընկերությունը տուգանվել է հանձնաժողովի կողմից և գոնե այս մասով իրավազանց է) այդքան էլ հեշտ չէ. Կառլեն Մկրտչյանի որդին Հատուկ քննչական ծառայության քննիչներից է, ի դեպ` նաև ֆինաննսական համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փեսան:
Մայիսի 29-ին Իջևանում կայացան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: Ի դեպ, ընտրություններն անցան առանց միջադեպերի, ինչը զարմանալի է իջևանյան վերջին 10 տարվա ընտրարշավների ընթացքի պարագայում: Սակայն Իջևանն Իջևան չէր լինի, եթե այս անգամ էլ քաղաքական ինտրիգներ չլինեին, եթե նույնիսկ ընդամենը ավագանու ընտրություններ են: Կրկին ընտրարշավը վերածվեց քաղաքում առկա երկու կլանների`Ներսիսյանների և Ղալումյանների միջև մրցապայքարի:
Այս «հակամարտության» հիմքը դրվել է դեռևս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք. նրա իջևանյան այցերից մեկի ժամանակ վիրավորական արտահայտությանն ի պատասխան՝ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ապտակել էր այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Արծրուն Ղալումյանին: Դրանից հետո Ղալումյանն ամեն ինչ անում է Ներսիսյանին «գահընկեց» անելու համար: Նրա վերջին նախաձեռնությունն իր բարեկամ-հարազատ ավագանու անդամների միջոցով քաղաքապետին անվստահություն հայտնելու փորձն էր, որը նույնպես ձախողվեց: Այս ընտրապայքարում ևս Ղալումյանը ջանք չէր խնայում, որ ավագանու անդամ ընտրվեն նրանք, ովքեր նորից կպայքարեն քաղաքապետի դեմ: Եվ, որքան էլ զարմանալի է, լինելով ՀՀԿ-ի Իջևանի տարածքային կառույցի ղեկավար, նա սատարում էր ոչ թե ՀՀԿ-ական թեկնածուներին, այլ ՀՅԴ-ական Վարդան Կուրդինյանին, ԲՀԿ-ական՝ իր հորեղբոր որդի Վարդան Ղալումյանին, իր մյուս բարեկամ, ՀԱԿ ակտիվիստ և իր սեփականությունը հանդիսացող Ճանշինի փոխտնօրեն Վահե Ղալումյանին, որն, ի դեպ, գրանցվել է որպես անկուսակցական, և այլ թեկնածուների:
Իսկ նորաթուխ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պայքարում էր, որ ավագանու անդամներ դառնան հենց ՀՀԿ-ականները: Փաստորեն ստացվում է, որ նույն կուսակցության ներսում՝ մի փոքրիկ քաղաքում, անձնական շահերից ու վրեժխնդրությունից դրդված, քաղաքի կուսակցական վերնախավում ելել են իրար դեմ:
Ղալումյաններ-Ներսիսյաններ կլանների այս մրցապայքարն էլ ավարտվեց Ղալումյանների պարտությամբ, քանի որ նրանց չհաջողվեց ավագանու անդամների գերակշռող մեծամասնություն ստանալ: Իսկ թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչպես են աշխատելու նույն կուսակցության իրար դեմ ելած անդամները` դժվար է ասել: Ի դեպ, ըստ Իջևանում շրջող լուրերի, ընտրություններում ակտիվորեն, բայց ոչ բացահայտ, ընդդեմ Ներսիսյանների աշխատում էր նաև Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:
Չգործող և ապօրինի կրպակների ապամոնտաժման մասով այսօր զեկուցվել է, որ մայիս ամսվա կտրվածքով 11 վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում գրանցվել է նմանատիպ 636 կրպակ: Առաջիկայում գույքագրման աշխատանքները կավարտվեն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը:
Միևնույն ժամանակ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու և կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը բացառելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում և կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկների տեղադրման գործընթացը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ կտրվեն դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:
Կարեն Կարապետյանը մասնավորապես կարևորել է կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, շենքերի բարեկարգման և լվացման, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,
արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,
բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.
գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:
Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:
Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-…-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:
«Որևէ մեկը չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու». սա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի սիրած արտահայտությունն է: Վերջերս հայտարարվեց, որ Վերահսկիչ պալատի հերթական ստուգումների թիրախը դառնալու է քաղաքապետարանը: Որքան էլ Հայաստանի թիվ մեկ վերահսկիչը սիրում է խոսել իր աշխատանքի վրա սուբյեկտիվ գործոնի ազդեցության անհնարինության մասին, այնուամենայնիվ, որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է հնարավոր Հայաստանում բացառել սուբյեկտիվ գործոնը:
— Պարո´ն Զաքարյան, որքան էլ Դուք ասում եք` մի´ փորձեք Վերահսկիչ պալատը սուբյեկտիվ դաշտ տեղափոխել, այնուամենայնիվ, քաղաքապետարանում Ձեր ստուգումները որքանո՞վ են օբյեկտիվ լինելու` հաշվի առնելով ձեր կնոջ պաշտոնավարումն այնտեղ (Իշխան Զաքարյանը կարողացավ հասնել նրան, որ կնոջը` Գայանե Սողոմոնյանին նշանակեցին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ-Լ.Կ.):
— Մենք արդեն ստուգում ենք: Բայց դա ի՞նչ կապ ունի, մենք հիմա սոցապ բաժինն ենք ստուգում, նպաստների բնագավառն ենք ստուգում: Քաղաքապետարանը լրիվ չենք ստուգում: Մենք ստուգում ենք միայն քաղաքապետարանի նպաստները, թոշակները, միայն սոցիալական ծառայությունն ենք ստուգում, էն էլ` քաղաքապետարանինը չէ, է՛, համայնքների սոցիալական ծառայությունները: 10 համայնք կա, դրանց ծառայությունները:
— Բայց կոնկրետ կրթության վարչությունում էլ կոռուպցիոն մեծ ռիսկեր կարող են լինել, դպրոցների հետ կապված… Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե էդ ոնց է, որ մինչև հիմա ոչ մի տնօրեն «պրոֆնեպրիգոդնիության» համար չի հեռացվել աշխատանքից, թե՝ մեծ դխկոց է լինելու, բայց մինչ օրս նույնիսկ չխկոց չեղավ: Օրինակ, հենց Չեխովի անվան դպրոցում (այս դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը դպրոցի տնօրենների մեջ առանձնանում է որպես թիվ մեկ «օլիգարխ» և, ի դեպ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնի համար պայքարում Իշխան Զաքարյանի կնոջ ամենալուրջ մրցակիցն էր— Լ.Կ.) ինչե~ր են կատարվում, և Դուք, փաստորեն, շրջանցում եք այդ ամենը:
— Դե, հիմա դպրոցը մենք ո՞նց գնանք ստուգենք: Դպրոց ստուգելու ըտենց բան չկա, բայց կարծեմ ահագին բան հիմա շտկվել ա, էլի:
Թե ինչ «ահագին բան է շտկվել» Իշխան Զաքարյանի տեղեկություններով` առանց ուսումնասիրություն անելու, հայտնի չէ, բայց, ինչպես տեսնում ենք, ի դեմս Վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետությունն ունի իսկապես շրջահայաց պաշտոնյա, որն իսկապես միմիայն պատասխանատու հայտարարություններ է անում, քանի որ նախապես է հոգ տանում, որ իր ասածը անպայման ճիշտ լինի. Իշխան Զաքարյանի համար քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելիս կինը զուր տեղը սկանդալներ չի սարքի, ճաշից չի զրկի, չի սպառնա՝ շորերն այլևս չլվանալ ու չարդուկել, որովհետև շրջահայաց ամուսինը նախապես է հոգ տարել կնոջ գլխավորած վարչությունը շրջանցելու վերաբերյալ: Ավելին, ինչպես տեսնում ենք, շրջանցվել է ոչ միայն կողակցի վարչությունը, այլև կողակցի գործընկերներինը` շեշտը դնելով ընդամենը համայնքային սոցիալական ծառայությունների վրա: Իսկ գուցե՞ մենք շտապում ենք եզրակացություններ անելիս ու մոտ ապագայում, ամենակոռումպացված հիմնարկներից մեկը համարվող Երևանի քաղաքապետարանում էլ ստուգումներ կլինեն:
Հայաստանի գլխավոր դատախազի եւ դատավորների միջեւ առկա տարաձայնությունների, նրանց կողմից դատախազի պաշտոնանկությանն ուղղված քայլեր կատարելու մասին լուրերը անհիմն, իրենց դարն ապրած անհեթեթություններ են, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները:
Նա նշել է, որ դատական համակարգը օրենքով սահմանված կարգով համարվում է անկախ մարմին եւ ոչ մի պետական պաշտոնյա դատական իշխանության վրա վերահսկողություն իրականացնելու իրավասություններ չունի, այդ թվում եւ գլխավոր դատախազը:
«Ինչ վերաբերում է դատարանների կողմից դատական հայցերի մերժման կամ արդարացման որոշումներ կայացնելուն, ապա դա նորմալ երեւույթ է, քանի որ բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում բոլոր դատավարական քննությունների ժամանակ միշտ լինում են դեպքեր, երբ դատարանը կայացնում է արդարացման վճիռ: Դատարանն ինքն է որոշում` ինչպիսի՞ վճիռներ կայացնի, եւ դատարանների վճիռները պարտադիր կատարման ենթակա են», -գրել է Տոնոյանը` հավելելով, որ դատարաններն ու դատախազությունը հարաբերվում են միայն օրենքով սահմանված կարգով:
Ըստ դատախազության, ծիծաղելի է դատարանների կողմից կայացված արդարացման վճիռները դիտարկել որպես դատախազի դեմ ուղղած քայլ, ինչպես դա ներկայացվում է մամուլում: Ինչ վերաբերում է լուրերին, թե «դատավորներն ընդդեմ դատախազի» կոմպանիան ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, ապա այդ լուրերը Շահեն Տոնոյանը որակեց «ջուր պղտորելու անհաջող փորձ, որը ձեռնտու են ինչ-ինչ շահագրգիռ ուժերի»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, վերջին երկու ամիսներին խիստ լարվել են դատական համակարգի ղեկավարության եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Դատավորները փորձում են հասնել Հովսեփյանի պաշտոնանկությանը: Միայն ընթացիկ շաբաթում, որպես Հովսեփյանի դեմ բողոքի «ակցիա», դատավորները 2 մեղադրական եզրակացություն են մերժել: Մի դեպքում Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է արդարացման դատավճիռ կայացրել, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ մեկ այլ գործով մեղադրական դատավճիռը բեկանել եւ ուղարկել է նոր քննության: Ըստ մամուլի հրապարակումների, դատավորների կողմից Հովսեփյանի դեմ սկսված արշավի թիկունքում կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, որը սակայն, աշխատում է մնալ աննկատ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ. «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի:
Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն եւ ժողովրդավարություն:
Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի: Դրանում ասվում է նաեւ, որ եթե մինչեւ մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպվել կրոնական, մշակութային, կուսակցական, հասարակական եւ զանազան այլ կառույցներում, ապա մայիսի 28-ից հետո սկսեցինք կազմակերպվել պետականորեն, ինչն ազգի կազմակերպման բարձրագույն եւ ամենաարդյունավետ ձեւն է: Մենք շատ բան վերանայեցինք թե՛ մեր ներսում, եւ թե՛ մեր շուրջը:
Մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եւ բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչեւ այսօր, բայց սա նոր սկիզբ էր եւ քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի եւ հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսեւորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից: Կռվողներից ո՛չ զինվորները, ո՛չ աշխարհազորը, ո՛չ սպայական կազմը, եւ նույնիսկ ո՛չ հրամանատարությունը չգիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր հետո պաշտոնապես վերականգնվելու է հայոց պետականությունը, բայց կատարվել էր ամենակարեւորը. մենք կռվում էինք որպես Հայաստան եւ վատ չէինք կռվում: Սա արդեն իրականություն էր: Արդեն մենք էինք խաչ քաշում դարավոր ստրկության, թշվառ ու անկազմակեպ մեր անցյալի վրա:
Երկրում ծայրահեղ եւ արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունները չմոռացան ամենակարեւորը` անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար: Ավելին` նրանք հզոր պատվար են միմյանց համար: Այո, մարդիկ` անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրավունքները, ունեցվածքը եւ նույնիսկ կյանքը հանուն հավաքական շահի, բայց արդյո՞ք կարելի է չհիշել այդ մարդու` անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին:
Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ եւ կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք` որպես ազգ եւ պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձեւ` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն:
Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ եւ համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:
Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն եւ իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց եւ ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց:
Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին եւ ազատություններին: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են:
Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է:
Սիրելի՛հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին եւ առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք եւ աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, եւ դրա արձագանքները սերունդների հոգիներում են:
Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնել են, որ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:
Հետաքրքիր է, որ նշված պաշտոնյայի վերաբերյալ համենայն դեպս մինչև երեկ չափազանց դրական էին արտահայտվում: Դրա հավաստումն էր այն, որ Բեկոր Փափազյանը 6,2 մլն դրամի աշխատավարձ էր ստանում, ինչը նա շատ նորմալ էր համարում:
«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պարոն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջեւ դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաեւ մեկնարկել են հիմնադրամի առանցքային եւ խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց», — գրված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիմնադրամն անկախ կառույց է` հիմնված Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Հայաստանի առաջատար բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության վրա: Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Հիմնադրամի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.